Օրվա լրահոսը

Իրազեկում Մասիս քաղաքում տիրող էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ

28.09.2017 թվականին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մասիս քաղաքում տիրող գարշահոտության խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է բնապահպանության և առողջապահության նախարարություններ, որին ի պատասխան 03.10.2017 թվականին բնապահպանության նախարարությունից հայտնել են. «հեղուկի և օդային ավազից վերցրած նմուշի և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել

Հայ կերպարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց

2017 թվականի հոկտեմբերի 6-ին, 92 տարեկան հասակում կյանքից հեռացավ գեղանկարիչ, խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը: Հմայակ Գուրգենի Բդեյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 28-ին, Թբիլիսիում: 1943-45 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-57 թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում: 1959 թ. տեղափոխվել է Երևան: 1961-64 թթ. դասավանդել է Երևանի Փ.

«Եթե ես Արթուրի սպառնալիքներից չվախենայի, դեպքի մասին իրավապահներին կհայտնեի». Գեւորգ Զոհրաբյան

Փորձագետի սպանության համար մեղադրվողը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Մեկնարկեց արգենտինական տանգոյի շաբաթը Երևանում

Այսօր Հայաստանում Արգենտինայի Դեսպանության մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս` հոկտեմբերի 9-ից 14-ը Երևանում կազմակերպվող «Արգենտինական տանգոյի շաբաթվա» միջոցառումների վերաբերյալ: «Արգենտինական տանգոյի շաբաթն» առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում և նվիրված է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Ասուլիսի ընթացքում Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան խոսեց երկու երկրների միջև բազմամյա բարեկամության մասին, ինչպես նաև անդրադարձավ

Ճնշումներ` ԵԽԽՎ նախագահի թեկնածուի նկատմամբ. վեհաժողովը նախագահ է ընտրում

Հնարավոր է ԵԽԽՎ նոր նախագահի անունը պարզ դառնա հոկտեմբերի 10-ի առավոտյան

Արամ Մանուկյան. «Եթե ՀՀԿ-ի իշխանության օրոք կուսակցություն ընդունվածների թիվը հաշվենք, ուրեմն Հայաստանի բնակչության թիվն անսահմանափակ է»

Այսօր «Հոդված 3» ակումբում կայացած «Կուսակցականացված դպրոցներ, սերունդներ կրթող, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» հանրային քննարկման առիթ դարձել էր մամուլում հրապարակված Մեղրիի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին կուսակցական տոմսեր բաժանելու մասին հրապարակումը եւ դրանից առաջ դպրոցներում տնօրենների եւ ուսուցիչների քաղաքականացվածության աստիճանի շուրջ արված հետազոտությունները եւ փաստերի հրապարակումը, որոնք ցույց են տալիս, որ կրթական համակարգը

Վարչապետի 1 տարին. «Ունենք 200-300 հազար աղքատ ընտանիքներ ու գործազրկության աճ» (Տեսանյութ)

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության 1 տարին են քննարկում տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանն ու Վիլեն Խաչատրյանը: Նելլի Բաբայան.- Վարչապետ Կարապետյանի օրոք գազի ու էլեկտրաէներգիայի գինը նվազեց, հարկային եւ մաքսային բարեփոխումներ եղան, եւ սա այն ոլորտն էր, որից գործարարները մշտապես դժգոհում էին: Դուք ի՞նչ գնահատական կտաք այս մեկ տարվա կառավարության գործունեությանը: Մեսրոպ

Դավիթ Հովհաննիսյան. «1988-ից մեզ շրջափակող իրավիճակը միշտ բխել է մեր շահերից»

Լրանում է հայ-թուրքական արձանագրությունների տասը տարին

Ջոն Մալկովիչ. «Հայ ընկերներ ունեմ, այդ թվում` Սերգեյը եւ պրոդյուսեր Վահրադյանը» (Տեսանյութ)

Արվեստի մեծագույն գործերին պարբերաբար կարող ես վերադառնալ

Սերժ Սարգսյան. «Իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում»

Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների:

«Ադրբեջանն իրեն զգա այնպես, ինչպես մենք՝ հանգիստ, հուսալի». Լուկաշենկոն Հասանովի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

«Չեմ ցանկանում որևէ մեկի առաջ արդարանալ՝ ինչ է բնույթ է կրում մեր համագործակցությունը: Մի բան եմ ուզում ասել՝ որ մեր հարաբերությունները որևէ ձևով չեն խախտում ոչ մի միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք և իրավունք ունենք սահմանել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»,- ասել է Լուկաշենկոն:

Հայաստան այցելությունները աճել են 26 տոկոսով

Ըստ կառավարության զեկույցի՝ Հայաստան ընդհանուր այցելությունները 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել են 1.350.791: 2016 թվականի նույն ամիսների համեմատ գրանցվել է 24.3 տոկոս աճ: 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 1.086.466, 2015 թվականի հունվար-հունիսի ամիսներին՝ 1.066.779: Իսկ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել են 622.381: 2016 թվականի նույն ամիսների համեմատ գրանցվել

Ջոն Մալկովիչը` հայաստանյան համերգի մասին. «Փորձել ենք ամուսնացնել տեքստն ու երաժշտությունը» (Տեսանյութ)

Հոլիվուդի լեգենդի մասնակցությամբ կտրվի Խաչատրյանական փառատոնի մեկնարկը

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպան Ռամիլ Սաֆարովին

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի օրակարգում Ադրբեջանին առնչվող մի շարք հարցեր կան։ Իր ելույթում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Դոն Կոռուպցիա» անունով հայտնի Պեդրո Ագրամունտի հրաժարականը համարել է ընդամենը առաջինը քայլը՝ ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու համար, ինչպես նաեւ կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Ադրբեջանին վաճառել Ռամիլ

Հուսեյն Դիաբն անդրադարձավ Հալեպի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին

Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ: Հոկտեմբերի 4-ին Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպում ՀՀ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 3-4 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ը՝ երեկոյան ժամերին,  սպասվում է անձրև և ամպրոպ: Երևան քաղաքի

Հարցում. Մեծամասնությունը դրական է վերաբերվում՝ Քուրդիստանի եւ Կատալոնիայի հանրաքվեներին

«Ամեն ազգ էլ ինքնորոշվելու եւ պետություն դառնալու իրավունք ունի» Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում Իրաքյան Քուրդիստանի եւ Կատալոնիայի հանրաքվեներին: Հարցման մասնակիցներին առաջարկվել էր պատասխանների վեց տարբերակ. «ի՞նչ հանրաքվե, տեղյակ չեմ», «բացարձակ անտարբեր եմ», «հանրաքվեով դեռ ոչինչ չի որոշվում, ապագան ամեն ինչ ցույց կտա», «Քուրդիստանինը Կատալոնիայի հետ մի համեմատեք», «լավ, ամեն ազգ էլ

Աշխատանքի տոնավաճառում ռադիոֆիզիկոսին մաքրուհու գործ են առաջարկում, հաշվապահին` վաճառողի (Տեսանյութ)

Ըստ ԱՎԾ-ի տվյալների, Երեւանում գործազրկության մակարդակը 2016 թ. կազմել է 29.1%

«Երբ անվերջ օգնություն կա, մարդը նստում է, ուտում է եւ խմում, ուտում է եւ խմում, մարդը չի իրացվում»

Երեկ Երեւանում մի յուրօրինակ ֆլեշմոբ տեղի ունեցավ. տեսողության խնդիրներ ունեցող` կույր մարդիկ կապեցին տեսողության խնդիրներ չունեցող մարդկանց աչքերը եւ մայրաքաղաքի մի հատվածից նրանց ուղեկցեցին նախատեսված վայր: Նպատակն այն էր, որ մարդիկ տեսնեն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլորովին էլ սահմանափակ կարողություններով չեն եւ կարող են լինել հասարակության լիարժեք անդամ, բոլորի պես մենակ, առանց կողմնակի օգնության տեղաշարժվել:

Հայ մարզիկը կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը

Հոկտեմբերի 8-ին Թաիլանդում անցկացվեց կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանը, անցկացնելով 5 մենամարտ, գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի մեկնարկից առաջ ճապոնացի վարպետների կողմից անցկացվել են սեմինար-պարապմունքներ, որոնց մասնակցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Պեդրո Ագրամունտի հրաժարականն ու Հայաստանի ապագան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը`ԵԽԽՎ նախագահի հրաժարականի մասին

«Ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ՝ գողացված փողեր են». Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանն ասաց՝ չի ճանաչել Սամվել Բաբայանին

Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ

Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ»: Հայաստանում ամեն տարի միջինում 100 մարդ դառնում է արգանդի վզիկի քաղցկեղի զոհ: Ցավալիորեն պետք է փաստել, որ որեւէ դրական դինամիկա չի նկատվում, եւ այլ բան էլ ակնկալել հարկ չէր, քանզի հիվանդության դեմ կարելի է պայքարել երկու եղանակով՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կամ պարբերաբար

Թունավորում՝ խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Արփինե Մ.-ն, 2006 թ. ծնված Շողիկ Մ.-ն, 2007 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 2010 թ. ծնված Իննա Մ.-ն, 2011 թ. ծնված Արտյոմ Մ.-ն և 1957 թ. ծնված Նվեր Մ.-ն:

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը. Tert.am

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Նյութի մանրամասները կարդացեք Tert.am–ի  կայքում

«Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի փոքր հաղթանակը պայմանավորվում է նաեւ տվյալ դատավորի մարդ լինելով». Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ սա մեր դատական համակարգում սկսված փոփոխությունների ազդանշանն է:

«Կարող ենք օրինակներ բերել այս կարկառուն ընդդիմադիր քաղաքական գործիչներից, որոնք իշխանությանը գովերգում էին». Բաղդասարյան (Տեսանյութ)

Հարցին՝ կհիշե՞ք մի դեպք, երբ Փաշինյանը գովերգել է իշխանությանը եւ հիմա արմատական ընդդիմություն է՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ նպատակ չունի ինչ-որ անուններ շահարկել եւ անուններով խոսել, ընդհանուր երեւույթի մասին է խոսում:

Երկրի փրկության ամենակարեւոր գործոնն իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահության մթնոլորտի վերականգնումն է

Գաղտնիք չէ, որ բազմապիսի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանն այսօր հայտնվել է բավականին ծանր վիճակում (իհարկե, բավականին մեղմ է ասված) եւ բոլորիս պարտքն է ամեն կերպ նպաստել այդ վիճակը հաղթահարելուն՝ ի հնարավորին նվազագույն կորուստների գնով, փորձելով էականորեն չվտանգել մեր երկրի ազգային անվտանգությունը: Թե վերջին մոտ 25-27 տարիների ընթացքում ինչպիսի ցցուն շերտավորումներ են առաջացել մեր հասարակության

ՎՈՒԱՄ-ի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի

ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակներում փաստաթղթեր են նախապատրաստվում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելաձեն Թբիլիսիում ՎՈՒԱՄ արտգործնախարարների խորհրդի նիստին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: «Մինչև տարեվերջ այդ ուղղությամբ սպասվում է տեղաշարժ»,- ասել է նախարարն իր ելույթում: Անդրադառնալով ՎՈՒԱՄ տարածությունում հակամարտություններին՝ նախարարը նշել է, որ դրանք պետք է լուծվեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031