Օրվա լրահոսը
Լրատվական կայքի հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի
«ՌԴ-ն պետք է գա եւ վերահսկի՝ մեզ մատակարարված իսկանդերը տեղո՞ւմ է, թե՞ տեղում չի». Փաշինյան (Տեսանյութ)
Նա անդրադարձավ Գեղամյանին. «Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության եւ ազգային միաբանության անդամ է, ասում է՝ Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա ՀՅԴ-ի հռետորիկան է, դրա հետ ի՞նչ գործ ունեք, խոսեք լենինիզմի մասին, մարքսիզմի մասին, Մուշի, Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք»: Այստեղ Գեղամյանը տեղից սկսեց բղավել, թե չափդ մի կորցրու:
Վաշինգտոնի արցախյան ճեղքումը. «Ժամանակ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն առաջին անգամ է ժամանում տարածաշրջան և իր այցը սկսել է ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերներից մեկ-երկու օր շուտ: Տարածաշրջանային հենց առաջին հրապարակային հանդիպումներով` Շոֆերը շատ լուրջ քաղաքական բովանդակություն է հաղորդել ոչ միայն իր այցին, այլ նաև` Վաշինգտոնի աստիճանաբար ուրվագծվող ղարաբաղյան քաղաքականությանը, այն տարածաշրջանային օրակարգին, որն առաջնահերթ է ամերիկյան
Ուսուցիչը դարեր ի վեր առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր հասարակության մեջ՝ վայելելով շրջապատի սերն ու հարգանքը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:Ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ,Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Շնորհավորում եւ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու
ՌԴ-ն հսկողություն է իրականացնելու՝ ՀՀ-ին մատակարարված զենք-զինամթերքի նկատմամբ
Գեւորգ Գորգիսյանին անհասկանալի է, ինչո՞ւ ենք մենք պայմանագիր ստորագրում ՌԴ-ի հետ, որ հսկողություն իրականացվի. «Եթե սա մեզ պարտադրվել է, ասենք այդ մասին, որ մեզ պարտավորել են զենք վաճառել միայն այդ պայմանով: Որտեղի՞ց է գալիս անհրաժեշտությունը: Եթե մեզ պարտադրել են եւ սա միակ նախապայմանն է, որի դեպքում մենք հնարավորություն կունենանք ստանալ զենք՝ ասեք այդ մասին»:
«Ուղիղ միացում. «Հաջողության պատմություն»
Aravot.am կայքում դիտեք Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանի հաջողության պատմությունը: https://www.youtube.com/watch?v=CCvU6uGzNq4
Վարդան Արամյան. «Ես սովորական ապրող մարդ եմ». «Հրապարակ»
Ու էնպես չէ, որ ես բարեկամներ կամ գյուղում ապրող հարազատներ չունեմ, որոնք որ իրականում էնպես չէ, թե հոյակապ լավ են ապրում։
Ալիևն Ադրբեջանը համարում է Եվրոպայի միակ նոր էներգիայի աղբյուրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայում բնական գազի պահանջարկը գնալով կավելանա, իսկ Ադրբեջանը Եվրոպայի համար միակ նոր էներգետիկ աղբյուրն է, գրում է «ՌԻԱ Նովոստին: «Ադրբեջանում էներգետիկ սեկտորի զարգացումը չի սահմանափակվում մեր երկրի ներսում: Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, ապա ամբողջ աշխատանքն արված է, մենք արտահանում ենք նավթ, գազ, էլեկտրաէներգիա տարբեր ուղղություններով: Մենք ունենք
Արսեն Ջուլֆալակյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Ղազախստանում
Այն բանից հետո, երբ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) որոշեց փոփոխություններ մտցնել ըմբշամարտի կանոններում, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը վերսկսում է կանոնավոր մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Արսենը օրերս Ղազախստանում մասնակցել է Բոլատ Տուլիխանովի միջազգային մրցաշարին եւ 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ տեղը: Մեր երկրորդ ըմբիշը՝ 85 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, անմասն է մնացել
«Կողմնորոշվեք`«Իգլան» եւ «Իսկանդերը» մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»
Էդուարդ Շարմազանովը պնդում է` «Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը» «Իմ ասածը բխում է Հայաստանի անվտանգության ռազմավարությունից, ՀՀ-ի ռազմական դոկտրինից եւ առնվազն մի քանի տասնամյակների իրողություններից: Առաջին` աշխարհում, բացառությամբ որոշ գերտերությունների, ի դեպ, վերապահումներով, հայտնի չէ մի երկիր, որը միայնակ կարող է ամբողջությամբ եւ կատարյալ պաշտպանական համակարգ ունենալ: Դա լինում է այս կամ
Սպիտակագլուխ անգղերի որսած անձը Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն է. նոր մանրամասներ (Ֆոտոշարք). EcoNews.am
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց պարզել, որ 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված
Չի՞ վիրավորվել Հրաչյա Ռոստոմյանը, որ իրեն «փոքր մարդ» են ասել. «Հրապարակ»
Անցած շաբաթ սպորտի ոլորտում սկանդալ եղավ՝ սպորտի երիտասարդ նախարար, Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Հրաչյա Ռոստոմյանն անզգուշություն ունեցավ Սամվել Կարապետյանին քննադատելու՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու համար, ինչին արձագանքեցին ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից՝ նախարարին «փոքր մարդ» որակելով։ «Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը ե՛ւ թե ըմբշամարտը որեւէ խնդիր չունեն։ Ավելին՝ Ծառուկյանի ջանքերով մեծացել են
Այսօր կրթական համակարգը լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված. Լեւոն Մկրտչյան
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ Սիրելի ուսուցիչներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը: Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ
Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը Կանադայում են: Նրանք Մոնրեալում մասնակցում են աշխարհի առաջնությանը։ Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը եւ անցել է եզրափակիչ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակչում մասնակից ունեցավ։ Ութերորդ տեղով (14.433 միավոր)
Էշ նստելը մի այիբ է…
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ 2013 թվականին մենք հնարավորություն ունեինք չմտնել Մաքսային միություն եւ այդ աշնանը կարող էինք ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Ի դեպ, չեմ կարծում, որ մոտակա տասնամյակների ընթացքում արժե ձգտել ԵՄ անդամ դառնալ՝ հավելյալ քաղաքական պարտավորություններ ոչ այս, ոչ «այն» կառույցի հանդեպ մեզ պետք չեն: Պարզ է, որ մաքսային, իսկ
ԱՍԵԿՈՍԵ
Երբ որ դառնում ես դաշնակցական, քո կենսագրության մեջ տեղի է ունենում լուրջ մի փոփոխություն: ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Երկու վիրավոր Նիժնի Նովգորոդ-Երևան ավտոճանապարհին վթարի հետեւանքով
Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:
Սահմանամերձ Բերդում բացվեց վերանորոգված թիվ 3 մսուր-մանկապարտեզը
ՀՕՖ-ը Բերդի տարածաշրջանում բազում ծրագրեր է իրականացրել
Անահիտ Հարությունյան. «Հաջողության պատմություն»
«Առավոտի» «Հաջողության պատմություն» խորագրով շարքի հերթական հյուրն է Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը: Հոկտեմբերի 5-ին, ժամը 11-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Անահիտ Հարությունյանի հարցազրույցը: Հաղորդումը կվարի Գոհար Հակոբյանը: Հարցազրույցից որոշ հատվածներ` «Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 6-ի համարում:
Գյումրու «Թռչունյանց տան» սաների շալախոն հիացրեց «НТВ»-ի պարային մրցույթի ժյուրիին (Տեսանյութ)
Սեպտեմբերի 2-ից ռուսական «НТВ» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Դու սուպեր ես․ պարեր» նախագծին (նախագծի նպատակն է հնարավորություն տալ ծնողական խնամքից զրկված, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին առաջին քայլերն անել պարաշխարհում), Հայաստանից մասնակցում են Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատան երկու սաներ՝ 16-ամյա Աստղիկ Մխիթարյանն ու 17-ամյա Դավիթ Այվազյանը։ Նրանք արդեն անցել են երկրորդ փուլ՝ շարունակելով պայքարը։ Աստղիկի ու Դավիթի վերջին
Սեյրան Շահսուվարյան. «Վահեն իմ զինվորն է եղել»
ԿԸՀ եւ կինոմիության անդամ Սեյրան Շահսուվարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես միության մեկ այլ անդամի՝ Աշոտ Մովսիսյանի հետ խոսել է կինոմիության նախագահի իր նախընտրելի թեկնածուից, որը Ռուբեն Գեւորգյանցի որդի Վահե Գեւորգյանցն է: «Ես ոչ մեկին կոչ չեմ արել, ԿԸՀ-ն էլ այստեղ կապ չունի… որ նախարարությունում աշխատեի, պիտի ասեին նախարարությա՞ն լծակներն է օգտագործում: Ես բացի
Արթուր Պետրոսյան. «Ամեն մի հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար» (Տեսանյութ)
Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և մամուլի ասուլիսը. – Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել պաշտպանության բացերը: Նոր փորձարկում սպասվու՞մ է առաջիկա խաղերին: – Բոլորս էլ գիտենք մեր հավաքականի խնդիրները: Պետք է փորձենք բացակայող ֆուտբոլիստների բացը լրացնել: Եթե մեկը բացակայում է,
«Սխալ եւ անհեռատես կլինի կույր զուգահեռներ տանել քրդական անկախական նկրտումների եւ Արցախյան հիմնախնդրի միջեւ». Գեւորգ Մելիքյան
«Ի տարբերություն արցախյան երկու հանրաքվեի՝ քրդական վերջին հանրաքվեն ունի լեգիտիմության շատ մեծ պակաս», հիշեցնում է փորձագետը
Կինոմիության անդամ. «Սեյրան Շահսուվարյանն ասել է՝ Վահեին ընտրեք»
Aravot.am-ի հետ զրույցում կինոմիության երկարամյա անդամ Աշոտ Մովսիսյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ եւ Կինոգործիչների միության անդամ Սեյրան Շահսուվարյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուն Կինոմիության նախագահի թեկնածու Վահե Գեւորգյանցն է: Ըստ մեր զրուցակցի, պարոն Շահսուվարյանը Կինոմիության միության անդամներին կոչ է անում քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին՝ ասելով, թե «վերեւներում» արդեն այդպես է
Հենրիխ Մխիթարյան. «Հավաքականում փորձում եմ ավելի շատ իմ թիմակիցներին օգնել». (Տեսանյութ)
Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը. -Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք ժամանել հավաքական և ինչպե՞ս եք պատրաստվում վաղվա խաղին: -Միշտ էլ հավաքական ժամանում եմ շատ բարձր տրամադրությամբ: Պատրաստվել ենք հնարավորինս լավ, կարծում եմ դա վաղը կզգացվի: Հուսամ ամեն ինչ կստացվի, կխաղանք այնպես,
Իրանցին փորձել է Հայաստանից Վրաստան թմրանյութով դեղահաբեր տեղափոխել, սակայն կալանավորվել է
Նրան սպառնում է 3-7 տարի ազատազրկում
Մոսկվան պաշտպանել է Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։ «Ընտրությունները տեղի կունենան երկուշաբթի, ամենայն հավանականությամբ կլինի մի քանի փուլ։ Մեզ համար առաջնահերթ է մնում Ադրբեջանը, իսկ հետո կողմնորոշվենք ըստ իրավիճակի »,- ասել է նա։ Գատիլովը նաև նշել է, որ իրենք այդ հարցում կանխակալ
Երիտասարդները ծանոթացան Գերմանիայում ուսումը շարունակելու հնարավորությունների հետ
Հոկտեմբերի 4-ին ԳԴՀ դեսպանության «Երեք երկիր, մեկ լեզու» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) կազմակերպեց տեղեկատվական միջոցառում՝ «Ուսումը Գերմանիայում» խորագրով: Ներկա էին հայ և արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ, երիտասարդներ, երիտասարդ գիտնականներ, որոնք հետաքրքրված էին Գերմանիայում կրթությունը կամ հետազոտական աշխատանքը շարունակելու ուղղությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն
Ադամ Նավալկա. «Հայաստանը կազմակերպված թիմ է: Նրա հետ խաղը հեշտ չի լինի»
Այսօր ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հետ հանդիպումից առաջ լրատվամիջոցներին հայտարարել է, թե իր թիմում պրոֆեսիոնալներ են հանդես գալիս ու պատրաստ են վաղվա հանդիպմանը: «Շատ գոհ եմ մարզումներից: Այսօրվա վերջին մարզման ժամանակ մանրուքների վրա ենք ուշադրություն դարձնելու: Բայց Հայաստանը կազմակերպված թիմ է: Առաջին խաղում մեզ համար
Բակո Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահի հետ քննարկել է սահմաններում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության


















































