Օրվա լրահոսը

Միկոյանի եւ Շահումյանի հոգեւոր կապը Մայր Աթոռի հետ

Մինչ Երեւանում «Ելքը» պայքարում է Միկոյանի անվան փողոցը անվանափոխել հայ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ, ոչ բարի համբավ ունեցող կոմունիստ Անաստաս Միկոյանը «սուսիկ-փուսիկ» հանգրվանել է հոգեւոր քաղաքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այգում: Այստեղ է «տնավորվել» մեկ այլ կոմունիստ էլ՝ Ստեփան Շահումյանը, որին «Ելքն», այսպես ասած, դեռ չի հասել: Եկեղեցու այգում է տեղադրված նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս

«Լուրջ կասկած կա, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմի պայմանները համաձայնեցրել է ԵՏՄ անդամների հետ». Փաշինյան․ (Տեսանյութ)

Գեղամյանը հարցրեց. «Ուզում եք ասել՝ Ադրբեջանի 590 զոհերը համաձայնեցվա՞ծ էին ԵՏՄ անդամների հետ»

Ներկայացվեց Ռուբեն Հովսեփյան գրողը, թարգմանիչը, համազգայնականն ու կուսակցական ընկերը, մտավորականը

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը: Երեկոյի ընթացքում ներկայացվեց Ռուբեն Հովսեփյան գրողը, թարգմանիչը, համազգայնականն ու կուսակցական ընկերը, մտավորականը, հայ մարդը` Նահապետը: Խորագրի ընտրությունն էլ պայմանավորված էր

Երևանում կա գերմաներենի խորացված ուսուցմամբ յոթ դպրոց, դեսպանատունն աջակցում է մեկին. «Ա1+»

«Ով տիրապետում է Գերմաներենին, նրա համար ուսուցողական ծրագրերի մեծ հեռանկարներ են բացվում,-ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։-Մենք կարծում ենք, որ գերմաներենը եղել է և կա աշխարհի գրավիչ լեզուների շարքում։ Միգուցե քչերին է հայտնի, որ գերմանախոս երկրներից են Լիխթեյնշթայնը, Լյուքսեմբուրգը, Բելգիայի և Դանիայի, Ֆրանսիայի որոշ տարածաշրջաններ։ Գերմաներենը Եվրոպայում ռուսերենից հետո ամենաշատ գործածվող մայրենի

Փաշինյանը թվերով խոսեց ու պնդեց. «ԵՏՄ-ն սպառնալիք է ՀՀ-ի համար եւ վտանգավոր» (Տեսանյութ)

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի վերաբերյալ կանխատեսվող սպառնալիքները եւ այդ տնտեսական կառույցի անարդյունավետությունն արդարացվել են

Քրդստանի անկախացումը ձեռնտու է Հայաստանին. Կոլերով

Հյուսիսային Քրդստանի անկախացումը կարող է դրական անդրադառնալ Ղարաբաղի վրա: Այս մասին հայտարարել է Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, գրում է dialogorg.ru պորտալը: Նա կարծում է, որ Քրդստանի ճանաչումը կլինի մասնակի և ոչ արագ: Եվ կարևորը, ըստ նրա, ոչ թե հենց ճանաչումն է, այլ փաստացի անկախությունը: «Դե ֆակտո անկախ Քրդստանի ի հայտ գալը լավ նորություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային  բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային  բանկ  և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը՝ Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքերից: Ինտերնետ բանկ՝ անվճար և արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից: ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած

Հայաստանը հստակեցնում է դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Ապրիլյան պատերազմն ու Ադրբեջանի կողմից քարոզվող հայատյացությունը, առավել քան տրամաբանական է, որ պետք է հանգեցնեին հայկական կողմերի դիրքորոշումների հստակեցմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա բավական հստակ արտահայտվեց սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի, իսկ հետո նաև սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկու ելույթներում: Ուշագրավ և կարևոր է, որ հավատարիմ մնալով

Բրիտանացի նախարարը խուսափեց Արցախն ու Կոսովոն նույն հարթության վրա դնել

Նա եւս մտահոգված է «ադրբեջանական լվացքատուն» սկանդալով

ԵՄ-ի կողմնակիցների թիվն աճել է, ԵԱՏՄ-ինը՝ անկում ապրել

Ըստ հետազոտության արդյունքների՝ պատճառն այն է, որ հանրությունը ԵԱՏՄ-ն նույնականացնում է Ռուսաստանի հետ

Բրիտանացի նախարարը նկատեց. «Հայաստանի խորհրդարանում սուր բանավեճեր չկան»

Այդ ենթադրությունը նա արեց խորհրդարանի դահլիճի ձեւից դատելով

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, դեսպաններ դասավանդելու են Լիբերալ քաղաքական դպրոցում

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում լիբերալ կամ ազատական արժեքների, ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում: Դա տեղի է ունենում ամենազարգացած երկիրներից սկսած: Երբ որ մենք դա նկատում ենք, իսկ մենք օրինակ էինք վերցնում այդ երկրներից, մեզ համար շատ վտանգավոր ուղերձներ են դրանք, որ գալիս են զարգացող ժողովրդավարություններ:

Որդուս բեմական տաղանդն ապացուցող փաստերը, խնդրագրերը մերժվեցին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Անցնելով բոլոր պատկան ատյաններով և մերժվելով բոլորի կողմից՝ որոշեցի Ձեզ դիմել՝ հույսով, որ միայն Ձեր միջամտությունը կարող է վերջ դնել  խտրական վերաբերմունքին, որն առկա է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Որդիս՝ Դանիել Մայիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ ու խոստումնալից բալետի արտիստներից է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա

Մրցունակության զեկույցում ՀՀ-ն 73-րդն է, Ադրբեջանը մեզանից առաջ է (Տեսանյութ)

Մրցունակության համաշխարհային զեկույցի արդյունքներով մեր երկիրը մի շարք կետերով առաջընթաց է գրանցել

Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց ոչ երբեք Եվրոպայից. Ալան Դանքըն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաեւ Մեծ Բրիտանիայի անցած ճանապարհը: Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է հանգեցնել զոհերի. այս ստատուս քվոն պարզապես անընդունելի է

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչն առաջարկում է շարունակական քայլեր ձեռնարկել Արցախի հակամարտության լուծման համար

«Եթե Հրանտ Բագրատյանն իր պաշտոնավարման շրջանում էլ է թվաբանությունն էդպես արել, դրանից էլ սկսվել է երկրի կործանումը» (Տեսանյութ). a1plus.am

Ըստ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ «Դատարկաբանություն է… Աբստրակտ բան է ասում՝ մեկը դպրոց է կառուցում, մեկը հիվանդանոց է կամենում կառուցել, մեկը եկեղեցի, մեկը միայն բիզնեսով է զբաղվում: Մեկն էլ ասում է՝ ես միայն բանակին եմ օգնում»։

50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը կարող է չպատասխանե՞լ լրագրողի հարցումներին

Նախագծի տարբերակում առաջարկվող փոփոխությունները հետադիմական են, խիստ վտանգավոր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 20-28-ը նշում է տեղեկատվության ազատության միջազգային շաբաթ: Ու «շաբաթվա շրջանակներում»  անցյալ ուրբաթ «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեց «Տեղեկատվության մասին» օրենքի նոր նախագիծը՝ օրենսդրական փոփոխությունները: Լրատվամիջոցներից մի քանիսը, որոնք մասնակցել էին աշխատանքային քննարկմանը, միանշանակ գտնում էին, որ առաջարկվող նոր տարբերակով սահմանափակվելու է տեղեկություններ ստանալու իրավունքը: Տարբերակում

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով:

«Մի՛ բռնաբարեք իրավունքը». Փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալների փաստաբանների բողոքի ցույցի պատճառով: Փաստաբանները դատարան էին եկել՝ «մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ ու նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարով շապիկներով: Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, որ իրենց բողոքի ակցիայով փորձում են որեւէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց. «Ի վերջո, հասկանան՝ այն, ինչ անում են փաստաբանների

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.2%-ով

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.2% աճ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը: Հիշեցնենք, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 16.5% աճ է գրանցել:

Հայկական պարը՝ «Մետաքսի ճանապարհի» համատեքստում

Չինացիները խանդավառված էին «Բարեկամության» կատարումներով Վերջերս կայացած  Չինաստան-Եվրասիա համաշխարհային  էքսպո- ցուցահանդեսի շրջանակներում  Դոնհուանգ քաղաքում շուրջ 10 երկրից՝ Մեծ Բրիտանիա, Կանադա եւ այլն,  ժամանած մշակութային  կոլեկտիվների թվում իր արվեստն է ցուցադրել պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան): Սա, եթե չենք սխալվում, «Բարեկամության» երկրորդ այցելությունն էր Չինաստան: Իսկ անսամբլը այս անգամ ներկայացրել է Կարեն Մակինյանը

«Որեւէ գլխավոր դատախազ ինչ ծանրության հանցագործություն էլ կատարի, քրեական հետապնդման չի արժանանա». Կոստանյան

Գեւորգ Պետրոսյանը դժգոհեց, որ գլխավոր դատախազը իր տեղակալին կարող է նշանակել դատախազներից իր համար ընդունելի մեկին. «Որակավորման քննությունը հանձնել է մարդը, գլխավոր դատախազը կարող է ասել՝ քո մազերի պրիչոսկեն իմ դուրը չի գալիս, անընդունելի ես: Սուբյեկտիվ վարքագիծ դրսեւորելու հայեցողություն է»:

«Հովսեփ Օրբելին ոչ միայն գիտության կամ արեւելագիտության ոլորտում հանճար էր, այլ նաեւ մեծ քաղաքացի». Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի

Կիբերանվտանգության դեմ համակարգված պայքար չենք տանում (Տեսանյութ)

Եթե մարդիկ տարրական գիտելիքներ ունենան, կխուսափեն կիբերհարձակումներից

«Մաքուր Սևան»-ը շարունակություն կունենա

Սեպտեմբերին` հանգստյան կարճատև սեզոնի ավարտից հետո, ժամանակն էր «Մաքուր Սևան» ծրագրի արդյունքները ամփոփելու համար: Այդ նպատակը «Վեոլիա Ջրում» մեկ սեղանի շուրջ էր հավաքել ծրագրի մասնակիցներին և շահագրգիռ կողմերին: Հյուրընկալող կողմը` Վեոլիա Ջուր ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանը,

Արթուր Իսպիրյան. «Եթե բատուտի տերերն են որոշում քաղաքի ճակատագիրը, քաղաքապետարանն այդ դեպքում ի՞նչ է անում». «Ժողովուրդ»

Օպերային թատրոնի շրջակայքի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ նաեւ Հովհաննես Թումանյանի արձանի վիճակին։ Դրա վերեւի մասից քարերը պոկվում-ընկնում են։ Մեկի մտքով չի անցնում՝ արձանին տիրություն անի։

Եռացող ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի շուրջ

Ադրբեջանը հայտարարել է, որ խոշոր ռազմական զորավարժություններ է նախապատրաստում: Դրանց կմասնակցեն 15 հազար զինվորական, մարտական ինքնաթիռ և ավելի քան 150 տանկ և զրահամեքենա: Զորավարժություններին մասնակցում են նաև Թուրքիայի օդուժի F-16 կործանիչներ և C-130 տրանսպորտային ինքնաթիռներ:

«Մենք ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ ենք հանում, ո՛չ, անընդունելի՛ է». Կոստանյանը՝ նոր օրենքի մասին

Կոստանյանի խոսքով՝ «Ստացվում է, որ գլխավոր դատախազը կարող է մեկի հետ կոպիտ խոսել, մենք ասում ենք՝ այ, արի մենք հիմա քեզ գործից ազատում ենք, բայց եթե օրենք խախտի, ապօրինի որոշում կայացնի՝ ոչ մի բան չենք անելու»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031