Օրվա լրահոսը

«15 տարվա «Օպել Աստրայի» մաքսազերծումը շուտով կարժենա 4000 եվրո ներկայիս 1000-ի փոխարեն».Դանիել Իոաննիսյան

Փորձեգետները՝ ԵԱՏՄ-ի անդամակցության տնտեսական վնասների մասին

«Գազը կթանկացնե՜նք, թուրքերին բա՜ց կթողնենք ձեզ վրա. Աշոտյանն արդեն գույնը գցում էր վախից». Փաշինյան (Տեսանյութ)

«Կարող է՝ այստեղ կաշկանդված եք, չեք կարողանում խոսել, դրա համար ենք ասում՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք»

Գյումրու թատրոնի ռեկորդային թվով հանդիսատեսը

ՀՀ Մշակույթի նախարարությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է իր ենթակայության տակ գործող բարձր եկամուտ ապահոված կառույցների կիսամյակային հաշվետվությունը՝ նրանց անվանելով «կիսամյակային չեմպիոններ»։ Հետաքրքիրն այն է, որ այդ չեմպիոնների ցուցակը գլխավորում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, որը վեց ամսում ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Նախարարության ֆեյսբուքյան էջում ընթերցում ենք․ «Չեմպիոն» որակումից և թվային ցուցանիշների

Կոտայքի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ

«Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին». Նալբանդյանի պնդմամբ՝ իր ասածները տարանջատել են

Մենք հանգիստ վարում ենք մեր քաղաքականությունը՝ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահների առաջարկների հետ

Բակո Սահակյանը ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են միության հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարեւոր է նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Րեիսյանի գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Րեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. «Ժիրայր Րեիսյանի այս գիրքը մեծագույն նվեր է հայ ժողովրդին,

Գյումրի է ժամանել կրթության նախարարը՝ ՇՊՀ ռեկտորի դեմ ուղղված աղմկոտ նամակի ու դասադուլի հետքերով

Շիրակի համալսարանում դեռ լարված իրավիճակ է․ ուսանողների դասադուլը շարունակվել է նաև այսօր։ Նրանք, ինչպես հայտնի է, բողոքում են վարձավճարի զեղչեր չկիրառելուց ու նոր ուսումնական պլաններից, համաձայն որոնց՝ երբեմն ստիպված են նույն առարկան նորից ուսումնասիրել, որոշ կարևոր առարկաներ էլ ընդհանրապես չանցնել։ Ըստ ուսանողների, բարձր առաջադիմության դեպքում անգամ չեն կիրառվում զեղչեր՝ պատճառաբանելով, որ պետք է լինես նաև

Հերմինե Նաղդալյանը՝ Փաշինյանին. «Հայկական շուկայում թուրքական լոլիկ միշտ էլ եղել է». (Տեսանյութ)

Հայկական շուկայի մի մասը թուրքական լոլիկ է եղել, մենք միշտ էլ լոլիկ ներմուծել ենք, թե ԵՏՄ անդամ եղած ժամանակ, թե դրանից առաջ

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախևառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով

Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարարին

Լեւոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթը

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց պատվավոր մրցանակը: Եզրափակիչ մրցամարտում հայկական շախմատի առաջատարն այսօր կշեռքի նժարն իր կողմը թեքեց արագ շախմատում եւ Չինաստանի լավագույն շախմատիստ Դին Լիժենին հաղթեց 4:2 ընդհանուր հաշվով: Դրանից առաջ Արոնյանը նաեւ հավակնորդների մրցաշարի իրավունք էր նվաճել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները համերգով հանդես եկան Շիրակի մարզում

Սեպտեմբերի 26–ին Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների հերթական համերգը: Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթն ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քէօքճեանը,

Քիքբոքսինգի ֆեդերացիան կհամալրի Սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ համագործակցող ֆեդերացիաների շարքը

Քիքբոքսինգի Հայաստանի հավաքականները վերադարձել են սեպտեմբերի 19-25-ը Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունից, որտեղ նվաճել են երկու ոսկե, յոթ արծաթե ու երեք բրոնզե մեդալ: Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց նրանց ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ: Մարզիկներին շնորհավորելով՝ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ մոտ օրերս Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան

«Կարող է նույնիսկ ավելի լավ լինի, որ Սերժ Սարգսյանը լինի, գործընթացներն արագանան». Արմեն Մարտիրոսյան

Ուղղակի Սերժ Սարգսյանի պարագայում, կարծում եմ, բացասական գործընթացներն ավելի արագ կընթանան, որը մի կողմից ավելի լավ է: Ծանր հիվանդության ժամանակ մահը, ըստ էության որոշ դեպքերում ավելի նախընտրելի ելք է, քան թե այդ տանջանքը անընդհատ շարունակվի: Դրա համար այդ տեսանկյունից կարող է նույնիսկ ավելի լավ լինի, որ Սերժ Սարգսյանը լինի, այդ գործընթացներն ավելի արագանան: Կարող է այդ «մահից» հետո չորրորդ հանրապետությունը ծնվի:

ԵՏՄ-ից դուրս գալու հարցով «Ելք»-ի առաջարկած ժամանակավոր հանձնաժողովը չի ստեղծվի

Հանձնաժողովի անդամներից 10-ը դեմ քվեարկեցին, այդ թվում՝ Շիրակ Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Հերմինե Նաղդալյանը

Երևան-Արտաշատ ճանապարհի մի հատվածում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ից սկսած, Երևան-Արտաշատ ճանապարհի կմ 19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի: Նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Բաղդադը խոստանում է «օրենքով և սահմանադրությամբ» վերադարձնել Իրաքյան Քրդստանը

«Չի կարող լինել պայքար միևնույն հայրենիքի որդիների միջև, բայց մենք օրենք կկիրառենք, և դուք կտեսնեք»,- ասել է Աբադին:

«Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք նրա խնդիրներով». Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանին՝ տիկնոջ հետ: Նախարարը կարևորեց համայնքային գործչի ազգանվեր աշխատանքը: Նա մասնավորապես նշեց. «Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: Կանադահայերը՝ լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներ, կարողացել են կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Դրա վառ ապացույցը Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանն է, որն այսօր

Գյուղի հիմնական դպրոցի տարածքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հիմնական դպրոցի տարածքում՝ ավազի մեջ, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ՀՀ ՊՆ N զորամասից ժամանած սակրավորները ավազի կույտից դուրս են բերել «Ֆ-1» տեսակի նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ հաղորդագրություն

Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Կենտրոնական վարչության անդամ, «Բայթարյան Թրեյդինգ» (Baitarian Trading) ընկերության ղեկավար Կարապետ Բայթարյանը (Լիբանան), Կենտրոնական վարչության անդամներ Կարո Մանճիկյանը (Սիրիա), Վիգեն Թուֆենկճյանը (Կանադա), Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի խորհրդի նախագահ, Կենտրոնական

Շուրջ 900 անուն ապրանքների թանկացում. ԵԱՏՄ-ի անդամակցության օգուտներն ու կորուստները

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները բախվում են

Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում

Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ադրբեջանը, որը 4.69 միավորով 35-րդ հորիզոնականում է:

Հոգեբանը` մահացած վարորդից գողություն անողների մասին. «Նպատակը մի բան փախցնելն է, էական չէ, որ վթար է եղել» (Տեսանյութ)

Հոգեբան Գայանե Ղալումյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ավտովթարի պատճառով մահացած վարորդի բեռնատարից կատարված գողությունը, նշեց, որ այն կատարողները թափառաշրջիկի հոգեբանությամբ մարդիկ են: «Դրանք փողոցի կանայք են, որոնց համար նշանակություն չունեն մարդկային արժեքները, վթարային վիճակը, իրենք մարդկայնորեն չեն վերաբերվում դրան, նրանց նպատակն է մի բան փախցնելը: Դրանք մարդիկ են, որոնք փողոցում ընկնում են մարդկանց հետեւից, երեսները

Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածուն ցնցել է Կաննի ցուցահանդեսը (Ֆոտոշարք)

Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը, որն իր աշխատանքներն էր ուղարկել Ֆրանսիա՝ հեռակա կարգով մասնակցելով սեպտեմբերի 23-26-ին Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, երեկ «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակի է արժանացել։ Մասնակիցները եղել են թվով 100 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Արվեստագետն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր աշխատանքները երբեմն գցում է ֆեյսբուքյան տարբեր էջեր, Կաննի ցուցահանդեսի կազմակերպիչներից

Բարտոշ Չիխոցկի. Որոշ բարեփոխումներ, սկզբնական շրջանում շատ թանկ են արժենում

Լեհաստանի փոխարտգործնախարարը պատճառ չի տեսնում, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի

«Միակ կետը»՝  Հայաստանը, ըստ ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Կնյազեւի

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով առաջին անգամ  Երեւանում է  ռուս ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Կնյազեւը: Նա թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ այսօր օպերային թատրոնում հանդես կգա թավջութակի համար համաշխարհային գրականության ճանաչված ստեղծագործության՝ Դվորժակի կոնցերտի մեկնաբանմամբ: «Առավոտին» հասած տեղեկություններով՝ ժամանակին (եթե չենք սխալվում՝ երկու-երեք տարի առաջ) երեւանյան համերգի կապակցությամբ  թավջութակահարի

Շարմ Հոլդինգը եւս պարզաբանում է, թե ինչու է հետաձգվել Վահան Արծրունու համերգը

Օդերևույթաբանների կանխատեսումները հաշվի առնելով, Շարմ Հոլդինգ ընկերությունը որոշում կայացրեց ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Վահան Արծրունու «Մաշտոց Կոմիտաս» համերգը ժամանակավորապես հետաձգել: Տոմսերի վաճառքը դեռ նոր էր սկսվել և լիարժեք չէր իրականացվել, հետևաբար բոլոր հանգամանքները հաշվի առնելով համերգը տեղափոխվեց: Շարմ Հոլդինգ ընկերություն  

Լեւոն Աթոյանց. «Լավ տղան պրոֆեսիա չի…ուզում են պադավատ ունենան, արտասահման գնան»

Կինոյի տանը միայն շաքարավազ են բաժանում, ախր ամեն ինչ մեջը կար, ինչո՞ւ քանդվեց եղածը

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031