Օրվա լրահոսը

570 միլիոն դրամի արտահանման պատվերներ. Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացված է «WorldFood Moscow 2017»-ին

Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություններ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում են «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային և աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։ Նաև՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով

Սպանություն Վաղարշապատում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ: Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից

«Դիրքերում յուրաքանչյուրն իր ունակությունների չափով փորձում է օգնել մյուսին՝ նպաստել ընդհանուր գործի կատարմանը»

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։  Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողներից մեկին` շարքային Հայկ Հակոբյանին

Ծերակոյտի յանձնախումբը վաւերացուց Արցախի եւ Հայաստանի ի նպաստ որոշումներ. «Ասպարեզ»

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Միացեալ Նահանգներու Ծերակոյտի Յատկացումներու յանձնախումբը վաւերացուցած է Արցախի եւ Հայաստանի նպաստող կարգ մը որոշումներ, որոնք մաս պիտի կազմեն 2018ի պետական ամավարկի արտաքին օժանդակութեանց բաժինին։ Որոշումներէն մէկուն համաձայն՝ Հայաստանի տրամադրուող օժանդակութիւնը պիտի աւելնայ՝ հասնելով 20.7 միլիոն տոլարի։ Յանձնախումբը նաեւ որոշեց Թուրքիոյ եւ Ատրպէյճանի դէմ զէնքերու վաճառքներու սահմանափակումներ պարտադրել, միաժամանակ

Մոսկվայում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողով

«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին: Հաշվի առնելով հայկական պետականության վերականգնման և դրա շարունակականության ապահովման հարցում Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը, Ֆորումի մասնակիցները հիմնադրեցին Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողով: Ֆորումը

Նոյեմբերի 24-ին ընդառաջ

Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին: Կրեմլում «թարս նայեցին» վրաց-ամերիկյան զորավարժություններին մեր մասնակցությանը, ինչպես

ԱՍԵԿՈՍԵ

ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը: ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴ

Նուրբ դիրք` Բրյուսելի եւ Մոսկվայի արանքում

Համաեվրոպական մակարդակում Բաքվի ուղղությամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրյալներ են փոխանցում:

Հայաստանի դահուկորդները հաջողություններ են արձանագրել Իտալիայում

Իտալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող դահուկավազքի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Միքայել Միքայելյանն ու Մարիամ Միքայելյանը Տրենտո քաղաքում մասնակցել են անվադահուկների Մ 20 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին: Առաջին օրը դահուկավազորդները մրցել են 4.7 կմ դասական ոճ մրցաձեւում: Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 10-րդը: Հաջորդ օրը 6.9 կմ ազատ ոճ մրցաձեւում Միքայելը

Խոհանոցային դանակով սպանել է, հետո հատել պետական սահմանը

Դատը՝ սպանությունից 8 տարի անց

Լեւոն Արոնյանն մտավ աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ: Հայաստանցի շախմատիստը համառ պայքարում Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովի դիմադրությունը կոտրեց թայ-բրեյքում՝ հաղթելով 5:3 ընդհանուր հաշվով: 1/8 եզրափակչում Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դանիիլ Դուբովն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բալասանյանի՝ բյուջեի հաշվին տորթ պատիվ տալը բարդացավ․ ԲՀԿ-ն նույնպես դադարեցրեց բոյկոտը

Ամառային արձակուրդից հետո վաղը տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը։ Այն կտարբերվի նրանով, որ ներկա կլինեն մեկ տարի շարունակ բոյկոտող ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի ու ԳԱԼԱ-ի ընտրված ավագանու անդամները։ Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամները վերջին նիստին արդեն իսկ ներկայացել էին։ ԳԱԼԱ-ն նույնպես հայտարարել է իր մասնակցության մասին, ԲՀԿ-ն ևս դադարեցնելու է իր բոյկոտը։ Aravot.am-ը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավարին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականցվող բռնությունները, բարձրաձայնել Իրաքում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային

ԵԼՔ դաշինքը դատապարտում է խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը։

Օրերս վարչական լծակների գործադրմամբ եւ սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ: ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Հարգելի՛ Իոսիֆ Դավիդի, Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ: Կատարողական վարպետությունը, վառ անհատականությունն ու յուրօրինակ բեմական շնորհը բերել են Ձեզ արժանի ճանաչում նախկին Խորհրդային միության ամբողջ տարածքում և

Գյումրիից գնաց Ֆրանսիա սովորելու ու հիմնեց Farell համաշխարհային բրենդը․Գոռ Հարոյանը՝ իր բիզնեսի մասին (Տեսանյութ)

Այսօր «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթին մասնակցող 24 գեղեցկուհիների հետ Գյումրի էր եկել Farell զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր Գոռ Հարոյանը։ Նշենք, որ Գոռ Հարոյանը գյումրեցի է, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, 12 տարի չէր եղել  հայրենիքում, այժմ եկել է «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի ու Սփյուռքի նախարարի հրավերով։ Նա «Միսս Արմենիա» մրցույթի հովանավորներից

ՀԲ փոխնախագահը` Կարեն Կարապետյանին. «Դուք ցույց եք տվել հիանալի ծրագրեր իրականացնելու ձեր կարողությունները»

Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը

Բացահայտվել է Սյունիքում տեղի ունեցած դանակահարությունը. Առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը, մեղադրանք է առաջադրվել 1 անձի: 2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը դանակահարվել է սեպտեմբերի 8-ին՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հոգևոր առաջնորդներին

Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Իրաքի Քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչիին և Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին` ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի: Ավագ արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատկառելի պատվիրակության անդամներին` ուրախություն հայտնելով նրանց` Հայաստան այցի կապակցությամբ և ներկայացնելով նրանց

Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» գործարանը. (Տեսանյութ)

Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ

Գողացված քարտով կանխիկացվել է գումար (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ 2017թ. օգոստոսի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 1-ը՝ ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի

Դեսպանը կարևորել է  արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Գյումրի էին ժամանել 24 գեղեցկուհիներ․ Սամվել Բալասանյանը խմեց նրանց կենացը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրի էին ժամանել «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի 24 մասնակիցներ՝ հանրապետության երկրորդ քաղաքի տեսարժան վայրերը շրջելու, թանգարաններ այցելելու ու Գյումրու պատմությանը ծանոթանալու նպատակով։ Գյումրու քաղաքապետարանում հատուկ տորթ էին պատվիրել գեղեցկուհիներ համար՝ «Միսս Արմենիա» վերտառությամբ, թագով։ Գեղեցկուհիներից յուրաքանչյուրին Գյումրու պատմության մասին գրքեր նվիրեցին։ Ի դեպ, գեղեցկուհիների թվում կային նաև ներկայացուցիչներ Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լիբանանից, Ուկրաինայից։ Երբ

«Բանակցային սեղանի իրական փաստաթղթի շուրջ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել». քաղաքագետ

Ադրբեջանի վերաբերմունքը դրա շուրջ ավելի քան բացասական է, քանի որ այդ փաստաթղթում կա ԼՂՀ կարգավիճակի հաստատման հարցի կետը

Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու գործով նիստը կրկին հետաձգվեց

Լրատվամիջոցի ներկայացուցիչը Հայաստանում չէ

Սգո սրահում բռնկված հրդեհը դիտավորությո՞ւն է եղել. Նոր մանրամասներ

«Հրդեհը բռնկվել է ՝ ոչ հոսանքից, ոչ մոմերից». Մանրամասներ է պատմում հանգուցյալի ազգականը

ՀՀ-ում ՄԹ դեսպան. «Սատարում ենք Մինսկի խմբին»

Դեսպանատունն առաջիկայում աշխատելու է հասարակական իրազեկվածությանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ

«Իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ես ինչ եմ մտածում միությունների մասին». Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյանն ասաց, որ նախագծով պարտադիր պահանջներ են սահմանված ճարտարապետների համար, Ճարտարապետների պալատի անդամ համարվելու համար, նրանք պետք է ունենան համապատասխան որակավորում: Ստեղծվում են որակավորման հանձնաժողովներ, ստեղծվում է էթիկայի հանձնաժողով:

Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, հարձակում գործել դեղատան աշխատակցուհու վրա և որպես զենք օգտագործվող

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել անընդհատ երթևեկությանը խոչընդոտող ավտոկայանատեղերի կարգաբերման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով, ՃՈ հետ համատեղ, պարբերաբար փոփոխություններ են կատարվում նաև խաչմերուկների լուսացույցների աշխատանքների կազմակերպման սխեմաներում: Ըստ այդմ, մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում արդեն իսկ ապահովված է աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031