Օրվա լրահոսը

«Այո, ընտանեկան բռնության մասին օրենք չկա, բայց սա չի նշանակում, որ ընտանիքի անդամներն իրար պետք է ծեծեն, խոշտանգեն»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը եւ ոստիկանության քրեական հետախուզության եւ գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը: Լուսինե Բուդաղյան.– Կարծես ընտանեկան բռնությունների «մեկամսյակ» է մեկնարկել մեր հանրապետությունում. վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրար հետեւից միջադեպեր արձանագրվեցին` օգոստոսի 3-ին ամուսնու կողմից սպանվեց 34-ամյա Մելինե Աղաջանյանը, օգոստոսի 6-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել,

«Ով ասում է, որ մենք պետք է արյան գնով ազատագրված հողը զիջենք Ադրբեջանին, նա թշնամի է եւ դավաճան». ադրբեջանագետ (տեսանյութ)

«Որքան շատ ենք նման կարծիքներ հնչեցնում ՀՀ ազդեցիկ գործիչների կողմից, այնքան առիթ ենք տալիս Ադրբեջանին՝ սրել հարաբերությունները»,-ասում է Գրիգորի Այվազյանը

Ստեփան Անդրանիկյանի հետահայաց ցուցահանդեսը` օգոստոսի 18-ից` Նկարիչների միությունում

  Ս.թ. օգոստոսի 18-ին ՀՀ  նկարիչների միությունում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ստեփան Անդրանիկյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նկարչի 90-ամյակին: Ցուցահանդեսը ընդգրկում է 1940-2016 թթ. ընկած ժամանակահատվածը և ներկայացնում է նկարչի ստեղծագործական ուղին` կինոարվեստում, որին նա նվիրել է իր կյանքի ավելի քան քառասուն տարիները: Ցուցադրությունը արտացոլում է Ստ. Անդրանիկյանի ստեղծագործության բազմաբովանդակ բնույթը: Այստեղ ներկայացված են նկարչի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության համար կատարած էսքիզները, ճեպանկարները, մանրակերտները` այն ամենը, ինչ մնում է բեմադրական կադրից

Հարցում. Մեծամասնությունը կարծում է, որ պետք չէ մտնել մատի ու մատանու արանքը

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք համարո՞ւմ են, որ Հայաստանում ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, եւ պետության միջամտության կարիքը կա` օրենքի տեսքով: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «Այո, շատ լուրջ խնդիր է, եւ մեզ պետք է օրենք ընտանեկան բռնության մասին», «Ոչ, կանայք հայ հասարակության մեջ միշտ էլ հարգված են եղել», «Ամեն ընտանիք իր

«Պեչկի» երկաթի շշով էնպես էր ընձի զարգել՝ ջանս կապտել էր»

Սիրանույշ Գալոյանն ասում է՝ 10 տարուց ավելի իրեն բռնության է ենթարկել, ամուսինն էլ պնդում է՝ երբեք կնոջը չի ծեծել «Լավ կհիշեմ գը առաջին ծեծս». ամուսնությունից 16 տարի անց էլ Սիրանույշ Գալոյանը չի մոռացել, թե ինչպես էր ամուսինը պարբերաբար բռնության ենթարկում: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում 16 տարեկանում ամուսնացած 32-ամյա Սիրանույշն ասում է՝ ամուսնական երջանկություն չի տեսել.

Տավուշում հրո ճարակ  են  դարձել դաշտեր, մրգատու եւ ոչ մրգատու  ծառեր(ֆոտոշարք)

Բագրատաշենցու 320 մրգատու ծառը շոգեխաշվել է

«ՌԴ-ն կպատասխանի իր դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին». արեւելագետ (տեսանյութ)

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ ՌԴ-ն ու Չինաստանը կարող են «ձերբազատվել» դոլարից, ինչը մեծ հարված կհասցնի ԱՄՆ-ին

Հայրենի հողի կանչով. օրվա հերոսը սևանցի կապիտան Վահե Խաչատրյանն էր

Իր ծննդյան հերթական տարեդարձին սևանցի կապիտան Վահե Խաչատրյանը ստացավ անսպասելի ու լավագույն նվերներից մեկը` գիրք իր մասին` Վարդուհի Գասպարյանի հեղինակությամբ: «Երբ կանչում է հողը հայրենի» գրքի շնորհանդեսը կայացավ Վահեի հայրենի քաղաքում: Սևանում այդ օրը հյուրընկալվել էին նրա հարազատներն ու մտերիմները, զինակից ընկերներն ու հերոսների մայրեր: Ոչ վաղ անցյալի հերոսական էջերն ու դրվագները հաջորդում էին միմյանց`

Ոտքերի չափից դուրս քրտնարտադրության ժամանակ այս բույսով լոգանք արեք

Դաշտային ձիաձետից ստացվող պատրաստուկներն օժտված են միզամուղ, արյունականգ, տտպող, հակաբորբոքային ազդեցությամբ։ Ջրաթուրմի ձեւով կիրառվում է պիելիտների, ցիստիտների, ուրետրիտների, ռեւմատիզմի բուժման ժամանակ։ Եփուկը կիրառվում է որպես խիստ միզամուղ միջոց այտուցների, երիկամների հիվանդության, ջրգողության ժամանակ։ Ձիաձետի հումքում սիլիկաթթվի աղերի պարունակության շնորհիվ նպատակահարմար է այն կիրառել աթերոսկլերոզի, անոթների ախտահարման եւ տուբերկուլյոզի ժամանակ (սիլիկաթթուն նպաստում է թոքային հյուսվածքի վերականգնմանը)։

Նազարբաևն ընդունել է ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք երկուշաբթի Աստանայում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդը նիստին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Նիստի մեկնարկին Նազարբաևը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և նիստի մասնակիցներին հրավիրել մասնակցելու «ԷՔՍՊՈ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ղազախստանի նախագահն ասել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում շատ են տնտեսական

Ահազանգ. ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել Սևանա լճում լողալու ժամանակ

2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։ Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի

Բուրկինա Ֆասոյում սրճարանի վրա հարձակման հետևանքով կա 17 զոհ

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում կիրակի լույս երկուշաբթի գիշերը զինված հարձակում է իրականացվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի թուրքական ռեստորանի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 17, վիրավորվել 8 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իշխանությունները հայտնել են, որ զոհվածների թվում կան այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում մեկ ֆրանսիացի: Հաղորդվում է, որ երեք զինված անձ մեքենայով մոտեցել են

Շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների մոտ 150 աշխատակիցներ, արդեն երրորդ օրն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում են: Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ըստ օպերատիվ տեղեկատվության` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, «Ինտեր

Շուտով կսկսվի ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը

Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան։ Սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների

 Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250

Բանակցություններ են տարվում օդային հրդեհաշիջում կազմակերպելու համար

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ: ՀՀ ԱԻՆ

Կարեն Կարապետյանը և Բակիտժան Սագինտաևը քննարկել են հայ-ղազախական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ: Ղազախստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջև առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար: Պարոն Սագինտաևն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները: Շնորհակալություն հայտնելով ջերմ

Ո՞ւմ օգտին է գործում Մինսկի խումբը

Մինսկի խմբի գործունեությունից մերթ ադրբեջանցիներն են դժգոհում, մերթ՝ հայերը, բայց, ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներն ավելի շատ են դժգոհում, քան հայերը, որովհետեւ ցանկացած խաղաղասիրական նախաձեռնություն Ադրբեջանին ու ադրբեջանցիներին ավելի ու ավելի է հետ մղում իրենց անհեթեթ ու անիրական հավակնություններից: Իսկ որ Մինսկի խմբի գործունեությունն, այնուամենայնիվ, խաղաղասիրական է, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Ասում ենք՝ պատերազմ է,

Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական Միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես, գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքներին: Քննարկվել են

Այրվում է բուսածածկ տարածք «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ: *** Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի

Վարչապետ Կարապետյանն առանձնազրույց է ունեցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ  

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու

«Հավաստի տեղեկություններ ունենք, որ Խոսրովի արգելոցում վիճակը շատ ծանր է»

Ֆեյսբուքում ստեղծվել է «Գնում ենք Խոսրովի արգելոց օգնելու» անունով խումբ: Խումբը մասնավորապես հայտնում է. «Հավաստի տեղեկություններ ունենք, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վիճակը շատ ծանր է։ Եթե մի քանի օր էլ շարունակվի, ապա կարող ենք կորցնել ամբողջ արգելոցը։ Օգոստոսի 14-ին ժամը 9։00-9։30-ը հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ, որպեսզի գնանք օգնության։ Խնդրում ենք բոլոր նրանց ովքեր

Բերդում մեղրի եւ հատապտուղների փառատոնը տոնախմբություն էր

6-րդ փառատոնին մասնակցեց շուրջ 3 հազար մարդ

Հայաստանի Բարձրագույն Խումբ. «Շիրակը» հաղթեց երկրորդ խաղում անընդմեջ

Օգոստոսի 13-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Բանանց»՝ 1:0 (1:0) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլը՝ Վարդան Բակալյան, 9, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Կարևորվել է գնումների մասին նոր օրենքի մշակման աշխատանքները

Օգոստոսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական Միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես, գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքները: Քննարկվել են

Հենրիխ Մխիթարյանն օգնեց ՄՅՈՒ-ին խոշոր հաշվով հաղթանակ տոնել

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմյեր լիգայում: Ժոզե Մոուրինիոյի թիմը առաջին տուրում հյուրընկալեց «Վեսթ Հեմին» եւ չորս անպատասխան գնդակ անցկացրեց նրա դարպասը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թեեւ այս խաղում գոլի հեղինակ չդարձավ, սակայն հենց նրա գոլային երկու փոխանցումների շնորհիվ ՄՅՈՒ-ն համոզիչ հաղթանակ տարավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայտնաբերվել է օձ

Օգոստոսի 13-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և ուխտավոր հավատացյալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազան Հայրն անդրադառնալով տոնի խորհրդին՝ ընդգծեց, որ  քրիստոնյա հավատացյալների համար Սուրբ

Վենեսուելայի նախագահի որդին սպառնացել է Թրամփին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին սպառնացել է գրավել Սպիտակ տունը, եթե Վաշինգտոնը ռազմական գործողություններ սկսի հանրապետությունում: Ավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարար գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը բարձրագույն էքստեմիզմ եւ խենթության ակտ էր որակել ամերիկյան կողմի հնարավոր ռազմական գործողությունները, նաեւ ասել, որ ԱՄՆ-ը ղեկավարվում է ծայրահեղական էլիտայի կողմից: Օգոստոսի 11-ին  Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031