Օրվա լրահոսը
Երեք ամիս է մեծով, փոքրով 12 հարկը վեր ու վար են անում, վերելակը խափանված է
Էլցանցը բանավոր խոստացել է իր մեղքով փչացրած վերելակը փոխհատուցել
«Թե Կասյանն ինչ ներդրում է ունեցել հայ սպաների գնդակահարության հարցում՝ սա անքննելի է եւ միանշանակ». Տիգրան Ավինյան
«Այն, որ Սարգիս Կասյանը օտար երկրի բանակի հետ եկել, ներխուժել է ՀՀ, բոլոր պայմանավորվածությունները այն ժամանակվա ՀՀ-ի կառավարության հետ դրժվել է, այդ ամբողջի վերեւում, հիմքում կանգնած է եղել նաեւ Սարգիս Կասյանը՝ դա արդեն բավական է: Ես չեմ կարծում, որ Սարգիս Կասյանն այն մարդն է, ում անունով Հայաստանում մենք պետք է ունենանք, փողոց, դպրոց կամ նույնիսկ հուշատախտակ»:
«Գեղարդ» անսամբլը Հայաստանը ներկայացրեց միջազգային 34-րդ ֆոլկլորային փառատոնում
Օգոստոսի 10-ին Ռումինիայի Արջեշ նահանգում մեկնարկեց «Կարպատներ» միջազգային ֆոլկլորային 34-րդ փառատոնը, որի բացումը կայացավ նահանգի Պիտեշտ կենտրոնում, ապա շարունակվեց նահանգի այլ քաղաքներում ու բնակավայրերում: Միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց ժողովրդական պարի «Գեղարդ» անսամբլը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյանի գլխավորությամբ, որն առանձնացավ պարային համարների բարձրարվեստ կատարումներով, հմուտ գործիքային ուղեկցությամբ եւ ազգային տարազների գունագեղ բազմազանությամբ: Երկշաբաթյա
Ըստ Կարեն Չիլինգարյանի` ջրի թանկացումը կարող է հանգեցնել շղթայական այլ թանկացումների
«Վիոլա ջուրը», ըստ պայմանագրի, ոչ թե պետք է բարձրացներ, այլ իջեցներ ջրի սակագինը». Կարեն Չիլինգարյան
Լեւոն Արոնյանը եւ Գարի Կասպարովը` Սենթ Լուիսում կխաղան «Grand Chess Tour»-ի շրջանակներում
Այսօր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկում է շախմատի «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան: Մրցաշարն առանձնահատուկ ուշադրության է արժանանում նրանով, որ դրան մասնակցում է նաեւ Գարի Կասպարովը, որը հանդես է գալու Ռուսաստանի դրոշի ներքո: Աշխարհի 13-րդ չեմպիոնի մրցակիցներն են
Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման զգալի աճ
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ: Մասնավորապես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առևտրային և 12 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձինք և պետական հաշվառման ենթարկվել 536
Կխստացվի հսկողությունը շինանյութերի տեղափոխման սահմանված կարգի խախտումների նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների կատարման նկատմամբ: Նշվել է, որ նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման 15 դեպք: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խիստ հսկողության
ԱԺ ընտրություններում կրկնաքվեարկության մեջ մեղադրվողի գործով նիստը հետաձգվեց
Պաշտպանը ներկա չէր, նա էլ դժվարացավ դատավորի հարցերին պատասխանել
Ինչո՞ւ են Վարագավանի երեխաները վառել իրենց ֆուտբոլի խաղադաշտը(Ֆոտոշարք)
Այրվող դաշտում ֆուտբոլային խաղը շարունակվում էր
Կարեն Խաչանովը մասնակցում է Ցինցինատիի «Masters» մրցաշարին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վերջին տարիներին զգալիորեն առաջադիմել է մարզական կարիերայում, վաղը Ցինցինատիում (ԱՄՆ) մեկնարկելու է «Masters» մրցաշարում: Առաջին շրջանում վաղը Խաչանովի մրցակիցը արգենտինացի Դիեգո Շվարցմանն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ zimbio.com-ի
«ԱԻՆ-ը միջոցներ չունի այսօրվա արտակարգ իրավիճակում աշխատելու համար»
Անտառային հրդեհները ցույց տվեցին, որ ԱԻՆ-ը տեխնիկա չունի, եւ կառավարությունն ինչ աստիճանի անտարբեր է
«Կասյանը ոչ մի բան էլ չի հրամայել, դա իրականացրել է Գեւորգ Աթարբեկյանը, այդ հրամանը եղել է կեղծիք». Ամատունի Վիրաբյան
Հարցին՝ Կասյանն արժանի՞ է, որ նրա անունով փողոց լինի՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ով է արժանի, ով՝ ոչ: Դա ո՞վ կարող է որոշել: Պատմությունն այնպիսի բան է, որ ցանկացածի, ում վերցնես, կարող ես գտնել երեք հատ այնպիսի բան, որ նրան նսեմացնես: Ամբողջությամբ սուրբ, առաքինի մարդ չեք կարող գտնել ամբողջ պատմության ընթացքում»:
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ա․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով
Այստեղ գուցե կատարվել է արտակարգ մի բան, որը կարող է ընտանեկան գաղտնիք լինել. հոգեբանը` մարզպետի խորհրդականի սպանության մասին
Ըստ հոգեբանի` տղամարդիկ պետք է հասկանան` անցել են այն ժամանակները, երբ կնոջը կարող ես ասել` սա արա, նա մի արա, սա կեր, նա մի կեր
Այսօր զոհված Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Ավելի վաղ, Արցախի ՊՆ-ն հաղորդել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված
Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
Օգոստոսի 14-ին, ժամը 15:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, 20 անտառտնտեսության, 3 բնապահպանության աշխատակից, ՙՙԼիդիան Արմենիա՚՚ ընկերության 10 աշխատակից, տեղում կիրառվում է 6 միավոր տեխնիկա: *** Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային
ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է
«Հնդկաստանի իշխանավորներին ավելի հեշտ գտա, քան մեր ղեկավարությանը»․խմբագիրը`գերատեսչությունների ստեղծած քաշքշուկի մասին (ֆոտոշարք)
Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը, որը վերջերս այցելել էր Հնդկաստան՝ մի շարք բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելով հնդիկ իշխանավորների, կուսակցապետերի, գործարարների, կինոաստղերի ու ռեժիսորների հետ Հայաստանում որոշակի ներդրումներ կատարելու, կինոֆիլմեր նկարահանելու պահով, դժգոհում է, որ Հայաստանի գերատեսչությունները պատշաճ չեն արձագանքում։ Ըստ մեր զրուցակցի` Հնդկաստանի ըմշամարտի ֆեդերացիայի նախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխը, որը նաև
Ավելի քան երկու ամիս հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերել են քննիչները
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչի խրախուսելու մասին՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2017թ. փետրվարի 18-ին 2 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ բնակարան մուտք գործելով
Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել, որի երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է բերվել (Տեսանյութ)
ՄՈՍԿՎԱ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ 2017թ. — Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է ՍԲ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումը տեղի հայերի ջանքերով մոտ 10 տարի է տևել: Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է բերվել: Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում:
Բիգ Բենը մինչև 2021թ.-ը փակվում է՝ վերանորոգման նպատակով
Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի աշտարակին տեղադրված հանրահայտ «Բիգ Բեն» զանգը վերջին անգամ կհնչի օգոստոսի 21-ին, իսկ հետո աշտարակը կփակեն վերանորոգման նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բրիտանիայի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ենթադրվում է, որ վերանորոգումը կշարունակվի մինչև 2021թ., այդ ընթացքում, չհաշված առանձին բացառությունները, զանգը չի հնչի: Աշտարակի գլխավոր զանգը՝ Բիգ Բենը, կշռում է 13,7
Օտոմանեան 121- ամեայ դասը…
1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր: Ազատագրական պայքարի խաղաղ ու պաշտպանողական կեցւածքները փոխարինւեցին յարձակողական-աննախադէպ քայլերով, որոնց խիզախ ու շշմեցուցիչ մեկնարկային օրինակը հանդիսացաւ 1896 թւականի օգոստոսի 14-ին Ստամբուլի (Պոլիս) Օտոմանեան բանկի գրաւումը… Խիզախութեան
«Կասյանը հրամայել է սպանել, վերացնել հայ սպաներին, ապաբարոյականացնել հայկական բանակը». Անի Սամսոնյան
Ըստ Ամատունի Վիրաբյանի` պետք է պատմությանը լավ ծանոթ լինեն, որ իմանան, թե ինչ է արել Հայաստանի համար Կասյանը: Դրան Անի Սամսոնյանն արձագանքեց. «Մենք պատմությանը շատ լավ ծանոթ ենք, այնքան լավ ենք ծանոթ, որ ընդունել ենք այդ որոշումը, որ փողոցները պիտի անվանափոխվեն»:
ՊԵԿ. 2017 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 154 քրեական գործ
Արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 1060 փաստաթուղթ, որից 506-ն ուղարկվել է հարկային կամ այլ մարմիններ: ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով հարուցվել է 154 քրեական գործ: «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են
Գայանե Դավթյան. «Կարեն Սմբատյանը ձգողականություն ունեցող արվեստագետ է» (Ֆոտոշարք)
Նկարիչների միության ցուցասրահում բացվել է ճանաչված գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է ԱՐՏ PR ընկերությունը, աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսը նվիրված է վարպետի ծննդյան 85-ամյակին, ներկայացված է շուրջ 60 աշխատանք: Aravot.am-ի հետ զրույցում ԱՐՏ PR-ի նախագահ Գայանե Դավթյանը նշեց, որ ամենակարեւոր ուղերձը, որ արվում է արվեստասերների եւ հատկապես նոր սերնդի համար, հետեւյալն է. «Տեսեք,
«Սառը զենքը»՝ փողոցում
Տասը օրից ավելի է՝ կոտրատված այս ապակին մայթից չի հավաքվում: Ավելին, ամեն օր այն նոր փշուրների է բաժանվում ու մայթով մեկ տարածվում: Ապակին թափված է Թբիլիսյան խճուղի-Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկներին հարակից մայթին, այսինքն` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում: Մոտ մեկ մետր լայնությամբ եւ երկու մետրից ավելի երկարությամբ ապակին, որը սուր-կտրող մասերի է բաժանված, պոտենցիալ վտանգ է
Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցեր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները: Կարեն Կարապետյանն
«Քանի կա ՀՀԿ-ի այդ համակարգը, միեւնույն է, թե ով կլինի վարչապետի դերում»
Գեւորգ Գորգիսյանը կասկածում է, որ ժողովուրդը կընդվզի Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու դեմ, որովհետեւ, ըստ նրա, բնակչության մեծամասնությունը 5 տարով ծախել է իր բողոքելու իրավունքը: «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ իշխող կուսակցությունը ցանկանում է պառակտել իրենց ընդդիմադիր ուժը, որպեսզի «Ելքը» չկարողանա պայքարել 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ
Դանակահարություն Եղվարդի խճուղում
Օգոստոսի 11-ի կեսգիշերին և գիշերն անց ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր հնչեցին, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 23-ին, Եղվարդի խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանել են մի քանի անձանց հետ, որի ընթացքում վերջիններս իրենց մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ են հասցրել երկու երիտասարդներին: Ոստիկանները պարզել
Սևանում խոչընդոտել են «Ազատության» լրագրողի աշխատանքը, հարձակվել մեքենայի վրա.«Ազատություն»
«Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն այսօր Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները: Լցակայաններից մեկում խոչընդոտել են նրա աշխատանքը, վնասել ավտոմեքենան, որով նա մեկնել էր նկարահանումների: Այս պահին Նարինե Ղալեչյանը ցուցմունք է տալիս Սևանի ոստիկանությունում: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































