Օրվա լրահոսը
Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և ուխտավոր հավատացյալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազան Հայրն անդրադառնալով տոնի խորհրդին՝ ընդգծեց, որ քրիստոնյա հավատացյալների համար Սուրբ
Վենեսուելայի նախագահի որդին սպառնացել է Թրամփին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին սպառնացել է գրավել Սպիտակ տունը, եթե Վաշինգտոնը ռազմական գործողություններ սկսի հանրապետությունում: Ավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարար գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը բարձրագույն էքստեմիզմ եւ խենթության ակտ էր որակել ամերիկյան կողմի հնարավոր ռազմական գործողությունները, նաեւ ասել, որ ԱՄՆ-ը ղեկավարվում է ծայրահեղական էլիտայի կողմից: Օգոստոսի 11-ին Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն
Հրդեհ Բազմաղբյուր գյուղում
Օգոստոսի 13-ին, ժամը 07:35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում այրվում է կուտակած խոտ և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 12:04-ին: Բազմաղբյուր գյուղի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում (սեփականատեր Ռ. Պ.) այրվել են պահեստավորած մոտ 2090 հակ անասնակեր, մոտ 7 քմ անասնագոմի
Աստվածածնի վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք (ֆոտոշարք)
Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստանձնեց խմբի միանձնյա առաջատարի դերը
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը պատասխան խաղում մրցակցի հարկի տակ 92:78 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը, այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը յոթ միավորով ստանձնեց «A» խմբի միանձնյա առաջատարի դերը: Մեր թիմում վաստակած 22 միավորով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը: Խմբի մյուս դիմակայությունում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝
Ժիրինովսկին` փչովի ներքնակի վրա. զվարճալի ինտերնետ մեմեր
Սոցցանցերում հայտնվել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու լուսանկարները եւ տեսանյութերը, որտեղ վերջինս լողավազանում է: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը սեպտեմբերի 11-ին իր կուսակիցների հետ տոնել է ֆիզկուլտուրնիկի օրը: Նա փչովի ներքնակի վրա` կուսակցության երիտասարդ ակտիվիստների հետ: Տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են երիտասարդները փորձում ներքնակով նրան վեր բարձրացնել, սակայն Ժիրինովսկին ընկնում է ներքնակից: Այս զվարճալի
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը դեռ չի մարել. 83 փրկարար, 122 զինծառայող
Օգոստոսի 13-ին, ժամը 12:45-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 83 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ.
Երգչուհին`«վրաց-ուկրաինական ջիգիթ» Սահակաշվիլի եւ արմագեդոնի մասին
Օպերային երգչուհի Մարիա Մակսակովան, որը Ռուսաստանի կողմից հետախուզվող եւ Ուկրաինայի քաղաքացիություն ընդունած ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի նախկին կինն է, օրերս ուկրաինական հեռուստաալիքներից մեկի թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանում արմագեդոն է լինելու: Նա նաեւ անդրադարձել է իր եւ Միխեիլ Սաhակաշվիլիի միջեւ սիրավեպի վերաբերյալ լուրերին: Հիացմունքով խոսելով իր ձեւակերպմամբ, վրաց-ուկրաինական ջիգիթի համարձակության
Տարտալետկաներ` «ծեծած» խմորով
«Ծեծած» խմորը` рубленое тесто, շատ արագ է պատրաստվում, բայց իր տեսքով բավականին նման է շերտավոր խմորին, եւ հաճախ շերտավոր խմորով նախատեսված թխվածքները կարելի է փոխարինել հենց այս` ծեծած խմորով, որը շատ նուրբ է, փխրուն եւ համեղ: Ծեծած խմորով են պատրաստում տարբեր բաց եւ փակ կարկանդակների, «տարտալետկաների» հիմքերը: Այս խմորից նաեւ լավ «Նապոլեոն» է ստացվում: Այսօր
Սանկտ Պետերբուրգում հարձակվել են ԼԳԲՏ ակտիվիստների վրա (Տեսանյութ)
Օգոստոսի 12-ին Սանկտ Պետերբուրգում հարձակվել են ԼԳԲՏ ակտիվիստների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ֆոնատկա» պարբերականը: 10 մարդ տուժել է միջադեպի արդյունքում, մեկ ակտիվիստ վնասվածք է ստաժել աչքի շրջանում: Տուժածների թվում նաեւ լրագրողներ կան: Հարձակվողները եղել են սպորտային կազմվածքով երիտասարդներ, որոնք գազային տարաներից ինչ-որ կասկածելի գազ ու են փչել ու պղպեղ լցրել միջոցառման մասնակիցների աչքերին: Գոհար
Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
Ժամը 08:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (5 հրշեջ-փրկարար), Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 49 փրկարար: *** Ժամը 06։42-ին դեպքի վայր են մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական
Հայաստանի Բարձրագույն Խումբ. Չեմպիոնը տարավ առաջին հաղթանակը
Օգոստոսի 12-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Ալաշկերտ»-«Արարատ»՝ 3:0 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Միհրան Մանասյան, 36, Արտհոմ Սիմոնյան, 63, Արթուր Եդիգարյան, 75 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Նոր մանրամասներ` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարվող փրկարարական աշխատանքներից
Օգոստոսի 13-ին, ժամը 07:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական
Ուրախ դիսկոտեկ Ազատության հրապարակում՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական անակնկալը մատուցվել է երիտասարդներին: Մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Երիտասարդ Երևան» խորագրով դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից կազմված երեք ժամանոց ծրագիրը ուրախ տրամադրություն և հաճելի ժամանց է ապահովել հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար: Համերգային ծրագրով հանդիսատեսի
Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարները`«Խոսրովի անտառ»-ում
Ժամը 23:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են՝ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից` 17 հրշեջ-փրկարար, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից` 11 հրշեջ-փրկարար, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից` 12 հրշեջ-փրկարար, Մարզային փրկարարական վարչությունից` 3 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից` 18 հրշեջ-փրկարար: Ժամը 20:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (Մերսեդես մակնիշով, 2 հրշեջ-փրկարար): Ժամը 21:45-ին դեպքի վայր է մեկնել
Առաջադրվելու որոշումը կայացրել եմ փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է. «Հարգելի՛ փաստաբաններ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո: 2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել
Նոր տվյալներ`«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհից
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար: Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի
Մենք տարածքների խնդիր չունենք. Վահրամ Բալայան
«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ oգոստոսի 12-ին ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս
Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը: Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն արդեն
Աստանայում կանցկացվի Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում
2017 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասնակցությամբ «Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում։ Հայաստանի ազգային օրվա միջոցառման շրջանակներում
Հակառակորդն արձակել է ավելի քան 2200 կրակոց
Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահությունª իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը: ԱՀ ՊՆ մամուլի
Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական
Զգացմունքով հայտարարություններ՝ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթում
Մեր օրերում համացանցի միջոցով կյանքի ուղեկից գտնելը դարձել է սովորական: Վանաձորցիներից ոմանք էլ իրենց երկրորդ կեսին փորձում են գտնել ոչ թե տարբեր սոցիալական ցանցերում, այլ հայտարարություն են տալիս թերթերում: Վանաձորում լույս տեսնող «Վանաձորյան խճանկար» ժամանցային շաբաթաթերթում կարելի է հանդիպել տարատեսակ հայտարարությունների: ]Թերթի մի անկյունում էլ տեղ է հատկացված ծանոթությունների համար: ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ «Առավոտ» 11.07.2017
Եգիպտոսում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 49-ի, կա շուրջ 180 վիրավոր
Եգիպտոսում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 49, վիրավորվել առնվազն 179 մարդ։ Այս մասին հայտնում է Al-Arabia-ն։ Ողբերգական պատահարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում` Ալեքսանդրիայի շրջանում։ Հաղորդվում է, որ միմյանց են բախվել Կահիրեից և Պորտ Սայիդից ուղերթ կատարող գնացքերը։ Տեղի մամուլը գրում է, որ վթարի պատճառը կարող էր լինել սեմաֆորի աշխատակցի սխալը։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մարդն անվախճանի ափին
Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերը իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց երկուսի արանքում ծնվում է սերը… Նայում էի Փարվանա լճի՝ մինչեւ լեռները ձգվող կապույտ ջրերին, որոնք ձուլվում էին հորիզոնների հեռո՜ւ, հազիվ տեսանելի սահմանագծերին, եւ թվում էր, թե մահն ինքը անմահությունն է,
«Համակարգչի կախվածությունից ձեռք են բերում դյուրագրգռություն, կատաղության նոպաներ». hոգեբան
«Այսինքն երեխայի կյանքում բացակայում է վառ, գունավոր մանկական շրջանը, այդ իսկ պատճառով երեխաները տարվում են համակարգչային խաղերով»
Մարզպետարանում գաղտնի են պահում, թե իրենց աշխատողներից ովքեր են պետբյուջեից պարգեւատրվել
Ավելի քան 15 միլիոն դրամ՝ մարզպետարանի աշխատակիցներին
«Մինչեւ Ռոհանի-Սարգսյան հանդիպումը Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տրվել՝ Պուտինի միջոցով». Սերգեյ Շաքարյանց
Խոսքն Իրանին է վերաբերում: Ըստ փորձագետի՝ Իրանը նախազգուշացրել է, որ Արցախյան հակամարտության գոտուն կից տարածքներում ռազմական գործողություններն անթույլատրելի են


















































