Օրվա լրահոսը

Արտաշատյան ջրատարի մոտ հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, արական սեռի օրգաններով դիակի մաս

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ուկրաինացի կինոռեժիսոր. «Ռեժիսորը սակրավոր չէ, առաջին անգամ կարող է սխալվել»

Տարաս Տկաչենկոն զուգահեռներ տարավ իրենց ու այլոց արտագաղթի միջեւ:

«Չե՛ն կարող լռեցնել, 20 տարի մնացել եմ իշխանության կոկորդին». Գառնիկ Մարգարյանը պնդում է՝ զինված խմբի հետ կապ չունեմ (Տեսանյութ)

Մեր հարցին՝ հանիրավի՞ են մեղադրում՝ նա պատասխանեց. «Բա իհարկե, չգիտե՞ք ինչ է, ես ի՞նչ կապ ունեմ»: Հարցրեցինք՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում, թիրախավորում իրեն՝ նա պատասխանեց. «Ինչո՞ւ, որովհետեւ 20 տարի մնացել եմ իշխանության կոկորդին: Ասում ենք՝ մի գողանա, մի թալանի, երկիրն այսպես մի՛ աղքատացնի, էս ի՞նչ վիճակ է»:

Մինչեւ երեխային կարատեի տալը, հետաքրքրվեք այդ խմբի իրական կարգավիճակով

Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել էր Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անդամներին եւ նրանց հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիները, որոնց համար սահմանվել է նախնական ժամանակահատված՝ մինչեւ 2020 թվականը: Դրա համար ֆեդերացիայի առջեւ դրվել են պարտադիր կատարման մի քանի պայմաններ: Միայն դրանք ամբողջովին կատարել-բավարարելուց հետո նախարարությունը կորոշի՝ ֆեդերացիան ընդգրկե՞լ պետական աջակցություն ստացող

«Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք»,- ասել է կառավարության ղեկավարը

Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ։

Դատախազություն. ընտրախախտումների մասին 855 հաղորդումներից 835-ով քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել

Ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման ընթացքում և քվեարկության օրը հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ

«Շիրխանյանը կարծիք արտահայտելու իրավո՞ւնք էլ չունի». Ալումյանը վիճեց դատավորի հետ ու հեռացավ նիստից (Տեսանյութ)

Դատավորը հորդորեց՝ «Մի վիրավորեք, խնդրում եմ, փորձագետի եզրակացություն կա, որտեղ գրված չի, որ Շիրխանյանը չի կարողանում կանգնել»: Հայկ Ալումյանը հայտարարեց՝ «Դե ուրեմն ես այստեղ չեմ գտնվի» եւ հավաքեց իրերը, որ հեռանա: Դատավորն էլ ասաց՝ ձեր իրավունքն է, հետո սկսեց դժգոհել, որ Ալումյանը խոչընդոտում է դատական նիստերի բնականոն ընթացքը:

«Չեմ սիրում կոմպրոմիսի գնալ»

Ազատազրկված իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմը «Ոսկե ծիրանում» է Հուլիսի 12-ին իր «Անկաշառը» ֆիլմի համար Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի այս տարվա գլխավոր մրցանակակիր, իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆը հանդիպեց լրագրողների հետ: Ֆիլմը մասնակցում է նաեւ «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրին: «Ուրախ եմ, որ ֆիլմի ցուցադրությունն առիթ եղավ, որ ես էլ այցելեմ Հայաստան: Իմ ֆիլմը

ԵՄ-ն խտրական վերաբերմունք է դրսեւորում Արցախի նկատմամբ (Տեսանյութ)

Մեկնարկել է «Եվրոպայի ներգրավվածությունն Արցախում» արշավը

Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը վերջին երեսուն տարում: Ի հակադրություն Իսրայելի. «Ազգ»

Այս անողոք «դատավճիռը» կայացրել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունում հրապարակած հոդվածաշարում, որոնցում նա կիսում է իր տպավորություններն ու խոհերը Հայաստան ու Ղարաբաղ կատարած ուղեւորության, հայ հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների շուրջ: Ի դեպ, Էսկինը շատ հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում, պարբերաբար հյուրընկալվում է իր ցեղակից Վլադիմիր Սոլովյովի

ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստը 2 անգամ ընդմիջվեց, հանրային պաշտպան է պետք

Ամբաստանյալ Արմեն Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանն էլ տեղեկացրել էր դատարանին, որ ինքը վատառողջ է եւ հնարավոր է երկար ժամանակ չկարողանա մասնակցել դատական նիստերին, ուստի դատավոր Բեկթաշյանը առաջարկեց Հայրապետյանին, որ նիստին ներկա փաստաբաններից որեւէ մեկին ընտրի՝ որպես իր շահերի պաշտպան:

Ինչպե՞ս հասկանալ, որ ինֆարկտի նախանշան կա

Սրտամկանի ինֆարկտը սիրտը սնող արյան (պսակաձեւ) անոթների խցանման հետեւանքով առաջացող սուր անբավարարությունն է, որի արդյունքում առաջանում է սրտամկանի մեռուկացում (իշեմիկ նեւրոզ)։ Սրտամկանի ինֆարկտի կլինիկական նշանների վաղ հայտնաբերումը վճռորոշ է հիվանդների համար։ Տիպիկ ախտանշաններն են. Կրծքավանդակում ճնշող, այրող բութ ցավ, որը կարող է ճառագայթել դեպի ձախ ուսը, ձախ ձեռքը, թիկունքը եւ ստորին ծնոտը։ Ցավը տեւում է

Խորհրդարանից դուրս ընդդիմության ամենաիսկական վակուում է, ընդդիմադիր աչքակապություն. «Ազգ»

Ինչ ստացվեց` ընդդիմությունը երկար ժամանակով մեռա՞վ:

Սերժ Սարգսյան. «Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը»

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Այցի պատեհ առիթով ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ Նախագահ

Ռոբերտ Մելքոնյան. «Այո, ես նույնպես օրինապաշտ եմ եւ դեմ եմ բռնությանը». «Իրատես»

Օրերս «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում Արկադի Տեր-Թադևոսյանը «ծռված խմբավորման» անդամների նկատմամբ բռնությունների ահազանգերի կապակցությամբ ասում է. «Բռնարարքներն ինձ համար անթույլատրելի են։ Ես, իհարկե, քննադատում եմ դա, ինչպե՞ս կարելի է ծեծել այն մարդուն, որը պաշտպանել է Հայրենիքը։ Ինձ համար անընդունելի է»։ Ի՞նչ է ստացվում… Փաստորեն, ըստ Տեր-Թադևոսյանի, հայրենիքը պաշտպանած «ծռված խմբավորման» անդամները կարող են բռնարարքներ

Կալանավորները «Իդրամ» էլեկտրոնային համակարգի միջոցով ՔԿՀ աշխատակցին պարբերաբար գումարներ են փոխանցել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին «»Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից

Յարոմիր Շտետինա. «Ես միշտ ասել եմ, որ այս կոնֆլիկտն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին». «Ժողովուրդ»

Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու հանգամանքն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որն այս ընթացքում մշտապես ներկայանում է ավագ ընկերոջ կարգավիճակով եւ խաղաղությամբ ապրելու մասին զուտ հայտարարություններ անում։ -Ադրբեջանը շարունակում է սպառազինվել եւ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 16-ից Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն

Ստեղծված իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան նվաճել Լուսինը. «Ժողովուրդ»

Կառավարությունը երեկվա նիստում հաստատել եւ խորհրդարան է ներկայացրել երկու կարեւորագույն համաձայնագիր։ Մեկով Հայաստանը վավերացնում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, մյուսով՝ «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը։ Մինչ կփորձեք թերահավատությամբ ու քամահրանքով մոտենալ կառավարության ներկայացրած օրինագծերին

Եթե ինձ նախապես չասեին կամ թղթադրամի վրա չգրեին, որ 50 հազարանոցի վրա Գրիգոր Լուսավորիչն է, գուցե ես էլ չճանաչեի. «Հրապարակ»

Ի՞նչ է տալիս վրայի նկարը դրամին։ Դիցուք՝ Վիլյամ Սարոյանից մեկ տող չկարդացած օլիգարխին ի՞նչ է ներշնչելու մեծ գրողի նկարով թղթադրամը։ Այվազովսկու գործերից ո՞րն է դիտել մեր հայրենակիցների մի հսկա հատվածը, որը, վստահ ենք, պետք է նայի մեծ ծովանկարչի բակենբարդներին ու ասի՝ էս ով ա, արա։ Հեռուստացույցով մի հաղորդում կար՝ «Ո՞վ է, ի՞նչ է»։ Ղազարոս Աղայանին

Առավել հավանական է ենթադրել, որ զինված խմբի անդամները չեն տիրապետել նյարդերին եւ կրակ են բացել ոստիկանության զրահամեքենայի ուղղությամբ. «Հայոց Աշխարհ»

Ըստ մեղադրական եզրակացության մեջ նկարագրվածի, անցյալ տարվա հուլիսի 17-ին, ժամը 11-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները կատարել են ՊՊԾ գնդի զավթած շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ պատանդներին պահելուն ուղղված գործողություններ: Մասնավորապես. «Ահազանգով դեպքի վայր ժամանած եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի մոտ, երբ Խորենացի փողոցում պատնեշ կազմած իրավապահ մարմինների աշխատակիցների շարքերից ոստիկանական զրահամեքենան

Դեդն ասել է, որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել. Որդու ցուցմունքը հոր դեմ. aysor.am

«Սասնա ծռեր» խմբում բացի Մանուկյաններից, հայր ու որդի են նաև Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանն ու Կարեն Հակոբյանը։ Դեդը արցախյան պատերազմի մասնակից է, Արցախի Աղավնո գյուղի գյուղապետն է եղել, ապրել Քաշաթաղում, պարբերաբար եղել նաև Երևանում։ Նրանք երկուսն էլ եղել են ՊՊԾ գունդը նախորդ տարի ամռանը գրաված «Սասնա ծռեր» խմբում։ Մարտիրոս Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝

Հավի մսի շուկայում նույնպես գերիշխող դիրքը «Ալեքսինն» է. «Հրապարակ»

2016-ին այլ երկրներից ամենամեծ քանակությամբ հավի բուդ ներկրել է «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 3.565 տոննա, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 1 մլրդ. 437 մլն. դրամ։ Երկրորդ տեղում «Վին վոդ ալկ» ընկերությունն է՝ ընդամենը 388 տոննա, բայց երրորդ տեղում կրկին Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է՝ «Ալեքս հոլդհնգը»՝ 150 տոննա։ Հավի բդի չորրորդ ներմուծողը 2016-ին եղել է «Դոնմալ»

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հովհաննես Իշխանյան եւ Արման Ղուկասյան

«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են «Փինք Արմենիա» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը: Բանախոսները կքննարկեն` ճի՞շտ էր արդյոք «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնում արգելել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) թեմայով ֆիլմերի ցուցադրումը, «Ոսկե Ծիրանից» այդ ֆիլմերի հեռացումն արդյոք կվնասի՞ փառատոնի հեղինակությանը: Հաղորդումը վարում

Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումը բխում է ՀՅԴ սկզբունքներից. «Հայոց Աշխարհ»

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը կընտրի երկրի նախագահ: Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, որի թեկնածությունը պաշտպանում են «Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, որն առաջադրվել է «Շարժում-88» խմբակցության կողմից: Նոր սահմանադրության համաձայն՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչեւ 2020 թվականը, Արցախը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով՝ երկիրը կղեկավարի Ազգային ժողովի կողմից

ՄԻԱՍԻՆ

Գիրք տասնութերորդ
Գլուխ իննսուներեքերորդ

ԱՍԵԿՈՍԵ

Քրիստոսը ապրեց մաքուր կյանքով եւ մեծագույնն էր բոլոր նկարիչներից, քանի որ աշխատել է ե՛ւ մարմարով, ե՛ւ կավով, ե՛ւ ներկերով, ե՛ւ կենդանի մարմիններով: ՎԱՆ ԳՈԳ

Մթին բնազդների զեղումներ

Առաջ, երբ չկային ֆեյսբուքն ու համացանցը, ես չգիտեի, որ այդքան շատ են մարդիկ, որոնց կյանքի իմաստը թույն ու թարախ թափելն է: Գուցե հենց համացանցն է ստիպում այդ մարդկանց նման ձեւով դրսեւորվել: Համենայնդեպս, հայերեն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսեւորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Այս հանդիպման և քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է: Առաջ քաշված ծրագրերը և դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը: «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները: Բնականաբար, այս խնդիրները նոր չեն

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031