Օրվա լրահոսը
Ավարտվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները
Հուլիսի 4-ին Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար
Շիրակի մարզպետը ճանապարհ ընկավ՝ ֆեյսբուքյան գրառման հետևից. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել Գյումրու գետակի աղբավայրի վերածված հատվածից՝ նշելով․ «Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ, այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է, որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ): Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի
Մեկնարկում է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը
Առաջիկա օրերը Երևանում հագեցած են լինելու դասական երաժշտությամբ
Քննարկվել է Մասիս քաղաքի համար քույր քաղաքի ընտրության հարցը
Վաչե Տերտերյանն ընդունել է Լեհաստանի Պոդլասկիե վոյեվոդության պատվիրակությանը
Մաթիաս Քիսլեր. «Հայաստանը գտնվում է գյուղատնտեսության, և, ընդհանրապես, ողջ տնտեսության արդիականացման փուլում»
Իգնատի Առաքելյանը մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին
«Երկիր Ծիրանին» ԱՄՆ Անկախության հռչակագրի դրույթները դիտարկում է որպես քաղաքակրթության և համամարդկային իրավունքի աղբյուր
Ամերիկայի ժողովուրդը ոտքի ելնելով ընդդեմ բրիտանական գաղութատիրության զինված պայքարի միջոցով հասավ իր նպատակին՝ արձանագրեց արդյունք: 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեց ԱՄՆ-ի Անկախությունը, որը սկիզբ դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծմանը և ամերիկյան ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորմանը: ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը առաջին փաստաթղթերից էր, որը հռչակում էր ինքնիշխանությունը որպես պետականության հիմք: Նրանում դրոշմված` մնայուն կերպով ամրագրված ձեւակերպումները իրավունք
«Ես ծնողներից ներողություն եմ խնդրում, շփոթմունք է եղել»․ Շիրակի առողջապահության վարչության պետ
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ Aravot.am-ին պարզաբանումներ էր ներկայացրել հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» 800 գրամ քաշով նորածնի մահվան դեպքի մասին։ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումն աղմուկի թեմա էր դարձել։ Առողջապահության վարչության պետը, սակայն, այսօր հարկ համարեց հստակեցնել իր խոսքը՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում շփոթմունք է եղել, ինքը սխալմամբ «300
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվողը կրկին կհարցաքննվի
Իսրայել Սարգսյանը դատարանից ժամանակ խնդրեց
Հուլիսի 10-ից նոր արագաչափեր` Արմավիրի և Արարատի մարզերում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի հուլիսի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի վարչական տարածք («Արաքս» թռչնաֆաբրիկայի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: – Արմավիր քաղաքի վարչական
Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը ներգրավվեց գործում
Իսկ Գեւորգ Սաֆարյանի համար հանրային պաշտպան կնշանակվի
Շուկայատեր օլիգարխների պատերազմ Գյումրիում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանի ներկայությամբ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու կենտրոնում վաղ առավոտից սկսվել էր բողոքի ակցիա․ ոտքի էին կանգնել կենտրոնական շուկայի ու «Լիանա» տոնավաճառի առևտրականները, քանի որ ինչ-որ մարդիկ փակել էին շուկա տանող ճանապարհը՝ բետոնե պատ կառուցելով (տես լուսանկարում)։ «Ասատրյան Սախալենա» ՓԲԸ-ին պատկանող տարածքը վարձակալած բողոքավոր առևտրականներից ճշտեցինք, որ պատը կառուցվել է երեկ երեկոյան՝ ժամը 19․17 սահմաններում, այնպիսի մի
Մաքսային նոր բեռ հայաստանցիների համար (անիմացիոն տեսանյութ)
Հայաստանը արդեն երկու տարի է՝ ինչ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Սա նշանակում է, որ արդեն 2 տարի մեր երկրի մաքսային քաղաքականությունը որոշվում է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Արդյունքում հազարավոր ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերը բարձրացան, իսկ անձնական օգտագործման իրերով սահմանը հատելու սահմանափակումները՝ խստացան: Առաջիկա տարիներին տարեց տարի ավելանալու է Եվրասիական
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կատարել աշխատանքային ռեժիմի փոփոխություն
Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածով` հիմք ընդունելով աշխատավայրի ջերմաստիճանը: Եթե աշխատատեղերում գործի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն: Հաշվի առնելով շոգ եղանակը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորից պահանջել են առանձնապես խոշոր չափերով գումար՝ 4 մլն դրամ, որի մի մասն ստացել են
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի (ծնված 1961թ.) և նույն հիմնարկի դատապարտյալի (ծնված՝1984թ.) կողմից 2016թ.
Թուրքիայում հայկական եկեղեցու բակում Աթաթուրքի եւ թուրք այլ գործիչների արձաններ են տեղադրվել
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն: Տեղեկացնենք, որ եկեղեցու տարածքում տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձանները, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու
Ջրահեղձ եղած երեխայի դաստիարակի նկատմամբ կիրառվեց փորձաշրջան
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ քրեական գործի դատաքննություն: Նախաքննական մարմինը Գայանե Մալխասյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասով: Այն բանի համար, որ նա աշխատելով Ալավերդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ի պաշտոնե պարտավորված լինելով իրեն վստահված երեխաների նկատմամբ ցուցաբերել վերահսկողություն ու հոգածություն, ցուցաբերել է անգործություն եւ
Ամառային զորակոչին ենթակա ՀՀ քաղաքացիները չեն օգտվի «Պատիվ ունեմ» ծրագրից
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, որով ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի առմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017թ. ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները: Ծրագրում կընդգրկվեն 2017թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:
Կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:41-ին: Պարզվել է, որ
Լենա Նազարյան. Թե ինչքանով է Արամ Հարությունյանի տան կոնստրուկցիան թեթև, տեսե՛ք լուսանկարներում
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին հիշեցրեցի, որ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափին շատ մոտ, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ, պատկանում է իրեն: Բետոնե
Մանվել Գրիգորյան. «Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը»
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել
«Այս Սահմանադրությունը ծախվածության, մարդատյացության գագաթնակետն է». Պարույր Հայրիկյան
Ազատ Արշակյանի կարծիքով` ՀՀ սահմանադրությունն էապես կրճատում է հայկական պետականության ինքնիշխանությունը
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը Aravot.am-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ
ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, 7/46 ընտրատեղամասում «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ են ընտրողները քվեաթերթիկներն իրեն ցույց տալիս՝ մինչ քվեատուփի մեջ գցելը,
Կներկայացվի 2 բացառիկ կտավ` Ռուսական արվեստի թանգարանում
Արամ եւ Մարիա Աբրահամյանների դիմանկարները կզարդարեն թանգարանի հավաքածուն
Ջեք Պողոսյան. «Ուրուգվայական ֆիլմերի փառատոնին աջակցել է հայազգի նախարարը»
Ուրուգվայական կինոն դարձյալ Երեւանում է
Սեֆիլյանի գործով նիստին դահլիճում մնաց 1 ամբաստանյալ եւ 1 պաշտպան
Ավելի վաղ փաստաբանների մի մասը սանկցիաների էր ենթարկվել, մյուսներն էլ առանց իրենց պաշտպանյալների հրաժարվում են ներկա լինել
«Դա այն է ինչ մենք ուզում ենք. Հայաստանը ցույց տալ դրայվով, գունավոր». «Երեւանյան գունազարդ վազք»-ի մասին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ Երևանյան մշակութային և մարզական միջոցառումներին ուղղված ծրագրերը գնալով մեծ թափ են ստանում և «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից է Երևանյան գունազարդ վազքը, որը շնորհիվ համատեղ ջանքերի վերածվել է մեծ տոնի: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը նշեց,
Տավուշի սահմանամերձ համայնքների մանկապարտեզները ռմբապաստարան ունե՞ն
Դպրոցների եւ մանկապարտեզների թաքստոցները կնորոգվեն
Փորձել է խարդախությամբ գումար հափշտակել ավագ լեյտենանտից. առաջադրվել են մեղադրանքներ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձի դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասում ծառայություն իրականացնող ավագ լեյտենանտը (ծնված՝ 1990թ.) մոր առողջական խնդիրների պատճառով ցանկացել է տեղափոխվել և ծառայությունը շարունակել բնակության
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 7-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև
Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց. «Ելքը» որոշել է դիմել Սահմանադրական դատարան (Տեսանյութ)
Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչու են բնապահպանները SOS հնչեցնում եւ ասում, որ «սա կատաստրոֆա է»: Ըստ նրա, տարրական տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի կատաստրոֆա չկա, առաջին անգամ չի, որ ջրառ են իրականացնում Սեւանից, էլի արել են, կատաստրոֆիկ որեւէ բան չի պատահել:


















































