Օրվա լրահոսը

«Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության անդամները և լիբանանցի պատանի երաժիշտները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքեյան» մշակութային միությունների Լիբանանի հիմնադիր մարմնի 70-ամյակը նշելու կապակցությամբ Հայաստանում գտնվող Լիբանանի շրջանային վարչության անդամներին և լիբանանցի պատանի երաժիշտներին: 70-ամյակի միջոցառումները կազմակերպվում են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում կայանալու են «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգը և «4

«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». երկրորդ փաստաբանը լքեց նիստերի դահլիճը (Տեսանյութ)

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ՀՀ փաստաբանների պալատ դիմելու պահանջով սանկցիայի ենթարկեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններից Տիգրան Հայրապետյանին՝ նիստին ներկա չլինելու համար: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը  հայտարարեց. «Տպավորություն է ստեղծվում, որ դատավորը նիստ է հրավիրում միայն պաշտպանների եւ ամբաստանյալների հանդեպ սանկցիա կիրառելու համար»: Պապիկյանն ասաց, որ իր

Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում ծիրանենի են տնկել

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Համաձայն Կենտրոնական բանկի, ռուսական շուկայից մայիսին ստացվել է գրեթե 84 մլն դոլար, որ կազմում է ընդհանուր մուտքերի 54 տոկոսը. «Հայոց աշխարհ»

Նախորդ երկու տարվա անկումից հետո արտաքին հատվածից Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների հոսքերն աստիճանաբար վերականգնվում են։ Նմանատիպ միտում է գրանցվել ընթացիկ տարվա գրեթե բոլոր ամիսներին։ Սակայն դա ուղեկցվել է փոփոխական դրսեւորումներով։ Առանձին ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումները կտրուկ ակտիվացել են։ Նման երեւույթ դիտարկվեց անցած տարվա դեկտեմբերին, ապա նաեւ՝ այս տարվա մարտին։ Մայիսին եւս բանկային համակարգի միջոցով Հայաստան

Հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ

Հուլիսի 3-ին ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 1985 թ. ծնված Ա. Ա.-ն, որը ներկայացրել

Սիլիկյան թաղամասի տներից մեկի խորդանոցում նկատվել է օձ

Հուլիսի 4-ին, ժամը 09:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ՀՀ ԱԻՆ

Արհեստածին մարմին մը «Հայաստանակեդրոն» գեղեցիկ կարգախօսով՝ 96-ամեայ ՌԱԿ-ի լոյսը չի կրնար խափանել

17 յունիսին հայրենի «Առաւօտ» օրաթերթի էջին «ՌԱԿ վերջին շրջանին ծաւալուած ներկուսակցական հարցերուն» անդրադարձող հարցազրոյց մը հրապարակուած էր: «Առաւօտ»-ի զրուցակիցն էր 96-ամեայ ՌԱԿ-ի պատմութեան մէջ գոյութիւն չունեցող, հնարածին, կեղծ, «Գերագոյն խորհուրդ» անունը կրող մարմինի մը «նախագահ», ամերիկաբնակ Վարդան Նազիրեանը: Կեղծ ըլլալու նշեալ հանգամանքը արդէն անիմաստ կը դարձնէ սոյն գրութեան անդրադարձ ընելս, սակայն ՌԱԿ-ին մօտէն ծանօթ չեղող

Կողբում 96-ամյա կինը կրակի զոհ է դարձել

Գտնվել է նրա կոտրված ձեռնափայտը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության

Բնապահպանը պնդում է, որ Սեւանից լրացուցիչ ջրառը հանցագործություն է

«Վարչապետ Կարեն Կարապետյանին հանցագործ է խորհուրդ տվել»

«Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը». Սեֆիլյանը ոստիկանի միջոցով կոչ է հղել (Տեսանյութ)

Թե ինչպես է Սեֆիլյանն իր խոսքը փոխանցել, կինն ակնարկեց. «Որքան էլ փորձեն մեզ լռեցնել, միեւնույնն է՝ կան շատ լավ մարդիկ, այդ թվում՝ ոստիկանների մեջ…»

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը» դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ. ՏՄՊՊՀ

Հանձնաժողովը շարունակում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ իրականացնել գովազդային շուկայում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի» կողմից հեռարձակվող գովազդը պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, քանի որ այն մի կողմից կարող է մոլորեցնել սպառողներին՝ տնտեսվարողի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ, իսկ մյուս կողմից վնասել նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների

«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». փաստաբանը լքեց նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության (Տեսանյութ)

Դատավորն ընդհատում էր նրան՝ թույլ չտալով հայտարարություն անել իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի վերաբերյալ

Սեւանա լճից լրացուցիչ ջրառից շահույթներ են ստանալու, իսկ այդ շահույթները գնալու են ինչ-որ մեկի գրպանը

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը ահազանգում է կոռուպցիոն ռիսկերի մասին

Մեր ուսումնական հաստատությունները, պարզվում է, ահռելի գումարներ են ստացել փուչ, դատարկ ծրագրերի համար, որոնց անուններն անգամ չենք լսել. «Հրապարակ»

Վերահսկիչի հաշվետվության մեջ անթիվ փուչ ու դատարկ դրամաշնորհային եւ վարկային ծրագրեր են նշված, որոնց մասին չենք լսել երբեք։ Մեր ուսումնական հաստատությունները, պարզվում է, ահռելի գումարներ են ստացել փուչ, դատարկ ծրագրերի համար, որոնց անուններն անգամ չենք լսել՝ «բնապահպանական հարցերում մասնագիտական աջակցություն», «ճարտարագիտական խորհրդատվական ծառայություններ», տարատեսակ չափորոշիչների եւ ծրագրերի վերանայման գնահատում, երեխաների զարգացման դինամիկայի եւ դրա վրա

Ինչո՞վ են զբաղվում Եվրոպայից վերադարձած հայ միգրանտները հայրենիքում (Տեսանյութ)

Երեւանի N1 տարածաշրջանային պետական քոլեջում, օրինակ, ԵՄ երկրներից կամավոր կամ պարտադրաբար վերադարձած ՀՀ քաղաքացիներն անվճար սովորում են սեղանի ձեւավորում, դիմահարդարում, վարսահարդարում:

Արարատ քաղաքը մինչ օրս ղեկավարում է դեռեւս 2015-ի օգոստոսի 15-ին մահացած Աբրահամ Բաբայանը, իսկ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը դեռ քաղաքապետ է. «Հրապարակ»

Համայնքապետարանների կայքէջերում ժամանակը կանգ է առել։ «Տեղեկատուներ» վերնագրված բաժնում տեղադրված ինֆորմացիայի մի ահռելի մասը հնացած է, դրանցում անգամ մահացած մարդիկ կան ընդգրկված։ Ասենք, Արարատ քաղաքը մինչ օրս ղեկավարում է դեռեւս 2015-ի օգոստոսի 15-ին մահացած Աբրահամ Բաբայանը… Իսկ Արտաշատի քաղաքապետը դեռեւս Գագիկ Մուրադյանն է, ով, փառք Աստծո, ողջ է, բայց վաղուց Արտաշատի քաղաքապետի աթոռին հրաժեշտ է

Արարատ Զուրաբյանը հաշվել է՝ Սեւանից 200 մլրդ շիշ ջուր են հանելու, եթե 1 շիշը 1 ցենտ վաճառեն, 200 մլրդ դոլար շահույթ կստանան

Արարատ Զուրաբյանը մտահոգություն ուներ՝ ՌԴ-ից երբեւէ ստացե՞լ ենք դրամաշնորհ՝ ՀՀ ոռոգման համակարգերի հետ կապված եւ արդյոք այն գումարները, որ ստանալու է ռուսական կազմակերպությունը, լրացուցիչ ջուր բաց թողնելուց, ինչ-որ ուղղությամբ տրամադրելո՞ւ է:

«adjarabet.am»-ը հայտնվել է ՏՄՊՊՀ վարույթում. «Վիվառո Գրուպ»-ը դժգոհում է մրցակցի վարքագծից

Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն՝ բողոքելով մրցակից ընկերության՝ «adjarabet.am» էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագծից: Ըստ բողոքի, վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող «adjarabet.am»-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին: Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. «ամենաշատ մրցաշարերը Հայաստանում», «ամենաբարձր գործակիցները սպորտում», «ամենահետաքրքիր արագ խաղ,

«Այդ խողովակները բոլորիս աչքի առաջ քանդվել ու վաճառվել են». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Քիչ առաջ Ջրտնտպետկոմի նախագահը ասել էր, որ 2002-ին ծրագիր է ընդունվել, որ մինչեւ 2030 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է բարձրացնեն 6 մետրով: Սակայն հետո Արսեն Հարությունյանը հայտարարեց՝ «որեւիցե երաշխիք տալ, որ 2031 թվականին մենք կկարողանանք ապահովել այդ 6 մետրը, ես չեմ կարող որեւէ երաշխիք տալ»:

Գրանցվել է 3.7 մագնիտուդի ստորգետնյա ցնցում 

Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Վանաձորցի զինվորը փորձել է սահմանից 339 փամփուշտ իրենց տուն տանել

Նա հանձնվել է հրամանատարության հսկողությանը

Կաչեն Խաչանովը Ուիմբլդոնում հաղթահարեց առաջին շրջանը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, 21-ամյա Կարեն Խաչանովը, որ վերջին շրջանում հաջող մրցելույթների շնորհիվ դարձել է այդ երկրի թիվ 1 ռակետը, հաջող է մեկնարկել «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երրորդում՝ «Ուիմբլդոնյան մրցաշարում»: Հայ թենիսիստը մեկնարկային խաղում հինգ սեթում 7:6, 2:6, 6:3, 1:6, 6:2 հաշվով պայքարից դուրս է թողել իր թիմակից Անդրեյ Կուզնեցովին եւ երկրորդ շրջանում ուժերը չափելու է

«Դա անընդունելի է, որ նստենք 10-15 հոգով ՀԿ-ների հետ որոշենք՝ ջուրը բաց թողնե՞նք, թե՞ չէ». Ջրտնտպետկոմի նախագահ (Տեսանյութ)

Միհրան Պողոսյանը հարցրեց՝ կա՞ որոշակի երկարաժամկետ հատվածով մասնագիտական եզրակացություն. «Դուք խոսեցիք անցածի վերաբերյալ, իմ հարցը ապագայի վերաբերյալ է՝ առաջիկա 20-30 տարում Սեւանի մակարդակի տատանումը ինչպե՞ս է լինելու: Հարությունյանը պատասխանեց, որ 30 տարվա ծրագիր կա, 2002-ից մինչեւ 2030 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով:

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։ Հանդիպման ընթացքում Լորդերի պալատի խոսնակը ներկայացրել է պալատի գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության բրիտանական պառլամենտարիզմի փորձը։ Լորդերի պալատի խոսնակը հետաքրքրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության, ԵԼՔ խմբակցության գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի ներքին և

«Բանակում» հեռուստասերիալի Համբարձումին անսթափ վիճակում հասարակական կարգը խախտելու համար տեղափոխել են ոստիկանություն . shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ <<Բանակում>> հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին: Ինչպես

ԱՍԵԿՈՍԵ

Մարդու ընկերը եղիր, երբ նա ողջ է. մեռածին քո ընկերությունը հարկավոր չէ: ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

4 կետ իսրայելցիներից

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը բազմաթիվ պատճառներով, այդ թվում` այն պատճառով, որ հնարավորություն ունեմ մարդկանց կարծիքը հարցնելու: Առավել հետաքրքիր է, երբ այդ կարծիքը լսելուց որեւէ նոր բան ես իմանում: Դե, հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների ժամանակ դա, անկեղծ ասած, հազվադեպ է պատահում, նույնը կարելի է ասել ֆեյսբուքյան եւ կայքային մեկնաբանողների մասին, որոնց հեղինակների քանակը, ցավոք

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչի Վիեննայում մասնակցել է Արցախի վերաբերյալ քննարկումների

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) այցելել է Վիեննա՝ մասնակցելու Հարավային Կովկասի զարգացումների, այդ թվում Արցախի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին նվիրված հանդիպումների շարքին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Բոլոր հանդիպումներում Վիգենինը կարևորել է համաձայնեցված ձևաչափով շարունակվող ջանքերը՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության ներուժը՝ քաղաքական կամքին աջակցելու ուղղությամբ: «Հակամարտությունները տարածաշրջանում շարունակում

Քննարկվել է Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031