Օրվա լրահոսը
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի այցը Չեխիայում ՀՀ դեսպանություն
Հուլիսի 3-ին Պրահայում ՀՀ դեսպանություն այցելեց Չեխիայի Հանրապետության խորհրդարնի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, նախկին առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, TOP-09 աջակողմյան կուսակցության հիմնադիր, իշխան Կարել Շվարցենբերգը (Karel Schwarzenberg): Հյուրընկալելով չեխ անվանի գործչին՝ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ մեծ պատիվ է համարում տարիներ անց կրկին ողջունելու Կարել Շվարցենբերգին Հայաստանի դեսպանությունում։ 2011 թվականին նա,
Մշտական աջակցություն՝ պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող ներդրումային ծրագրերին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները գործարար շրջանակներին և համապատասխան կառույցներին ներկայացնելու աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ներդրումների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքներն և ակտիվացնել պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող
Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը:
Մայրաքաղաքում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ներկա է գտնվել երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի բացման արարողությանը: Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ): Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ
Լեհական «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը կողմերը քննարկել
Արարատի բնակչուհուն առևանգելու կասկածանքով ձերբակալվել է նախկին ամուսինը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Արարատի մարզի բնակիչը՝ նախկին կնոջն առևանգելու կասկածանքով։ 2017 թվականի հունիսի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել: Հաջորդ օրը՝
Կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Հուլիսի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի սկզբում Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Կարևորելով ինչպես հոգաբարձուների խորհրդի, այնպես էլ հիմնադրամի գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել
«300 գրամ ծնվածին ո՞վ էր մարդ համարում, հիմա է, որ ՀՀ քաղաքացի են անվանում»․ Շիրակի առողջապահության վարչության պետ
Ինչպես հայտնի է՝ հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» նորածին երեխա է մահացել։ 800 գրամ քաշով ծնված երեխային տեղափոխել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն, նա ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից
Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը
Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված: Երևանի քաղաքապետարան
Ամերիկահայ գրողը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանին՝ տիկնոջ հետ: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում գրողի հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա մասնավորապես նշեց. «Երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Մեր ծրագրերն ուղղված են երիտասարդների հայրենաճանաչությանը, ազգային ինքնության և լեզվի պահպանությանը: Կարևոր է, որ հնարավորինս շատ ուսուցիչներ
Կարին Հովհաննիսյան. «Մեր առաքելությունը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է լինելու»
Հուլիսի 3-ին տրվեց Creative Armenia կազմակերպության գործունեության մեկնարկը Երեւանում: Ավելի վաղ ԱՄՆ-ում էր կայացել պաշտոնական մեկնարկը, որն իրականացվել էր «Խոստում» ֆիլմի եւ UCLA համալսարանի` թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում: «Creative Armenia-ի նպատակների իրականացման համար կազմակերպության ներկայությունը Հայաստանում կենսական նշանակություն ունի»,-ասաց կազմակերպության հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ Լոս Անջելեսից մինչեւ Երեւան`իրենց աշխատանքը
Կխստացվի հսկողությունը ժամանցի կենտրոններից հնչող երաժշտության նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, հսկողություն սահմանել ժամանցի կենտրոնների նկատմամբ՝ պահանջելով խստորեն հետևել օրենքով նախատեսված սահմանափակումների լիարժեք
Բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած երկու պատանի ծառայությունից ապօրինի ազատվել, տարկետումներ են ստացել` կաշառքի միջոցով առողջական վիճակի
Բաքուն դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարել իսլամիստներին
Դիվանագիտական չվերթների անվան տակ Բաքուն արդեն երեք տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է տեղափոխում հակամարտության գոտիներ: Ինչպես գրում է բուլղարական «Տրուդ» պարբերականը, ադրբեջանական Silk Way Airlines պետական ավիաընկերությունը 350 նման չվերթ է իրականացրել: Ամեն անգամ դիվանագիտական չվերթի անվան տակ մատակարարվել է տասնյակ տոննա սպառազինություն, այդ թվում Սիրիայի ծայրահեղական իսլամիստների համար: Դա ապացուցող փաստաթղթերը բուլղարացի լրագրող
«Սասնա ծռերից» 15-ը հեռացվեցին նիստերի դահլիճից
Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակեց փաստաբանների հանդեպ սանկցիաները, այս անգամ դրանք կիրառելով Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի եւ Դավիթ Գյուրջյանի հանդեպ: Ապա դատավորը ոտքի չկանգնելու համար 6 ժամով նիստերից հեռացրեց ամբաստանյալներից 15-ին: Մյուս երեքը՝ Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Արամ Մանուկյանը, ինչպես նշեց դատավորը՝ հրազենային
«Դե, թող իրանք էլ գնան հիվանդանոց, իրանք էլ խեղդվեն, տենց ուգրի լինի». Լոքյանը՝ որդուն բանակից ազատելը քննարկողներին
Դավիթ Լոքյանի խոսքերով՝ կոռուպցիոն դրսեւորումներ չկա այդտեղ. «Չի կարող լինել, քանի որ երբ որ այդ հիվանդությունը եղել է եւ առաջին բանը ֆիքսվել է, ես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ եղել»:
Ֆահրադդին Սաֆարովն ասել է, որ Լապշինն այցելելով Լեռնային Ղարաբաղ, վիրավորել է ադրբեջանցիների զգացմունքները
Լապշինի դեմ վկայություն են տվել երկու փախստական
Արծվիկ Մինասյանը՝ կառավարությունում նոր ինտրիգի մասին՝ Սեւանից ջուր բաց թողնելու որոշման վերաբերյալ
Նախարարի խոսքերով՝ «Մենք երբեք դեմ չենք արտահայտվի 100 մլն լիտր բաց թողնելուն, ասել ենք՝ դրա հիմնավորումը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին: Էկոլոգիական գնահատականը, որ պահանջվում է կառավարության կողմից օրենսդրական նախագծերի ներկայացման ժամանակ, մենք տվել ենք: Բնապահպանական տեսակետից բնական է, որ լրացուցիչ ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն»:
Ներդրողը վարչապետին` «Խաբկանք է, նման բան չկա, պետությունը չի աջակցում գյուղատնտեսությանը» (Տեսանյութ)
Բարձրավոլտ էլեկտրացանցերը ներդրողին վնասներ է պատճառում
Սերժ Սարգսյան. մտահոգիչ է դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը
Նախագահը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի բնակչուհին 2017 թվականի հունիսի 16-ի ուշ երեկոյան Արթիկի «Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոն»-ում վաղաժամ ծննդաբերել է արական սեռի պտուղ, ով 2017 թվականի հունիսի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, նույն կենտրոնի մանկաբույժի
«Աստված չանի՝ մենք սնանկանանք». Ծառուկյանի փեսան՝ ՀՀԿ-ի համար ձայն բերելու, բանակից ազատվելու մասին (Տեսանյութ)
Դուք ՀՀԿ-ի համար էիք աշխատում եւ ոչ թե «Ծառուկյան» դաշինքի համար, ասում էին, որ դավաճանել եք ձեր աներոջը, ինչպե՞ս կարձագանքեք դրան՝ Կարապետ Գուլոյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես ընտրություններին չեմ խառնվել: Ձեզ ասեմ, իմացեք, որ անկուսակցական եմ եղել եւ անկուսակցական եմ՝ մինչեւ վերջ: Ես ոչ մեկի համար ձայն չեմ հավաքել»:
«Ես տենց ղալաթ չեմ խոստացել». Կամո Արեյան (Տեսանյութ)
Մենք հետաքրքրվեցինք՝ նախորդ անգամ, երբ եկաք ԱԺ, ասացիք, որ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ծառայողական մեքենան կվերցնեք, որ տրանսպորտով մի-երկու օր երթեւեկի, խնդիրները հասկանա: Կամո Արեյանը պատասխանեց. «Ես տենց ղալաթ չեմ խոստացել: Ես իմ խոսքերը լավ հիշում եմ, ես նման բան չեմ խոստացել՝ կնստի, կիջնի, իր չինովնիկի իրավունքն է»:
Բոլոնիայի գործընթացին զուգահեռ պահպանել և զարգացնել ազգային կրթական համակարգը. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն առանձնակի կարևորել է գերմանական կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական
«Ես նարցիսիզմ հիվանդությամբ չեմ տառապում, ինքնասիրահարված չեմ». Կամո Արեյանը՝ իր՝ հավերժ պաշտոնավարելու մասին
Տարիներ շարունակ բյուջեի հաստատման եւ կատարման հաշվետվության քննարկումներին Տարոն Մարգարյանը չի գալիս ԱԺ: Կամո Արեյանի խոսքերով՝ որեւէ պատճառ չներկայանալու չկա. «Այդ բացակայությունները եղել են հարգելի: Իսկ այս տարի հստակ ու սպառիչ պատասխան ունեմ»:
Սանկցիաների «սուրբ գործը». դատավորը կպատժի «Սասնա ծռերի» եւս 3 փաստաբանի
Քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ: Նիստին ներկա փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատավորին նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբաններից մի քանիսը չեն ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ դատական կարգադրիչները նրանց ոչ թե զննում են,
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել աղբամանների տեղադրման վայրերը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է աղբամանների տեղադրման վայրերի վերաբերյալ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին: Այս ուղղությամբ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և օպերատիվ շտաբին հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված հասցեներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել: «Պարբերաբար բողոքներ ենք ստանում մեր բնակիչներից, որ այս կամ այն հասցեում
Կարկտահարության վերջին դեպքերի առնչությամբ փոխհատուցման վերաբերյալ որոշում չկա
Մեր զարմանքին, որ Սեյրան Սարոյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ փոխհատուցման այդ հարցը բարձրացրեց եւ վարչապետն ասաց՝ փոխհատուցում կլինի, հիմա դուք ասում եք՝ չի՞ լինելու, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ասաց, որ քննարկվում է: Այս պահին ես դեռ չունեմ վերջնական որոշում»:
Իգնատի Առաքելյանը՝ որդուն բանակից ազատելու մասին. «Պատճառը անձնական է» (Տեսանյութ)
Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից ԱԺ-ում հետաքրքրվեցին որդու՝ բանակում չծառայելու մասին: ՊՆ-ի տրամադրած ցուցակում նշված էր, որ Առաքելյանի որդիներից մեկը չի ծառայել: Նա ունի եւս 2 որդի, հարցին՝ նրա՞նք էլ են ազատվելու բանակի ծառայությունից՝ նախարարը պատասխանեց. «Այն, ինչ ՊՆ-ն պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխան է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն


















































