Օրվա լրահոսը

Գրանցվել է 3.7 մագնիտուդի ստորգետնյա ցնցում 

Հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Վանաձորցի զինվորը փորձել է սահմանից 339 փամփուշտ իրենց տուն տանել

Նա հանձնվել է հրամանատարության հսկողությանը

Կաչեն Խաչանովը Ուիմբլդոնում հաղթահարեց առաջին շրջանը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, 21-ամյա Կարեն Խաչանովը, որ վերջին շրջանում հաջող մրցելույթների շնորհիվ դարձել է այդ երկրի թիվ 1 ռակետը, հաջող է մեկնարկել «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երրորդում՝ «Ուիմբլդոնյան մրցաշարում»: Հայ թենիսիստը մեկնարկային խաղում հինգ սեթում 7:6, 2:6, 6:3, 1:6, 6:2 հաշվով պայքարից դուրս է թողել իր թիմակից Անդրեյ Կուզնեցովին եւ երկրորդ շրջանում ուժերը չափելու է

«Դա անընդունելի է, որ նստենք 10-15 հոգով ՀԿ-ների հետ որոշենք՝ ջուրը բաց թողնե՞նք, թե՞ չէ». Ջրտնտպետկոմի նախագահ (Տեսանյութ)

Միհրան Պողոսյանը հարցրեց՝ կա՞ որոշակի երկարաժամկետ հատվածով մասնագիտական եզրակացություն. «Դուք խոսեցիք անցածի վերաբերյալ, իմ հարցը ապագայի վերաբերյալ է՝ առաջիկա 20-30 տարում Սեւանի մակարդակի տատանումը ինչպե՞ս է լինելու: Հարությունյանը պատասխանեց, որ 30 տարվա ծրագիր կա, 2002-ից մինչեւ 2030 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով:

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։ Հանդիպման ընթացքում Լորդերի պալատի խոսնակը ներկայացրել է պալատի գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության բրիտանական պառլամենտարիզմի փորձը։ Լորդերի պալատի խոսնակը հետաքրքրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության, ԵԼՔ խմբակցության գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի ներքին և

«Բանակում» հեռուստասերիալի Համբարձումին անսթափ վիճակում հասարակական կարգը խախտելու համար տեղափոխել են ոստիկանություն . shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ <<Բանակում>> հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին: Ինչպես

ԱՍԵԿՈՍԵ

Մարդու ընկերը եղիր, երբ նա ողջ է. մեռածին քո ընկերությունը հարկավոր չէ: ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

4 կետ իսրայելցիներից

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը բազմաթիվ պատճառներով, այդ թվում` այն պատճառով, որ հնարավորություն ունեմ մարդկանց կարծիքը հարցնելու: Առավել հետաքրքիր է, երբ այդ կարծիքը լսելուց որեւէ նոր բան ես իմանում: Դե, հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների ժամանակ դա, անկեղծ ասած, հազվադեպ է պատահում, նույնը կարելի է ասել ֆեյսբուքյան եւ կայքային մեկնաբանողների մասին, որոնց հեղինակների քանակը, ցավոք

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչի Վիեննայում մասնակցել է Արցախի վերաբերյալ քննարկումների

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) այցելել է Վիեննա՝ մասնակցելու Հարավային Կովկասի զարգացումների, այդ թվում Արցախի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին նվիրված հանդիպումների շարքին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Բոլոր հանդիպումներում Վիգենինը կարևորել է համաձայնեցված ձևաչափով շարունակվող ջանքերը՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության ներուժը՝ քաղաքական կամքին աջակցելու ուղղությամբ: «Հակամարտությունները տարածաշրջանում շարունակում

Քննարկվել է Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու

Երևանի Օտյան փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է հայտնաբերվել

Հուլիսի 3-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օտյան փողոցի տներից մեկի խորդանոցում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ  և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Երեխաների նկատմամբ սեռական բռնության հեղինակը 12 տարի ազատության մեջ է. «Ա1+» (Տեսանյութ)

Նանա Մանուչարյանը 14 տարեկանում դարձել է սեռական բռնության զոհ։ Նա այն բացառիկներից է, ով չի ամաչում բարձրաձայնել դրա մասին։ Նանան իր պատմությունը ներկայացրել է իրապատման տեսքով։ «14 տարեկանում հանդիպել եմ մի մարդու, որն ինձ հետ ընկերացել է, հետո այդ ամեն ինչը ընթացել է մեկ այլ ձևով։ Հետո, երբ 20-21 տարեկան էի, ես այդ մարդու համակարգչում

Արա Պապյանը՝ ՕՐՕ-ի սխալ հաշվարկների մասին

«Սա բավականին խորամանկ քայլ էր իշխանության կողմից, դրա համար էլ կարողացան շահել». Արա Պապյան

«ՕՐՕ դաշինքի հիմնադիրների՝ Օհանյանի, Օսկանյանի, Հովհաննիսյանի հարաբերությունները շարունակվում են»

«Ժառանգության» վարչության անդամը մեկնաբանում է՝ «ՕՐՕ»-ն իմ սրտով չէր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը

ՊՆ փոխնախարարը 10.000 դրամ է փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Վերջին 5 ամսում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար փոխանցած պաշտոնյայի անուն չկա

Գյուղատնտես. «Այնպես եմ անում, որ Թուրքիայից բերված կեղտոտ սնունդը երեխաներիս չուտացնեմ». (Ֆոտոշարք)

Հուլիսի 3-ին Վանաձորում տեղի ունեցավ հանդիպում-աշխատաժողով՝ ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ (ՕԳ) զբաղվող արտադրող խմբերի, ուսանողների, օրգանական արժեշղթայի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր մասնագետների օգնությամբ բացահայտել, թե ինչպես պետք է անցում կատարել օրգանական գյուղատնտեսությանը, որոնք են դրա  առավելությունները, ինչպես նաեւ ներկայացնել օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու փուլերը: Օրգանական գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանն ասում է, որ Լոռին

Տավուշի անմահական բնության գրկում կայացավ «Հայ բույս» ավանդական փառատոնը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Արդեն երրորդ տարին է` հուլիսի սկզբին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայանում է «Հայ բույս» փառատոնը, որին այս անգամ մասնակցում էր մոտ 1500 այցելու` տեղացիներ, զբոսաշրջիկներ, Երեւանից եւ Հայաստանի այլ մասերից եկած խմբեր: Հուլիսի 1-ին` շաբաթ օրը, «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի 7 հեկտար մակերեսով տարածքի վրա տարբեր հարթակներ էին տեղադրված: Բնության անկրկնելի գեղեցիկ այս մասնիկը դարձել

Ընդամենը մեկ հինգերորդ տեղ՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

Լիտվայի Կաունաս քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացված ձյուդոյի  պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ անհաջող են հանդես եկել: Այս տարիքային խմբի մեր հավաքականի ինը մարզիկներից (ութ տղա եւ մեկ աղջիկ) միայն 50 կգ քաշային Յուրի Իսրայելյանին է հաջողվել զբաղեցնել 5-րդ հորիզոնականում: Մեր մյուս ձյուդոիստներն ավելի վաղ փուլերում են դուրս մնացել պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ազատ ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը դեռ փնտրտուքների մեջ է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Հունիսի 8-ին եւ 9-ին Մախաչկալայում կանցկացվի  ազատ ոճի ըմբշամարտի Ալի Ալիեւի մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցի հինգ ըմբիշ: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ընտրել է Գարիկ Բարսեղյանին (57 կգ), Նարեկ Սիրունյանին (65 կգ), Վալտեր Մարգարյանին (70 կգ), Վահե Թամրազյանին (86 կգ) եւ Գեորգի Կետոեւին (97 կգ). Մարզչի խոսքերով, վերոնշյալ

Սահմանամերձ Ոսկեվանի մշակույթի տան դահլիճն ավերված է

Բարեգործական ՀԿ-ն կաջակցի դահլիճի նորոգմանը

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում արդեն չորրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը: Լեւոն Արոնյանը նախորդի հետ համեմատած երեք քայլ վեր է բարձրացել եւ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Ընդ որում, Արոնյանի ընթացիկ վարկանիշը կրկին հատել է 2800-ի սահմանը եւ այժմ կազմում է 2809 միավոր: Հայաստանի շախմատիստներից աշխարհի հարյուր ուժեղագույնների մեջ են նաեւ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ) եւ Վլադիմիր Հակոբյանը

ՀՀ Արմավիրի մարզի և Ռումինիայի Կլուժ նահանգի միջև ստորագրվեց եղբայրացան համաձայնագիր

Հունիսի 30-ին Ռումինիայի Կլուժի նահանգապետարանում ՀՀ Արմավիրի մարզի և Կլուժի նահանգի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Արմավիրի մարզի պատվիրակությունը, որին ուղեկցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, գլխավորում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ստորագրման արարողությանը ներկա էին նահանգային խորհրդի փոխնախագահներ Իշտվան Վակարը և Մարիուս Մընզատը, խորհրդի անդամներ և ծառայությունների ղեկավարներ, Ռումինիայի Հայոց միության (ՌՀՄ) նախագահ Վարուժան Ոսկանյանը,

«Սեւանի ջրի ներկայիս բարձր մակարդակը վտանգում է հանգստի տների, ռեստորանների սեփականատերերին». Գագիկ Սուխուդյան

«Ջրի մակարդակից իջնելուց ոչ մի լավ բան չի լինի, բացի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիա ստանալուց: Նաեւ էկոբազմազանությունը կկրճատվի»,-ասում է փորձագետը

«Շատ երկրներում ոչ թե ամբաստանյալին հեռացնում, այլ դատական կալանք են նշանակում, այդ թվում նաև փաստաբանին». Արա Ղազարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ: Փաստաբաններից մի քանիսը չէին ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ դատական կարգադրիչները նրանց ոչ թե զննում են, այլ խուզարկում: Փաստաբաններն այս առիթով մտահոգված են, որ եթե հիմա պայուսակ են խուզարկում, մի օր էլ

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել Վարդավառին և Սահմանադրության օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներին և կազմակերպել տոնական դրոշակազարդարման աշխատանքներ: Աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, «Ջրային կառույցներ» և «Վեոլիա Ջուր»  ընկերություններին էլ հանձնարարվել է  Արարատյան Հայրապետական Թեմի հետ համատեղ  հուլիսի 23-ին  վարչական բոլոր

ՀՀ գլխավոր դատախազ. «ՀՀ դատախազությունն իր գործունեության բոլոր փուլերում հանդիսացել է երկրում օրինականության և իրավակարգի ապահովման պատասխանատուն»

Հանդիսավոր նիստ ՀՀ դատախազության 99-րդ տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

Անդրադարձ է կատարվել կիսակառույց շինություններին և չսկսված շինարարությունների խնդրին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինությունների և այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան

«Մենք կարեւորում ենք բազմակուսակցական ժողովրդավարության լիարժեք կայացումը Հայաստանում». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին եւ Գերմանիայի ՔԴՄ կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի այցը Չեխիայում ՀՀ դեսպանություն

Հուլիսի 3-ին Պրահայում ՀՀ դեսպանություն այցելեց Չեխիայի Հանրապետության խորհրդարնի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, նախկին առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, TOP-09 աջակողմյան կուսակցության հիմնադիր, իշխան Կարել Շվարցենբերգը (Karel Schwarzenberg): Հյուրընկալելով չեխ անվանի գործչին՝ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ մեծ պատիվ է համարում տարիներ անց կրկին ողջունելու Կարել Շվարցենբերգին Հայաստանի դեսպանությունում։ 2011 թվականին նա,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031