Օրվա լրահոսը

Հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 29.06.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զինծառայողի ընտանիքի: Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ: Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային

Ոստիկանությունը «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկատվությունը հերյուրանք է որակում

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրությունների համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 26.06.2017թ. ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս: Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության

Գեւորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվեց

Անարդար ակտ էր. Ըստ փաստաբանի

«Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգը ոչ միայն ձևավորվել և կայացել է, այլ նաև արձանագրել է էական հաջողություններ»

Վարչապետը մասնակցել է կադաստրի համակարգի 20-ամյակին նվիրված միջոցառմանը

«Երկիր Ծիրանին» դատապարտում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ բռնության կիրառումը

2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնության կիրառումը ռեժիմի սպասարկուների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է: «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա Հոդված 3»): Հայաստանում

Հեծանիվ են գողացել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեծանիվը գողացած անձի ինքնությունը: 2017թ. մայիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ մայիսի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է բակում կայանված իր՝ «Սալկանո» մոդելի հեծանիվը՝ պատճառելով գույքային

Պեդրո Ագրամունտին հեռացնելու գործընթացը ձգձգվում է. ի՞նչն է խանգարում

Ագրամունտին հեռացնելու հարցը հետաձգվեց մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան

«Թե Հայաստանում և թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում» Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԺԿ խմբի անունից ԵԽԽՎ նիստում` «Անկախ մեդիայի և լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցությունը» հարցի քննարկման ժամանակ Հարգելի գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին կատարված աշխատանքի համար: Զեկույցում բարձրացված թեմաները՝ լրագրողների անվտանգության ապահովման երաշխիքներ, հանրային մեդիա ծառայությունների անկախության և գործունեության թափանցիկության ապահովման ընթացակարգերը, մեդիայի

Կրթության ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի առաջնահերթությունների շարքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քննարկել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մատաղ սերնդի դաստիարակությունը դիտարկելով որպես գերակայություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթական օջախների բարելավմանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում նորոգվում, բարեկարգվում ու նոր գույքով են համալրվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախակրթարանները,

Կալանավորվածները տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից: Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել

Տեսաժողով Էստոնիայի և Լիտվայի հայկական համայնքների հետ

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Էստոնիայի և Լիտվայի հայկական համայնքների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երկու երկրների հայ համայնքային, կրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանից հեռու կարողանում են նախաձեռնել և իրականացնել հայապահպան  բազում ծրագրեր: ՀՀ սփյուռքի նախարարը կոչ արեց առավել ակտիվ մասնակցել նախարարության

Ստամբուլում ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումն էր

Աշոտ Քոչարյանը նշել է, որ տարածաշրջանային համագործակցությունը պետք է ներառի ՍԾՏՀ անդամ բոլոր երկրներին և այն չի կարող իրականացվել փակ սահմանների ու ապրանքների ազատ տեղաշարժին խանգարող խոչընդոտների առկայության պարագայում

Հայաստանի բնակիչները կարող են շահել 100 մլն եվրո ԵվրոՄիլիոնի գերխաղարկությունում

Եվրոպայում պատրաստվում են տարվա ամենաաղմկոտ իրադարձություններից մեկին. Համաեվրոպական ԵվրոՄիլիոն վիճակախաղն արտառոց խաղարկություն է անցկացնելու, որի արդյունքում ինչ-որ մեկին բաժին կհասնի 100 մլն եվրո իննանիշ գումարը։ Գերխաղարկությանը մասնակցել կարող է յուրաքանչյուրը՝ շնորհիվ հեղինակավոր վիճակախաղային ծառայության։ ԵվրոՄիլիոնի գերխաղարկությունը յուրահատուկ իրադարձություն է, որը անցկացվում է տարեկան մեկ անգամ՝ իննանիշ ջեքփոթի երաշխավորված շահումով։ Գերխաղարկության մասին նորությունը կարող է հայտարարվել

Կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ երկու ընկերության բողոքները մերժվել են, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝ լրացուցիչ ուսումնասիրություն

Հայտնաբերվել են պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարին քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ: Դեպքի առթիվ

Քննարկվել են տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմքերը՝  Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ  գործընկերային հարաբերություններ են ձևավորված։ Նախարարն  ընդգծել է, որ տնտեսության զարգացմանն ուղղված կարևորագույն՝  տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության

Նեմցովի գործով բոլոր կասկածյալները մեղավոր են ճանաչվել

Ատենակալների դատարանը մեղադրական վճիռ է կայացրել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող 5 մեղադրյալների նկատմամբ, հաղորդում է Meduza-ն: Դատարանը որոշել է, որ սպանությունը կատարվել է Զաուր Դադաևի կողմից՝ Անզոր և Շադիդ Գուբաշևների, Տեմիրլան Էսկերխանովի, Խամզաթ Բախաևի և Բեսլան Շավանովի մասնակցությամբ: Վերջինիս դեմ քրեական գործը փակվել էր՝ նրա մահվան պատճառով: Դադաևի մեղավորության օգտին քվեարկել

Վլադիմիր Գասպարյանը դիմել է Արա Զոհրաբյանին

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր, հունիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԶԼՄ-ներին տված

«Պիտի հզորացնենք Հայաստանը, ուրիշ ճանապարհ չունենք». Միքայել Վարդանյան

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քաթարի AJB շինարարական ընկերության գլխավոր տնօրեն, լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին: Նախարարը կարևորեց հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշեց, որ Հայրենիքում տուն կառուցելը, ներդրում անելը, աշխատատեղեր ստեղծելը մեծ հայրենասիրություն է: «Ուշ, թե շուտ Հայրենիք պիտի վերադառնաք: Հայաստանն է  հայերի տունը: Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք: Ազգովի պիտի

Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Բաբկեն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունեությունը, համայնքը միավորելուն, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը: Սփյուռքի նախարարը Բաբկեն արքեպիսկոպոսին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձավ  նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին: Բաբկեն Սրբազանը շնորհակալություն հայտնեց

«Այցելեք Արցախ եւ կհամոզվեք…». Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու ուղղությամբ

Արծվիկ Մինասյան. «Այն անձը, ով հայրենասեր չէ և մտածում է օր առաջ լքել Հայաստանը, ապա նա պետական գերատեսչությունում անելիք չունի»

Ըստ Ա. Մինասյանի, նախատեսվում է գերատեսչությունը վերանվանել «Շրջակա միջավայրի նախարարության»:

Հակոբ Հակոբյանը լրագրողներին հորդորում է «պանիխիդա» գնալ՝ վարչապետի վարկանիշը ճշտելու համար

Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեի կատարման հաշվետվությունն էր այսօր քննարկվում ԱԺ-ում՝ սոցիալական, առողջապահական ոլորտի մասով: Aravot.am-ը առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին՝ «Թունելի Հակոբին» հարցրեց՝ երբ նոր էր նշանակվել Կարեն Կարապետյանը վարչապետ, ԶԼՄ-ների հետ զրույցում դուք խոսելով վարչապետի վարկանիշի մասին, ասել էիք, որ «պանիխիդայում» ճշտել եք՝ Կարապետյանի վարկանիշը շատ բարձր է: Վերջին շրջանում դուք

«Մի հիվանդացեք». Ալթունյանը Փաշինյանի հետ համաձայն է՝ կոտրած ոտքով գնում ես պոլիկլինիկա՝ բռնում մերսում են անում (Տեսանյութ)

Նախարարը համաձայնեց, որ պոլիկլինիկաները հիմա միայն ճնշում չափելու համար են պիտանի. «Մենք հիմա այդ աշխատանքը կատարում ենք՝ արդյունավետության բարձրացման»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, քննադատությունն ընդունելի՞ է ձեզ համար՝ նախարարը պատասխանեց. «Լրիվ»:

«Մարդկանց ստիպելու են վաճառել հողերը»

Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման նախագծի մասին

Ինչո՞ւ է Արտեմ Ասատրյանը մանկատների, ծերանոցների տնօրենների պաշտոնում աշխատանքի ընդունում կաշառակերների

Նախարարի խոսքերով՝ «Ոչ թե մենք գնահատական տանք, որ խնդիրները շատ են, այլ պիտի գնահատական տանք, որ խնդիրները բացահայտվում են առաջին հերթին մեր աշխատանքի շրջանակներում, բացահայտվում են առաջին հերթին մեր հաշվետվողականության, թափանցիկ աշխատանքի շրջանակներում»:

Պեղումների արդյունքում Շուշիի պատմական հուշարձանների թիվը համալրվում է ևս մեկ կարևոր պատմամշակութային կոթողով

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը 2017թ. մայիսի 10-ից հունիսի 5-ը պեղումներ է իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում: Արշավախմբի ղեկավար, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու հիմքերը․ «Տեղեկություն կար, որ 1960-ականներին քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են եկեղեցու հիմնապատերը, նշված փաստը ճշտելու համար իրականացվեցին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031