Օրվա լրահոսը
Հայրենի քվազիհեղափոխականների մասին. «Հայոց Աշխարհ»
Ընդհանրապես հայրենի ընդդիմության հեռանկարներն առանց մեր մեկնաբանության էլ ծայրաստիճան մռայլ են, եւ դագաղի կափարիչին խփած ավելորդ մեխն այստեղ քիչ բան է վճռում։ Սակայն վերջին օրերի հեղափոխական կոչերը ստիպում են վերստին անդրադառնալ տվյալ խնդրին։ Ոչ այն է՝ առանց կրակի ծուխ չի լինում, ոչ այն է՝ լինում է եւ կոչվում ծխածածկույթ, բայց միանգամից երկու գործիչներ հանդես եկան
Ի՞նչ փոխեց «Սասնա ծռեր» խմբի գործողությունը։ Կոնկրետ իշխանությունների մակարդակում՝ բացարձակ ոչինչ. «Հայկական ժամանակ»
Բռնությունը երբեմն ինքնապաշտպանության դրսեւորում է։ Հասկանալի է, ոչ միշտ։ Բռնությունը նաեւ քրեական հանցագործություն է, տեռորիզմ, մարդասպանություն՝ տնտեսական դրդապատճառներով (այս մասին առավել մանրամասն կարող են պատմել ՀՅԴ անդամները)։ Այսինքն՝ մարդասպանության ծանրագույն մեղադրանքները շալակած այս կուսակցության անդամները եւս զայրացած են ՊՊԾ գնդի գրավումով։ Առհասարակ, զինված հարձակումը դատապարտելի գործողություն է։ Եվ «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես
ԱԻ նախարարության ավտոկայանատեղիում գյուրզա է հայտնաբերվել
Հունիսի 30-ին, ժամը 09:52-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻ նախարարության ավտոկայանատեղիում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
«Գնացեք ստիպեք, տեսնեմ ո՞նց եք Թուրքիային ստիպելու». Էդվարդ Նալբանդյանը՝ կոչեր անողներին (Տեսանյութ)
Նալբանդյանը պատգամավորներին ասաց. «Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ եւ ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը եւ Կիկոսի մահն է, վաղը, մյուս օրը ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համապատասխան մեր ոտքն ենք մեկնում եւ ձեռքն ենք մեկնում եւ որոշ արդյունքների հասնում ենք»:
Սննդամթերքի գները բարձրացել են գրեթե 6 տոկոսով։ Ի հաշիվ հիմնականում գյուղմթերքների գնաճի. «Հայոց աշխարհ»
Վերջին ամիսներին տեղի ունեցող ակտիվացումից հետո գնաճի ցածր մակարդակով Հայաստանը այլեւս առաջատար չէ Եվրասիական տնտեսական տարածքում։ Որքան էլ կարող է զարմանալի լինել, այնուհանդերձ, որպես այդպիսին, առաջատարի դերը ստանձնել է Ռուսաստանը։ Վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից գնաճի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է այստեղ։ Այն եղել է ընդամենը
Ինչո՞ւ կարելի էր ընդունիլ Լենինը եւ կարելի չէ ընդունիլ հայ անկախ պետականութեան հիմնադիր հայրը՝ Արա՛մը. «Ասպարեզ»
Եւ վերջապէս կը խօսի օրուան համակարգը՝ բացայայտելով իր իսկական մտայնութիւնը Արամ Մանուկեանի գործին եւ անով մարմնաւորուող մեր ազգային առաքելութեան վերաբերմամբ: Համակարգը կը մերժէ Արամ Մանուկեանի յուշարձանի տեղադրման գաղափարը: Յունիս 28ի իր էջերէն, «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեան «Խորհրդանիշ Դնելու Ժամանակը Չէ» խորագրեալ իր յօդուածով կու գայ հնչեցնելու գործող համակարգին մեծ առարկութիւնը Երեւանի քաղաքապետութեան կողմէ
Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ, այնուհետև՝ ժամը 23:15-ին, ահազանգ է ստացվել բժշկական կենտրոնից, որ
Ռուսաստանն ու Թուրքիան դեռ չեն համաձայնեցրել C-400-ի մատակարարման գործարքի չափը
C-400 հրթիռային համակարգերի համար Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվող վարկի չափը դեռ չի որոշվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: «Պայմանագիրը համաձայնեցված է, վարկի հարցը դեռ որոշված չէ»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերն արդեն համաձայնեցրել են տեխնիկական հարցերը: Կոժինն այս առումով նշել է, որ
«Բա դուք կարծում եք օդի՞ց է եղել». Էդվարդ Նալբանդյանը՝ ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերումների մասին (Տեսանյութ)
Նախարարն ասաց՝ դիվանագիտական աշխատանքը այն աշխատանքն է, որի մասին էդքան չեն գոռգոռում գլխավորը կոնկրետ արդյունքներն են, դոշին խփելով մենք որեւէ բանի չենք հասնի, մենք պետք է հանգիստ, հավասարակշռված ձեւով աշխատենք այնպես, որ մեր գործողությունները ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից»
Փարիզում 43-ամյա հայ վարորդը փորձել է մխրճվել ամբոխի մեջ
Նա նշել է, որ այդ կերպ ցանկանում էր վրեժ լուծել իսլամիստների հարձակումների համար:
Խորհուրդներ օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու համար
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները. -խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք, -հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի
Էդվարդ Նալբանդյանը հիշեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերը՝ 104 հազար դոլարը հազիվ «Նյու Յորք թայմսում» մի հոդվածի փող է
Վահե Էնֆիաջյանը նախարարին հարցրեց՝ 57 դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, դեսպանները ինչքանո՞վ են արդյունավետ աշխատել, գնահատականներ ե՞րբ են տրվելու նրանց աշխատանքին: Նախարարը հորդորեց ծանոթանալ, թե հարեւան երկրները քանի կազմակերպություններ ունեն եւ քանի դեսպաններ:
Ի՞նչ իմաստ ունի այսպիսի մեծ գումարներ ծախսելը նոր եկեղեցիներ կառուցելու վրա. «Հրապարակ»
Արդյոք մեր հնարավորությունները ճիշտ նպատակի՞ ենք օգտագործում։ Ի պատասխան այս հարցին պիտի նշեմ, որ անցյալ տարիների ընթացում մոտավորապես հարյուր միլիոն դոլար մենք հատկացրել ենք եկեղեցիներ կառուցելուն։ Ինչպիսի շռայլություն մի ազգի համար, ով ունի մեծ թվով կենսական ու անվտանգության խնդիրներ։ Ի՞նչ իմաստ ունի այսպիսի մեծ գումարներ ծախսելը նոր եկեղեցիներ կառուցելու վրա, երբ հնագույն արժեք ունեցող բազմաթիվ
Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին. Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եւ ծառայում եք հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եւ ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման
Ավետիք Իշխանյան. «Ռոբին Հուդից մինչեւ Սասնա ծռեր»
Է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես, Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ… Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ «Հառաչանք» 1890-ական թվականներ Շուրջ մեկ տարի է անցել «Սասնա Ծռերի» ապստամբության փորձից։ Հանրության շրջանում նրանց նկատմամբ գնահատականները տարբեր են։ Այժմ ես չեմ ուզում անդրադառնալ «Սասնա ծռերի» համակիրների և նրանց աջակցողների կարծիքներին։ Ոմանք, ոչ թե խոսքս իշխանամետների մասին է, այլև շատ այլ
Կառավարության ականջը լցրել են ինչ-որ բիլինաներով, թե մեր կալանավորներն սկսել են չաղանալ. «Հրապարակ»
Կալանավորների սննդի չափաբաժնի կրճատումը հազիվ թե խելացի որոշում համարվի, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պարագայում՝ առավել եւս, որովհետեւ սա, ստացվում է, նրա առաջին քայլն է այդ պաշտոնին վերադառնալուց հետո։ Խնդիրն այն է, որ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվողներն առանձնապես չէին էլ նեղվում սննդի բավարարությունից, իսկ նոր չափաբաժինների պատճառով ստիպված են լինելու էլ ավելի ձգել գոտիները։ Մարդուն նույն
iPhone-ը 10 տարեկան է (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
10 տարի առաջ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն ազդարարեց iPhone-ի լույս աշխարհ գալու մասին, հեռախոս, որը պատմության գիրկն ուղարկեց սիրողական ֆոտո եւ տեսախցիկներն ու ձայնային նվագարկիչները. «Սա հեղափոխական բջջային հեռախոս է, որը բեկումնային կդառնա շարժական կապի ոլորտում»: iPhone-ի օրինակին հետեւեցին բոլոր մյուս արտադրողները՝ դարձնելով հեռախոսն աշխարհի հետ կապի հիմնական սարք: «Բազմաթիվ արտադրություններ ծնվեցին որպես iPhone-ի
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում, Վահե Դանիելյանը միջազգային վարպետի նորմ լրացրեց
Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էր 13 երկրի 92 շախմատիստ (21-ը՝ գրոսմայստեր): Երեք շախմատիստ՝ հայաստանցիներ, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն, ինը հնարավորից վաստակեցին 7,0 միավոր: Լրացուցիչ գործակիցներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը, հաջորդ երկու տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Քոթանջյանն ու Ժիգալկոն: Հուշամրցաշարում սահմանված էին
«Թավշյա հեղափոխության» գինը
Քանի որ վերջերս խոսք գնաց «թավշյա հեղափոխության» մասին, հիշեցնեմ, թե որն էր այդ բառակապակցության սկզբնական իմաստը: Խոսքը 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին էր, երբ խաղաղ (կրկնեմ՝ խաղաղ) ապստամբության արդյունքում իրականացվեց սոցիալիստական համակարգի ապամոնտաժումը: Նոյեմբերի 17-ին սկսված ուսանողների, այնուհետեւ բանվորների ցույցերի եւ գործադուլների ճնշման տակ Չեխոսլովակիայի կոմունիստական նախագահ Գուստավ Հուսակը ստիպված եղավ դեկտեմբերի 10-ին
Հայաստանի ակումբները պարտությունով մեկնարկեցին Եվրոպա լիգայում
Հայաստանի ֆուտբոլային երեք ակումբներ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային հանդիպումներում պարտություններ կրեցին: «Գանձասարը» արտագնա խաղում 0:1 հաշվով զիջեց Չեռնոգորիայի «Մլադոստին», Գյումրիի «Շիրակը» հարազատ հարկի տակ երկու անպատասխան գոլ բաց թողեց Սլովենիայի «Գորիցայից», իսկ «Փյունիկը» տանը 1:4 հաշվով զիջեց «Սլովանին» (Սլովենիա): Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 6-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հո՞ ուղղիչ աշխատանքային գաղութ չէ, որ ֆուտբոլիստներին պատժենք»․ Վարդան Բիչախչյան. (Տեսանյութ)
Հունիսի 29-ին Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի պարտությունից հետո թիմի մարզիչ Վարդան Բիչախչյանը մամուլի ասուլիս տվեց ու սկսեց վերլուծել պարտության պատճառները։ Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում սեփական հարկի հյուրընկալել էր Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքը ներկայացնող «Գորիցա» թիմին, որին, սակայն, պարտվեց 0։2 հաշվով։ Վարդան Բիչախչյանն ասաց․ «Բավական բարդ դրության մեջ
Մեր խայտառակ կինոպաթոսն ու չեխերի մարդ-Մասարիկը
Օրերս դիտեցի Յուլիուս Շեւչիկի «Մասարիկ» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում է: Հուզիչ ու համոզիչ ֆիլմ էր չեխ հայտնի քաղաքական գործիչ, դիվանագետ Յան Մասարիկի մասին, որը Չեխոսլովակիայի առաջին նախագահի որդին էր: Ինձ դուր եկավ այն, որ չեխերը չեն սրբացրել իրեն ազգային գործչին, չեն դարձրել սրբապատկեր ու «կախել» պատերից: Ֆիլմում ցույց էր տրվում,
Բացվեց «Օրրանի գույները» ցուցահանդեսը. (Ֆոտոշարք)
Հունիսի 30-ին Ժան Պոլ էկզիստենցիալ սրճարանում կայացավ «Օրրանի գույները» խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին «Օրրանի սաների» նկարները: Երեխաների աշխատանքներում միջնադարյան մանրանկարչության տարրեր կային, նաեւ պատկերված էին հայկական հեքիաթների եւ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հերոսները: Ցուցահանդեսը հյուրընկալել էր նաեւ ամերիկացի այցելուների: Ցուցահանդեսին ներկա Քոլինս Ֆիտզփաթրիկը պատմեց կամավորական աշխատանքի կարեւորության մասին, ասաց, որ այժմ էլ իր թոռնիկներն
Փաստաբանը երկու դիմում կներկայացնի` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ ոստիկանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ
Հայտարարություն իմ նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ։ «Սասնա ծռեր»-ի գործով նախօրեին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո իմ՝ փաստաբան Արա Ղարագյոզյանիս կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով: Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի
Չեխ դիվանագետի մասին ֆիլմը «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է
Յուլիուս Շեւչիկի «Մասարիկը»` սկանդալային դիվանագետի մասին
Դեմ առ դեմ. Էմիլ Տարասյան-Հայկ Գեւորգյան
Վաղը՝ հունիսի 30-ին ժամը 14:30-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի ընթացքում քննարկելու ենք կառավարության նոր ծրագիրը: Կփոխվի՞ արդյոք հայաստանցիների կյանքի որակը ծրագիրն իրականացնելուց հետո, արդյոք ծրագրում տեղ գտած կառավարության խոստումները իրականություն կդառնա՞ն. Այս եւ մի շարք այլ հարցեր ենք քննարկելու «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի եւ Տնտեսական զարգացման
Անկումային տրամադրություն Գյումրիում․ պատճառը չհաջողված ֆուտբոլային խաղն է. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է՝ այսօր Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում սեփական հարկի հյուրընկալել էր Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքը ներկայացնող «Գորիցա» թիմին, որին, սակայն պարտվեց 0։2 հաշվով։ Սա բավական ծանր տարան գյումրեցիները, որոնք ամբողջ խաղի ընթացքում սեփական թիմից մեկ պահանջում էին մի քիչ լավ խաղալ, արագ վազել ու գոլ խփել, մեկ
Կայացել է «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը. (Տեսանյութ)
Հունիսի 29-ի The LOFT մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց


















































