Օրվա լրահոսը

Ուկրաինական ողբերգության հայկական աղերսները

Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» օրերին հասու կդառնա հայ կինոսիրողին: Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթում է: Այն հաղթող է ճանաչվել Ուկրաինայում եւ նվաճել տեղական «Օսկար»՝ 20 անվանակարգերից 14-ում: Ռեժիսորն արծարծում է Իտալիա արտագնա աշխատանքի մեկնող ուկրաինուհիների թեման: Նրանց ընտանիքները քայքայվում են, նրանք փող են աշխատում` հայրենիքում թողնելով իրենց

ԳԹԿ տնօրեն. «Ռուսաց լեզվի քննությունից ընդամենը 4 հոգի է 20 ստացել»

 Ռուսերենի քննությունից 27%-ը «կտրվել» է

«Անհնար է առանց Ղարաբաղի որեւէ համաձայնության գալ». Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)

Նախարարը խոսեց Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին: Նա վստահեցրեց, որ բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում Վիեննայում, բոլորի մեջ ասված է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանը բանակցություններին:

«Յուրաքանչյուր զոհվածի հիշատակը մեզ համար սուրբ է, և մենք երբեք իրավունք չունենք մոռանալու, որ մեր կողքին ապրել են լուռ, անխոս հերոսներ» (տեսանյութ)

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում այցելել էր Արցախի զորամասերից մեկը։ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրը մեկնարկեց Քարվաճառի այն տարածքում, որտեղ զոհվել էր Շուշիի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն։ Այստեղ ծրագրի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Պետոյի հիշատակին կառուցված հուշաքարին: Հաջորդ

«1 զինվորի գլխատել են ծառայակցի աչքի առաջ, իսկ վերջինիս գլխատել ողջ վիճակում». հայ փաստաբանների զեկույցը՝ ապրիլյան դեպքերի մասին (Տեսանյութ)

Զեկույցը թարգմանվելու է անգլերեն ու ուղարկվելու միջազգային կառույցներին, դեսպանատներին

Քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Սրիկաներ կերտողները

Վաղուց փորձում եմ պարզել հետեւյալ հարցի պատասխանը. «բոլոր երեխաները հիանալի են, աստվածային, որտեղի՞ց են հայտնվում սրիկաները»: Այս հարցի պատասխանը, ըստ էության, տրված է հենց հարցում, որում համեմատվում են երեխաները եւ սրիկաները, այսինքն` ոչ երեխաները, մեծերը, այսինքն` մենք ինքներս, որոնք էլ կարծես թե ամեն ինչ անում են այդ աստվածային պստիկներից հանճարեղ սրիկաներ բուծելու համար: Եվ հետո

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 1-ի

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է. «ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է։ Սա հիասթափեցնող եւ մտահոգիչ որոշում է եւ հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենեւին էլ առաջնային շարժառիթներ չեն»:  

«Անսովոր է, որ մենք կարող ենք խալաթով կամ բիգուդիները գլխին գնանք աղբ թափենք». Հրանուշ Հակոբյան (Տեսանյութ)

Հրանուշ Հակոբյանը իր խորհուրդները տվեց սիրիահայերին, որ ում հետ ուտում-խմում են, նրան գործընկեր չդարձնեն. «Ես իրենց խորհուրդ եմ տալիս՝ գործը սկսելիս սկսեք փաստաբանով, իրավախորհրդատուով, երբեք մեկի հետ մի գնացեք կերեք-խմեք ու դարձրեք ձեզ գործընկեր, անպայման դիմեք համապատասխան կառույցներին, թող ձեզ խորհուրդ տան»:

ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին տարկետում տրամադրելու համար առաջարկել է կաշառք տալ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու

Նոյեմբերյան. կոյաջրերն ու անձրեւաջրերը գնացին իրենց ճամփով

Վեոլիա Ջուրն աշխատում է Տարիներ շարունակ Նոյեմբերյանի «Դովեղի ճանապարհի» հեղեղատար էին լցվում հարակից փողոցների կոյաջրերը: Բանն այն էր, որ այդ տարածքներում երբեք առանձին կոյուղագիծ կառուցված չի եղել, ինչն էլ իր հերթին տարածքում հակասանիտարական վիճակի եւ գարշահոտության պատճառ էր դարձել: Խնդիրն ի վերջո պետք է լուծվեր: Լուծողն էլ երեւի նախախնամության կամոք նոր օպերատոր Վեոլիա Ջրի «Արեւմուտք»

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի,

Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է՝ սիրիահայերը «շան լափ» ասելով՝ իրենց տված հնդկաձավարն են նկատի ունեցել (Տեսանյութ)

Իրենք չեն ընդունում հնդկաձավարը, իրենց համար նորություն է: Առաջին անգամ, երբ մենք օգնություն էինք բաժանում, եկան ինձ ասացին՝ էս ի՞նչ բաներ են, հնդկաձավարը չէին ընդունում որպես ուտելիք:

Իշխանությունն ԱԺ-ում «կոմֆորտային» ընդդիմություն ձևավորելուց հետո անցել է իր համար նույնքան հարմարավետ արտախորհրդարանական ընդդիմություն ստեղծելու գործին. «Իրատես»

Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական տանդեմի միջոցով հանրապետության վերնախավը պետք է փորձի Ժիրայր Սէֆիլյանից վերցնել փողոցում և արտախորհրդարանական հարթակում ընթացող քաղաքական զարգացումների վրա ունեցած ազդեցության լծակները։

ԵԽԽՎ-ն ուղիներ է փնտրում ԶԼՄ-ներին քաղաքական ազդեցությունից ազատելու համար

Վեհաժողովը մտահոգություն հայտնեց, որ օրեցօր աճում է լրատվամիջոցների՝ քաղաքական ազդեցության ենթարկվելու վտանգը

Այս դեղաբույսի ամենաբուժիչ հյութը լինում է հունիս-հուլիսին

Հայաստանի գրեթե ողջ տարածքում շատ տարածված դեղաբույսերից է տուղտը, որը օգտագործվում է բնաբուժության մեջ: Տուղտի վերերկրյա մասի հյութը հակաբորբոքային է շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ. տուբերկուլյոզի, բրոնխիտի, հազի, բրոնխիալ ասթմայի, գաստրիտի, ցիստիտի, էնտերոկուլյոզի, լուծի դեպքում օգտագործում են 1 ճաշի գդալ հյութը՝ 1 ճաշի գդալ մեղրի հետ, օրը 3 անգամ: Ամենաբուժիչ հյութը հունիս-հուլիսին է լինում: Հյութով լվանում

Դավիթ Հարությունյան. «Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իր համար օրենքը պարտադիր չէ». «Իրատես»

Բայց մյուսների համար պարտադիր է, այ այդտեղ է հիմնական խնդիրը։

Արմեն Ամիրյան. «Ես չեմ հետեւում վարկանիշներին». «Ժողովուրդ»

Ես հետեւում եմ այն ծրագրերի արդյունքներին, որը փորձում ենք իրականացնել։

Պետական բուհերի ղեկավարներն արդեն երկու-երեք տարի է որդեգրել են կրճատումների գործելաոճը. «Ազգ»

Իսկապես մտահոգիչ է վերջին տարիների բուհական կրթության վիճակը եւ անընդհատ պակասող դիմորդների թվաքանակը: Վիճակագրական, պաշտոնական ու ոչ պաշտոնական թվեր չեմ վկայակոչի, առանց դրանց էլ բոլորի համար ցավալի այդ իրողությունը տեսանելի է: Միայն թե այս տարի հարցն իր ամբողջ ծավալով ընկալվեց եւ, որ ավելի տխուր է, գալիք տարում դիմորդների աննախադեպ փոքր թվաքանակն այսօր իսկ անհանգստացնում է

Ալեքսանդր Սկակով. «Հիմա պետք չէ սպասել ռազմական գործողությունների վերսկսման». «Ժողովուրդ»

Այս իրավիճակում կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար գործադրվող ջանքերն անհամեմատ ավելին են, քան այդ հանդիպումներից ակնկալվող արդյունքները։

Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)

Փաստաբանը պահանջել է նախորդ դատական նիստի կրիչը

Հայաստանի շուրջ 100 ավագ դպրոցում աշխատում է ոստիկանության 63 տեսուչ. «Հայկական ժամանակ»

Նախաձեռնությունը ժամանակին չի քննարկվել հոգեբան-մասնագետների հետ ու փորձ չի արվել պարզել, թե արդյոք ոստիկանի ներկայությունը բացասական հետեւանքներ չի՞ ունենա երեխաների ներաշխարհի ու հոգեբանության վրա։

Հայրենի քվազիհեղափոխականների մասին. «Հայոց Աշխարհ»

Ընդհանրապես հայրենի ընդդիմության հեռանկարներն առանց մեր մեկնաբանության էլ ծայրաստիճան մռայլ են, եւ դագաղի կափարիչին խփած ավելորդ մեխն այստեղ քիչ բան է վճռում։ Սակայն վերջին օրերի հեղափոխական կոչերը ստիպում են վերստին անդրադառնալ տվյալ խնդրին։ Ոչ այն է՝ առանց կրակի ծուխ չի լինում, ոչ այն է՝ լինում է եւ կոչվում ծխածածկույթ, բայց միանգամից երկու գործիչներ հանդես եկան

Ի՞նչ փոխեց «Սասնա ծռեր» խմբի գործողությունը։ Կոնկրետ իշխանությունների մակարդակում՝ բացարձակ ոչինչ. «Հայկական ժամանակ»

Բռնությունը երբեմն ինքնապաշտպանության դրսեւորում է։ Հասկանալի է, ոչ միշտ։ Բռնությունը նաեւ քրեական հանցագործություն է, տեռորիզմ, մարդասպանություն՝ տնտեսական դրդապատճառներով (այս մասին առավել մանրամասն կարող են պատմել ՀՅԴ անդամները)։ Այսինքն՝ մարդասպանության ծանրագույն մեղադրանքները շալակած այս կուսակցության անդամները եւս զայրացած են ՊՊԾ գնդի գրավումով։ Առհասարակ, զինված հարձակումը դատապարտելի գործողություն է։ Եվ «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես

ԱԻ նախարարության ավտոկայանատեղիում գյուրզա է հայտնաբերվել

Հունիսի 30-ին, ժամը 09:52-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻ նախարարության ավտոկայանատեղիում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ՀՀ ԱԻՆ

«Գնացեք ստիպեք, տեսնեմ ո՞նց եք Թուրքիային ստիպելու». Էդվարդ Նալբանդյանը՝ կոչեր անողներին (Տեսանյութ)

Նալբանդյանը պատգամավորներին ասաց. «Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ եւ ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը եւ Կիկոսի մահն է, վաղը, մյուս օրը ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համապատասխան մեր ոտքն ենք մեկնում եւ ձեռքն ենք մեկնում եւ որոշ արդյունքների հասնում ենք»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031