Օրվա լրահոսը
Արծվիկ Մինասյան. «Այն անձը, ով հայրենասեր չէ և մտածում է օր առաջ լքել Հայաստանը, ապա նա պետական գերատեսչությունում անելիք չունի»
Ըստ Ա. Մինասյանի, նախատեսվում է գերատեսչությունը վերանվանել «Շրջակա միջավայրի նախարարության»:
Հակոբ Հակոբյանը լրագրողներին հորդորում է «պանիխիդա» գնալ՝ վարչապետի վարկանիշը ճշտելու համար
Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեի կատարման հաշվետվությունն էր այսօր քննարկվում ԱԺ-ում՝ սոցիալական, առողջապահական ոլորտի մասով: Aravot.am-ը առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին՝ «Թունելի Հակոբին» հարցրեց՝ երբ նոր էր նշանակվել Կարեն Կարապետյանը վարչապետ, ԶԼՄ-ների հետ զրույցում դուք խոսելով վարչապետի վարկանիշի մասին, ասել էիք, որ «պանիխիդայում» ճշտել եք՝ Կարապետյանի վարկանիշը շատ բարձր է: Վերջին շրջանում դուք
«Մի հիվանդացեք». Ալթունյանը Փաշինյանի հետ համաձայն է՝ կոտրած ոտքով գնում ես պոլիկլինիկա՝ բռնում մերսում են անում (Տեսանյութ)
Նախարարը համաձայնեց, որ պոլիկլինիկաները հիմա միայն ճնշում չափելու համար են պիտանի. «Մենք հիմա այդ աշխատանքը կատարում ենք՝ արդյունավետության բարձրացման»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, քննադատությունն ընդունելի՞ է ձեզ համար՝ նախարարը պատասխանեց. «Լրիվ»:
«Մարդկանց ստիպելու են վաճառել հողերը»
Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման նախագծի մասին
Ինչո՞ւ է Արտեմ Ասատրյանը մանկատների, ծերանոցների տնօրենների պաշտոնում աշխատանքի ընդունում կաշառակերների
Նախարարի խոսքերով՝ «Ոչ թե մենք գնահատական տանք, որ խնդիրները շատ են, այլ պիտի գնահատական տանք, որ խնդիրները բացահայտվում են առաջին հերթին մեր աշխատանքի շրջանակներում, բացահայտվում են առաջին հերթին մեր հաշվետվողականության, թափանցիկ աշխատանքի շրջանակներում»:
Պեղումների արդյունքում Շուշիի պատմական հուշարձանների թիվը համալրվում է ևս մեկ կարևոր պատմամշակութային կոթողով
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը 2017թ. մայիսի 10-ից հունիսի 5-ը պեղումներ է իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում: Արշավախմբի ղեկավար, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու հիմքերը․ «Տեղեկություն կար, որ 1960-ականներին քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են եկեղեցու հիմնապատերը, նշված փաստը ճշտելու համար իրականացվեցին
«Ձեզ եթե դույլով կերակուր մատուցեին, կուտեի՞ք». Լրագրողները Արտեմ Ասատրյանին հարցրեցին տարեցներին տրվող «լափից»
Նախարարի խոսքերով՝ եթե դուք ուզում եք ստանալ կերակուրից լափ, դուք կարող եք ստանալ եւ ներկայացնել: Եթե դուք ուզում եք կերակուր ներկայացնեք՝ կներկայացնեք: Ես չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը իսկապես որեւէ բան էր նշանակում:
Էրդողանին արգելվել է Համբուրգում ելույթ ունենալ համերկրացիների առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ելույթ չի ունենա համերկրացիների առաջ Գերմանիայում հուլիսի 7-8-ը սպասվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Գերմանիայի կառավարության այդ որոշման մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է Deutsche Welle-ն: Նրա խոսքով՝ ավելի վաղ թուրքական կողմը պաշտոնական հարցում էր ուղարկել՝ թույլտվություն խնդրելով Համբուրգում Էրդողանի ելույթի համար: Հաշվի առնելով երկու երկրների միջև լարվածությունը՝ հարցումը
Լեւոն Ալթունյանը՝ հնգյակ նորածիններից երեքի մահվան մասին. «Մորը առաջարկվել էր երեխաների մի մասը թողնել՝ հրաժարվել էր» (Տեսանյութ)
Նախարարը նույնիսկ «թու-թու-թու» արեց, որ այս տարի որեւէ նոր դեպք չլինի մանկական մահացության. «Հազար անգամ պետք է խփենք ցանկացած գտնված փայտիկի»:
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այցելեց Սփյուռքի նախարարություն
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրիաբնակ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ երաժշտի մշակութային գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող «Նաիրի» համահայկական փառատոնին: Նարեկ Հախնազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, խոստացավ մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: Երիտասարդ թավջութակահարը նախարարին ներկայացրեց իր ծրագրերը, պատմեց հաջողությունների մասին: Վերջերս նա
«Մենք այսօր ունենք թոշակառուներ, որոնք ունեն մի արկղ պրոթեզներ՝ պիտանի չեն». Լեւոն Ալթունյանը՝ ստոմատոլոգների մասին
Նախարարն ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել նախարարությունում, որը պետք է գները վերանայեն այնպես, որ կարողանան ասել՝ այս գների շրջանակներում պարտավորված են որակյալ ծառայություններ մատուցել:
Վրդովված նամակ քաղաքացուց՝ քաղաքապետին՝ «Կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ և հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաև Ձեզ: Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. <Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ ու այս պահին համոզվեցի,
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ: Մի հիմնավորումը վերաբերում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրին, մյուսը` Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելուն: «S.O.S. Գառնի» նախաձեռնությունը նամակով դիմեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որում ասվում էր, որ Քաղցրաշեի ծրագիրը ջուր կվերցնի
Անհետ կորածների հարազատներն ամեն րոպե սպասում են նրանց վերադարձին
Էս քառօրյա պատերազմից հետո հույսս կտրվեց, ներսս ամայություն է, ոչ մի բան չեմ զգում: Մինչեւ այդ, թե ինչ-որ պատրանքներով սպասում էի, քառօրյայից հետո լրիվ հուսակտրվեցի:
«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակակիրները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներ, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի կազմկոմտեի համանախագահներ Հրանուշ Հակոբյանը և Արմեն Ամիրյանը հանդիպեցին «Նաիրի» փառատոնի մրցանակակիրների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գլխավոր մրցանակակիրներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ
«Չգիտեմ՝ Ս. Հացպանյանն ո՞վ է, բայց Վազգեն Սարգսյանը ՀՀ եւ Արցախի հերոս է». Արամ Սարգսյանը՝ եղբոր կողմից Ազգալդյանին զինաթափելու մասին (Տեսանյութ)
Ազգալդյանի հուշարձանի տեղադրումը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունն է եղել
ՀԱՕԿ նախագահը քանի ֆեդերացիայի, հավաքականի ու անհատ մարզիկի է աջակցում
Համացանցում սկսել են լուրեր շրջանառվել, թե ըստ խոսակցությունների ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզիկներին խոտացած գումարները չի վճարում: Այսօր նախկին եւ ներկայիս մի քանի առաջատար մարզիկներ զանգեցին մեզ եւ իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ լուրերին: Մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալուստյանը հեռախոսով ասաց. «Տարածվող այդ լուրերն ապատեղեկատվություն են ու անհասկանալի է, թե ինչի համար
Ճկուն էկոհամակարգ
Երեւանյան տեղումնաշատ եղանակից ելնելով՝ ահա թե ինչ լուծումների են հանգում մարդիկ՝ մոռանալով մայթով անցնողների մասին: Լուսանկարը՝ ԼԻԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ «Առավոտ» 28.06.2017
Վարչապետը մասնակցել է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի բացմանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով: Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և
Լեզվաբանի ամուսնու սպանության գործ. «Հստակ որեւէ մեկին ցույց չտալով ասաց՝ «մարդասպաններ, տղայիս սպանեցիք…» (Տեսանյութ)
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նիստը չկայացավ. ամբաստանյալներին կալանավայրից չէին բերել, պաշտպաններից մեկն էլ գրությամբ դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել նիստը: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը,
Վանաձորում նշվեց անհետ կորածների հիշատակի օրը
Հայաստանում հունիսի 29-ին նշում են անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորած են համարվում 950 քաղաքացիներ, նրանցից 400-ն ազատամարտիկներ ու զինծառայողներ են, իսկ 550-ը՝ Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ: Լոռու մարզից անհայտ կորած է համարվում 15 հոգի: Արդեն մի քանի տարի է, ինչ Վանաձորում տեղադրված անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշակոթողի մոտ հավաքվում
Իջեւանում ֆուտբոլի 4 խաղադաշտ է կառուցվել, փողոցներում՝ ասֆալտապատում արվել (ֆոտոշարք)
Իջեւան քաղաքում լողավազան կգործարկվի
«Դուք Ջդրդուզում եղե՞լ եք, Շուշիում. այ, դրայվը այնտեղ է»
Մարգարիտ Եսայանը՝ շշեր նետելու ընդդիմադիրների սպառնալիքների եւ կառավարության չխփած գոլերի մասին – ՀՀ կառավարության 2017-2022թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն ասում էին, որ այս ծրագիրն էապես տարբերվում է նախորդող բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերից՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ եւ թե՛ գերակայություններն ու առաջնահերթությունները իրականացնելու հստակ ժամկետներով. «Կառավարության ծրագիրը համընդգրկուն է»։ Վերջին
Գորգիսյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց թիվ 1 տուն-ինտերնատի աղմկահարույց բացահայտումներից
Գորգիսյանը բողոքեց, որ տուն- ինտերնատի թափուր հաստիքի համար մրցույթը թափանցիկ չէ. «3 հոգի է դիմել, երեքն էլ հենց աշխատող անձնակազմից են, որոնք ամենամեծ կոռուպցիոն ռիսկն են այնտեղ ներկայացնում՝ տնօրենի պաշտոնակատարը, նրա տեղակալը եւ պահեստապետը: Ընդամենը այս երեքն են դիմել՝ թափուր տեղի համար»:
ՄԻ պաշտպանը՝ Արայիկ Խանդոյանին ծեծելու մասին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զբաղվում է Խանդոյանի հարցով
90-նն անց մարդիկ դիմել են ավանդի փոխհատուցման համար, ասել են՝ 1.5 տարի սպասի. Գորգիսյանի հարցը՝ Արտեմ Ասատրյանին
Գեւորգ Գորգիսյանը նախարարին փոխանցեց տարեցների մտահոգությունը, որ 90–նն անց մարդիկ մտածում են այդքան չեն ապրի, իսկ նրանց հորդորում են տարիներով սպասել: Նախարարը խոստացավ՝ այս տարվա վերջում կունենան մի վիճակ, որ ներկայումս հաշվառված բոլոր անձինք իրենց ավանդի դիմաց փոխհատուցումները կստանան:
Ֆրանսիացի վոլյունտարիստ փիլիսոփա Մարի Ֆրանսուա Պիեռ Մեն դը Բիրա՞ն էլ դատի կտար «Առավոտին»՝ վիրավորվելով նամակագրի բառից
Ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված «վոլյունտարիստ» բառը հայցվորի գնահատմամբ նույնպես պարունակում է վիրավորանք Լրատվամիջոցների մասնակցությամբ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հերթական դատընթացն անցավ նիստերի դատարկ դահլիճում, միայն կողմերի մասնակցությամբ: Սա նշում եմ միայն այն պատճառով, որ տարեվերջյան ամփոփումների ժամանակ խմբագրությունները հեղեղվում են տարատեսակ հարցումներով, թե ինչ դատական գործընթացներ են եղել, ինչու իրենք իրազեկված չեն
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ. «Ադրբեջանը երբեք այսքան հեռու չի եղել մարդու կյանքի իրավունքը և արժանապատվությունը հարգելու քաղաքականությունից»
Ս.թ. հունիսի 20-ին դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում է հայտնվել ՀՀ քաղաքացի 43-ամյա Զավեն Կարապետյանը։ Հունիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել հայկական կողմից դիվերսիա կազմակերպելու փորձի և հայ զինծառայողի գերեվարման մասին։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ կողմից տեսանյութ է տարածվել, որում «դիվերսանտը» ներկայանում է որպես 1974թ. ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան Տավուշի մարզի Դովեղ գյուղից։ Ավելի
Դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսանկյունից. վարչապետը հանձնարարական է տվել դատարանների բեռնաթափման վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև
Գյուղնախարարը՝ «Սպայկայի» դեմ բողոքի, ծիրանի գինը գցելու ու վարկերի տակ մնացած գյուղացու մասին (Տեսանյութ)
Կարկուտից տուժած գյուղացիների հարցը ԿԲ-ն քննարկում է


















































