Օրվա լրահոսը

Ինչ է տեղի ունենում կատարյան ճգնաժամի ետևում. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել Կատարյան ճգնաժամի վերաբերյալ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի ու Բահրեյնի աննախադեպ քայլը՝ խզել դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցնել նրա հետ տրանսպորտային հաղորդակցությունը, իրար դեմ է լարում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներին: Երկուշաբթի ընդունված որոշումը փորձ էր մեկուսացնել Պարսից ծոցի այդ

Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com  Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը… Քրեյգ Շոուն և Զեյնաբ Սենթեքը, theblacksea.eu կայքում տեղադրված իրենց

Լեւոն Արոնյանը Ստավանգերում միավորը բաժանեց Ֆաբիանո Կարուանայի հետ

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ եւ քայլերի կրկնությամբ 58-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքիի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵԱՀԿ մոնիթորինգային զորավարժությունները կարևոր գործիք են վստահության ամրապնդման գործում. Հելեն Սպիտցեր

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մոնիթորինգային զորավարժությունները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվել կողմերի հետ: Դրանք իրականացվում են զինվորական ուղեկցությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերի տարածած հայտարարության մեջ: «Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ պարզաբանում է այն տարածքը, որտեղ նախատեսում է անցկացնել մոնիթորինգային զորավարժությունները:

Ողբերգական դեպք Երևանում. փոթորկի պատճառով 63-ամյա քաղաքացի է մահացել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աերացիա 12/1 հասցե, ժողովրդին հայտնի Գարդոնի գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով Աստղիկ

ԼՂ հակամարտությունն ունի միայն բանակցային լուծում. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթիական դաշնային համալսարանի ուսանողների առաջ: «Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա,- ասել է նա: «Տարբեր ձևաչափեր ստացած բանակցային երկարատև գործընթացի ընթացքում շատ անգամ մոտ են եղել պայմանավորվածությունների՝ անգամ տարածության վրա մեկնած

Թուրք լրագրողի վեպը` Հայոց ցեղասպանության մասին. «Իմ գեղեցիկ զոհերը»

Ողջերի եւ մեռյալների աշխարհը Օզլեմ Էրթանի գրքում

Կարեն Խաչանովը հրաժեշտ է տվել «Ռոլան Գարոսին»

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող թենիսի «Ռոլան Գարոս» մրցաշարի 1/8 եզրափակչում 3:6, 4:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի թիվ մեկ ռակետ, մեծ բրիտանացի Էնդի Մարեյին եւ դուրս է մնացել պայքարից: Խաչանովը ասպարեզում մնացած Ռուսաստանը ներկայացնող վերջին թենիսիստն էր տղամարդկանց մենախաղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ bleacher report-ի

Ռուսաստանն ԱՊՀ երկրներին առաջարկում է վերադառնալ կիրիլիցային

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում անցնել միասնական տառատեսակի՝ կիրիլիցայի, գրում է «ՌԻԱ Նովոստին»: ԽՍՀՄ անկումից հետո Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը կիրիլիցայից անցում կատարեցին լատինական այբուբենի: Իսկ Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, որ 2015թ-ից երկիրն ամբողջությամբ անցում կկատարի լատիներենի: Վասիլևան նշել է, որ վերջին 10 տարիներին տառատեսակները լատինականացվել ու արաբականացվել են,

ՄԻԵԴ-ից պահանջել են Խանդոյանի գործով ներպետական դատարանների բոլոր որոշումները

«Երբ հետագայում որոշում կայացվեց, սա նախադեպային իրավունք կդառնա». Արա Ղարագյոզյան

«Ես ռեկորդակիր եմ բոլոր մարզպետների մեջ»․ Շիրակի մարզպետը վարչապետին հրաժարականի դիմում ներկայացրեց

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի երեք ամիս, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին։ Հիշեցնենք, սակայն, որ նրան պաշտոնանկ անելու որոշումը ոչ թե կառավարությանն էր, այլ ՀՅԴ Գերագույն մարմնինը։ Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար, դարձյալ դաշնակցական Արթուր Խաչատրյանը, որը թեև

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր

Հունիսի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղերում ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի վերաբերյալ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

Քարդաշյանների ընտանիքի մասին լուրերը մարդկանց ուշադրությունը շեղելու համար է». Ամերիկացի լրագրող

«Որ ուշադրություն չդարձնեն՝ ինչ է կատարվում ԱՄՆ-ի ներսում եւ աշխարհով մեկ». Դավիթ Բարսամյան

Դիլիջանի ավագ դպրոցի վերաբերյալ քրեական գործ է քննվում

Աշակերտը երկար ժամանակ դասերից բացակայել է

ՀԷՑ-ը խոստանում է կորուստները կրճատել, էներգահամակարգերի հուսալիությունն էլ բարձրացնել

«Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ին կառավարությունը համապատասխան աշխատանքների համար լիցենզիա կտա

ԿԸՀ-ն գտնում է, որ դիտորդն է խախտում անում՝ միկրոավտոբուսով տեղամաս բերված մարդկանց հարցնում է՝ ով է ձեզ բերել, ում եք ընտրում

Միջնորդություններից մեկով «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ն պահանջում էր ԿԸՀ-ից 10/53 ընտրատեղամասի հետ կապված սկավառակով ներկայացված տեսագրությունները ուսումնասիրել: ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն ասաց, որ տեսաձայնագրությունները տեսել են ու հասկացել՝ դեռ մի բան էլ դիտորդն է խախտում անում:

Հյու Հադսոնը` մեր «Ոսկե ծիրանում»

Հնչեղ անունով բրիտանացին կգլխավորի փառատոնի խաղարկային ժյուրին

Դատավորների կալանավորման որոշումներ են կայացվել եւ ներկայացվել ՀՀ նախագահին

2017 թվականի հունիսի 5-ին և 6-ին կայացան ՀՀ արդարադատության խորհրդի նիստեր, որոնց ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի

Ընտրական հանձնաժողովի անդամը ընտրացուցակների հետ «սելֆի» է արել. ԿԸՀ նիստ

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիտորդները ԿԸՀ էին դիմել՝ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոք ներկայացրելով: Այսօր կայացած նիստում ԿԸՀ-ն որոշեց ՀԿ-ի բոլոր դիմումները մերժել եւ տարածքային հանձնաժողովների որոշումները թողնել ուժի մեջ: Դիմումին կից տարբեր միջնորդությունները նույնպես քվեարկությամբ չբավարարվեցին: Օրինակ, թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողովի հետ

Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ պետք է նախաձեռնվի անհապաղ քննություն

Խիստ մտահոգող են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կողմից նրան կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ: Անթույլատրելի է այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս պահի դրությամբ, ի գիտություն է

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի և Իջևանի տարածաշրջաններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում եղել

Վերացվում են Երևանում ուժեղ քամու հետևանքները

Հարգելի համաքաղաքացիներ, Այսօր արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում տարատեսակ վնասներ է պատճառել և ստեղծել է որոշակի անհարմարություններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ծառայություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու աշխատանքներին: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Կառավարության գործունեության արդյունքում ժողովրդի կյանքում այդպես էլ ոչ մի դրական տեղաշարժ չարձանագրվեց

     Նոր կառավարության ձևավորումից անցել է մոտ 9 ամիս, որն, իհարկե, այնքան էլ երկար ժամանակ չէ, սակայն ելնելով երկրի և ժողովրդի՝ մեղմ ասած, ոչ այնքան հաճո վիճակից և այն հանգամանքից, որ էքստրեմալ վիճակի ամեն օրը համազոր է սովորական վիճակի պատիկներով շատ օրերի (իհարկե, նման ճշգրիտ թիվ նշել հնարավոր չէ, քանզի նման հաշվարկ գոյություն չունի), կարելի

Հովհաննես Մարգարյանը՝ 300 հազարով իր նախկին ընկեր Բալասանյանի հետ համագործակցելու մասին. «Թող իրավապահ մարմինները զբաղվեն»

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու մոտ մեկ տարի Գյումրու ավագանու նիստերը բոյկոտելուց հետո, երեկվանից ավագանու անդամ դարձած իրենց չորս անդամները որոշել են մասնակցել։ «Նախ գիտեք, որ մեր թիմը հետևողականորեն պայքարել է, քանի որ մանդատների բաշխման գործընթացը խեղաթյուրվեց, և մենք կորցրեցինք ավագանու մեկ մանդատ։ Դրա վերջակետը եղավ Սահմանադրական դատարանը։

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են թռիչքների անվտանգության ապահովման խնդիրներ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի  հերթական նիստը և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքը: Միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Մեթոդական հավաքի մասնակիցները տեղեկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի

Դավիթ Հարությունյանը և Նատալյա Վուտովան քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման

Հայաստանում է Բելառուսի զինված ուժերի աշխատանքային խումբը

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված զորքերի թիկունքային ապահովման հարցերի քննարկման նպատակով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիկունքի գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: ՀՀ Պաշտպանության նախարարություն

Վարչապետին է ներկայացվել Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031