Օրվա լրահոսը

Կբացվի Թալալյանական 8-րդ փառատոնը

Հունիսի 7-29-ը կանցկացվի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VI I I փառատոնը, որն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» հ/կ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ

Որ պաշտոնյային չեն սիրում՝ կարող են անանուն նամակ գրել հակակոռուպցիոն հանձնաժողովին ու նրան խայտառակել (Տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դատախազությունը կստուգի՝ Պողոսը, եթե Կիրակոսին չի սիրում ու նամակ է գրում նրա մասին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Նամակում չեն կարող գրել՝ ես գիտեմ, որ նա կաշառակեր մարդ է, պետք է լինեն փաստեր:

Ալիկ Սարգսյանը Լեւոն Ալթունյանին` ծխելն անհաջողակ լինելու հետ կապ չունի (Տեսանյութ)

Պատգամավորը չի կիսում նաեւ նախարարի այն տեսակետը, թե Հայաստանում առողջապահական ծառայությունների գները ցածր են

Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Բժիշկը հոգեւոր խաղաղություն գտնելու բանաձեւը գրել է սեփական փորձից ելնելով

Ազգությամբ ռուս բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան բնության հետ ներդաշնակ ապրելու եւ հոգեւոր խաղաղություն գտնելու բանաձեւը գրել է սեփական փորձից ելնելով: Ըստ որի՝ մարդը մենակ մնալով բնության հետ, պետք է մի կողմ նետի դատողական ռացիոնալիզմի զրահը, որը օգնում է ապրելու դաժան, սառը եւ հաշվենկատ քաղաքակիրթ աշխարհում: Բնաբույժը խորհուրդ է տալիս. . Մոռացեք առօրյա հոգսերը, վիրավորանքները, չարությունը,

ՀՔԱՎ: Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ցուցարարին հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար, սակայն դրա վերաբերյալ արձանագրություն չի ներկայացնում

2017 թ. հունիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցի քննությունը: Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ

Ովքե՞ր են «բեմականացման հեղինակները» (Տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանը չի շտապում մեկնաբանել Սեյրան Օհանյանի հայտարարությունները

Պետական տասնյակ բժշկական, կրթական հիմնարկներ, «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվում են. ԱԺ-ում դժգոհում են (Տեսանյութ)

Բողոքին միացավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ հանձնաժողովում պարզել են, որ, պետգույքի մասնավորեցման ծրագրով ընդամենը բյուջեն լցնելու խնդիր են լուծում, գնորդներ էլ չկան, ինչ մնացել է՝ ուզում են հանեն վաճառքի. «Բերում եք, 90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք:

«Ի՞նչ կարեւոր է, թե ում ձեռքում է ղեկը, եթե դու ընդամենն ուղեւոր ես քո իսկ մեքենայում»

Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի` «Հայաստանն իրեն պահում է քաղաքական եւ տնտեսական «սոցիոպատի» պես, որը վախենում է գրեթե ցանկացած լուրջ քայլից, հեռահար ծրագրերից, հարեւաններից»: – Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին՝ մինչեւ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, ասում են՝ տեխնիկական հարցեր են մնացել համաձայնեցնել: Պարոն Մելիքյան, թեեւ

«Արցախը Հայաստանի անբաժան մասն է». Բակուր Կարապետյան

«Պետք է տեր կանգնենք մեր երկրին, Արցախը մեր ընդհանուր երկիրն է». «Շուշի» հիմնադրամի նախագահ

Իրանի խորհրդարանի հարձակման մասնակիցներից մեկը կրակ է բացել փողոցում

Իրանի խորհրդարանում կրակ բացած չարագործներից մեկը դուրս է եկել շենքից և կրակ բացել փողոցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Բացի այդ, հաղորդվում է, որ խորհրդարանում կրակ բացողներից մեկը եղել է մահապարտ, այս պահին շենքը շրջապատվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել Խոմեյնիի դամբարանի մոտ հարձակման մասնակիցներից մեկին: Նշվում է, որ հարձակում գործողներից մեկը

Ոսկեպարում մեղվի խայթոցը ազատամարտիկի մահվան պատճառ է դարձել

Կնքվելուց մի քանի ժամ անց մահացել է

Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանի մոտ կրակոցների հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ

Իրանի խորհրդարանում կրակոցների հետևանքով վիրավորվել է 8 մարդ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը Twitter-ի իր էջում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է 1 մարդ: Վիրավորները «շտապ օգնության» մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Նույն գործակալությունը հայտնում է, որ Խոմեյնիի դամբարանի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 5 մարդ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Սամվել Ալեքսանյանը՝ օրենքով գող Զապի հետ «Մարիոթում» սրճելու մասին

Մեր հարցին՝ օրենքով գող Զապը եղե՞լ է՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել»:

Կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Կիրակի, հունիսի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին «Վաճառք» թիմը և «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը: Գավաթը խաղարկեցին «Երևան1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) և «Երևան 2» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր դարձավ «Երևան 2» թիմը 5:3 հաշվով: «Լավագույն ռմբարկու» ճանաչվեց Վահե Արսենյանը «Նալբանդյանի Հավաքական»

«Հա, բա, Գավրոշն ա, պիտի հեսա հեղափոխություն անի». Սեյրան Սարոյանը՝ Փոստանջյանին (Տեսանյութ)

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Սեյրան Օհանյանը ձեզ դիմի, որպես մարտական ընկեր, կաջակցե՞ք իրեն՝ նա պատասխանեց. «Ա աղչի ջան, որ ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, հո խայտառակ չեմ»:

Օպտիմալացումն ու կրճատումները հասան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Հրապարակ»

Օպերային թատրոնի գեղղեկավար եւ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե որն է իր 3 տեղակալների կրճատման պատճառը՝ վատ էին աշխատում, ավելորդ հաստիք էին զբաղեցնում։

«Փաստորեն, ով կաշառք է վերցրել ազատ է արձակվել, իսկ ով իբր թե 45 հազար դրամ է տվել, նրան կալանավորել են». փաստաբան. «Հայկական ժամանակ»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը ձերբակալված չեն։ Այս տեղեկությունը հաստատեց Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը՝ հերքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումները՝ համաձայն որի դատարանի նախագահն ու դատավորը ձերբակալված են։ Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գեղարքունիքի մարզում կաշաոք վերցնելու, օժանդակելու, մասսայական ձերբակալությունների վերաբերյալ։ Հարուցված քրեական գործի

Թեհրանում անհայտ անձիք կրակ են բացել Խոմեյնիի դամբարանի մոտ

Անհայտ անձիք կրակ են բացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով՝ հարձակում գործողներից մեկը դամբարանի մոտ պայթեցրել է իրեն: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի խորհրդարանում կրակոցներ են հնչել, կա 3 վիրավոր:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Իրանի խորհրդարանում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ. Tansim

Իրանի խորհրդարանում անհայտ անձիք կրակ են բացել, ինչից հետո մի քանի մարդ պատանդ է պահվում: Այս մասին հայտնում է Tansim գործակալությունը: Նշվում է, որ երկու մարդ վիրավորվել են: Հարձակում գործողները երեքն են, կրակոցները շարունակվում են: Անվտանգության ուժերում գործակալության աղբյուրները դեռ չեն հաստատել պատանդների մասին տեղեկատվությունը:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ինչ-որ առումով կառավարության բախտը բերել է, որ սպասվող պտղի ու խաղողի բերքն այս տարի համեմատաբար քիչ է. «Ժամանակ»

Ի վերջո Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի նման ծավալների, չքավորության նման մակարդակի պայմաններում կառավարության խնդիրը ոչ թե փողատերերին օգնելն է ունեցած գործարաններն ընդարձակելու, նորերը կառուցելու գործում, այլ կես հա կամ 2000 քմ հողատարածք ունեցողին օգնելը՝ արդարությունը հարգելու, մթերածի դիմաց գումարը ստանալու առումով:

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը Ավան թաղամասում 100 հազար դոլարանոց առանձնատուն էր կառուցել. «Հրապարակ»

Ուղիղ մեկ տարի ԱԱԾ-ն գաղտնալսում է այս հարաբերությունները եւ հավաքում ապացույցների մեծ բազա։

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները (Տեսանյութ)

Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնմխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ օրինապահներին

Ճաշակի դեմ չեն պայքարում

Վերջերս ինձ հանդիպած մի անծանոթ համոզում էր ինձ պայքար ծավալել բոլոր տեսակի սերիալների դեմ, որովհետեւ դրանք փոխում են «հայի գենետիկ կոդը եւ ընդհանրապես ցեղասպանություն են»: Ես հրաժարվեցի, նախ` այն պատճառով, որ երբեք ոչ մի բանի եւ ոչ մեկի դեմ պայքար չեմ ծավալել: Իսկ մասնավորապես՝ չեմ կարծում, որ պետք է պայքար ծավալել մարդկանց նախասիրությունների դեմ: Որպես

ԱՍԵԿՈՍԵ

Մենք ունենք անհրաժեշտ բոլոր զինանոցները, որոնք ի վիճակի են ագրեսորի մայրաքաղաքը՝ Բաքուն ամբողջությամբ ուղարկել այն դատարկությունը, որի վրա կանգնած է այդ երերուն քաղաքը ու ծածկել այն Կասպից ծովի ջրերով: ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Ինչ է տեղի ունենում կատարյան ճգնաժամի ետևում. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել Կատարյան ճգնաժամի վերաբերյալ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի ու Բահրեյնի աննախադեպ քայլը՝ խզել դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցնել նրա հետ տրանսպորտային հաղորդակցությունը, իրար դեմ է լարում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներին: Երկուշաբթի ընդունված որոշումը փորձ էր մեկուսացնել Պարսից ծոցի այդ

Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com  Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը… Քրեյգ Շոուն և Զեյնաբ Սենթեքը, theblacksea.eu կայքում տեղադրված իրենց

Լեւոն Արոնյանը Ստավանգերում միավորը բաժանեց Ֆաբիանո Կարուանայի հետ

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ եւ քայլերի կրկնությամբ 58-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքիի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵԱՀԿ մոնիթորինգային զորավարժությունները կարևոր գործիք են վստահության ամրապնդման գործում. Հելեն Սպիտցեր

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մոնիթորինգային զորավարժությունները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվել կողմերի հետ: Դրանք իրականացվում են զինվորական ուղեկցությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերի տարածած հայտարարության մեջ: «Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ պարզաբանում է այն տարածքը, որտեղ նախատեսում է անցկացնել մոնիթորինգային զորավարժությունները:

Ողբերգական դեպք Երևանում. փոթորկի պատճառով 63-ամյա քաղաքացի է մահացել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աերացիա 12/1 հասցե, ժողովրդին հայտնի Գարդոնի գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով Աստղիկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031