Օրվա լրահոսը
Մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Պետք է գտնել բալանսավորված կետը. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել,
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է նաև Հրազդանի կիրճը
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ևս իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավել դժվարամատչելի հատվածների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա: Աշխատանքների արդյունքում կիրճը մաքրվել և բերվել
Ինչպես պաշտպանել ավտոմեքենան կարկտահարությունից
Վանաձորում այս տարբերակն են մտածել Լուսանկարը՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Առավոտ» 26.05.2017
Փակել 700 և ավել աղբավայր սա նույնիսկ մեզ համար մի փոքր անհավանական էր թվում. Դավիթ Լոքյան
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք, այնուհետև եղել է Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներում, ինչպես նաև այցելել զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք, որտեզ մաքրման աշխատանքների ընթացքին հետևելուց բացի, հարգանքի տուրք
Աշնակում նշվել է Ֆիդայատոնը
Ավանդույթի համաձայն` Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Աշնակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես
«Ինչպես ասում են՝ ականջները կկտրեի, չոբանի շուն կսարքեի»․ բնապահպան պաշտոնյան զայրացել էր (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի բոլոր համայնքները մասնակցում էին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակին։ Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն իրենց մաքրությունը սկսեցին Գյումրու մուտքից ոչ հեռու՝ Ազատանի տարածքում գտնվող ու դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի հատվածում։ Այստեղ այնպիսի մի աննկարագրելի փնթիություն էր տիրում, որ շիրակցի պաշտոնյաները՝ քրտնփչած, տոննաներով աղբ էին հավաքում։ Շիրակի մարզպետարանի
Դատարկ թվացող հավերժության աչքերը
Հաճախ, թերեւս, գուցե առհասարակ, մենք չենք էլ գիտակցում, որ մեզ անընդհատ հետեւում է հավերժության դատարկ հայացքը, որի փայլի մեջ մենք ընդամենը տարտամ արտացոլանք ենք: Եվ չընկալելով, չհասկանալով էականը՝ մենք մեզ պահում ենք այն կանանց կամ տղամարդկանց նման, որոնք իրենց խեղճությունն ու թուլությունը թաքցնում են շքեղ զուգսի կամ կեցվածքի թիկունքում եւ հասարակության մեջ իրենց պահում են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, Սյունիքում և Արցախում, 31-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Ջութակահար դատապարտյալն այս անգամ ներկայացավ գեղանկարներով
Արազ Մանուկյանը ջութակահար է: Հինգ տարի է, ինչ ձեռքը չի վերցրել իր սիրած գորրծիքը, ինչպես նա է ասում «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, իր այդ ցանկության մասին հայտնել է նաեւ ՔԿՀ հիմնարկում: Դատապարտյալը ներկայացրեց ինչպես կավե իր քանդակները, այնպես էլ նկարները, որոնք ծնվել են ազատազրկման վայրում հայտնվելուց հետո: Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում քիչ առաջ ավարտվեց
Որքան արագ բուժվեք ցուցամոլությունից, այնքան լավ ձեզ համար
Բաց նամակ օլիգարխներին Սիրելի՛ բարեկամ Անկեղծ ասած, երբ գրեցի «սիրելի», անմիջապես փոշմանեցի, քանզի ինձ համար դուք ոչ «սիրելի» եք, ոչ «հարգելի», ոչ էլ «մեծարգո», պարզապես քաղաքավարական կանոնները ստիպեցին թողնել այդ բառը: Վերջերս առիթ եղավ վերստին կարդալու իտալական Մեդիչինների գերդաստանի պատմությունը, ինչն էլ ստիպեց ձեզ դիմել: Բանն այն է, որ այդ ընտանիքը իր ժամանակին եղել է
Վերջին զանգ` Քաշաթաղում (Ֆոտոշարք)
Այս ուստարում Քաշաթաղի շրջանից 83 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցին: Շրջկենտրոն Բերձորում գործում են 2 միջնակարգ դպրոց՝ Վահան Թեքեյանի անվ. թիվ 1-ը և Վահան Զատիկյանի անվ. թիվ 2-ը: Մայիսի 26-ին ներկա եղա 2 կրթօջախներում կայացած Վերջին զանգի արարողություններին: Թիվ 2 միջնակարգին հրաժեշտ տվեցին 8 շրջանավարտ՝ 5 աղջիկ և 3 տղա: Վերջին դասը՝ դասղեկ Հեղինե Սահակյանի հետ,
Մաքրություն ցրտին, ցեխին, աչքերն էլ՝ վարչապետի ճանապարհին (Ֆոտոշարք)
Այսօր Շիրակի մարզի համայնքներում՝ 3 քաղաքներում ու նաև բոլոր գյուղերում տարբեր կառույցների աշխատակիցներ ու պաշտոնյաներ լծվել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործմանը։ Երեկվանից տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր Գյումրի է գալու ու այս ամենն անձամբ վերահսկելու է վարչապետը, սակայն շիրակցի պաշտոնյաների աչքը ջուր կտրեց՝ նրան սպասելով։ Շիրակի մարզպետարանի ողջ անձնակազմը շաբաթօրյակը սկսեց
Լրագրողին որպես պատասխանող ներգրավելու հիմք չտեսան
Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագրի գործով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ օրը շարունակվեց դատավոր Ն. Ավետիսյանի վարույթում գտնվող Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի հայցով նախնական դատական նիստը: Ինչպես տեղեկացրել ենք, Գ. Մանուկյանի հայցը 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի եւ լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ
Հայրը երկու ամիս է՝ չի տեսել իր երեք մանկահասակ երեխաներին
Եզրակացությունն էլ հավասար իրավունքներ չէր ապահովել Կամո անունով երիտասարդի փոքրիկը երկու տարեկան է, իսկ տասնամյա աղջնակին էլ կկանչեն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ նրա մասին «մոռացել» է Խնամակալության եւ հոգաբարձության տարածքային մարմինը: Մալաթիա համայնքի տարածքայինը մայիսի 22-ին վերջապես տվեց իր եզրակացությունը, ինչին էլ երեկ ծանոթացավ նախկին կնոջ փաստաբան ներկայացուցիչը: Եզրակացությունից դժգոհ է թե
Արցախի վարչապետի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հրավերով Արցախում գտնվող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունավետ կապ է ստեղծված: «Շատ կարևոր է, որ հերթական այցը ծրագրային բնույթ ունի: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հետ
ՀՀ մարզերում շուրջ 146.000 քաղաքացիներ մասնակցում են համապետական շաբաթօրյակին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ԹԵԺ ԳԾԻՆ (010-511-328) ՀՀ մարզերի հերթապահ աշխատակիցներից պարբերաբար ստացվում է օպերատիվ տեղեկատվություն: Արդեն հասանելի են ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի մասնակիցների քանակի վերաբերյալ տվյալները: Կոտայք – 27500 (359 կոլեկտիվ, 425 տեղամաս) Սյունիք – 9500 (476 կոլեկտիվ, 600 տեղամաս) Արագածոտն – 14000 (262 կոլեկտիվ, 376 տեղամաս) Շիրակ
Թողարկվել է նամականիշ՝ նվիրված 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին
Մայիսի 26-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո
Նոր մանրամասներ՝ Ճաճոյի Էդոյի որդու սպանությունից
Սպանվածի քաղցկեղով հիվանդ երեխան դեպքից հետո շատ վատ վիճակում էր
Խաչատրյանական մրցույթում հարավաֆրիկացին էլ Կոմիտաս կերգի
Արդեն 13-րդ անգամ Երեւանում կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Հունիսի 6-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը: Մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Ժյուրիի նախագահն էլ ճանաչված դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն է։ «Առավոտի» հետ զրույցում Արամ Խաչատրյան- մրցույթ մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն
Փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ա1+»
Փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Վարույթի հարուցման պատճառը եղել է այն, որ նա լքել է նիստերի դահլիճը։ Ապրիլի 27-ի պաշտպան Արա Ղարագյոզյանը լքել էր նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ Խորենացիի դեպքերով զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանոյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարած վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացրել էր
«Վրաստանում եւ Ադրբեջանում կրկնակի շատ իրանցի է հանգստանում, քան ՀՀ-ում». Էմմա Բեգիջանյան (Տեսանյութ)
Վրաստանում, օրինակ, նրանց բարեհամբույր են վերաբերվում բոլոր հարցերում
Իրավիճակն առաջնագծում` մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում
Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի
«La boheme»-ը կրկին «կազնավուրացնի» Հայաստանը
Շառլ Ազնավուրին համաշխարհային հռչակը «գտավ» 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ելույթից հետո: Ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան Ազնավուրացված է»: Վիլյամ Սարոյանն էլ պիտի արձագանքեր. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ ու հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ՝ ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»: 1967թ. Հայաստան Ազնավուրի առաջին այցից հետո արդեն կարելի էր ասել,
«ՀՀ-ում կարող են ստեղծվել իսլամական «հալալ» սննդի օբյեկտներ, ռեստորաններ». իրանագետ (Տեսանյութ)
Իրանցիներին չի գրավում հայաստանյան ներդրումային դաշտը, նրանք նախընտրում են մեծածավալ ներդրումներ անել, օրինակ, Թուրքիայում
2017թ-ին նշվում է Հայաստանի և Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. Արա Բաբլոյան
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում մասնակցել է Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգման օրվա կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով
Ուշագրավ է հիմնադրամի ապաքաղաքական բնույթը. Սերժ Սարգսյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում: «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ
Դավիթ Տոնոյանը Մեքսիկայում հանդես է եկել հայտարարությամբ
Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել Հայաստանի և Իտալիայի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը, համատեղ
Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով. Մանվել Գրիգորյան
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Երկրապա՛հ հայ ժողովուրդ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: Հայոց պետությունը ձեռք բերվեց ծանր մաքառումների, զրկանքների և


















































