Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն՝ Aravot.am-ի հետքերով

Օրերս Aravot.am-ը «Հայոց բանակի երեք ապագա զինվորներ մեծացնող ընտանիքը սովամահ է լինում» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էր Գյումրու Արցախ թաղամասի հին, խարխուլ ու խոնավ տներից մեկում՝ Աթարբեկյան 33 փողոց, 106 հասցեում բանկվող Սաղաթելյանների ընտանիքի սոցիալական պայմաններին։ Ներկայացրել էինք, որ 3 անչափահաս տղաներ ունեցող միայնակ մորը՝ Քրիստինե Սաղաթելյանին, Գյումրիում ոչ մեկն աշխատանքի չի ընդունում՝ պատճառաբանելով, թե բարետես

«Գիտեին, որ նարկոտիկը տղաներին չի կարող կպնել, զենքը՝ կա ու կա». Գագիկ Սարուխանյան

«Ովքեր ռեժիմի դեմ դու-ով են խոսում, բոլորը վտանգավոր են». ազատամարտիկ

Արամ Հակոբյանը մոտ է Սոմովի հուշամրցաշարում հաղթելուն

Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում ընթացող Վանյա Սոմովի 15-րդ միջազգային հուշամրցաշարի ավարտին մնաց երկու տուր: Մրցաշարին մասնակցող աշխարհի 12 պատանի աստղերի մեջ են հայաստանցիներ, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը: Գերազանց է հանդես գալիս Արամ Հակոբյանը (լուսանկարում), որն ինը տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ ռուսաստանցի Կիրիլ Լոբանովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վարդան Բոստանջյանը ասեկոսներին տեղիք չի տալիս

Տնտեսագետը նախագահի առաջարկած տնտեսական տեսլականը անիրատեսական չի համարում

«Վառոդի հոտով դուխի կարա՞ք բերեք՝ չեք կարա». Ֆիդայինների հետաքրքիր հավաքը՝ «Ֆիդայիններ» նոր ՀԿ-ում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ֆիդայինները պատմեցին, թե ինչպես են Փարիզում վառոդի հոտով օծանելիք ուզել ու զարմացրել ֆրանսիացիներին: Գուսան Հայկազունը ազատամարտիկ ընկերների համար երգեց «Լավագույն տղերքը մենք ենք» երգը՝ ցույց տալով մեր ազգի պարծանքներին, կռված տղերքին՝ Կոմանդոսին, Վազգեն Սիսլյանին եւ մյուսներին:

Վարդան Բոստանջյան. «Նման բաների մեջ մտածված ձեւով չեմ խորանում»

Ովքե՞ր կլինեն «Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավորները

Նշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներկա են գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարեն Խաչանովը Լիոնում չհասավ կիսաեզրափակիչ

Լիոնում ընթացող թենիսի ATP մրցաշարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նախնական փուլերում երկու անընդմեջ հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում 0:6, 4:6 հաշվով զիջեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային եւ դուրս մնաց պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քեֆ-ուրախություն Սամվել Նիկոյանի ծննդավայրում․հրավիրված էր ՀՀԿ-ական էլիտան՝ ՀՅԴ-ականների հետ (ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում մեծ հանդիսավորությամբ՝ հայրենասիրական երգերի ու պարերի կատարմամբ, քեֆ-ուրախությամբ նշվեց Սոգյութլիի հերոսամարտի 99-րդ ամյակը՝ 1918 թվականի մայիսի 18-22-ը թուրքերի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերում տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ Սոգյութլին գյուղի նախկին անունն է։ Շիրակի մարզի բնակիչները հենց Սառնաղբյուրում են հետ շպրտել իրենց տեղանք ներխուժած ու կոտորածներ անելով առաջ շարժվող թուրքերին՝ պաշտպանելով իրենց հողը,

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին՝ նվիրված Խորհրդի ձևավորման 25 ամյակին: Նիստի օրակարգի համաձայն` քննարկվել են բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի

«Վերջին զանգի» շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 59-ը՝ մարզերում): Մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: ՀՀ ոստիկանություն

ԱՄՆ-ը հավատարիմ է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Թրամփ

Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ են Արցախի խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առիթով ուղղված շնորհավորական նամակում, գրում է Trend-ը: «Ադրբեջանը ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերն է: Մեր ընդհանուր ջանքերն ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և համաշխարհային անվտանգության ապահովմանը: Մենք ադրբեջանցի ժողովրդի հետ հավատարիմ ենք հարաբերությունների ամրապնդմանը

Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանում 2 անձի դանակահարության դեպքը: 2016թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:10-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Մ.Հովհաննիսյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի կտրած վերք, արյունահոսությամբ, հիպովոլեմիկ

Արմեն Հարությունյանը` ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ նշանակելու մասին:

Հենրիխ Մխիթարյանին ՈՒԵՖԱ-ի փորձագետներն ընդգրկել են ԵԼ խորհրդանշական հավաքականում

Մխիթարյանը եւս մեկ անվանակարգով դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը:

Վարդան Հակոբյան. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ձեռնամարտի տիրապետի»

Հայաստանում մարտարվեստի տարբեր ոճերի ֆեդերացիաներ են գործում, բայց «Ձեռնամարտի ռուսական մարտ» ոճի ֆեդերացիան տարբերվում է մյուսներից: Այդ տարբերության մասին «Առավոտի» հետ հարցազրույցում պատմեց ֆեդերացիայի նախագահ Վարդան Հակոբյանը: – Բոլորն էլ գովում են իրենց ֆեդերացիան ու պատմում մյուսների նկատմամբ իրենց մարտաոճի առավելությունների մասին: Ձերն ինչո՞վ է տարբերվում: – Ես մեր մարտաոճը մյուսների հետ չեմ համեմատի: Ընդամենը

Սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

2017 թ. մայիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը, մերժեց այն: Վլ. Խանդամիրյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով Ա. Զալյանը պահանջել էր Վլ. Խանդամիրյանին ազատել կալանքից կամ կալանքը փոխարինել գրավով՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով: Իր բողոքը

Մաքրվել և բարեկարգվել է «Քարի գլխի» խաչքարի տարածքը

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, ակտիվորեն համագործակցելով Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մաքրվել և բարեկարգվել է Օձուն-Ալավերդի ճանապարհի եզրին գտնվող կամ ինչպես տարածաշրջանում է հայտնի՝ «Քարի գլխի» խաչքարի տարածքը։ Թեև միջնադարյան խաչքարը հաշվառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և հուշարձանի կարգավիճակ չունի, սակայն 10-13- րդ դարերով թվագրվող միջնադարյան խաչքարի անմխիթար

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանում է զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Aysor.am գործակալությանը –  Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Արցախում մեկնարկած զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի արցախյան իշխանությունները զբոսաշրջության քողի ներքո փորձում են վերականգնել Երևանի և Ստեփանակերտի միջև ավիահաղորդակցությունը։ – Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ,

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Երկրապահ կամավորականների միությունը մայիսի 24-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես եկան դատապարտյալների առջև: Մայիսի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացվեցին Մկրտիչ Հովհաննիսյանի մատիտանկարներն ու գրչանկարները, երգիծական շարժերը, ինչպես նաև Աշոտ Օհանյանի և Վահան Գրիգորյանի

70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» հասարակական նախաձեռնության կողմից արձանագրված հիմնական մտահոգություններից մեկը կապված էր քվեարկության գաղտնիության խախտումների հետ: Այդ նպատակով «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ՀՀ ԿԸՀ-ից ապրիլ ամսին պահանջեց և օրերս ստացավ խորհրդարանական ընտրությունների օրը օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի: Քանակական տվյալներ Այսպես, քվեարկության օրը 70.488 ընտրող

«Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի

Ս. թ. մայիսի 17-22-ը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Օրենբուրգում կայացած «Գոստինիյ դվոր» lX միջազգային տիկնիկային փառատոնին: Թատրոնը փառատոնին ներկայացել էր Ն. Գոգոլի «Ակ-Ակ» ներկայացումով /ռեժիսոր` Ռ. Բաբայան, նկարիչ` Կ. Եղիազարյան/ և արժանացել` «Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» մրցանակային դիպլոմի: Մամուլի հաղորդագրություն

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է “ՄԷԿ ԿԱԴՐ” միջազգային փառատոնում

Հանրային լրագրության ակումբի կողմից պատրաստված «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է “ՄԷԿ ԿԱԴՐ” միջազգային փառատոնում՝ մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։ Փառատոնը կընթանա հունիսի 2-ից 8-ը Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում։ «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակիցները, ինչպես նաև իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչերը վերլուծություններ ու

«Ինչպես փրկենք տարածաշրջանը, երբ զենք է արտադրվում»

«Առավոտի» հարցին` ինչպիսի՞ տարածաշրջան է երազում, թուրք հայտնի երգչուհի Սեմա Մորիցը պատասխանում է. «Ես չեմ ուզում ինձ սահմանափակել միայն մեր տարածաշրջանով: Ընդհանրապես ուզում եմ ընդգծել միմյանց մշակույթների հանդեպ հարգալից վերաբերմունքի կարեւորությունը… Եթե շարունակում ենք զենք արտադրել ու կիրառել պատերազմներում, էլ ինչպե՞ս կարող ենք փրկել տարածաշրջանը: Մենք պետք է հարգենք միմյանց իրավունքներն ու արվեստն օգտագործենք որպես

Նոր լուսացույցների կարիքը վանաձորցիները վաղուց էին զգում

Վանաձոր քաղաքի մի շարք խաչմերուկներում տեղադրված են լուսացույցներ: Սակայն դրանք բավականին հին են՝ Խորհրդային միության արտադրության: Լուսացույցները հին լինելու պատճառով հաճախ են խափանվում, խնդիրներ առաջացնելով ոչ միայն վարորդների, այլեւ հետիոտների համար: -Կան խաչմերուկներ, որ մեկ էլ տեսնում ես՝ լուսացույցերը չեն աշխատում: Օրինակ, 24 դպրոցի մոտի լուսացույցը գրեթե միշտ չի աշխատում: Վտանգավոր է, վթարների պատճառ էլ

«Գրված է, որ 10 զոհ կա, որ ընդդիմությունն էլ է մեղավոր». Մինասյանը կրկին պաշտպանում է իր աղմկահարույց դասագիրքը

Եղած փաստաթղթերի եւ փաստերի հիման վրա պատմություն շարադրել՝ չի նշանակում պատմություն կեղծել»,-համոզմունք հայտնեց նա

Հայ գործարարը Մոսկվայի մարզի իր տան փողոցն անվանակոչել է տվել ծննդավայր Լանջիկ գյուղի անունով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր օծվեց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղի խաչքարը, որն իր ֆինանսական միջոցներով տեղադրել է Մոսկվայում 19 տարի շարունակ գործարարությամբ զբաղվող գյուղի բնակիչներից մեկը՝ Համլետ Հովհաննիսյանը։ Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա ամենևին բարեգործություն չի համարում, որպես քրիստոնյա ՝ իր պարտքն է կատարել։ «Ես շատ բան ունեմ անելու իմ գյուղի համար, թող այս խաչը

Փոստանջյանը դատարանում կարդաց Սերժ Սարգսյանի կենսագրությունը. Դատավորը նկատողություն արեց

Ինչպես տեղեկացրել ենք, Վարչական դատարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցն է քննվում՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու: Փոստանջյանը, ինչպես տեղեկացրել ենք, միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու: Փոստանջյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն ունի դատարանի վրա եւ հայտարարեց՝ ներկայացնեմ ով է այդ անձը ու սկսեց կարդալ նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը: Դատավորը ընդհատեց՝

Բանաձևը դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ թուրքերի բռնությունը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ երեկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Ն.Պ. 354 բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական,

Ինչի՞ մասին է լռում հայկական դիվանագիտությունը

«Ես քայլեր, գործողություններ չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին` հստակություն մտցնող դիրքորոշմանը եւ դրան հայկական դիվանագիտական հատվածի արձագանքին: Մեր զրուցակցի կարծիքով՝ այժմ միջազգային հանրությանը, Մինսկի խմբին, հարցի կարգավորման հետ որեւէ ձեւով կապ ունեցող որեւէ ատյանի պետք է հասցնենք,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031