Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Կոնգրեսի հետ կոալիցիա կազմելու եւ հետընտրական գործընթացների մասին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ընտրության էր եկել ընտանիքի անդամների հետ

Գալստյան կիրակին՝ խորհրդարանական ընտրությունների օրը

Այս կիրակի` ապրիլի 2-ին, ոչ միայն խորհրդարանական ընտրություններն են, այլեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցում նշվելու է Գալստյան կիրակին: Այդ կիրակիի խորհուրդը Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան` մարդեղության հիշեցումն է, որտեղ հաստատվում է այն ճշմարտությունը, որ Փրկչի գալստյամբ հնարավորություն է ընձեռվել մարդկությանը փրկության ուղով առաջնորդել: Այս կիրակի միեւնույն ժամանակ խոսվելու է Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Քրիստոսի առաջին

Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում «լայնամասշտաբ ընտրախախտումների պատրանք չստեղծել» (Տեսանյութ)

Արդարադատության նախարարը Հայաստանի վաղվա օրը պատկերացնում է առաջընթաց ապրող անվտանգ եւ ապահով:

Ընտրություններին ընդառաջ «Թվիթերի» հայկական սեգմենտի մի շարք առանցքային օգտատերեր ժամանակավորապես արգելափակվել են. «Ազատություն» ռադիոկայան

Ազգային ժողովի ընտրություններից մեկ օր առաջ շուրջ չորս ժամով արգելափակվել էին «Թիվթեր» միկրոբլոգային հարթակի հայկական սեգմենտի մի շարք առանցքային օգտատերեր: Փակվել էին, մասնավորապես, «Հետք» պարբերականի, «Սիվիլնեթ» TV-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի և «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի հաշվեհամարները: Կեսգիշերին մոտ դրանք վերականգնվեցին: «Ընտրությունների ամենաթեժ պրոցեսում թվիթերյան հաշվից զրկվելն անսովոր

Կրկնակի քվեարկության փորձ՝ թիվ 23/02 ընտրատեղամասում

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել` թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։ Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա.Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Արմեն Աշոտյանը «ֆեյք» ահազանգերի միտում է տեսնում «որոշ շրջանակների կողմից»

ՀՀԿ-ում նորմալ են գնահատում ընտրությունների ընթացքը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-6-ը աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի

Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։ Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը: Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն

Ինչպես դադարեցնել ատամնացավը

Հաճախ կարելի է լսել, որ երբ ցավող ատամը գտնվում է աջ կողմում, ապա ձախ ձեռքի երակի վրա դրեք կտրատված սխտոր եւ կապեք, կամ հակառակը։ Այս եղանակով ատամնացավը կդադարի շուտափույթ կարգով։ Ժողովրդական բժշկությունն ատամնացավը մեղմելու համար առաջարկում է եռացնել եղեսպակի կանաչ մասը եւ գոլ եփուկով ողողել բերանը։ Այս գործողությունը կրկնել 3-4 անգամ՝ 1/4 ժամվա ընթացքում եւ

Հրանտ Բագրատյանը ընտրախախտման ականատես է եղել

«Ես մոտեցա՝ շենքերի բակերում տղաները կանգնած էին, միկրոավտոբուսով բերում էին մարդկանց»

Էջմիածնում ՀՀԿ-ն հավաքում է չքվեարկած քվեաթերթիկները (Տեսանյութ)

ՀՀԿ-ն էլ ահազանգեր է ստացել`որոշ ուժեր կամ դաշինքներ գունավոր գրիչներ են բաժանում

«Ինչի՞ եք տրամադրությունս փչացնում». Սեյրան Օհանյանը բարկացավ, կինը՝ Ռուզաննան խոստացավ ասուլիս հրավիրել (Տեսանյութ)

Ես վստահում եմ, հավատում եմ իր պայքարին: Իր դուրս գալը եւ քաղաքական հայտ ներկայացնելը ես ողջունել եմ եւ ժամանակի ընթացքում մարդը գնահատականներ է տալիս՝ ճիշտ էր, սխալ էր: Միանշանակ՝ ճիշտ էր եւ հետագա զարգացումներին ես կլինեմ իր կողքին բոլոր հանգամանքներում:

Թեև ուղիղ հեռարձակումը չի աշխատում, բայց ամեն ինչ տեսագրվում է. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարել է այսպիսի գրառում. «Թեև ընտրատեղամասերում տեղադրված շուրջ 3.000 վեբտեսախցիկներից որոշ դեպքերում ուղիղ հեռարձակումը չի աշխատում ինտերնետային կապի պատճառով, տեղամասերում ամեն ինչ տեսագրվում է և հասանելի կլինի»: Հիշեցնենք, որ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին, որից միայն 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի

Աղվան Վարդանյան. «Մենք այդ տղաների եւ նրանց ծնողների առջեւ պարտք ունենք»

ԱԺ ընտրությունների թիվ 5/18 ընտրատեղամասում, որտեղ կա 1865 ընտրող, առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ երկու քվեաթերթիկ արդեն մարվել էր: Հանձնաժողովի քարտուղար Արսեն Ղազարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու անձինք են եղել, որոնք այստեղ քվեարկելու իրավունք չեն ունեցել, այդ պատճառով նրանց քվեաթերթիկներն անմիջապես մարվել են եւ ցույց տվեց կազմված համապատասխան արձանագրությունները: Այս ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց հետո ՀՅԴ

«Նազուկ»` հայկական փխրուն թխվածք

Հետաքրքիր է, որ Հայաստանից դուրս «Նազուկ» անունով թխվածքը, որպես հայկական քաղցրավենիք, շատ ավելի հայտնի է, քան մեզ մոտ: Սովետական խոհարարական գրքերում հայկական խոհանոցին նվիրված բաժնում «Նազուկը» խմորիչով կաթնահունց բուլկու նման թխվածք է ներկայացվում, իսկ ժամանակակից գրքերում, կայքերում «Նազուկն» արդեն նույն կաթնահունցն է, բայց` խորիզով: Արտաքնապես շատ նման է շերտավոր գաթային, բայց լրիվ այլ խմոր է:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր

ԿԸՀ-ն հրապարակեց քվեարկությանը մասնակցածների առաջին թվերը` 11:00-ի դրությամբ (Տեսանյութ)

ԿԸՀ տվյալների՝ քվեարկության իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացուց ընտրական իրավունքն իրացրել է 344 հազար 714 քաղաքացի

Ուշադրություն` մրցույթ է

Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է

Վիգեն Սարգսյանը հանգիստ քվեարկության օր է մաղթում

Վիգեն Սարգսյանը քվեարկություն կատարեց

«Հաշվառման վայրը փոխել է 635 մարդ. ուղղորդված հաշվառումների լուրերն անհիմն են». ոստիկանության գնդապետ (Տեսանյութ)

Սա վկայում է այն մասին, որ պարբերաբար շրջանառվող լուրերը, թե իրականացվել են ուղղորդված, մեծ քանակությամբ հաշվառումներ, չեն համապատասխանում իրականությանը,-ասաց նա

«Ելքի» արձանագրած ընտրախախտումները. ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար

Ժամը 09։30-11:40 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ • 22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։ • 22/20 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) ոչ տեղացի 30

Դոնալդ Թրամփը և Ամերիկան

Շատերն են ԽՍՀՄ-ի փլուզումն ուղղակիորեն կապում ԱՄՆ-ի հետ, ասելով, որ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ղեկավարներ Գորբաչովն ու Ելցինն ուղղակիորեն ծառայում էին ԱՄՆ-ին: Նախ ԽՍՀՄ-ը փլուզելով, իսկ այնուհետև Ռուսաստանը թուլացնելով՝ ԱՄՆ-ն հասավ նրան, որ գործնականում վերացնելով իր ու ԽՍՀՄ-ի երկիշխանությունը՝ հասավ գրեթե բացարձակ մենիշխանության, և արդեն շուրջ քառորդ դար է՝ ԱՄՆ-ն միանձնյա է դասավորում ու վերադասավորում աշխարհաքաղաքական

Քվեաթերթիկների վրա առկա գծանշումների վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից, նման գծանշում առկա է նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում Հայկական վերածնունդ կուսակալության քվեաթերթիկների վրա: Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են և Հայկական

Գագիկ Ծառուկյան. «Ոչ թե թաղի տղու խնդիր է, այլ կուսակցության»

Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման խոսակցությունների մասին. «Մենք չենք հանդիպել ոչ մեկին»

Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է

Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ: Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է:   ՀՀ ոստիկանություն

«Էս ի՞նչ խլամ սարքեր եք բերել»: Օսկանյանի մատնահետքը սարքը չկարդաց (Տեսանյութ)

Այսօր թիվ 9/59 տեղամասում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանին ոչ մի կերպ չհաջողվեց մատնահետքեր թողնել սարքի մեջ: Վերջին հույսը ճկույթն էր, բայց սարքը չկարողացավ վերցնել մատնահետքը: Այնուամենայնիվ, թեկնածուին թույլ տվեցին քվեարկել: Ի տարբերություն Օսկանյանի, երբ մի տատիկի մատնահետքը սարքը չկարդաց, վերջինս բողոքեց, թե «էս ի՞նչ խլամ ապարատներ եք բերել»: Մեր հարցին՝ ՕՐՕ դաշինքը մի շարք

Կուտակումներ, ուղեկցորդներ՝ Սամվել Ալեքսանյանի դպրոցում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/56 ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նա չպատասխանեց քարոզարշավի ժամանակ գրանցված միջադեպերի, դանակահարությունների եւ վերջին՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա զինված հարձակման վերաբերյալ հարցերին: Հանուն ինչի քվեարկեցիք հարցին էլ պատասխանեց՝ քվեարկեցի հանուն ձեզ եւ հեռացավ: ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ առավոտյան 11-ին պետք

Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց քաղբանտարկյալների առկայության մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը (Տեսանյութ)

9/18 ընտրական տեղամասում քվեարկություն կատարելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է Հայաստանի սահմանների կայունության եւ ապահովության օգտին: Լրագրողները խնդրեցին նախագահին գնահատել Հանրապետականի շանսերը: Նախագահն ասաց, որ դեռ վաղ է: Լրագրողներից մեկի հարցն էլ այն մասին էր, որ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031