Օրվա լրահոսը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններին։
Ակնհայտ սուտ մատնության ևս երկու դեպք. ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ
Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով: Այսպես, գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության և բնակարան հրկիզելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը Գագիկ Ծառուկյանին «մի երկու բառ» փոխանցեց
Սպիտակում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքը բազմամարդ էր
Բաքուն «պարզաբանեց»՝ ինչու է խոչընդոտում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացումը. «Ազատություն» ռադիոկայան
Ղարաբաղյան շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը մինչև «օկուպացված հողերից» հայկական Զինված ուժերի դուրսբերումը կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդմանը և հակամարտության ձգձգմանը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության՝ կազմակերպության Մշտական խորհրդին հղած դիմումում: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե չի կարող գնալ նման քայլի, որը «ամբողջության մեջ հակասում է Մինսկի գործընթացի նպատակներին»: Լեռնային Ղարաբաղի
Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսին. «Երկուստեք շեշտեցինք, որ առկա խնդիրները չունեն ռազմական լուծում» (Տեսանյութ)
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամլո ասուլիսին Սիրելի Նիկոս, Հարգելի ներկաներ, Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը, իմ լավ բարեկամին՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին, Հայաստանում։ Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր ակտիվ երկխոսությունը, քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման ուղիներն ու քայլերը: Նախ՝
Ինչպես վերցնել ընտրակաշառք ու քվեարկել նախընտրած թեկնածուին. Արթուր Բաղդասարյանը ձեւերն է ներկայացնում
ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր Արաբկիրում քարոզարշավի շրջանակում հերթական հանդիպման ժամանակ իրեն ծափահարող համակիրներին հորդորեց լավ ծափահարել իրեն: «Որ ծափ եք տալիս, ավելի լավ ծափ տվեք»,- ասաց պարոն Բաղդասարյանը: Իր ելույթից հետո պատասխանեց համակիրների հարցերին: Մի կին հետաքրքրվեց՝ նախորդ քարոզարշավների ժամանակ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հորդորում էին վերցնել ընտրակաշառք, բայց քվեարկել այն ուժի օգտին, որին
«Գազի զապրավկայի սմենի պետին էլ են գրել ցուցակում» (տեսանյութ). «Ա1+»
ՀՀԿ-ի ներկայացրած նախընտրական ցուցակը ու կարգախոսը ցույց է տալիս, որ կուսակցությունը կարողացել է վերագնահատել արժեքները: Կարծում է «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Քառօրյա պատերազմից եւ հուլիսյան դեպքերից հետո նրանք շատ հետեւություններ են արել: Վիգեն Սարգսյանի առաջին տեղում լինելը լուրջ մեսիջ էր, սա ուղղված է անվտանգությանը: Նրա նշանակումից հետո փոխվել է ստրատեգիան մեր բանակի, նա
ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին վերաբերող հարցեր
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են մարտ ամսվա վերջին տասնօրյակում Երևան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին պատշաճ տեղեկատվության տրամադրման, անվտանգության ապահովման և քաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հյուպատոս
Բացահայտվել է ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։ Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու ՝ ԱՄՆ-ում մշտական
«Պետք է բռնել համայնքների այն ղեկավարների ձեռքը, որոնք իրենց բյուջեներից 15 միլիոն են տալիս ջիպեր գնելու համար». Արթուր Բաղդասարյան
Արթուր Բաղդասարյանը գովերգեց ՀՎԿ-ի ծրագիրը
Ադրբեջանական իշխանությունները հովանավորում են ակտիվիստների դեմ կիբերհարձակումները. Amnesty International
Ադրբեջանում մարդու իրավունքների համար պայքարող մարդիկ, ընդդիմադիր լրագրողները և այլախոհները համակարգչային նենգ արշավների զոհ են դառնում, որոնք ուղղված են նրանց անձնական տեղեկատվությունը և մասնավոր նամակագրությունը ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը՝ վկայակոչելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարտի 10-ին հրապարակած զեկույցը: Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 13 ամիսներին պարբերաբար կիբերհարձակումներ են
Սեյրան Օհանյանը խոստանում է Սահակաշվիլիի սխալները չանել եւ ՌԴ-ի հետ միասին լինել
«Սահակաշվիլիի սխալները կայանում են նրանում, որ երկրի տնտեսական զարգացումը նա հակադրեց հակառուսական քաղաքականությամբ: ՀՀ-ին նույնպես կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց միացնելով մեր տնտեսության զարգացումը, բարեփոխումները մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ նոր որակի տնտեսական համագործակցությամբ:
«Մաքուր գնում ենք ընտրությունների»,- պնդում է ՀՎԿ-ին միացած թեկնածուն
«Ոչ մի պայմանավորվածություն չկա». Մուշեղ Տերյան
Վանաձորում Գագիկ Ծառուկյանին օրհնված խաչ նվիրեցին
Տեղացիները վստահեցնում են, որ այստեղ ընտրակաշառքի մրցավազք եւ թեկնածուների միջեւ լարվածություն չկա
Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր (Տեսանյութ)
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում քաղաքացիական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, վթարը տեղի է ունեցել Բյույուքչեքմեջե թաղամասում, ուղղաթիռում գտնվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:20-ին՝ թռիչքից 5-6 րոպե հետո: Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կործանված ինքնաթիռում եղել է Ռուսաստանի 4 քաղաքացի: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ուղղաթիռը
«Ամենաշատն աբորտից եմ վախենում»
Գեղարքունիքում տղամարդիկ են որոշում՝ սեռական հարաբերություններում կանայք պաշտպանվե՞ն, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ մեթոդով պաշտպանվեն Գեղարքունիքի մարզում կանայք չեն դիմում զբաղվածության գործակալություններին, որովհետեւ կամ աշխատանք գտնելու հետ կապված հույսեր չունեն, կամ էլ ընտանիքի ներսում առկա սահմանափակումները թույլ չեն տալիս կանանց մտածել աշխատելու մասին: Այս համոզման են եկել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները, երբ զրուցել են
Էդուարդ Շարմազանով. Կրկնակի շնորհակալ ենք նրանց, ովքեր և՛ երգում են, և՛ հայտարարում, խոսում են և՛ տեր են իրենց քաղաքացիական դիրքորոշմանը
ՀՀԿ-ն տեսահովոլակից չի հանի դժգոհած երկրպագուների կադրերը
Ռուբեն Ռուբինյան. «Քարոզարշավի ընթացքում կոշտ խախտումները ավելի քիչ են» (Տեսանյութ)
«Մենք փորձելու ենք առաջարկել ելք»
Քրիստինե Պեպելյանն աճուրդի կհանի իր հագուստները
Առիթը երգչուհու բեմական գործունեության 20-ամյակն է Քրիստինե Պեպելյանին ներկայացնելու հարկ չկա. շոու-բիզնեսի այս ներկայացուցիչն ունի իր լսարանը, Հայաստանում ու արտասահմանում վարում է իսկապես բուռն համերգային գործունեություն, թողարկել է 5 CD: «Առավոտը» երգչուհու հետ հանդիպելու 2 առիթ ուներ՝ ինչպե՞ս է նշելու բեմական գործունեության 20-ամյակը եւ վերջերս կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջազ վոկալ ամբիոնի
Հենրիխ Մխիթարյան. «Խաղն այնքան էլ հետաքրքիր չէր»
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո BT Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ իր փոխարինումը կապված չէր վնասվածքի հետ եւ որ դաշտի վիճակը թիմերին վառ ֆուտբոլ ցուցադրելու հնարավորություն չտվեց: «Մենք շարունակում ենք պայքարը եւ սկսում նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Առաջին կեսը հանգիստ ստացվեց եւ «Ռոստովը» մեր դարպասի մոտ ոչինչ
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բլյուզ է նվագում (Տեսանյութ)
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութեր՝ ուղեկցելով մակագրությամբ. «Наш ответ Чемберлену. Midnight Blues-ը Allusion-ի հետ»:
«Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ՝ սկսած 2018 թվականից». ՀՀ վարչապետ
Հատվածներ Կարեն Կարապետյանի «Reuters» գործակալությանը տված հարցազրույցից «Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,-ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք
«Այս 25 տարվա ընթացքում շատ քիչ ժամանակահատված է եղել, որ իշխանությունը եղել է ժողովրդի ձեռքին». Սեյրան Օհանյան (Ֆոտոշարք)
ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը հրազդանցիներին ասաց, որ ամբողջ կյանքում մի սկզբունքով է առաջնորդվել՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին: Նա վստահեցրեց, որ կոշտ բարեփոխումներ է անելու երկրում եւ համեմատեց Սահակաշվիլու հետ:
Կինտոյական հեղափոխություն մայր թատրոնի բեմում
Կամ՝ «Պեպո» ներկայացման մասին Կարելի՞ է, արդյոք, հրապարակային կարծիք հայտնել մի ներկայացման մասին, որը չես դիտել մինչեւ վերջ: Հավանաբար՝ ոչ: Այսքանով ես հնարավորություն եմ տալիս անտեսելու այս հոդվածը բոլոր նրանց, ովքեր Սունդուկյանի թատրոնում «Պեպո»-ի բեմադրությունից այլ տպավորություն են ստացել: Թեպետ, թույլ տվեք մի վերապահություն անել՝ արդյո՞ք սա Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությունն էր: Առաջին կինտոների
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Լապշինին
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը: Լապշինի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Փաստաբանի խոսքով՝ Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվել են Լապշինի ինքնազգացողությամբ և ծանոթացել են մեկուսարանի պայմաններին: Չերնինը նաև նշել է, որ իր պաշտպանյալի հետ հանդիպել է մարտի
«Անառողջ մրցակցություն է ծավալվել հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում». Վազգեն Սաֆարյան
Կոմկուսի թեկնածուն վստահ է՝ իրենց են ընտրելու
Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը
Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացված մեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։ Հանդիպումներ են կայացել նախապես թիրախավորված 23 ընկերությունների, սփյուռքի, մեր երկրում գործող ֆրանսիական կապիտալով ընկերությունների և մի քանի շրջանների ղեկավար անդամների հետ։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը, ինչը մեր երկրի հետ համագործակցելու հիմնական շարժառիթներից է։
Հենրիխ Մխիթարյանը խաղաց հարձակման գծում եւ ճանաչվեց «Ռոստովի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել է «կարմիր սատանաների» թիմից մրցակցի դարպասն ուղարկած միակ գոլի հեղինակը: Հանդիպումից հետո ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին՝ նշելով, որ Հենրիխը վնասվածքից հետո դեռ լավագույն մարզավիճակում չէր: «Մենք
Կողմերը քննարկեցին Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Կողմերը քննարկեցին Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր: Նախարարը կարևորեց «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից առաջարկվող Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երկաթուղով և լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը: Նվազեցված


















































