Օրվա լրահոսը
Քանաքեռում տեղի ունեցած փլուզման հետևանքով 14 բնակիչ է տարհանվել
Մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվականներին, 60 քմ)
Ընդդիմության come back-ը. հաշիվն է 1:3. «Ժամանակ»
Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատողություն անենք առայժմ հրապարակված սոցհարցումների տվյալներից, ապա ներկայիս դրությամբ կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հատում են չորս կուսակցություն կամ դաշինք՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Այսպիսով, հրապարակված տարբեր հարցումների հանրագումարից առայժմ ստացվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կարող է կազմված լինել չորս ուժերից: Ընդհանուր առմամբ,
Ընդդիմադիր դաշտը մատ եղավ, իսկ որոշ յուրայիններ ֆուկ կլինեն
Համապետական ընտրությունները ինչ-որ տեղ ժողովրդավարության ճանապարհով գաղափարական պայքարի ցուցադրում է: Այն բնորոշ է իրապես ժողովրդավարական երկրներում: Սա Հայաստանն է, որտեղ ազգային ավանդույթները, բարքերը, սովորույթները տարիների պատմություն ունեն և ժողովրդավարական արժեքների ներդրման նկատմամբ առանձնապես մեծ հակում չունեն: Անկախացումից հետո տպավորություն կար, որ հայ ժողովուրդը կկառուցի ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Սակայն այդ ամենը մնաց հռչակագրում՝ թղթի վրա:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Զավեն Իգիթյանը 4-րդն է
Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ երիտասարդների 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Իգիթյանը որակավորման փուլում պայքարն ավարտեց 7-րդ արդյունքով ու մտավ եզրափակիչ փուլ: Այստեղ նույնպես հայ հրաձիգի գործերը վատ չէին ընթանում եւ նա հավակնում էր մեդալի: Սակայն վերջին մեկ-երկու կրակոցներն այնքան էլ հաջող չեղան եւ Զավենը պայքարն ավարտեց չորրորդ
Դասադուլ՝ Սերժ Սարգսյանի պատվին (տեսանյութ). «Ա1+»
1995-ի քարոզարշավի ընթացքում թալանվում է Գերագույն խորհրդի պատգամավոր եւ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու Գառնիկ Իսագուլյանի գրասենյակը: Պատգամավորն ասում է՝ Ներքին գործերի նախարարության 4-րդ վարչության աշխատակիցները կոտրել են գրասենյակի դուռը թմրանյութ գտնելու պատրվակով: Սակայն տարել են Դաշնակցության 21 կալանավորվածների վերաբերյալ փաստաթղթեր, նրանց ընտանիքներին ցույց տրվող օգնության համար գրասենյակ բերված 60 լիտր ձեթ, 2 պարկ ալյուր, 56
Աբովյանի թիվ 4 դպրոցում չի հաջողվում տնօրեն ընտրել
Մեկ մրցույթի հայտարարությունն է անհետանում կայքից, մեկ էլ ԿԳՆ ներկայացուցիչը հիվանդանում:
Իրանը բալիստիկ նոր հրթիռ է փորձարկել
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրականացրել է սեփական արտադրության Hormuz-2 բալիստիկ հրթիռի նոր փորձարկում, որը խոցում է ծովային թիրախները: Այս մասին հաղորդում է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով կորպուսի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեին: Հրամանատարի խոսքով՝ փորձարկման ժամանակ հրթիռը բարեհաջող կերպով 250 կմ հեռավորությունից խոցել է ջրի վրա լողացող թիրախը: Ինչպես նշում է գործակալությունը, հրթիռի հարվածի հեռավորությունը
126 տեղամաս ՀԱԿ-ը «նվիրեց» ՀՀԿ-ին.«Հրապարակ»
ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը հանձնաժողովներում նշանակումներ չանելու վերաբերյալ պարզաբանեց, որ նշված թվով ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին ԿԸՀ կազմակերպած դասընթացներին ու ստացել հանձնաժողովներում աշխատելու համապատասխան լիցենզիա, ընդգրկվել են ռեյտինգային ցուցակներում, ինչի պատճառով էլ 126 տեղ թափուր է մնացել։
Արմեն Մկրտչյանը մեկնել է Թուրքիա՝ առաջին փորձությանը
Ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականը Ծաղկաձորում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ երեկ գիշեր մեկնել է Թուրքիա՝ Ստամբուլում մասնակցելու Յասար Դոգուի 45-րդ ներկայացուցչական միջազգային մրցաշարին: Արմեն Մկրտչյանը բոլորովին վերջերս է ստանձնել մեր ընտրանու ղեկը եւ սա լինելու է այդ պաշտոնում նրա առաջին փորձությունը: Բելգիայից ժամանած մասնագետը մրցավայր տարել է
ԱՍԵԿՈՍԵ
Այո, ես նաեւ բժշկի դեր եմ ստանձնել, որովհետեւ երբեմն նաեւ վիրահատական միջամտությունների կարիք է լինում: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ
«Ձայնը չկորցնելու» մտահոգությամբ
«Գելափ» ընկերության եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ-ի) հարցումները նույն իրողությունն են փաստում՝ նախընտրական մրցավազքի առաջատարներն են «Ծառուկյան» դաշինքը եւ ՀՀԿ-ն, իսկ մնացած կուսակցությունները կարող են հայտնվել խորհրդարանում, իսկ կարող են նաեւ չհայտնվել: Իհարկե, սոցիոլոգները երբեմն սխալվում են, ինչպես որ եղել է Քլինթոնի եւ Թրամփի պարագայում: Բայց այնտեղ՝ Միացյալ Նահանգներում, նրանք պատրաստ չէին, որ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 550 կրակոց
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
Ճողոպրող ու ստող հայ «աստղեր»
ՀՀԿ քարոզարշավին մասնակցող շոու բիզնեսի ներկայացուցիչները ամաչում են խոսել տեսախցիկի առաջ: Ամաչում են, որովհետեւ իրենք իրենց հետ էլ անկեղծ չեն: «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես են ճողոպրում, ոմանք հրմշտում են լրագրողին, ոմանք ասում` «ես չխոսեմ, էլի~», արագ թաքնվում են ծածկվող դռան հետեւում: Իսկ ինչի՞ց են ամաչում, եթե համոզմունքի ուժով են եկել քարոզարշավի կամ
«Թող գարունն ու արևը լինեն ոչ միայն դրսում, այլև բոլորիս սրտերում». ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան
Իկեբանան, որ բառացի նշանակում է կենդանի,ապրող ծաղիկներ, ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ է
Բողոքի փոքրիկ ակցիա ՀՅԴ-ի քարոզարշավին (Տեսանյութ)
Մարտիունիում Աղվան Վարդանյանի, Դավիթ Լոքյանի եւ դաշնակցական այլ թեկնածուների ելույթից հետո Սեւանի պաշտպանության համար ակցիա եղավ
Ծաղիկներ եւ դրամական նվերներ` Բերդի կանանց եւ աղջիկներին
Քաղաքապետի աշխատասենյակում հյուրասիրություն կայացավ
Դավիթ Լոքյանը փորձում էր վարչապետի բարի գործը ՀՅԴ-ին վերագրել. (Ֆոտոշարք)
Դաշնակցությունը նախընտրական հանդիպում ունեցավ Մարտունիում
ՀՀ-ԵՄ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի շուրջ քննարկումներ ԱԳՆ-ում
Մարտի 6-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի համակարգմամբ կայացան Հայաստան-Եվրոպական միություն 2017-20թթ. ժամանակահատվածի համար «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի շուրջ քննարկումներ։ Եվրոպական կողմից քննարկումներին մասնակցում էին այդ նպատակով Երևան ժամանած Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պաշտոնատար անձինք, ինչպես նաև Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Հայկական կողմից մասնակցում էին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և ԱԳՆ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվեց
Դատավորը մերժեց Մհեր Ղալեչյանի պաշտպանի միջնորդությունը. hayastan24
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն և լրագրող Մհեր Ղալեչյանի գործի դատական հերթական նիստը: Մհեր Ղալեչյանը մեղադրվում է նրանում, որ 2015թ. հուլիսի 12-ին ջարդել է հարևան Մարիամ Հովնիկյանի հեռախոսը: Միջադեպի ժամանակ Մարիամ Հովնիկյանի հայրը` այս գործով ամբաստանյալ Վարդան Հովնիկյանը, մարմնական վնասվածքներ էր հասցրել Մհեր Ղալեչյանի կնոջը` նույնպես
Գյումրիում լրագրողի վրա հարձակվողը «Գծի հետև» կոչվող թաղի տղերքից է
Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ դատական նիստի մասնակիցներից մեկը հարձակվել էր «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի (լուսանկարում) վրա, խլել ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով այդ երիտասարդի լուսանկարը ու
SPFA-ն խոստանում է Արցախում շարունակել բարեգործական նոր ծրագրերի իրականացումը
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Մինասյանը ասել է, որ կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում և Արցախում՝ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր: «SPFA կազմակերպությունն 2004 թվականից Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում իրականացրել է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ 2006 թվականին այդ գյուղում մեկնարկել է շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանի և երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերություններին, որոնք ամուր
Բռնաբարություն Մոսկվայում. հետախուզվողը հայտնաբերվեց Ավշար գյուղում
Ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 7-ին, ժամը 11.30-ին, Ավշար գյուղից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արարատ Գ.-ն, որը 2016 թ. մարտի 1-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /բռնաբարություն/ 3-րդ մասի մեղադրանքով: ՀՀ Ոստիկանություն
Սեյրան Սարոյան. «Էլ ոչ մատնիք ա մնացել ծախելու, ոչ բան ա մնացել լոմբարդին հանձնելու». (Տեսանյութ)
«Պըտի աշխատենք, որ ժողովրդին նորմալ գումար տանք: Էլ չի ըլնում: Էլ ոչ մատնիք ա մնացել ծախելու, ոչ բան ա մնացել լոմբարդին հանձնելու»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես խոսեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արմավիրի մարզում կրկին պատգամավորության թեկնածու առաջադրված Սեյրան Սարոյանը: Aravot.am-ի հարցին`ի՞նչ է հասկանում «պիտի» աշխատենք ասելով, քանի որ ՀՀԿ-ն իշխանություն է, ինքն էլ
Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» և «Վօլօ» ընկերությունների ծրագրերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային
«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը կշարունակվի
2017 թ. մարտի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, կայացավ «Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ վերջինս 2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Հարուցվել էր քրեական գործ, որը 2016
Ապրիլի 1-ից կանոնավոր չվերթներ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով
2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: 2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: 2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը


















































