Օրվա լրահոսը
Շնորհավորական ուղերձ
2003-2013թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Հարգարժան Ռուբեն Գրիգորի, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի եւ ԽՄԿԿ-ԿԿՄ բարձրագույն՝ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով պարգեւատրվելու առթիվ: Ձեր գործունեությունը, անցած կուսակցական փառավոր ճանապարհը սերտորեն կապված են Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեության, հատկապես քաղաքամայր Երեւանի
Ուժի մեջ են մտել Արցախի նոր Սահմանադրության որոշ գլուխներ
Ազգային ժողովի կայքում տեղադրվել է փետրվարի 28-ին «ԼՂՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության տեքստը: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացել հանրապետության քաղաքացիների կողմից: Համաձայն Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Սահմանադրության 1-3-րդ և 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի
Շաքարային դիաբետով հիվանդները ժենշեն շատ են սիրում
Այս բույսը պարունակում է վիտամին B1, B2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղ, ճարպայուղ: Ուստի բուժական ազդեցությամբ ժենշենը մեծ նշանակություն ունի: Համարվում է, որ այս բույսը ծերերին վերադարձնում է երիտասարդություն, հիվանդներին՝ առողջություն, հոգնածներին՝ առույգություն, թույլերին՝ տոկունություն, օրգանիզմը դարձնում դիմացկուն: Ժենշենով շաքարային դիաբետի բուժումը ուշադրություն է գրավել դեռեւս 1925 թվականից: Լինելով բուժիչ հատկությունով օժտված
Վթարային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` մարտի 10-ին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 12.00-18.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Վիտամին PP-ի կարեւորությունը
Վիտամին B3 կամ PP նիկոտինաթթվի ներծծումը լյարդի կողմից կապված է ռիզոֆոսֆորային թթվույթի հետ, որը վերափոխվում է ակտիվ ձեւի: Միեւնույն ժամանակ այն լայնացնում է մազանոթները եւ լավացնում արյան շրջանառությունը: Վիտամին PP-ն բարերար ազդեցություն է ունենում մաշկային ու լորձաթաղանթի ծածկույթի եւ նրա գործունեությանը նյարդային համակարգի վրա: Այս վիտամինի բացակայության պատճառով առաջ է գալիս ծանր հիվանդություն: Ինչպես, օրինակ,
Եվրոպան կարող է մասնատվել. Կաչինսկի
Լեհաստանի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնած է մասնատման ուղու վրա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԵՄ անդամ երկրները կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում Դոնալդ Տուսկի վերընտրվելուն: «Եվրամիությունում գերիշխում է մի երկիր: Ակնհայտ է, որ դա Գերմանիան
ՀԺԿ անդամը՝ հանուն «Ծառուկյան» դաշինքի (Տեսանյութ)
Սասուն Ավագյանը Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ է: Այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, մինչ կմեկնարկեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանրահավաքը, Սասուն Ավագյանը հավաքում էր օգնությունների խնդրանքներով Գագիկ Ծառուկյանին ուղղված տեղացիների նամակները: Aravot.am-ի տարակուսանքին՝ լինելով ՀԺԿ անդամ, ակտիվ աշխատանք է ծավալում «Ծառուկյան» դաշինքի համար, Սասուն Ավագյանը պատասխանեց, որ ինքը հավատում է, որ ընդդիմությունը միայն
Տիբեթյան բժշկությունն առաջարկում է կիտրոն, նարինջ, խնձոր ուտել
Տիբեթյան բժշկության շատ դեղատոմսեր կապված են սննդի խնդիրների հետ, որոնց դեղատոմսերը քաջ հայտնի են ամբողջ աշխարհով մեկ: Ինչ են առաջարկում վաղեմի գիտնականները մեր սեղանին` առողջությունը պահպանելու համար: Սկսվող արյան ճնշման բարձրացման, կանացի հիվանդության եւ վահանաձեւ գեղձի պահպանման համար խորհուրդ են տալիս նարինջ եւ կիտրոն ուտել: Անհրաժեշտ է գոնե 3 օրը մեկ օգտագործել: 1/2 կիտրոնը կեղեւով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու
«Ձեր տունը քանդող գյուղապետերն են». Գագիկ Ծառուկյանը` ծաղկահովիտցիներին (Տեսանյութ)
Ծառուկյանն արձագանքեց. «Մի վախեցեք: Ամբողջ պետությունը մեր դեմ է դուրս եկել 2015 թվականից, բայց վախենալ պետք չի»:
Ոչ մեկը չի կարողանում անկեղծ խոսել ժողովրդի հետ, խոստովանել, բացատրել նրան, թե ո՞ր հարցերում է ինքը ձախողել. «Ազգ»
Իշխանության վերարտադրություն. այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է որպես մեղադրանք ուղղված Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը: Մեղադրողները հիմնականում նրանք են, կուսակցություններ ու դաշինքներ, ովքեր այժմ մեծ ոգեւորությամբ մտել են ընտրապայքարի մեջ… փաստորեն վերարտադրվելու համար: Նայեք ցուցակին խորհրդարանական աթոռները զբաղեցնելու հավակնություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների. բացի կոմկուսից, նրանք բոլորն էլ առնվազն մեկ շրջան, նկատի ունեմ ընթացիկ
Moody’s գործակալությունը բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը` դրական
Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2017թ.-ի մարտի 10-ին վերանայել և բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը` սահմանելով B2 դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար: Բազային վարկային գնահատականը /baseline credit assessment (BCA)/սահմանվել է b3, իսկ կոնտրագենտի ռիսկի գնահատականը /long-term Counterparty Risk Assessment (CR Assessment)/` B2(cr)/NP(cr) մակարդակի վրա: Կանխատեսումը` կայուն: Moody’s գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը հիմնականում պայմանավորված է վերջին
Սուրճը եւ գլխացավը
Սուրճը ոմանց մոտ առաջացնում է ծանրության զգացում եւ գլխի ցավ, իսկ ոմանց մոտ անցկացնում է գլխի ցավը: Հայտնի է, որ շատ տեսակի գլխացավեր, այդ թվում՝ միգրենը, կախված է գլխուղեղի երակների նեղությունից, սուրճում գտնվող կոֆեինը լայնացնում է գլխի ուղեղի երակները, հանում է ջղաձգական գլխի ցավը: Դրա համար վաղեմի ժամանակներից սուրճը համարվում է միգրենի համար օգտակար միջոց,
Ավելի հեշտությամբ պատկերացնում եմ այն, որ Ելքը իշխանություն կդառնա, քան այն, որ Ճշմարտության հանձնաժողովը կբացահայտի ճշմարտությունը. «Ազգ»
Ելք դաշինքն առաջարկում է ստեղծել Ճշմարտության հանձնաժողով: Այսինքն, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք հաղթեն եւ ձեւավորեն կառավարություն, այլ կերպ՝ իշխանություն դառնան, երրորդ Հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց հանցագործությունները (Հոկտեմբեր քսանյոթ, Մարտի մեկ եւ այլն) բացահայտելու նպատակով ստեղծելու են Ճշմարտության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են հասարակության շրջանում ճանաչված եւ վստահություն վայելող գործիչներ: Պատկերացրեցի՞ք: Անկեղծ
Հայրենասիրական պաթոսով համեմված նախադասությունների շարան՝ ԼՂ խնդրի լուծման եւ Արցախի միջազգային ճանաչման հասնելու մասին. «Չորրորդ իշխանություն»
Իսկ թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ քայլերի հաջորդականությամբ պետք է հասնել հարցի լուծմանը՝ քաղաքական ուժերը հարցը հմտորեն շրջանցել են։
Սուքիաս Ավետիսյան. Ընտրակաշառք բաժանողների չեմ տեսել. «Իրատես»
Տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների ընտրապայքարը թեժանում է։ Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ, լարվածություն կա ոչ միայն նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վարդան Ղուկասյանի եւ ՀՀԿ-ականների, այլեւ հենց ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Սուքիաս Ավետիսյանին: -Ի դեպ, ընտրակաշառքի գինը Գյումրիում դեռ չի՞ բարձրացել։ (Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայում Խոսրով Հարությունյանը,
Ծառուկյանի պահվածքն անթույլատրելի է. «Հայոց Աշխարհ»
Օրերս «Ծառուկյան դաշինքը» գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Տավուշի մարզում: Նախորդ ընտրություններում տուկի թել բաժանող գործարարն այս անգամ քյաշ փողն ընտրողների գրպաններն էր խցկում, միաժամանակ խոստանում՝ մեկի գազիֆիկացման հարցերը լուծել, մյուսին աջակցել վիրահատության համար, մեկելի խաղողը 150 դրամով մթերել եւ այսպես շարունակ: Այս երեւույթի շուրջ զրուցեցինք փաստաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԻ հետ։ –Ընտրական օրենսգիրքը սահմանում
Իսկ եթե Մոսկվան բարկանա՞
Դարձյալ «ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցման» մասին Հայաստանն ու Եվրամիությունն ավարտեցին բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Ներկայումս զուտ տեխնիկական պատրաստություններ են ընթանում պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար: Այն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսին: Բանակցություններն ըստ ամենայնի բարդ էին` Հայաստանի ունեցած վերապահումների պատճառով, կապված նրա հետ, որ մեր երկիրն անդամակցում է
Գիսանե Պալյան. «Մեր երաժիշտները ոչնչով չեն զիջում արտերկրի երաժիշտներին». «Ժողովուրդ»
«Էմփիրեյ» ռոք խումբը մարտի 24-26-ը պատրաստվում է մասնակցել Music Drive երեւանյան միջազգային փառատոնին։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց խմբի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը։ «Փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների առաջատար ռոք խմբեր, բացի մեզնից՝ Հայաստանից կներկայանան այլ, հիմնականում կայացած, ճանաչված խմբեր եւս։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակում՝ արտերկրի խմբերի հետ, իսկ որ ամենակարեւորն է՝ հանդիսատեսի հետ
Չգրանցված վարձու աշխատողներ և ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ն արձանագրել է ավելի քան 66 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով: 19 ստուգում է իրականացվել նաև մեկ անձին պատկանող ընդհանուր բիզնեսը
Խոստումները հաճախ հակասում են իրար. «Հայոց Աշխարհ»
Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, եւ պայքարի մեջ մտած քաղաքական ուժերը սկսել են բացել իրենց նախընտրական զինանոցը։ Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ Էլ խոստումների պակաս չկա։ Այլ հարց Է, թե դրանք որքանով են իրատեսական։ Քաղաքական ուժերի առաջարկած նախընտրական ծրագրերը կամ դրանց առանձին դրույթները հիմնականում զուտ բարի ցանկություններ են, որոնք հաճախ նույնիսկ հակասում են իրար։
Արծվիկ Մինասյան. «Գործ ունես մի բորենու հետ, որի հետ ուզում ես ընդամենը հաշտ ապրել». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացրած խաղաղության ծրագրին դաշնակցականների դեմ լինելու, ՀՀԿ-ի թեկնածուների կողմից դաշնակցության համակիրներին ճնշումների ենթարկելու հետեւանքների եւ ՀՅԴ-ի՝ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու ցանկությունների մասին։ – Դաշնակցությունը հանդես է գալիս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի քննադատությամբ… – Ես կարծում եմ, որ նախ յուրաքանչյուր քաղաքական
Ուսանողներից լրացուցիչ 150 հազար դրամ է գանձվելու մանկավարժի որակավորում տրամադրելու համար. «Հայկական ժամանակ»
Այսուհետ, որպեսզի Երեւանի պետական համալսարանի շրջանավարտները ստանան նաեւ մանկավարժի որակավորում, պետք է լրացուցիչ վճարեն 150 հազար դրամ։ Բուհում վստահեցնում են, որ դա շատ բնական երևույթ է, ու որ այդ քայլը ոչ մի կերպ չպետք է կապել ուսանողներին տրամադրվող զեղչերը վերականգնելու որոշման հետ։ Խոսքը գերազանցության զեղչերի մասին է, որն այս տարվա փետրվարից համալսարանը կրճատել էր։ Դա
Լապշինի կալանքը ԵԱՀԿ-ին վերաբերող հարց չէ. ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն
Հայաստանը ոչ մի առնչություն չունի իրավաբանական այդ հարցի հետո»,-ասվում է հայտարարության մեջ:
Քննարկումներ քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիայի վերաբերյալ՝ ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ
Մարտի 9-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիան» խորագրով ծրագրին: Ծրագրի ընթացքում բանախոսություններով հանդես է եկել քաղաքագետ Իրինա Ղափլանյանը: Բանախոսությունները հիմնականում վերաբերել են ռազմավարական պլանավորման էությանն ու քաղաքական կուսակցությունների գործունեության հետ կապված դրա դերին, վերջինիս իրականացման փուլերին: Քաղաքական կուսակցությունների կյանքում
Վարդան Տողանյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ՏՈՂԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Ռուսաստանի Դաշնությունը, Սոլովյովի բերանով, միգուցե դժգո՞հ էր Եսայանի գործունեությունից. «Հայկական ժամանակ»
Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանի մեկնաբանությունը: – Պարոն Եսայանի ազատման մեջ արդյոք դեր խաղացե՞լ է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, միգուցե Սոլովյովի բերանով, դժգոհ է Եսայանի գործունեությունից։ – Սոլովյովի հայտարարությունը եղել է մարտի 6-ին՝ երեք օր առաջ։ Իսկ եթե դուք նայեք, թե դեսպանի ազատման գործընթացն ինչքան է տևում՝ ի սկզբանե չի կարող այդ
Օլեգ Եսայանն ազատվեց Ռուսաստանում դեսպանի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Օ. ԵՍԱՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Օլեգ ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Քանաքեռում տեղի ունեցած փլուզման հետևանքով 14 բնակիչ է տարհանվել
Մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվականներին, 60 քմ)
Ընդդիմության come back-ը. հաշիվն է 1:3. «Ժամանակ»
Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատողություն անենք առայժմ հրապարակված սոցհարցումների տվյալներից, ապա ներկայիս դրությամբ կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հատում են չորս կուսակցություն կամ դաշինք՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Այսպիսով, հրապարակված տարբեր հարցումների հանրագումարից առայժմ ստացվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կարող է կազմված լինել չորս ուժերից: Ընդհանուր առմամբ,


















































