Օրվա լրահոսը
Էդուարդ Շարմազանով. «Մենք Բաքուն գրավելու նպատակ չունենք». «Ժողովուրդ»
Ադրբեջանը վերջին օրերին սկսել է ակտիվացնել դիվերսիոն եւ հարձակողական գործողությունները։ Ինչո՞ւ հիմա, ի՞նչ ուղերձ են ադրբեջանցիների այդ գործողություններն իրենց մեջ պարունակում, եւ, ի վերջո, մինչեւ ե՞րբ ենք շարունակելու պաշտպանվել. «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։ – Ադրբեջանը հարձակողական եւ դիվերսիոն գործողություններով, ինչպես նաեւ դիպուկահարների գործադրմամբ վարում է մեզ հյուծելու քաղաքականություն։ Մինչեւ ե՞րբ ենք շարունակելու
Արցախի զինծառայողները, շնորհիվ ջերմադիտակների, թշնամու հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներին հայտնաբերել,են ժամանակին (Տեսանյութ)
Ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր տեսանյութ փետրվարի 25-ի գիշերն Ակնայի շրջանում Արցախի նկատմամբ ադրբեջանական զինուժի գործողությունների վերաբերյալ, որով փաստվում է՝ ադրբեջանցիներն ընդամենը 100-150 մետր անցնելով՝ հետ են շպրտվել:
Գագիկ Սուրենյան. «Այս պահին ոչ մի դրական կանխատեսում այդ մասով չկա». «Հայկական ժամանակ»
«Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է», երեկ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի։ «Գիտականորեն բացահայտված է այսպիսի մառախուղի առաջացման պատճառը, բայց մենք նախադեպը չենք ունեցել, փետրվարին մառախուղը առավոտյան լինում էր, հետո ցրվում։ Սա աննախադեպ է,
Օտարերկրացին հետախուզվում էր ինքնասպանության հասցնելու մեղադրանքով
Ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորամասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 27-ին, ժամը 7-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1974 թ. ծնված Եգանեի Զ.-ն, որը 2016թ. նոյեմբերի 24-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ռուստամ Գասպարյան. «Ադրբեջանն էլ թող իմանա, որ մի քանի տարածք անպայման կորցնելու են». «Հայկական ժամանակ»
Լարված, շատ լարված վիճակ է, արկակոծություն, հրետակոծություն։
Արմեն Շեկոյան. «Չեմ կարծում, որ հիմա այն ժամանակներն են, որ Վանո Սիրադեղյանին գովելու համար վախենաս». «Հրապարակ»
Լույս է տեսել արձակագիր Արմեն Շեկոյանի «Փողոցը» պատմվածքների ժողովածուն, որը, հեղինակի բնորոշմամբ, «մաքուր արձակ է», 2-րդ պատմվածքների ժողովածուն՝ «Մետաքսի ճանապարհը» գրքից հետո: Գրքում ընդգրկված է հեղինակի տարբեր տարիներին գրված 18 պատմվածք, իսկ ինչո՞ւ «Փողոցը»։ «Ոչ թե փողոցային իմաստով, չնայած դա էլ կա, որովհետեւ փողոցի կյանքը միշտ իսկական կյանք է, այլ նաեւ նրա համար, որ ես
SpaceX-ը զբոսաշրջիկներ Է ուղարկելու դեպի Լուսին
Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ասված է հայտարարության մեջ, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է ընկերության կայքում: «Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար
Երկրաշարժ Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք
Ս. թ. փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան
Ա. Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների և ՌԴ առևտրային ցանցերի համագործակցության ընդլայնման հարցը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: ՏՄՊՊՀ նախագահը իր ելույթում խոսել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության մասին ՝ ներկայացնելով
Սամուել Սեւյանը հաղթել է Ֆորտ-Ուեստում
Ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը ԱՄՆ-ի Ֆորտ-Ուեստ քաղաքում անցկացված «Southwest Class Championships 2017» մրցաշարի մասթերս խմբում ինը հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ զբաղեցրել առաջին տեղը: Նույնքան միավոր վաստակել է եւս հինգ շախմատիստ, սակայն հաղթանակը հայ շախմատիստին շնորհվել է լրացուցիչ գործակիցներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Chess Daily News-ի
Սերժ Սարգսյանի եվրոպական թղթերը. «Ժամանակ»
Երեկ տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր համաձայնագրի շուրջ և այն կստորագրվի մայիսին: Այս տեղեկությունը տարածվել է Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցին զուգահեռ, որը տեղի է ունենում փետրվարի 26-ից 28-ը և որի ընթացքում Սարգսյանը հանդիպելու է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության, բարձրաստիճան դիվանագետների հետ: Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ
Գեներալը բացում է փակագծերը (Տեսանյութ)
Կիրակնօրյա «Ռ-էվոլյուցիա» հաղորդման հյուր՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ ու մեկնաբանություններ արեց։ Օֆշորային սկանդալի, «Քեթրին» ընկերության եւ հանրությանը հետաքրքրող այլ հարցերի պարզաբանումների շարքում, կարծում ենք, ուշադրության ոչ պակաս արժանի էր հետեւյալ դիտարկումը. «Իրականում մենք ավելի շատ խոսում ենք, քան գործում։ Ժամանակն է խոսքից անցնել գործի»։ Արտահայտությունն այս տարիներ շարունակ լսում ենք՝ հիմնականում
Դավիթ Շահնազարյան. «Քիչ թե շատ քաղաքական բովանդակությամբ առայժմ հանդես է գալիս իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն». «Հրապարակ»
Իսկ բարոյական առումով բոլոր մրցակիցների հանդեպ ակնհայտ առավելություն ունի «Ելք» դաշինքը։
Ուորլիք. «Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր եւ նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել» (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են
Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը արագ հաղթանակ են տարել պրոֆեսիոնալ ռինգում
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը սկսել են զուգահեռաբար հանդես գալ նաւ պրոֆեսիոնալ ռինգում: Մեր երկու բռնցքամարտիկները Վորոնեժում մասնակցել են պրոֆեսիոնալ մենամարտի եւ ժամանակից շուտ հաղթանակ տոնել: Արամն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցի մարտավկաներին հրաժարվել մարտը շարունակելուց, իսկ Նարեկը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԱՍԵԿՈՍԵ
Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երեւանի սովորական բնակիչ եմ: Աստղերը երկնքում են: ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրումից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անհանգստացած է արցախյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին, ինչպես նաև առանց հապաղելու վերսկսել առարկայական բանակցությունները: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի
Ամենօրյա հոգեւոր «վարժություններ»
Երեկ սկսվել է Մեծ պահքը: Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ կարեւորում նման իրադարձությունները: Ոչ թե ծեսերը, ոչ թե արտաքին դրսեւորումները, ոչ թե բոլոր ժամանակների փարիսեցիների դերասանությունները, այլ բովանդակությունը, իմաստը: Իսկ իմաստն, իմ կարծիքով, այն է, որ փոքր-ինչ զսպելով քո մարմինը՝ փորձես ավելի շիտակ նայել քո հոգուն: Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում էին, որ
Իրադրությունն առաջնագծում. առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում
Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:
Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր
Միջազգային հետախուզում հայտարարելը անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը:
Ամփոփվեցին ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության մրցումների արդյունքները
Մրցումը նախաձեռնել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որի նպատակը հրաձգության նկատմամբ հետաքրքրության, դրա մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման ունակությունների բարձրացումն է նաեւ գերատեսչությունների աշխատակիցների շրջանում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ողջունելով աչքի ընկած մասնակիցներին՝ նշեց, որ նախարարությունը ստեղծման օրվանից կարեւորություն է տալիս առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի արմատավորմանն ու զարգացմանը հասարակության
Լեւոն Արոնյանը Շարժայում պայքարն ավարտեց պարտությունով
Շարժայում այսօր ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի 18 ուժեղագույն գրոսմայստերներ: Լեւոն Արոնյանը ութ անընդմեջ ոչ-ոքիներից հետո եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանը ներկայացնող Դին Լիրենին եւ հիսուն տոկոսանոց արդյունքով՝ 4,0 միավորով, պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝chess24.com-ի
ԼՂՀ ԱԳՆ. Ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
«Ամենազարգացած երկրներում անգամ երբեմն հնարավոր չի լինում փրկել կյանքը». գլխավոր մասնագետ
«Մայրական մահացության ցուցանիշն արդյո՞ք վերջին շրջանում ավելացել է և քանի դեպք է արձանագրվել 2016թ.-ին». Aravot.amի այս հարցին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը տվեց հետևյալ պարզաբանումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորություններով մինչև 5 միլիոն բնակչություն ունեցող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է ոչ թե «վերջին շրջանի», մեկ տարվա կամ
Սերժ Սարգսյան. «Այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ»
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
«Սումգայիթի ջարդերի մասին խոսելը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարող է հիմնախնդրի լուծման բանալի դառնալ». Հրայր Ուլուբաբյան
Փետրվարի 27-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ, հրապարակախոս, արցախյան շարժման ակտիվիստ, առաջին շաբաթվա միտինգների կազմակերպիչներից Հրայր Ուլուբաբյանը, որը լրագրողների հետ խոսեց «Սումգայիթի ջարդեր. Ցեղասպանության շարունակություն: Հարցի բարձրացումը՝ որպես Արցախի հիմնախնդրի լուծման բանալի» թեմայով: Հրայր Ուլուբաբյանն ասաց, որ Սումգայիթի ջարդերը ցեղասպանության շղթայի մեջ ուղղակի մի օղակ
«Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում
Փետրվարի 27-ին Վարշավայի Անկախության թանգարանում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագետներ, ԼՀ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի
«Միշտ պատրաստ պիտի լինենք պատերազմի, որ ապրենք խաղաղ». գնդապետ Աիդա Սերոբյան
«Այս օրերին Ադրբեջանը 2 ուղղությունով նորից հարձակվեց մեզ վրա՝օգտագործելով ծանր տեխնիկա ու հրետանի: Սակայն խայտառակ կերպով հետ նահանջեց, անգամ դիակները թողեց չեզոք գոտում, ինչը սակայն զարմանալի չէ, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք իր դիակներով չի հետաքրքրվել»,- ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը փետրվարի 27-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Գնդապետի
Մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է աշխատանքայի այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ավարտին Հայաստանի Նախագահը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով և կամփոփեն բանակցությունների արդյունքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































