Օրվա լրահոսը
ՀՀ գյուղատնտեսության նախարար. տնտեսված գումարներն ուղղվելու են ֆերմերների համար մատչելի գներով գյուղտեխնիկայի ձեռքբերման համար պայմանների ապահովմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում անցկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ: Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ միջոցառումը
Քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Մասնավորապես, պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 09.11.2016թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ, իսկ այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն
Ձախ Հարութը իր՝ ժողովրդականի կոչմանն արժանի լինելու մասին
Երգիչն ասում է, որ շնորհավորելիս իրեն ասում էին, որ նույնիսկ շատ են ուշացրել
«Որոշ վարկանիշային թեկնածուների միջեւ «գլադիատորական գզվռտոց» կա». Միքայել Մելքումյան
«Եթե այսպես շարունակվի, լավ բանի չենք հասնի»,-ասում է պատգամավորը
Ալեքսանդր Արզումանյանը թարմացնում է Օսկանյանի հիշողությունը. «Դեմ լինելը լինում է մեկ ձեւով՝ հրաժարական տալով»
Այդ բոլոր հազարավոր բերման ենթարկվածները, հազարավոր կշտամբանքները, հազարավոր ապօրինի խուզարկումները, մի քանի հարյուր ձերբակալությունները եղել են իր օրոք: Դրա մասին չհիշելը կասկած է առաջացնում, որ ինքը կարող է ադեկվատ ներկայացնել իր ընտրողին Ազգային ժողովում:
Հանքերի թթվային դրենաժն ու դրա էկոլոգիական վտանգները․ ՀԲՃ
Հայաստանում շահագործվող, չգործող և ուսումնասիրման փուլում գտնվող մետաղական հանքավայրերի մեծ մասն ունեն թթվային ապարների դրենաժի շատ մեծ պոտենցիալ։ Դրանք ինչպես ոսկի-սուլֆիդային կազմավորման հանքավայրերն են (Ամուլսարի, Արմանիսի, Լիճքվազ-Թեյի, Սոթքի, Մեղրաձորի, Թուխ Մանուկի, Դրմբոնի և այլն), այնպես էլ՝ պղնձամոլիբդենային և բազմամետաղային կազմավորման (Ագարակի, Դաստակերտի, Թեղուտի, Քաջարանի, Կաշենի, Կավարտի, Շահումյանի և այլն)։ Հենց այս պատճառով է, որ ցանկանում
Կառավարությունը կես մլն դոլար է տվել մի ԾԻԳ-ի պահպանման ծախսի համար ու այդ ԾԻԳ-ը վերացրել է
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի համար ԾԻԳ-ին վարկերի հաշվին 253 մլն դրամ է տրամադրվել՝ որպես պահպանման ծախս: Մինչդեռ նախագծային աշխատանքները առ ոչինչ են դարձել, քանի որ կառավարության որոշմամբ այդ ԾԻԳ-ը, որը նախապատրաստում էր այդ աշխատանքը, այլեւս գոյություն չունի, օպտիմալացվել է:
«Associated Television International»-ը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը և տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր: Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ
«Ստացվում է, որ մարտի 1-ին հարթակում են լինելու մարդիկ, որոնք 2008-ի մարտի 1-ին իրենց տանը նստած թեյ էին խմում»
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պատեհ չէ, որ մարտի 1-ի օրը քաղաքական ուժերն Ազատության հրապարակի համար կռիվ տան
Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ կորուստներից ևս մեկի ինքնությունը. razm.info
Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուր Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu): Ադրբեջանական բանակի ծինծառայողի մահվան մասին հայտնել են նաև սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերը, նրա ծննդավայր
«Զգաստացե՛ք, վերջ տվե՛ք չարչիությանը»․ ՀՀԿ-ականները գաղտնազերծում են նախագահի հետ հանդիպումը
Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Մասիսում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև բախումը լուրջ մտահոգության տեղիք է տվել ՀՀԿ վերնախավին։ Բանը հասել էր նրան, որ ՀՀԿ կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հավաքել է ՀՀԿ բոլոր վարկանիշային թեկնածուներին ու բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողներին։ Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի
Ակնարկ. Միջազգային գնահատականներ սպասելու պահը. «Ազդակ»-ի խմբագրական (Տեսանյութ)
Արցախի նորացուած սահմանադրութեան յատկացուած հանրաքուէի գրեթէ անթերի անցնիլը եւ մանաւանդ միջազգային դէտերու այդ ուղղութեամբ տուած գնահատականը բնական է, որ պիտի անհանգստացնէին Պաքուի պետական շրջանակները: Այդ օրերուն անհրաժեշտ էր հակակշիռ քայլ միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղեցնելու եւ միջազգային քաղաքական իրաւաչափութիւններուն ընդառաջ տնօրինում կատարելու: Ատրպէյճանի փոխնախագահութիւնը կինով օժտելու մօտեցումը կարելի էր նկատել այդ իրաւաչափութիւններուն համահունչ որոշում, եթէ… Միջազգային
Կառավարությունը նորից վարկ է վերցրել՝ 44 մլն եվրո. «6 մլրդ պարտքն արդեն կարմիր գիծն անցած թիվ է»
Այդ վարկով մինչեւ Բագրատաշեն անցակետը հիմնովին կնորոգվի, ճանապարհը կհամապատասխանի բարձրագույն ստանդարտների, կլինի անվտանգ եւ հարմարավետ: Հիմնովին կնորոգվեն ճանապարհի վրա գտնվող 3 թունելները, որոնք չեն համապատասխանում անվտանգության ստանդարտներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցերի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է հետևյալը. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով։ Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն
«Մեր դաշինքի ծրագրերի հիմքում նաեւ Գագիկ Ծառուկյանի կենսափորձն է». Միքայել Մելքումյան
Դաշինքի ներկայացուցիչը վստահեցնում է՝ հնարավոր է միանգամից ապահովել բնակչության բարձր կենսամակարդակ
Ռուսական կողմը սպասում է Բաքվի պատասխանին՝ բլոգեր Լապշինի հետ հանդիպման համար
Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են Բաքվի պատասխանին բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպելու համար: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ նշելով, որ ավելի վաղ Ադրբեջանում իսրայելական և ռուսական դեսպանատները բլոգերին տեսակցելու վերաբերյալ դիմում էին ներկայացրել: Փաստաբանը հայտնել է, որ նախօրեին տեսակցել է Լապշինին և հավելել, որ
«Սասնա ծռերը» մերժել են ընտրական ցուցակները գլխավորելու «Ժողովրդավարական Հայրենիքի» առաջարկը
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը 1999թ հոկտեմբերի 27-ից հետո Հանրապետական կուսակցությունը, իսկ 2008թ. նրանց միացած դաշնակցությունը, ՕԵԿ (Հայկական վերածնունդ)-ը, ԲՀԿ-ն Քոչարյանի ու Ս. Սարգսյանի գլխավորությամբ նախաձեռնեցին հանցավոր համագործակցություն, արդյունքում` այսօր Հայաստանում գերակայող է անարդարության, հուսահատության, անպաշտպանվածության` թե’ դրսից, թե’ ներսից, մթնոլորտը, որի հետևանքով երկրից հեռացավ շուրջ 600.000 մարդ: Վարչախումբը, որևէ հետևություն չարեց 2016թ ապրիլյան
«Որոշ պսեւդո-գործիչներ տգեղ գնահատականներ են տալիս ԲՀԿ-ի որոշ քվեարկությունների». Մելքումյան
ԲՀԿ պատգամավորը պարզաբանեց, թե տարիներ առաջ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որ բաղադրիչին են իրենք կողմ քվեարկել: Շատ է շահարկվում, որ ԲՀԿ-ն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, այդ օրենքին կողմ է քվեարկել, հիմա էլ բողոքում է պարտադիրի դեմ:
«Հերթական հարձակումը կլինի Ղարաբաղից հարավ և հյուսիս ընկած ուղղություններով». Ռիչարդ Կիրակոսյան
Կանխատեսումներ. փորձագետները չեն բացառում, որ ապրիլին կլինի հարձակում
Վլադիմիր Կարապետյան. Չպետք է շփոթեք շփման գծում կատարվողը բանակցությունների սեղանի շուրջ կատարվողի հետ. «Չորրորդ իշխանություն»
Խաղաղությանը հայկական կողմի նվիրվածությունը, խնդրի վերջնական կարգավորման գնալու պատրաստակամությունը պետք է բարձրաձայն հնչի, եւ դրանով իսկ ադրբեջանական կողմը կհայտնվի ոչ շահեկան վիճակում։
Արմեն Ռուստամյան. «Այն, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի՝ երկու կարծիք չի կարող լինել». «Հայոց աշխարհ»
Մենք գիտենք՝ ինչ հակառակորդի հետ գործ ունենք, եւ շատ լավ հասկանում ենք՝ եթե խուսափում են բանակցություններից, ուրեմն պատերազմ են ուզում եւ պատերազմի են պատրաստվում։
Ադրբեջանում զինծառայող է զոհվել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մահացու վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող Ահմեդ Էլվին Սուլեյման օղլուն: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, զինծառայողը ծանր վիրավորում է ստացել փետրվարի 28-ին, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Սպանված զինծառայողը Թովուզ շրջանի Յանըքլը գյուղից էր, ծնված 1997 թվականին: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին հաջողվեց ապահովել հարկային մուտքերի տպավորիչ աճ. «168 ժամ»
Տարվա առաջին երկու ամիսներին՝ Գագիկ Խաչատրյանի օրոք, ունեինք բացասական դինամիկա, հարկերը նվազում էին։ Մարտի 3-ին ՊԵԿ-ը գլխավորեց Հովհաննես Հովսեփյանը՝ տեղափոխվելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։ Հովսեփյանի պաշտոնավարման առաջին ամիսները խոստումնալից էին՝ հարկային մուտքերն աճում էին, ինչը ներկայացվում էր՝ որպես ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք։ 2016թ. ապրիլին՝ 2015-ի ապրիլի համեմատ, հարկային մուտքերն աճեցին 6
ՀՅԴ պատգամավորը շատ հանգիստ հայտարարում է, որ ՀՀԿ-ն, որի հետ իրենք համագործակցության հուշագիր են ստորագրել, հանցագործություն է կատարում. «Չորրորդ իշխանություն»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հաստատել է այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուները պատրաստ են մինչեւ 100 դոլար ընտրակաշառք բաժանել։ «ՉԻ»- Ընտրակաշառք բաժանելն, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություն է, իսկ լայն իմաստով՝ որպես ապօրինի ճանապարհով իշխանությունը զավթելուն ուղղված քայլ, նաեւ պետական հանցագործություն։ Եվ ահա դաշնակցական պատգամավորը շատ հանգիստ հայտարարում է, որ ՀՀԿ-ն, ում հետ իրենք
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա կարմիր գույնի հեղուկ լցրած հայ ուսանողը և նրա ընկերը կկանգնեն դատարանի առաջ
Թուրքական դեսպանատան բողոքներից հետո ակտիվիստներից մեկը մեղադրվել է 2015թ. մարտի 2-ին Ֆրանսիայում թուրք դեսպանի վրա կամիր գույնի հեղուկ լցնելու, իսկ մյուսը նրա արարքը նկարահանելու և սոցցանցերում տարածելու համար:
Միայնակ Գայլը դիմում է Հաց բերողին. «Ա1+»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը: Արայիկ Խանդոյանը իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին: «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին
Լայնածավալ դիվերսիաները ծանր հարված հասցրին Ադրբեջանին. «Հայոց Աշխարհ»
Կանխատեսվում էր, որ Խոջալուի իրադարձությունների նախօրեին Ադրբեջանը «ինչ-որ բան է» ձեռնարկելու ռազմաճակատի շփման գծում. այս անգամ նման նպատակադրումը չար կատակի դեր խաղաց պաշտոնական Բաքվի համար։ Խոջալուի դեպքերից մեկ օր առաջ՝ փետրվարի 24-25-ի գիշերը, միանգամից երկու՝ Ակնայի ու Մարտունու ուղղություններում ձեռնարկած լայնածավալ դիվերսիաները ծանր հարված հասցրին ոչ թե Արցախին, այլ հենց Ադրբեջանին։ Մարտունու ուղղությամբ ադրբեջանցիների կորուստներն
Janes Intelligence-ի վերլուծաբան. «Դժբախտաբար պատերազմն անխուսափելի է թվում». «168 ժամ»
Թե ԼՂ, և թե ՀՀ սահմանների միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն հետախուզական-նախապատրաստական աշխատանքներ է տանում։
ՔԿՀ-ներում կասկածելի գնումների գործով հերթական դատական նիստն էր նշանակված
2017 թ. փետրվարի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեակատարողական հիմնարկներում կասկածելի գնումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Հ․ Չալաբյանի 2016 թ․ հոկտեմբերի 24-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի pmg.am կայքէջում «Կոռուպցիոն ռիսկերը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5-ը շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում


















































