Օրվա լրահոսը

Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսված է «ռումինական» սցենարի հակազդման համար 

Ինչպես հայտնի է, նախորդ տարի նոյեմբերի 24-ին Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում 22.95% ձայներով առաջին տեղը զբաղեցրեց ծայրահեղ աջական հայացքներով հայտնի գործիչ Կալին Ջորջեսկուն (այլ արտասանությամբ՝ Գեորգեսկու, ռում.՝ Călin Georgescu)։ Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները՝ հղում անելով Ռուսաստանի միջամտության և քարոզարշավի չհայտարարագրված ֆինանսավորման մեղադրանքներին։ 2025 թ. փետրվարի 26-ին Ռումինիայի իշխանությունները ձերբակալեցին

Նախաքննության ընթացքում վերականգնվել է հարկեր չվճարելով պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է

Խաղաղությանը դեմ չենք, սակայն այն պետք է հիմնված լինի արժանապատվությանն վրա և երաշխավորի հակամարտության կողմերի կենսական շահերը. Արթուր Խաչատրյանը Կիպրոսում խոսել է Արցախի ժողովրդի վերադարձի մասին

«Ապառաժ». ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել է Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 107 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Կիպրոս այցելության մասին Արթուր Խաչատրյանը գրել է. «Անցնող շաբաթ Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել եմ Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության

Եթե Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ես, ինչու չես պատասխանում Փաշազադեին. Հովհաննես Իշխանյանը՝ Փաշինյանին

Ի՞նչ է նշանակում՝ նա ասի` Էջմիածինն իրենց է պատկանում, իսկ այս վարչապետ կոչեցյալը լռի: Նիկոլ Փաշինյանը 385 եկեղեցի է հանձնել, 60 վանական համալիր, 2000-ից ավելի խաչքար, 10000 հուշարձան…Այս իմաստով Հայ Առաքելական եկեղեցու իրական հետեւորդները պետք է համախմբվեն Վեհափառի եւ պատգամավորների շուրջ, հրահրեն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կատարի իր պարտականությունները եւ մեզ անպատիվ չթողնի ինչ-որ Փաշազադեների ու ֆաշիստների առաջ: Մենք գիտենք, որ Փաշինյանը չի պաշտպանելու մեզ, որովհետեւ պաշտպանում է Ադրբեջանի շահերը:

2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5,95 տոկոս աճ. Գեւորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հերթական անգամ բարձրացրեց հայկական դրոշը միջազգային ասպարեզում

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը կրկին բարձրացրեց հայոց եռագույնը միջազգային ռինգում. Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարի գլխավոր մենամարտում նա 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով նվաճեց WBC Asia Middleweight գոտին՝ պարտության մատնելով թաիլանդացի Պադյոդ Կիադչարոենսիրիին։ Մեկնարկային զանգից անմիջապես հետո 27-ամյա Սաքունցը լիովին վերահսկում էր մենամարտի ընթացքը՝ անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա և դիպուկ, ծանր հարվածներ հասցնելով։ Երկրորդ ռաունդում

Ասել եմ՝ 2500 հոգով Արցախ չենք կարող ներխուժել, հնարավոր չէ. «Հյուսիսային տերեւաթափի» գործով վկա

Վկան մեղադրյալների հետ համալիրի տարածքում դրոն «թռցրածներից» մեկն է: Նրան հարցրին՝ համալիր գնալու նպատակը ո՞րն էր, ասաց՝ խաղալիքն են փորձարկել: Վկան հայտնեց, որ իրենք օդային շարժիչ ստեղծելու գաղափար ունեին, որը պետք է ներկայացնեին ֆինանսավորողին: Համալիրում դրոն թռցնելու նպատակն էլ այն էր, որ վարելու փորձ ձեռք բերեն:

«Վանա լճում հրեշի հայտնվելու պատմությունը ինքս եմ հորինել». 31 տարի անց խոստովանել է թուրք լրագրողը

Չեթինգյուլեչը գրել է, որ այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը բարձրացել էր, քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն նա առաջարկել է պատգամավոր Զեքի Էրգեզենին թեման մատուցել ոչ թե որպես էկոլոգիական խնդիր, այլ՝ հրեշի հայտնվելու սենսացիա։ Պարզվում է՝ օրերով ցուցադրված «հրեշի տեսագրությունը» իրականում ջրի մեջ տեսած գոմեշի պատկերն էր։

Հարցին, թե Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններից դասեր չքաղեցի՞ն, ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ դրանք ՏԻՄ ընտրություններ էին

«Վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է, ՔՊ-ն 2026-ի ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ է ունենալու»․ Դավիթ Խուդաթյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց: Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց –

Ինչո՞ւ են հարկեր պահանջում Տավուշի այն քաղաքացիներից, ովքեր չեն կարողանում մշակել հողերը, քանի որ դրանք թշնամու նշանառության տակ են

Կիրանցում՝ սեփականության վկայականների առկայության պարագայում Ադրբեջանին հանձնված տարածքների մասով կադաստրի կոմիտեում տեղեկություններ չունեն

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Դատական իշխանություն

Արցախում տեղի ունեցածից հետո ադրբեջանցիների մի ողջ սերունդ է կրթվում այն գաղափարով, թե իբր ողջ Հայաստանը «պատմական ադրբեջանական հող է». Տաթևիկ Հայրապետյան

Այդ թեման տեղ է գտել նաև հեքիաթներում և բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների ծրագրերում։

Սամվել Շահրամանյանը ինտենսիվ հարցաքննվելու է. փաստաբան

Ի՞նչ են ուզում պարզել այս վարույթի շրջանակում՝ ո՞վ հանձնեց Արցախը հարցին, փաստաբանը պատասխանեց՝ ՀՀ ցանկացած բնակչի, արցախցու համար պարզ է՝ ով է հանձնել Արցախը:

Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Ասողիկ աբեղա Կարապետյան

Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն:

Անցած տարվա արդյունքներով՝ հարկային մարմնի մասով հարցված տնտեսավարողների 83 տոկոսը գոհ է եղել աշխատանքից, մաքսային մարմնի մասով՝ մոտ 80 %-ը

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում

«Քանի Եկեղեցին չի ասել, որ ինքը կուսակցությունով է հանդես գալու 2026-ի ընտրություններին, իրենք մեզ քաղաքական մրցակիցներ չեն»․ ՏԿԵ նախարար

Հարցին, թե ինքը եւ իր նախարարությունը կմիանա՞ն Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վեհափառին վեհարանից դուրս հանելու մասին, ՏԿԵ նախարարը պատասխանեց․ «Իմ պլաններում այդպիսի բան չկա, մեր նախարարության պլաններում այդպիսի բան չկա»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին: ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»,-հայտնում են խմբակցությունից։

«Որեւէ ստորություն, սադրանք եւ Եկեղեցու դեմ խուլիգանական ակցիաներ չեմ բացառում»․ Արթուր Խաչատրյան

Այս իրավիճակում լուծումը ո՞րն է, հարցին Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Այս իշխանություններին ուղարկել տուն՝ ինչքան շուտ, այնքան լավ»։

«Ինձ համար սա ոչ թե մրցույթ է, մրցակցության՝ պարտության հիասթափություններով, այլ իսկական տոն, հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործական մտքի հրավառություն». Աննա Ասատրյան

Անցյալ տարի Հայաստանի կոմպոզիտորների միությունը ԿԳՄՍՆ աջակցությամբ հրաշալի նվեր մատուցեց ստեղծագործող բալիկներին՝ առանձին ժողովածուի մեջ հրատարակվեցին Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների մրցութային ստեղծագործությունները: Պատկերացնում ենք ինչպիսի՜ երջանկություն՝ տասնամյա պստլիկ կոմպոզիտորն արդեն տեսնում է իր ստեղծագործությունը տպագրված: Այս ամենը, ինչ խոսք, նպաստում է, որպեսզի երեխաներն իրենց դասատուների ղեկավարությամբ շարունակեն ստեղծագործել բազմապատկված եռանդով ու ոգևորությամբ:

Փաշինյանի գրառումը՝ իր ոճով և ենթատեքստով, հավասար է ուղղակի սադրանքի՝ հանրային անհնազանդության, անկարգության կամ նույնիսկ բռնության կոչի. Միքայել Գրիգորյան

Բայց Եկեղեցին պետության կցորդը չէ։ Այն չի ենթարկվում վարչական հրահանգի, Եկեղեցին պատասխանատու չի իշխանության առաջ և չի վախենում իշխանության ֆեյսբուքյան ջղաձգումներից:

«Երբ խոսում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, կա մաքսային վերահսկողության հարց»․ ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանական բեռների մասին

Հարցին, թե ի՞նչ նկատի ունեն ՀՀ իշխանությունները, երբ խոսում են ադրբեջանական բեռների համար դյուրացված ռեժիմ ներդնելու մասին, ՊԵԿ նախագահը պատասխանեց․․․

Հյուրատանը կրակոցների առնչությամբ բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. Shamshyan.com

«Avenue Arzni» հյուրատանը կրակոցներ էին հնչել Արզնիի համայնքապետի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ

«Եկեղեցին հարկերը վճարում է, որեւէ խնդիր չկա»․ ՊԵԿ նախագահ

«Այս պահին Եկեղեցու՝ հարկեր վճարելու հետ կապված խնդիր չկա, նման քննարկում չկա։ Եթե թափանցիկության մասին է խոսքը, այն մասով, ինչ մասով Եկեղեցին պետք է հարկերը վճարի, այդ հարկերը վճարում են։ Այս պահին նման խնդրի չեմ առնչվել։ Ես ինքս մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում, որ մասով՝ ոչ։ Այն մասով, որն առեւտրային գործունեություն է իրականացնում,

Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղի որոշ տեսակներ. մասնագետները խորհուրդ են տալիս ժամը 11-17-ը չգտնվել արեւի ուղիղ ճառագայթների ներքո

Ասատրյանը զգուշացրեց, որ հունիս ամսին ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսները բարձր են լինելու՝ ելնելով արեգակի բարձր դիրքից, երբ ճառագայթներն ուղիղ ազդեցություն են ունենում Երկրի մակերեւույթին:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների 2024 թ.-ին իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝

«Փաշինյանը կուսակրոն կաթողիկոս չի ճարելու, մեկը կարա կուսակրոնություն ընդունի 30 տարեկանից, բա մինչեւ էդ կուսակրոն չէր, չէ՞»․ Աղազարյան

Հովիկ Աղազարյանը հավելեց․ «Իր ասելով՝ եթե ինչ-որ մեկը խախտել է, այստեղ բարոյականության հարց է դրվում։ Բայց որ հանգամանքն է ավելի անբարոյական, դա՞, թե այն հանգամանքը, որ դու մտնում ես մարդու անձնական կյանք»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031