Օրվա լրահոսը

Սա նշանակում է, որ տգիտությունը, չարափառությունը, ամբարտավանությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում. Աննա Հակոբյան

Ես կարող եմ արդեն նաեւ ուրախությամբ արձանագրել, որ Շարժման գաղափարը, այն է՝ կրթվելը մեր միջավայրում վարակիչ եւ չընդհատվող սովորույթ դարձնելը, մեծ ընբռնում եւ նույնքան մեծ աջակցություն ունի։

«Իմպիչմենտի համար 20 ՔՊ-ական պետք է ընդդիմության թեկնածուի օգտին քվեարկի, ես դա ռեալ չեմ համարում»․ Արթուր Խաչատրյանը՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածության մասին

Արթուր Խաչատրյանն ասաց՝ եթե գործընթացը գնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյանը։

ԲԴԽ-ն հետաձգեց դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը, Մասիս Մելքոնյանը ժամանակավոր անաշխատունակության մեջ է

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ քննում էր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը: Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։ Կողմերը դատական նիստին չէին ներկայացել, բայց ուղարկել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում

Աննախադեպ ձեռքբերում Հայոց ցեղասպանագիտության համար Ուրախությամբ ու հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում: Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի

«Էդմոն Մարուքյանը Նիկոլ երկուս չի, տասը Նիկոլ է, Նիկոլից տասը անգամ ուժեղ Նիկոլ է․ Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը չենք միանա»․ Հովիկ Աղազարյան

«Շատ ավելի հավանական է, որ ՔՊ խմբակցությունից գործընկերները միանան Էդմոն Մարուքյան-Հովիկ Աղազարյան-Հակոբ Ասլանյան եռյակին, քան Դավիթ Համբարձումյանին։ Եվ մենք ի՞նչ կունենանք, կունենանք 7 ամսվա ժամանակ, որի ընթացքում ՔՊ-ն զրկված կլինի վարչական լծակներից»։

Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին. Նորիկ Նորիկյան

Ակնհայտ է, չէ՞, որ այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այլ հարց է, թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ որպես ուղերձներ, ինչպե՞ս կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից․․․

Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմիններն ակտիվորեն համագործակցում են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով  աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել  իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային

«Միջազգային իրավունքը գործիք է քաղաքական առումով անվտանգության օրակարգը համալրելու համար, բայց դա միակը չէ։ Ամեն ինչ հիմնված է հաշվարկի վրա»

Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել միջազգային համերաշխության կամ փոքր պետությունների համերաշխության կոնսոլիդացիայի առումով իրավունքի նորմերի եւ կանոնների պահպանման ու ամրապնդման գործում։ Այդ համատեքստում նաեւ Կամպալայի գործընթացներում կարեւոր է ՀՀ-ի ակտիվ դերակատարությունը։ «ՀՀ-ն ունի իր դերակատարությունն առաջ տանելու, նախաձեռնելու եւ աշխատելու այլ պետությունների հետ խաղաղության եւ անվտանգության միջազգային միջավայրի կոնսոլիդացիայի առումով։ Մեր կանխարգելման օրակարգը

«Տարին կիսվել է, վերլուծե՞լ եք իրավիճակը, թե՞ այսպես կարելի է ՓՄՁ հարկային բեռը շեշտակի բարձրացնել, մինչեւ մի օր դրանից էլ չունենանք»․ Թադեւոս Ավետիսյան

Պապոյանն ասաց, որ ՓՄՁ զարգացման ռազմավարություն է մշակել կառավարությունը։ «Մենք այնտեղ թիրախավորել ենք փոքր եւ միջին բիզնեսը, դրա զարգացման համար կոնկրետ գործողությունների ծրագիր ենք մշակել»։

Արզնիում հյուրատնից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ Shamshyan.com

Կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։

Պիտի ասենք՝ էս չինովնիկը նստած, իրեն էշի տեղ է դրել. Տիգրան Ավինյանը դուրս եկավ ափերից

400 վթար է եղել մեկ շաբաթվա ընթացքում, ու մի քանի լրագրող, որ հատուկ հենց դրա վրա ֆիքսված են այլ նպատակներով, կասեն՝ տեսեք, քաղաքապետարանի խնդիրն է, մինչդեռ քաղաքապետարանի խնդիրը չէ, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը: Հիմա եկեք հասկանանք, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞վ է այդ պատասխանատու օղակը…

«Լրագրության մահն Ադրբեջանում». Հետաքննական լրագրության միջազգային կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում խորացող ավտորիտարիզմին

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Հետաքննական լրագրության OCCRP միջազգային կազմակերպությունը բավական մանրամասն անդրադարձ է կատարել թշնամական Ադրբեջանում օրեցօր խորացող (չնայած, թվում է, թե էլ տեղ չկա) ավտորիտարիզմին՝ մեդիաների ու ազատ խոսքի վրա կիրառվող մեծածավալ սահմանափակումների օրինակով։ Հոդվածի վերնագիրը խոսուն է՝ «Լրագրության մահը Ադրբեջանում» (The Death of Journalism in Azerbaijan)։ Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը

«Արձանագրվել է մաքսային եկամուտների 15%-ոց անկում, սահմանին հավաքագրումների խնդիր է եղել, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է»․ ՊԵԿ նախագահ

Երկու ոլորտ կա, որոնք բարձր աճ են ունեցել վերջին տարիներին՝ բանկային համակարգ եւ շինարարությունը, որոնց հարկային մուտքերն ավելի շատ նկատվում են այս տարի։ Այսինքն՝ կա տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճի եւ հարկային եկամուտների միջեւ խզում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը ոստիկաններին հայտնել է, որ փողոցում իրեն հրել-գցել են և հնարավոր է՝ նաև ապտակած լինեն. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցում քաղաքացուն ծեծի են ենթարկել։ Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Հակոբյանը հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում Խանջյան փողոցում քայլելիս իրեն հրել է և վայր է

Ամեն տարի աշխատավարձերը և թոշակները պետք է բարձրանան առնվազն գնաճի չափով. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%։ Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով։ Աշխատավարձերի և թոշակների ինդեքսավորումը պետք է դառնա պարտադիր նորմ։ Այսինքն ամեն տարի աշխատավարձերը և թոշակները պետք է բարձրանան առնվազն գնաճի չափով, ինչպես մի շարք երկրներում է նախատեսված։

Կոյուղաջրերը լցվել են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի նկուղ. Կամո Արեյան

Կոյուղու մի քանի դիտահորեր էլ հայտնվել են քաղաքացիների խոհանոցում եւ պատշգամբում

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի թիրախային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. Just Security

Համաշխարհային ֆինանսական հաստատությունները պետք է իրականացնեն խստացված համալիր ստուգումներ՝ բացահայտելով և կանխելով Ադրբեջանի հետ կապված ապօրինի ֆինանսավորումները, հատկապես երբ միջբանկային ծառայություններ են մատուցվում Ալիևի ցանցի հետ առնչվող բանկերին։

Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը, որը կիրականացվի 3 փուլով

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Արցախցի Կարեն Սարգսյանը` սամբոյի աշխարհի գավաթի առաջնության չեմպիոն

«Ապառաժ». Արցախցի Կարեն Սարգսյանը սամբոյի աշխարհի գավաթի առաջնության չեմպիոն Սամբոյի աշխարհի գավաթի առաջնության 58 կգ քաշային կարգում չեմպիոն է ճանաչվել «Ադամյան սամբո» ակումբի մարզիկ, արցախցի 23-ամյա Կարեն Սարգսյանը: Նա ծնունդով Շուշիից է։

«Այս թեման կարող է ներքաղաքացիական դաշտ տեղափոխվել, եկեղեցու հետևորդների և եկեղեցուց դժգոհողների միջև կոնֆլիկտի տանել»

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ:

Ապացուցվեց, որ վթարը տեղի է ունեցել Նիկոլի շարասյան համար մայրուղին խուճապահար անշարժացնելու հետևանքով. արձագանքներ ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութին

Այսինքն, որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ բարեբախտաբար այս անգամ մարմնական վնասվածքներով ավարտված վթարի հետ։ Այսպես է լինելու, քանի դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն շարասյան կողմից, նույն սցենարով ու արագությամբ երեք տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով։

Գյումրիում կայացավ Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը

Միքայել Սրբազան – Գնանք ինքներս մեզ հաղթելու։ Բագրատ Սրբազան – Ինքներս մեզ չպարտվելու նաև։ Բագրատ Սրբազանը Գյումրիում անդրանիկ գիրքը նվիրեց Միքայել Սրբազանին։ Գյումրիում կայացավ Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը: Ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար: Ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցությամբ։ Հեծանվաշքերթը մեկնարկել է Երևանի

Տեղեկություններ էին տարածվել, որ վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի․ Նարեկ Սարգսյան

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 8-ին` ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային

Եկեղեցին պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին։

Բագրատ Սրբազանը ժամերգության է մասնակցել Գյումրիում

Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ Բագրատ Սրբազանը ժամերգության մասնակցեց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում:

Լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը․ «Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը: Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ: Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին. 1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031