Օրվա լրահոսը

Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին կոչ է անում վերադառնալ իրենց տները

Սիրիական բանակի հրամանատարությունը կոչ է արել Հալեպի մարզի բնակիչներին վերադառնալ իրենց տները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը կոչ է անում քաղաքացիներին վերադառնալ իրենց տները այն բանից հետո, երբ Հալեպի մարզի արևելքի մի շարք բնակավայրերում ու շրջաններում վերականգնվել է կայունությունը և անվտանգությունը»,-ասվում է գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթում: Հայտարարության մեջ նաև նշվում է,

Դանակահարություն Աբովյանի գիշերային ակումբներից մեկում. 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները: 2017թ. փետրվարի 20-ին՝ ժամր 05:30-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Կ.Հովհաննիսյանը՝ որովայնի կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, Ա.Սարգսյանը՝

Օսկանյանին մեղրաջուր են առաջարկում, որ հիշի իր պաշտոնավարման տարիների քաղբանտարկյալներին

Օսկանյանի պաշտոնավարման տարիներին քաղբանտարկյալներ են եղել Ժիրայր Սեֆիլյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Մալխասյանը…

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 20-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Հավաքի առաջին օրը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հավաքի մասնակիցների հետ

4 ներդրումային ծրագիր ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:

Հակոբ Ավետիքյան. «Տիկին Նաիրա Զոհրաբյանի ելույթը անտեղի էր, անհամաչափ ու ջղաձիգ»

– Պրն Ավետիքյան, փետրվարի 15-ին Aravot.am կայքում տիկին Նաիրա Զոհրաբյանը արձագանքել էր նույն օրն ավելի վաղ «Հայելի» մամուլի ակումբում Ձեր եւ ՌԱԿ Կենտրոնական վարչության մյուս ներկայացուցիչների մամլո ասուլիսում հնչած որոշ մտքերի, ի մասնավորի՝ «Ծառուկյան» դաշինքից ՌԱԿ-ի դուրս թողնվելու փաստի վերաբերյալ «իշխանական տարբեր օղակների» թելադրանքով «արտաքին ու ներքին բանսարկուների» գործունեության մասին Ձեր մեղադրանքներին։ Իրավացի՞ էր տիկին

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում անակնկալներ չեն լինի

Ինչո՞ւ չի հրապարակվում ամբողջական ցուցակը

Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ հակասություն չի տեսնում. Նալբանդյան

Ոչ մի հակասություն չկա այն բանում, որ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկիր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ես այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում: Ինչպես Դուք ասացիք, այո՛, մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ոչ միայն նրա ամենաակտիվ անդամը, այլև հիմնադիրներից մեկը:

ԼՂ հանրաքվեի օտարերկրացի դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում». Հաջիև

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեին հետևող դիտորդներին Բաքուն կներառի Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: «Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվող այնպես կոչված «հանրաքվեի» օտարերկրացի «դիտորդների» անունները կներառվեն Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է Հաջիևը:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը հարված էր բանակցային գործընթացին. Նալբանդյան

Անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ոչ միայն հանգեցրեց մարդկային զոհերի, այլև լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանը դիմեց նոր ռազմական արկածախնդրության՝ պատրանքներ ունենալով, որ եթե իրեն չի հաջողվում իր դիրքորոշումը պարտադրել խաղաղության բանակցությունների ընթացքում, ապա դա կարող է անել ուժի կիրառմամբ:

Նպաստի փողը հաց ու պանիրի գումար չէ

Եթե նպաստ նշանակեն նրան` ում չէր հասնում, ապա ոչ թե քաղաքացուց են այդ գումարները գանձելու, այլ` տվյալ աշխատակցից

Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանին, բնականաբար, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարեց, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ: «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը

«Խփում էր գլխիս, հայհոյում, խեղդում». ըստ կնոջ՝ նախկին ամուսինը ողջ կյանքում ծեծել է իրեն

Մարիամ Խաչատրյանը նախկին ամուսնու հետ ապրած կյանքը «բռունցքով ծեծ» որակեց. պարբերաբար բռնության է ենթարկվել

Ժիրայր Դադասյան. «Օսկարացու էր այս պատմությունը»

Մնջախաղի թատրոնը վերջապես շենք ունեցավ

«Լարսն անվստահելի է. այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ». Ստեփան Գրիգորյան

Թուրքիան ու Ադրբեջանը կխոչընդոտե՞ն ՀՀ-ի` այլընտրանքային ճանապարհին դեպի Ռուսաստան

Հայաստանն աջակցում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծմանը. Նալբանդյան

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Երեքշաբթի Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը պատրաստվում է այցելել Իրան՝ այդ երկրի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ վարելու համար: Նախատեսվում է, որ Շուվալովն աշխատանքային հանդիպումներ

Հերմինե Նաղդալյան. Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում

 Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի ու նախորդող իրադարձությունների գնահատականների շուրջ  Իրատես  դե ֆակտո կայքը զրուցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: –Փետրվարի 20-ին ԼՂՀ–ն անցկացնում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Նախօրեին հնչեցին հայտարարություններ, որ հանրաքվեն ԼՂՀ կարգավիճակի վրա ազդել չի կարող ու չի ճանաչվի, այդպե՞ս է: -Կարծում եմ՝ Ձեր ակնարկած հայտարարությունները

Ինչ են պատասխանել ընդդիմադիրները Բագրատյանին, երբ առաջարկել է 100 հազար դոլար դնել ու ՀՀԿ-ից փող չվերցնել (Տեսանյութ)

Բագրատյանը պատմեց. «Կներեք, ես չեմ կարող գնալ ՀԱԿ-ում 7-րդ համարը դառնալ: Բացի առաջին նախագահից, մյուս 5 հոգուն չեմ տեսնում, որ ինձնից բարձր են: Կամ պետք է վիճակահանություն լինի, կամ էլ ինչ-որ մեխանիզմ: Քոքոբելյանի հետ պայմանավորվեցինք: Տեսնում եմ՝ մարդը ռեսուրսներն ավելի շատ է դնում: Ասացի՝ Խաչիկ, գիտես, ես եմ առաջարկում, արի դու եղիր առաջին համարը, բայց դրա փոխարեն ֆրակցիայի ղեկավարը ես կլինեմ: Հնարավոր է պայմանավորվել, մանավանդ, որ դեմ էին տվել:

«Պարոն Օսկանյանի գնահատականները համոզիչ չեն»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Ֆարմանյանի հակադարձումները: – Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ կրկին հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում այս տարիների ընթացքում հետքայլ ենք արել, քանի որ, իր կարծիքով, այսօր քննարկման առարկա պետք է լիներ այն, որ ԼՂՀ ժողովուրդը արդեն 25 տարի ինքնորոշված է: Ինչո՞ւ ՀՀԿ-ական իշխանությունն իր տասը

Լեռնիկ Ալեքսանյան. «Նյութական ակնկալիքներ չունեմ, ոչ էլ բիզնես պահելու խնդիր»

ՀՀԿ-ական պատգամավորը նեղացած չէ հարազատ կուսակցությունից

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 14.00-ի դրությամբ

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ փետրվարի 20-ի հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին ժամը 14.00-ի դրությամբ տվյալները հրապարակեց ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ եղիշե Արզումանյանը, ով ներկայացրեց քվեարկության մասնակիցների թիվն ըստ ընտրատարածքների։ Ընդհանուր առմամբ ժամը 14.00-ի դրությամբ հանրապետությունում 102757 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 48 115 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 46.82 տոկոսը։ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի

Բագրատյանը՝ հեռախոսի խոստումների եւ ընտրակաշառքի մասին. «Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»

Բագրատյանը հայտարարեց. «Մենք հստակ ունենք փաստը, որ մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»: Նա ասաց, որ լուրեր ունի, թե ինչպես են որոշ մարդկանց երկու տեղ գրանցել տալիս:

Ս. Հացպանյան. «Կաթողիկոսը պիտի ասի՝ Արամ, հրաժարվիր» (տեսանյութ). «Ա1+»

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Հայաստան են ժամանել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, Հայաստան է ժամանել նաեւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։  Հոգեւոր հայրերի Հայաստան հրավիրելու առիթը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ Սահակ

«Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ, իրանց շինածն էլ տեսնում ենք». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանն ասաց, որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ամեն մեկը իր պաշտոնավարման ժամանակ 200 հազարական աշխատատեղ է ստեղծել, ստացվեց 400 հազար, բայց վերջին 20 տարում 450 հազարով աշխատատեղերը պակասել են. «Այսինքն, 400 հազարը ստեղծվել է, 850 հազարը պակասել: Նման ներդրումները պահեք ձեզ, եղբա՛յր»:

ՀՀԿ-ն Ազգային ժողով է բերում «մինչեւ 35 տարեկան, բարետես, լեզուների իմացությամբ» կանանց մի խումբ

Նախորդ գումարման Ազգային ժողովում հայտնված կանանց շարքում Արփինե Հովհաննիսյանն աներկբայորեն առանձնանում էր՝ կրթությամբ, գիտելիքներով եւ, բնականաբար, արտաքինով: ՀՀԿ-ի քչաթիվ անդամներից մեկն է, որ հասարակության մեջ բացասական հույզեր չի առաջացնում, ներկայանալի է եւ ինչ-որ առումներով «պարզերես» է անում իր կուսակցությանը: Հավանաբար հենց այս ամենը նկատի ունենալով՝ ՀՀԿ-ն որոշել է այս անգամ ԱԺ բերել է՛լ ավելի շատ

Հանձնարարվել է ապահովել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը

Եվ այս անգամ պետք է արվի հնարավորը, որպեսզի առավելագույնս ապահովենք օրենքի վերոնշյալ պահանջի կատարումը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բացառված չէ, որ ընտրություններից հետո «Ելք» դաշինքը գուցե դառնա կուսակցություն (Տեսանյութ)

Մանե Թանդիլյանը վստահեցնում է, որ դաշինքի մաս կազմող կուսակցություններն ընտրություններին ընդառաջ համերաշխ են աշխատում

Վարդան Բոստանջյանը բորբոքվեց եւ լրագրողներին մեղադրեց պատվեր կատարելու մեջ. «Ձեզ ուղարկել են»

Բոստանջյանն այսպես բացատրեց, թե ինչու Ծառուկյանը չկարողացավ լայն կոնսոլիդացիա ապահովել. «Իրար գզվռտոց է, դուք կուզենա՞ք այդպիսի մարդկանց թողեք ձեր տան մեջ, բա էլ ի՞նչ կոնսոլիդացիայի մասին եք խոսում: Համակարգային մեծ փոփոխություններ կատարելու համար լայն կոնսոլիդացիա է պետք: Մենք չենք ասում՝ հիմա կստեղծենք: Всего навсего 2 մլն-անոց երկիր ենք, հո մենք Չինաստանում չենք գտնվում՝ 1.5 մլրդ-ի կոնսոլիդացնենք»:

Բակո Սահակյան. Նախատեսում ենք, որ Թալիշում բնակվելու են ավելի շատ թալիշցիներ, քան բնակվում էին

«Այն աշխատանքները, որոնք նախատեսում ենք իրականացնել ապագայում հնարավորություն է տալու, որ մենք ունենանք վերակենդանացված, վերակառուցված Թալիշ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031