Օրվա լրահոսը
«Այդ գեղեցիկ ֆանտաստիկը». արտասովոր մարդիկ ամեն բան անում են հասարակ կյանքով ապրելու համար
Բրիտանական ֆիլմերի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված երրորդ ֆիլմը «This beautiful fantastic» ֆիլմն է, որի անվանումը ռուսերեն ցուցադրության ժամանակ թարգմանվում է որպես «Фантастическая любовь и где ее найти», իսկ հայերենի ժամանակ՝ «Այդ ֆանտաստիկ սերը»: Ե՛վ հայերեն, և՛ ռուսերեն տարբերակներն, անվանումը փոխելով, ֆիլմին տալիս են ավելի սիրային ու ռոմանտիկ բնույթ, ինչն այդքան էլ այդպես չէ: Ռուսերեն տարբերակը շփոթություն
Կես տոննա կշռող եգիպտուհուն 25 տարվա մեջ առաջին անգամ տնից դուրս են բերել ամբարձիչով
Իման Ահմադ Աբուլատիին, որը կշռում է 500 կիլոգրամ, անասել դժվարություններով են դուրս հանել տնից ու տեղափոխել Մումբաի: Նպատակը նրան ճարպակալությունից բուժելն է: 36-ամյա կնոջը տեղաշարժվելուն նախապատրաստել են 10 օր: Որպեսզի Egipt Air բեռնատար օդանավով թռիչքը հաջող ընթանա, նրան հատուկ դեղանյութ են ներարկել: Արդեն Մումբաիում Իմանին հիվանդանոց ուղեկցել են ոստիկանական ուղեկցող խմբով, իսկ հիվանդասենյակ բարձրացրել ամբարձիչով:
Աշոտ Եղիազարյանին հրավիրում են բանավեճի՝ «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերի շուրջ
Նաիրա Զոհրաբյանը պնդում է՝ դրանք միանգամայն իրականանալի առաջարկներ են
Կառավարությունը 148 միլիոն դրամով շենք է վարձակալում
Այն գումարներով, որոնք հատկացվում են շենքի վարձակալությանը, կարելի էր շենք կառուցել
Մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
Նյու Յորքում մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Ռուսաստանի ԱԳՆ-ն խորը ցավով հաղորդում է, որ փետրվարի 20-ին՝ իր 65-ամյակից մեկ օր առաջ, Նյու Յորքում վաղաժամ մահացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վ.Ի.Չուրկինը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Չուրկինը մահացել է աշխատանքի վայրում: Մահվան պատճառները
Կարեն Միրզոյանն Արցախում ընդունել է Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիա): Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին: Կողմերը, մասնավորապես, քննարկել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ ուղղված երկկողմ կապերի
Նալբանդյանն ու Մոգերինին անդրադարձել են ՀՀ նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ
Շիրակի մարզպետը դեմ է դուրս եկել փոխվարչապետին. պատճառը ՀՅԴ-ի կին թեկնածուն է
Այսօր Aravot.am-ին էր դիմել Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը հաղթած թեկնածու, դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը՝ բողոքելով, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հրաժարվում է իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել։ Բանն այն է, որ մրցույթը տեղի է ունեցել հունվարի 24-ին, որին մասնակցել են երկու հավակնորդ՝ մեկը Գոհար Շահբազյանն է, մյուսը՝ այդ նույն դպրոցի
Արա Օսկանյանը փոքր եղբոր խնդիրներն է կարգավորել. Մանրամասներ առեւանգման դեպքով
«Որոշակի հարցեր էին ճշտում, ու մարդիկ անընդհատ հանրային վայրերում են գտնվել». Փաստաբան Աթանեսյանը՝ Օսկանյանի որդուն առաջադրված մեղադրանքի մասին
Լեւոն Արոնյանն առայժմ ոչ հաղթում է, ոչ պարտվում
Շարժայում մեկնարկել է շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 18 ուժեղագույն գրոսմայստերներ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայացած երեք տուրերում միավորը հաջորդաբար բաժանել է Եվգենի Տոմաշեւսկու, Մայքլ Ադամսի, այսօր՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ 1,5 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 5-ից 14-րդ հորիզոնականները: Իսկ միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որն իր անվան
Դաշնակցությունը հրապարակել է համամասնական ցուցակը
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հրապարակել է համամասնական ցուցակը
Սահմանամերձ Ազատամուտի գյուղապետը դժգոհ է
Աղջիկը, որին փորձում էին փախցնել, 2 տարի առաջ ամուսնացել է
«Տիկին Փոստանջյանը եղել է փոքրամասնության մեջ». «Ժառանգության» վարչության անդամ
«Զարուհի Փոստանջյանն ինձ համար մնում է կուսակցության առանցքային, կարեւորագույն ներկայացուցիչ». Սուսաննա Մուրադյան
Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում գտնվող Բելգիայի խորհրդարանականներին
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, ովքեր Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Բելգիայի միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու
Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լևոն Մկրտչյան
Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել են Ղևոնդ Ալիշյանի
Կարեն Կարապետյանը տուրօպերատորների միության անդամների հետ քննարկել է ներգնա տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Ներգնա տուրօպերատորների միության անդամների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի: Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնակցում են միջազգային տարբեր
Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Վիլնյուսի համալսարանի ռեկտորի հետ
Փետրվարի 20-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ժուկաուսկասի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Երևանի պետական համալսարանի և Վիլնյուսի համալսարանի միջև համագործակցության ներկա մակարդակի և այն զարգացնելու հեռանկարների շուրջ։ Արտուրաս Ժուկաուսկասը ընդգծեց, որ 2015թ-ին ԵՊՀ-ի հետ ստորագրվել Է համագործակցության հուշագիր, սակայն փոխգործակցությունը առավել խորացնելու համար անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել։ Վիլնյուսի
Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին
Աղվան Վարդանյանը՝ «Մենք քո ընկերն ենք» կարգախոսով ՀՀԿ-ին ընկերանալու մասին
Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Նախորդ ընտրություններից անցել է 5 տարի: Հինգ տարվա 4 տարին մենք եղել ենք ընդդիմություն, 1 տարին համաձայնագիր ենք ստորագրել»: Նա չհամաձայնեց, որ ընդդիմադիր ՀՅԴ-ն, քաղաքացիներին ասելով, թե «մենք քո ընկերն ենք», իրականում ընկերացավ իշխանության հետ:
«Դա նշանակում է խաբել ընտրողին». տնտեսագետը՝ Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերի մասին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերը համարում է պոպուլիստական: «Քաղաքական ուժի ծրագրով՝ առանց արտաքին քաղաքականության հստակեցման, ճիշտ չեն կարող ներկայացնել պատկերը, այն պայմաններում, երբ այսօր Հայաստանի ինքնիշխանությունը զգալիորեն զիջված է Ռուսաստանին, ընդ որում, Ռուսաստանը մեզնից ուզում է խլել մեր ինքնիշխանությունը: Այս առումով՝ ցանկացած ուժի ծրագրում, եթե չկա՝
Քննիչի որոշմամբ` Արա Օսկանյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
Մեղադրանքներ են առաջադրվել՝ մարդուն առևանգելու համար ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա
Սեյրան Օհանյանը պատասխանում է կնոջ ֆոտոսեսիաները քննադատողներին եւ սեր խոստովանում տիկնոջը
Ես շատ մեծ հարգանք ունեմ եւ սիրում եմ իմ ընտանիքը, իմ բոլոր զավակներին, նաեւ իմ տիկնոջը: Կարծում եմ, որ իմ տիկինը իմ կյանքում, համապատասխանաբար նաեւ ընտանեկան կյանքում առանձին գործունեության մեջ համապատասխան դերակատարում ունի: Գեղեցկությունը, ընդհանուր առմամբ չպետք է համեմատել շքեղության հետ: Մենք մեր ընտանիքով գեղեցիկ կյանքով ենք ապրում եւ միեւնույն ժամանակ մենք ներդաշնակ ենք ապրում մեր հասարակության հետ:
Անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու համար. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել անտառապետին: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Կռոյանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Հայանտառ»
Հայտնաբերվել է խոշոր չափերի հասնող թմրամիջոց և «Մակարով» ատրճանակ
Փետրվարի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Արգիշտի փողոցի թիվ 17 շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ, 1979 թ. ծնված Արման Ոսկանյանին, 1986 թ. ծնված Յուրի Կեցեմոնյանին, 1975 թ. ծնված Ռուստամ Սարգսյանին, 1967 թ. ծնված Դալաթ Փարթոևին և
«Հիմնական շանսերը հենց օդիոզ դեմքերինն են»
Ինչո՞ւ ՀՀԿ ցուցակում համարյա չկան Կարեն Կարապետյանի թիմից անձինք
Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ
Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին 102 757 ընտրողից մասնակցել է 65 439 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 63.68 տոկոսը։ Այս ժամի տվյալները ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հրապարակեց ԼՂՀ ՀԿՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը։ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոն
«Բանակցություններին այլընտրանք չկա». Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը
ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի համատեղ հայտարարությունը
2017 թվականի փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում է կայացել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև: Հանդիպման շրջանակներում քննարկվել են փաստաբանական և քրեակատարողական գործունեության առկա հիմնահարցերը, որոնց արդյունքներով մասնակիցներն արձանագրել են, որ չի թույլատրվում խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս,

















































