Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին. ՀՖՖ

ffa.am. Քիչ առաջ ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Գարիկ Կարապետյանը: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Նարեկ Պողոսյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենի (նստավայրը՝ ք. Հելսինկի) և կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի հատուկ հանձնարարությամբ դեսպան Էնն Լամմիլայի հետ: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնացին

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Զրուցակիցներն անդրադարձան սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները: Ստեֆան դե Միստուրան գոհունակություն հայտնեց առ այն, որ Հայաստանը,

ՀՀԿ-ականներին սատարելու չտեսնված մեթոդ՝ Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի կողմից

Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին ՀՀԿ վարկանիշային ցուցակից դուրս հանելուց հետո Գյումրու քաղաքապետը բավական բարդ իրավիճակում է հայտնվել։ Բանն այն է, որ նա պարտավորվում է սատարել ՀՀԿ-ականներին, իսկ Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուները 13 են։ Պայմանավորվածության համաձայն՝ Գյումրու քաղաքապետը սատարելու է Մարտուն Գրիգորյանին, որը ՏԻՄ ընտրություններում չառաջադրեց իր թեկնածությունը, սատարեց Սամվել Բալասանյանին՝ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով

Ալիևը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների տարբեր ասպեկտներ: Կողմերը գոհունակություն են հայտնել ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցությունից, քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հրապարակվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ամբողջական ցուցակը

Հրապարակվել է «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքի համապետական ցուցակը: Ստորեւ ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ` 1 Օհանյան Սեյրան Մուշեղի անկուսակցական 2 Մարտիրոսյան Արմեն Պավլիկի «Ժառանգություն» 3 Օսկանյան Վարդան Մինասի «Համախմբում» 4 Վարդանյան Էլինար Սուրիկի «Համախմբում» 5 Հովհաննիսյան Վահագն Ռաֆայելի «Ժառանգություն» 6 Թեւանյան Անդրանիկ Նորիկի «Համախմբում» 7 Մարգարյան Ստեփան Գրիգորի «Համախմբում» 8 Մուրադյան Սուսաննա Քարամի «Ժառանգություն» 9 Նազարյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համապետական և տարածքային ամբողջական ցուցակները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հրապարակել է ԱԺ ընտրություններում իր նախընտրական ցուցակը, որը գլխավորում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դաշինքի համապետական ցուցակում 139 թեկնածու է: Ստորեւ ներկայացնում ենք դաշինքի համապետական ցուցակն ամբողջությամբ, ինչպես նաեւ տարածքային ընտրական ցուցակներում ներառված թեկնածուներին: 1 Տեր-Պետրոսյան Լեւոն Հակոբի 2 Դեմիրճյան Ստեփան Կարենի 3 Զուրաբյան Լեւոն Արամի 4

ԱԺ ընտրություններ. օպերատիվ շտաբի առաջին նիստը ոստիկանությունում

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների  ղեկավարներ: Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց մասնավորապես իրավախախտումների

Ավազակային հարձակում՝ Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել  Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կատարի ԱԳ նախարարին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը։ Կատարի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Շիրակի մարզը նոր փոխմարզպետ ունի․ՀՅԴ-ական մարզպետը հասավ իր մուրազին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Շիրակի մարզի փոխմարզպետների թիվն ավելացել է ևս մեկով՝ 2-ի փոխարեն դառնալով 3։ Փոխմարզպետ նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Վարագյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց փոխմարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դուրս է եկել ՀՀԿ-ի շարքերից։ Թե ի՞նչ պատճառաբանությամբ է դուրս եկել ՀՀԿ-ի

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Պիտեր Մաուրերն ընդգծեց ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է

Պատրաստվում են դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին

Օդանավակայաններում ակտիվ աշխատանքներ են իրականացվում:

Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է

Ս/թ փետրվարի 16-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված՝ «Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ 25.01.2016թ. տրվել է թիվ ԵԿԴ-3879/02/15 կատարողական թերթը, որում նշված՝ «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ մաքսային պահեստում գտնվող 1488 զույգ մանկական կոշիկը ճանաչվել է տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը: Միաժամանակ, 19.01.2016թ. տրված մեկ այլ՝ թիվ

Հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ գրանցվել է

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ

Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ. համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը։ Այնուհետև Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է։ Անցկացվում

Բաց դաս` Արզականի աշակերտների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ  վարել է բաց դաս` Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ : Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է դառնում: «Գիրքը շատ կարևոր

Միայն կենցաղային աղբը հեռացնելով մեր երկիրը չի մաքրվի, զբոսաշրջիկի սիրտն էլ չենք գրավի

Զբոսաշրջիկ ու ներդրումներ բերելու համար պոչամբարների մաքրությանն էլ պիտի ուշադրություն դարձնենք:

«Գյումրին եվրոպական քաղաք է»․ 1 միլիոն եվրո՝ Եվրամիության կողմից  (Տեսանյութ)

Այսօր Գյումրի էր այցելել Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա 1 միլիոն եվրո տարածքային զարգացման դրամաշնորհ է տրամադրելու Գյումրիում մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացման համար։ Դեսպանը, որն արդեն իսկ հայտարարել է, թե Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է, այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս իր հիացմունքն արտահայտեց տաղանդներ ծնած պատմական այս քաղաքի

«Յուրաքանչյուր վնասվածքի դեպքում ծախսի կեսը հոգում է պետությունը». վնասվածքաբան Վաչագան Այվազյան

«Ըստ վիճակագրական տվյալների՝ վնասվածքներ ստացած մարդկանց  թիվը 2014- 2016 թվականների ընթացքում այդքան էլ չի փոխվել», – այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի առողջապահության նախարարության Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ռադիոլոգիայի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս Վաչագան Այվազյանը: Նրա խոսքով այս տարի կա մի այսպիսի միտում. եթե առաջ միանգամից դիմում

«Թուրքերն ու քրդերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ թուրք ոստիկանների զենքի ներքո». լրագրող. (Տեսանյութ)

Այդ օրինակով Րաֆֆի Հերմոն Արաքսը ցանկացավ ընդգծել, թե որքան է փոխվել թուրք հասարակության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ

«Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում եւ գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանն այսպես բացատրեց, թե ինչու ինքը շուտ հրաժարական չի տվել. «Հասկացեք ինձ, ՊՆ նախարար լինելը տարբերվում է այլ նախարարներից, որովհետեւ դու հիմնականում ծառայում ես հայրենիքիդ եւ շատ դժվար է հրաժարվել ծառայությունից…Ես մտավախություն ունեի, որ այդ ամենը վախի անվան տակ կարող է մեր ժողովուրդն ընդունել»:

Արմեն Բադալյան. ՀՀԿ-ի մեջ կատարվել է ուժերի վերադասավորում՝ հնաբնակներին մղելով երկրորդ պլան

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակների եւ դրանցում պարունակվող հանրությանն ուղղված քաղաքական ուղերձների մասին: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակներին՝ Արմեն Բադալյանը զարմանք արտահայտեց, որ այն գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարն ընդամենը 3-4 ամիս առաջ է մտել Հանրապետական կուսակցություն, այն

Սահմանվել է Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող երկրների ցանկը

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սահմանել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկ, որում ներառված է 50 պետություն: Անձնական տվյալները կարող են փոխանցվել ցանկում   ընդգրկված պետություն առանց Գործակալության թույլտվության: Պետություններն այս ցանկում ներառվել են ըստ 3 հիմնական չափանիշների՝ պետությունը վավերացրել է  «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան

Համալսարանում էլի «կտրել» են մի շարք ուսանողների

ԵՊՀ-ից առաջարկում են դիմել ռեկտորին, եթե սուբյեկտիվ վերաբերմունք են նկատել

Սեյրան Օհանյանը` իր 3 սխալների եւ Վարդան Օսկանյանը` իր չսխալվելու մասին. (Տեսանյութ)

Օսկանյանը վստահեցրեց, որ երբ իր գործունեությունից դուրս տեղի են ունեցել երեւույթներ, որն ինքը համարել է, որ ազդելու է ՀՀ միջազգային հեղինակությանը, ինքը մտել է նախագահի մոտ, վիճել է, բողոքել է` սկսած Ա1+-ը փակվելուց մինչեւ այլ երեւույթներ, որն իրեն դուր չի եկել:

Նա վստահեցրեց, որ ինքը այդ բոլոր կռիվները մղել է նախագահի հետ փակ դռների հետեւում, որովհետեւ դա իր ոլորտը չի եղել:

«Դա ավելի ողբերգական իրավիճակ է, քան Կարո Փայլանի կյանքին սպառնացող վտանգը». Ալի Բայրամօղլու (Տեսանյութ)

Նա օգտագործեց «ցեղասպանություն» բառը, խորհրդարանի քաղաքական ուժերն էլ համախմբվեցին ու հասան նրան, որ նա պատժվի

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը դիտորդական առաքելութիւն պիտի ուղարկէ Արցախ

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի 18 հոգիէ բաղկացած կարճաժամկէտ դիտորդական առաքելութիւնը Փետրուար 20-ին կպիտի ըլլայ Արցախ` դիտարկելու կայանալիք սահմանադրական փոփոխութիւններու հանրաքուէն: Այս մասին Թուիթըրի իր էջին մէջ գրած է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Պետօ Տէմիրճեան:  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031