Օրվա լրահոսը
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանի մոտ. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանի մոտ՝ Կարսի գավառում: Պետական Anadolu գործակալության տեսանյութը ցույց է տալիս ձյան մեջ սքողված տանկերի, հրթիռային համակարգերի հրաձգություն, թիրախների ոչնչացում, մանևրող տեխնիկա, շարժվող տանկային միավորումներ, սպիտակ արտահագուստով զինծառայողների տարբեր ստորաբաժանումներ: Թուրքիայի զինված ուժերի գրավոր հաղորդագրությունում, որը հրապարակել է Hurriyet Daily News-ը, նշված է, որ փետրվարի 14-16-ը ներառյալ եռօրյա զորավարժություններում
«Հայ-թուրքական փակ սահմանը մեծ վնաս է պատճառում ՀՀ տնտեսությանը». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Ժան Ֆրանսուա Շարպանտիեյի համոզմամբ՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարեւոր է տարածաշրջանային անվտանգության եւ ՀՀ-ի տնտեսական զարգացման համար
Սեյրան Օհանյանը գտնում է, որ Ալիկ Միրզաբեկյանին իզուր են պաշտոնանկ արել, կոռուպցիան այլ տեղ է. (Տեսանյութ)
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Ալիկ Միրզաբեկյանին իզուր են պաշտոնանկ արել. «Նա բավականին լուրջ աշխատանք է կատարել երկար տարիների ընթացքում այդ ոլորտում արդարություն մտցնելու համար: Չեմ կարծում, որ բանակն է այն միակ կառույցը, որը պետք է թիրախավորել` որպես կոռուպցիոն ռիսկերի, կաշառակերության տեղ»:
«1-ին մտավորականն եմ Թուրքիայի, որը գրել ու բարձրաձայնել է ցեղասպանության մասին». Ալի Բայրամօղլու (Տեսանյութ)
Թուրք լրագրողը դեմ է Թուրքիայի՝ ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը
Ըստ հաղորդումների` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել
Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն և Արևիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք
Հանրային խորհրդում քննարկել են գիտատեխնիկական գրադարանի հետագա գործունեության հարցը
ՀՀ կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել դադարեցնել ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեությունը, իսկ դրա վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործառույթները փոխանցել Ազգային գրադարանին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին, ՀՀ մշակույթի նախարարությանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Սակայն գրադարանի կոլեկտիվը և ոլորտի բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ դա կվնասի գրադարանի գործունեությանը, կարժեզրկի այն և
«Ես դեմ եմ եղել». Վարդան Օսկանյանը` իր պաշտոնավարման ժամանակ քաղբանտարկյալների մասին. (Տեսանյութ)
Ինձ համար Անդրիաս Ղուկասյանը միանշանակ քաղբանտարկյալ է, Ժիրայրը Սեֆիլյանը, հաց բերողը, մյուսները: Իմ ժամանակ, եթե կային, դատապարտելի է: Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում, եթե անուններ տաք, կարող է ասեմ: Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին:
«ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու
«Ապօրինություն չկա, մի փոքր դեպք էր». Օսկանյանը` իր ծառայողական մեքենայով որդու վրաերթի մասին
Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ տղան էր վարում, մի փոքր դեպք էր եղել, մեկի ոտքն էր վիրավորվել, որը մենք ամբողջությամբ օգնել ենք: 15 տարի առաջ էր, միգուցե 20, այդ դեպքը, մենք լրիվ օգնել ենք, ապաքինել ենք, ոտքն էր վնասել:
Պետական գույքի կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր
Պետական գույքի կառավարման վարչությունում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է իրականացվում, ինչի շնորհիվ վերջին տարիներին հաջողությամբ տասնյակ ներդրումային ծրագրեր են իրականացվում: Վարչության կողմից մասնավոր հատվածին տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Իսկ իրականացվող ծրագրերի ներդրումային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դրանց արդյունավետությունը: Նոր մեկնարկող ծրագրերի հետ շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման, օտարման և այլ պայմանագրերով` ոլորտի ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը
ՀՀԿ ցուցակի երիտասարդները կարող են բանավիճել խարիզմատիկ լիդերների հետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ ցուցակում մի կողմից բոլոր հին դեմքերն են, մյուս կողմից՝ կան նաեւ երիտասարդներ ու վերջիններն ինչպե՞ս են մրցակցելու հանրությանը հայտնի խարիզմատիկ առաջատար դեմքերի հետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Երբ ասում ենք սերնդափոխություն, չի նշանակում հանրությանը բացարձակ անհայտ անձանց մի հատված ցուցակներում ներգրավել: Դա նշանակում է քաղաքական
«Վարձով եմ ապրում, չունեմ այլ բնակարան` ապրելու». Սեյրան Օհանյանը` իր շքեղ կահկարասիի մասին. (Տեսանյութ)
Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, իրոք, Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ, կարծեմ` 2008-ին, ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով:
Հայ-գերմանական տնտեսական ֆորում Բեռլինում
Փետրվարի 15-ին Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո կայացավ Հայ-գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը` Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների Գերմանական «Բիթկոմ» միության և Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ: Ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը արմատական պահանջ է ներկայացնում
«Պետք է փոխել աշխատաձեւը ե՛ւ տնտեսության, ե՛ւ գիտության, ե՛ւ գրի, ե՛ւ քաղաքականության կյանքում»
«Ես այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ». Սեյրան Օհանյան. (Տեսանյութ)
Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչ խնդիրներ են եղել իշխանությունում` կոռուպցիա եւ այլն: Նա պատասխանեց. «Նախ, ՀՀ նախագահի հետ ես որեւիցե մի խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ` պետության կառավարման համակարգը ձեւավորելու եւ կառավարում իրականացնելու հարցում:
Ազգային ժողովում Կոմունիստական կուսակցությունը կունենա իր արժանի տեղը. Տաճատ Սարգսյան
«Բազմաշերտ է մեր ցուցակը, եւ չենք կասկածում, որ նրանց մասնակցությամբ անպայման մենք կհասնենք հաջողության»
«Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ ունեցել եմ, բայց բաժակի մեջ թքել չի եղել». Սեյրան Օհանյան
Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների ասուլիսում լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին` 2005-ին, երբ դուք պաշտոնավարում էիք Արցախում, արդյոք ձեր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել եք Պավլիկ Մանուկյանին, թե՞ ոչ, արդյոք թքե՞լ եք նրա ջրի բաժակի մեջ, որովհետեւ Պավլիկ Մանուկյանը այդ մասին հայտարարել է: Նա պատասխանեց. «Անսխալական մարդիկ չեն լինում: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ
Ըստ Խոսրով Հարությունյանի ինչո՞ւ քաղաքական միավորները հայտերը ԿԸՀ ներկայացրին վերջին պահին
«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց ընտրական գործընթացների ու զարգացումների իր պատկերացումների մասին: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այս անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած քաղաքական բոլոր ուժերը իրենց նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին սահմանված ժամկետի վերջին ժամերին, նա ասաց. «Մինչ իմ կարծիքը հայտնելը ձեր ուշադրությունն ուրիշ պահի վրա
ՀԴԿ կառույցները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց առաքելությունը կլինի արձանագրել ընտրական գործընթացի հակաիրավական երևույթները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհուրդը փետրվարի 16-ին, իր լիազորությունների սահմաններում, որոշեց չմասնակցել ապրիլին կայանալիք միջոցառմանը՝ խորհրդարանական ընտրություններին: Պատճառները հիմնավոր են, սակայն այսօր զերծ կմնանք դրանք հրապարակելուց, որպեսզի ոմանց չթվա, թե արդարացում ենք փնտրում: Ապրիլյան միջոցառման վերաբերյալ քաղաքական և բարոյական մեր գնահատականները կներկայացնենք ընտրությունների ավարտին: Մինչ այդ, ՀԴԿ կառույցները, մեր համակիրները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց
Ես ամեն օր աղոթում եմ քո և զինակից ընկերներիդ համար
Պահպանիր քեզ հանուն ինձ՝ քրոջդ, հանուն ծնողներիդ, հանուն հարազատներիդ:
Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար
www.investmentprojects.am կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Կայքում առկա են 35-ից ավելի ներդրումային ծրագրեր: Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի
Էդուարդ Շարմազանովը չմտաբերեց ՀՀԿ հիմնադիրներից Կարապետ Կարապետյանին
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ ՀՀԿ հիմնադիրների շարքում մտաբերել Կարապետ Կարապետյանի անունը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ 9 հիմնադիրներից մեկը՝ Կարապետ Կարապետյանը, հայտարարել էր, որ ներկայիս Հանրապետականը շեղվում է 1990-ի ապրիլի 2-ին իրենց հիմնադրած կուսակցության սկզբունքներից: Նա պնդում էր, որ ՀՀԿ-ն իրավունք չունի այսպես կոչվելու և իրավաբաններին կոչ էր անում միանալ իրեն ու
Տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է. 2 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը, 2 անձ ձերբակալվել է: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինի մուտք են գործել 1927թ. ծնված տղամարդու բնակարան և գաղտնի հափշտակել խոշոր
«ՀՀԿ-ից լինեի, կասեի՝ ճշտի կողմնակից եմ»
Ի՞նչ կապ ունի Հարություն Առաքելյանը ՌԱԿ-Գագիկ Ծառուկյան բանակցությունների առկախման հետ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ ՌԱԿ-ում ներքին խնդիրների` Սփյուռքի եւ հայաստանյան կառույցի միջեւ առկա անհամաձայնությունները այս օրերին հրապարակայնացնելու մեջ դերակատարում է ունեցել ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք. այդ խնդիրների պատճառով «Ծառուկյան» դաշինքում առկախվեցին ՌԱԿ-ի բանակցությունները: ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը
«Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթ քայլերը. Ազատել հարկերից, ավելացնել աշխատավարձը եւ այլն
1. Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել: 2.2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: 3.Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից: 4.Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ
Դատապարտյալները բողոքում են հանձնաժողովից. «Առանց մեզ տեսնելու, կամ 2 բառ խոսելուց որոշում են՝ փոխվե՞լ ենք, թե՝ ոչ»
Վաղաժամկետ ազատման համակարգում ինչ փոփոխություններ են նախատեսվում
Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։ 2017թ. փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին: Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից: Դեպքի
«Մենք ընկալվում ենք՝ որպես այլ երկրի կցորդ». Օսկանյանն ու Օհանյանը քննադատում են իշխանություններին
Վարդան Օսկանյանը քննադատեց՝ հայտարարելով, որ միջազգային ասպարեզում ՀՀ-ն իր հեղինակությունը լրիվ կորցրել է, ՄԱԿ-ում խայտառակ քվեարկություններ ենք անում, մենք ընկալվում ենք՝ որպես այլ երկրի կցորդ: Ղարաբաղի հարցում էլ հետքայլ ենք արել, միանշանակ:
Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում
ԴԱՀԿ աճուրդում անգամ 112 դրամով վարելահող է վաճառքի հանված ԴԱՀԿ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ինչ ասես, որ աճուրդի չի հանում՝ է՛լ մանկական ու կանացի կոշիկներ, է՛լ կանացի հագուստ, է՛լ լուսացույցներ ու նարգիլեի ծխախոտներ, ալրաղաց ու անասնագոմ, տնամերձ հողատարածքներ: Աճուրդում գերակշռում են բնակելի տներն ու բնակարանները, ոսկյա զարդերը, հողատարածքները, որոնց մեծ մասը վարելահողեր են: Պարզ
Ադրբեջանում պատերազմի «հանրային պահանջ» է ստեղծվում
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրականացնել Ջոջուկ Մարջանլու գյուղի բնակեցման շուրջ քարոզչական գործողությունները, ինչը իր մեջ պարունակում է մի շարք խորքային վտանգներ: Ինչպես հայտնի է, Բաքվում հայտարարում են թե ազատագրել են Ջեբրաիլի շրջանի Ջոջուկ Մարջանլու գյուղը և ակտիվորեն փորձում են այն բնակեցնել: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ իրականում Ադրբեջանը չի ազատագրել այդ գյուղը, այլ ընդամենը


















































