Օրվա լրահոսը

Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

Երկրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ.Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գորիսում հրդեհի հետևանքով այրվել է «Նիվա» ավտոմեքենա. վնասվածքներ է ստացել 35-ամյա երիտասարդ

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժնում գրություն է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.15-ի սահմաններում Արտուշ Հ.-ին պատկանող տան հարակից ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված, Նորիկ Ղ.-ին պատկանող «Նիվա» ավտոմեքենան, իսկ Արտուշ Հ.-ի որդին` 1982 թ. ծնված Վիգեն Հ.-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել

Բուլղարացի խորհրդարանականներին ներկայացվել են ապրիլյան քառօրյա պատերազմի մանրամասներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 18-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծել է, որ Հայաստանն ու Բուլղարիան եղբայրական երկրներ են, ունեն պատմամշակութային սերտ կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանն անդրադարձել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա մակարդակին եւ կարեւորել

Եկող ձկան առավոտը

Սերն անխուսափելի է, ինչպես մահը, երեւանյան վերահաս ցրտի միջով քայլելով՝ մտածում էի ես: Այո, ինչպես մահը, որը վերջակետ է դնում բոլոր հարցականներին եւ ամեն ինչ դարձնում հասկանալի: Եվ եթե Սերը Է, ապա պիտի որ ինքն էլ ազատագրի մեզ բոլոր ինչուներից… Եվ քանի որ համոզված եմ, որ սերը Է, կա ու շնչում է մեր մեջ ու

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանը փորձում է վերջնականապես ձախողել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր միջոցները

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը հարցականի տակ է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության ժամկետը լրացել է, սակայն երկարացման վերաբերյալ չկա որեւէ հայտարարություն: ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս ձեռնպահ է մնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններից ու կենտրոնական գրասենյակում ընթացող քննարկումների մասին մանրամասներ հրապարակելուց: Այն, որ այս հարցում մեծ դերակատարություն ունի Ադրբեջանը, ակնհայտ է: Դեռ հունվարին Ադրբեջանի

Հարո Ստեփանյան-ֆեստը հնչեցնում է հայ կոմպոզիտորների՝ տասնամյակներ չհնչած գործերը

Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակներում ներկայացվել են Հարո Ստեփանյանի կամերային ստեղծագործությունները։ Երկու բաժնից կազմված երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի դաշնամուրի համար գրված պրելյուդները և ռոմանսները։ Կամերային այս համերգը փառատոնի շրջանակներում հետաքրքիր համագործակցության օրինակներից է. փառատոնը միշտ բաց է շնորհալի երիտասարդ երաժիշտների համար, և այս համերգին ելույթ ունեցան

Մեկն ուզում է հյուրանոցի բիզնեսն ընդլայնել, մյուսը՝ գազին այլընտրանք էժան վառելիք արտադրել

Ինչ են առաջարկում Կոտայքի մարզի ներդրողները «ԱԲԷՍ Լեդերս» ընկերությունը պատրաստվում է 150 աշխատատեղ բացել Բյուրեղավանում` կաշվի եւ կաշվե իրերի արտադրություն հիմնելով: Այս ընկերության ներդրումներն ուղղվելու են տեղական գյուղատնտեսական հումքը՝ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մորթիներ, վերամշակելուն: Ընկերության հայտից տեղեկանում ենք, որ պատրաստվում է ներդնել 873 միլիոն դրամ, եւ որ իտալական «Լեկսուս լեզերս Բյանկետի Քրիստիանո» ընկերության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևան քաղաքում Փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ  

Նալբանդյանն անդրադարձել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի խնդրին (Տեսանյութ)

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ

Քաղաքացին՝ փաստաբանի դեմ

Փաստաբանը միջնորդել էր արգելանք դնել իր նախկին պաշտպանյալի մոր գույքի վրա Փետրվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ, հրավիրվել էր Կարապետ Յափունջյանի հայցով նախնական դատական նիստ: Պատասխանող կողմը ՀՀ փաստաբանների պալատն էր, որը ներկայացնում էր Գեւորգ Մկրտչյանը: Քաղաքացին խնդրում էր, որպեսզի դատարանը հնարավորություն տա իր քաղաքացիական գործը շարունակել

«Նրանց համար դուք արդեն «հոպարներ» էիք». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Երկրապահը

ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Մյունխենում

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես՝ «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ

«…որ հավե՛րժ ապրի՝ Հայաստան Աշխա՛րհ»

Սա Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» անտիպ պոեմի վերջին տողն է Այսօր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը կդառնար 72 տարեկան: «Առավոտը» հանդիպեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանին, որի հետ բանաստեղծը մտերիմ էր: Տեղյակ լինելով, որ գրականագետը ծանոթ է Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» անտիպ պոեմին, խոսք խնդրեցինք

Իշխան Զաքարյանը չվերընտրվեց ԵԿՄ վարչության անդամ

Նա համագումարին ներկա չէր

Էդվարդ Նալբանդյանն Ալան Դունկանին ներկայացրեց ապրիլյան պատերազմի` հակամարտությանը հասցված նվասը (Տեսանյութ)

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին: Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը: Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ

Ռուսաստանի սահմանապահները Հայաստանում (անիմացիոն տեսանյութ)

25 տարի առաջ Հայաստանը նորանկախ պատերազմող երկիր էր և կարող էր խնդիրներ ունենալ հարևանների հետ սահմանների պատշաճ վերահսկման հարցում: Ըստ այդմ, 1992 թվականին ստորագրվեց սահմանապահների մասին հայ-ռուսական համաձայնագիրը: Համաձայն որի, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները ժամանակավոր վերահսկելու էին դաշնակից Ռուսաստանի սահմանապահները։ Տարիների ընթացքում Հայաստանը ոտքի կանգնեց, ստեղծեց իր սահմանապահ զորքերը,  սակայն, սահմանների վերահսկողության հարցում տեղի

Հենրիխ Մխիթարյանը թեթեւ մրսածություն է ունեցել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Եվրոպա լիգայում «Սենտ Էտյենի» հետ հանդիպումից հետո BT Sport-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե Հենրիխ Մխիթարյանն ինչու չմասնակցեց այդ խաղին: «Միկին առավոտյան մարզաբազա եկավ  թեթեւ մրսածությամբ: Մարզչական շտաբը հույս ունի, թե Մխիթարյանը, որն անցած նոյեմբերից խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում եւ 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն

Որքան են ապրել մարգարեները

Մարդկանց միշտ հուզել ու հետաքրքրել է, թե քանի տարի են իրենք ապրելու: Մի մասը նայում է ձեռքի ափի մեջ, կամ նայել է տալիս գուշակին, գնչուին… Ուրիշները փնտրում եւ դիմում են աստղագետների, աստղագուշակների, ճանաչված, հայտնի մասնագետների, մարդկանց, ովքեր ճիշտ գուշակություններ են անում եւ իրենց տարածաշրջանում հեղինակություն ունեն: Օրինակ՝ Վոլֆ Մեսինգը Ադոլֆ Հիտլերի համար ճիշտ գուշակել էր,

Նավասարդ սրբազան. «Չգիտեմ՝ ժողովուրդը կորոշի»

ԵԿՄ համագումարին ներկա էր նաեւ ԱՀԹ առաջնորդական փոխանորդը

Լրջություն չկա մեջը, մեզ ուրիշ բան է պետք

Այս կամ այն գիրքը ընտրելիս մարդիկ տարբեր սկզբունքներով են առաջնորդվում: Ոմանց համար կարեւոր է գրքի արտաքին ձեւավորումը, կամ՝ թե ինչ չափով է գովազդված, իսկ ավելի փորձված ընթերցողի համար կարեւոր է իր նախընտրած գրականությունը: Այս ամենով հանդերձ, գրողն ամեն տեսանկյունից պետք է կարողանա գրավել իր ընթերցողին եւ բավարարի նրա պահանջները: Այժմ փորձենք պարզել՝ արդյոք հայ ժամանակակից

«Այնպես չի, որ ՀՀԿ-ն Գյումրիում միշտ շատ ձայն է հավաքել». Արման Սահակյան

ՀՀԿ-ական պատգամավորը՝ Վարդան Ղուկասյանի առաջադրվելու մասին

20 տոննա մարդասիրական օգնություն` Սիրիային

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

«Հայտնվեցին քաղբանտարկյալնե՞ր». Վահրամ Բաղդասարյանը՝ Սեյրան Օհանյանին

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նախկին ՊՆ-ի հայտարարությունը տրամաբանական չի համարում

Էդվարդ Նալբանդյանը քննարկել է միջազգային հրատապ խնդիրներ (Տեսանյութ)

Փետրվարի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Ղեյթին։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվեց հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։ Հայաստանի արտգործնախարարն

Երկրաշարժ` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում

Փետրվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031