Օրվա լրահոսը
Ջոն Լենոնի ջարդված ակնոցը վաճառվել է աճուրդում
Բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի կլոր արևապաշտպան ակնոցը աճուրդում վաճառվել է 4500 դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ryedale Auctioneers աճուրդի տան ներկայացուցիչ Անգուս Էշվորթին: «Լոտի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծ է եղել: Այն ձեռք է բերել մասնավոր հնահավաք, որը գնումը կատարել է հեռախոսով»,- ասել է նա: Խոսքը, մասնավորապես, այն ակնոցի մասին
«Ինչի՞ց նեղվեմ, չէ՜…». Սուրիկ Խաչատրյանը սատարելու է ՀՀԿ-ին
Նախկին մարզպետը չասաց՝ իրեն այլ պաշտոն առաջարկե՞լ են
Սերժ Սարգսյանի շախն ու մատը
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ՕՐՕ-ի փոխարեն առավել ազնիվ կլիներ կոչել «Սասնա ծռեր-2», քանի որ թե՛ Օսկանյանը, թե՛ Հովհաննիսյանը պաշտպանել են «ընդդիմադիրների» պայքարի նոր ձեւը` զենքով իշխանության տապալման մշակույթը քաղաքական դաշտ մտցնելը:
Նոր մանրամասներ` Վարդան Օսկանյանի որդու գործով
2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն
«Ցանկություն որ չունենայի՝ ո՞նց կլիներ». Առաքել Մովսիսյան
ՀՀԿ պատգամավորը ժողովրդի ցանկությամբ է առաջադրվել
«Ես որեւէ թիմում չկամ». Սերգո Կարապետյան. «Հրապարակ»
«Հիմա ամեն ինչ էլ սպասելի է, անսպասելի ոչինչ չկա, այնպիսի բաներ են տեղի ունենում, որ չես կարող ոչինչ անել»,- օրեր առաջ այսպես պատասխանեց նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին մեր հարցին։ Հիշեցնենք, որ Կարապետյանները եւ Աբրահամյաններն «Արտֆուդի» համասեփականատերերն են։ Կարապետյանը քաղաքական հարցերով այժմ չի զբաղվում․ «Ես ինձ կտրել եմ այդ ամենից
ԱՄՆ նախագահների վարկանիշային աղյուսակում Օբաման 12-րդն է
Ամերիկացի պատմաբանները կազմել են ԱՄՆ բոլոր նախագահների վարկանիշային աղյուսակը, որում ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: C-SPAN հեռուստաալիքի տվյալներով, որը հենց կազմել է վարկանիշային աղյուսակը, Բարաք Օբաման իրեն լավ է դրսևորել տնտեսական կարգավորումներում, և այս կետով նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Ամենավատ ցուցանիշը Օբաման ցուցաբերել է կոնգրեսի հետ փոխհարաբերություններում (39-րդ հորիզոնական) և
Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Աբովյան քաղաքում սիրիահայ, 30-ամյա Նժդեհ Բերբերյանին ազատությունից ապօրինաբար զրկելու և սպանության սպառնալիքի տակ առևանգելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ա.
Միգուցե պատահական չէ, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը. «Ազգ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը չկա ցուցակում, նրան 4 տարվա անընդմեջ բնակության տեղեկանքը չեն տրամադրել, չնայած` Էդուարդ Շարմազանովն ասում էր, թե, միեւնույն է, նա լինելու է վարչապետի ՀՀԿ թեկնածուն: Բայց ե՞րբ, մինչեւ 2018 թվակա՞նն ընդամենը: Այսինքն` ի՞նչ է դուրս գալիս. Սերժ Սարգսյանն, իրոք, գոնե սկզբի համար ոչ Ազգային ժողովի նախագահի, ոչ վարչապետի հավակնություն չունի փաստորեն (պատգամավոր պիտի
Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը: Ըստ նախնական կանխատեսումների` դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:
«Փոզիջումների գնալու ցանկություն չկա». Ստեփան Գրիգորյան. «168 ժամ»
«Չեմ կարծում, թե Մյունխենի նախարարական հանդիպումն ինչ-որ բան կփոխի և հակամարտության գոտում, և խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը, մասնակցելով թե նախագահական, թե նախարարական հանդիպումների, այլ նպատակներ է հետապնդում»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն, անդրադառնալով փետրվարի 16-ին
«ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարներ չկան». ի պատասխան Արթուր Բաղդասարյանի. «Ժողովուրդ»
«Ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- մի քանի անգամ
Փաստորեն՝ ոչինչ, որ օրենքը խախտվել է եւ ուղիղ մեկ տարի համագումար չի հրավիրվել. «Հրապարակ»
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը, ով պատգամավորի թեկնածու է, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամների եւ համակիրների` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված՝ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուներին չգրանցելու մասին հայտարարությունը որակեց խիստ կասկածելի, քանի որ գրված չէ, թե կոնկրետ ովքեր են բողոքում։ Ինչ վերաբերում է վարչության ոչ լեգիտիմությանը, ապա ասաց, որ իր համար հիմք են
ՀՅԴ տարածքային ընտրական ցուցակները
ՀՅԴ-ն հրապարակել է տարածքային ընտրական ցուցակները: Ստորեւ ներկայացնում ենք 13 ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուներին: ԹիՎ 1 ընտրական տարածք Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն Առաքելյան Ռուզաննա Հակոբի Բասենցյան Երվանդ Ռուբիկի Գեղամյան Վահան Րաֆիկի Լոքյան Սերգեյ Դավիթի Խաչատրյան Արթուր Երջանիկի Կարապետյան Սարգիս Եղիազարի Հովհաննիսյան Ջիվան Եղիշի Մանուկյան Լիլիթ Արծրունու Շահբազյան Արտյուշ Վարդգեսի Ռուստամյան Արմինե Եզնակի ԹԻՎ
Ու՞ր են անհետացել բանկերի տրամադրած 1 միլիարդ դոլարի վարկերը. «ՀԺ»
Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետեւող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել: Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով: Եթե շատ կոպիտ ու պատկերավոր նկարագրենք, միայն անցած տարի տնտեսության մեջ պետք է ներարկված լիներ լրացուցիչ մոտ մեկ միլիարդ դոլար, որն էլ պետք է
ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ոչ միայն անտեսվում, այլ ներքին պառակտումների են ենթարկվում. «Ազգ»
Ի վերայ այսր ամենայնի, ինչպես ասում են, սփյուռքյան մյուս երկու` ավանդական կուսակցություններին (վերջին 95 տարվա ընթացքում սփյուռքը չի կարողացել 4-րդը ստեղծել, հակառակ բազմաթիվ փորձերին), ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ոչ միայն անտեսվում, այլ ներքին պառակտումների են ենթարկվում, որը գործնապես քաջալերվում է հայրենի իշխանությունների կամ իշխանական տարբեր օղակների կողմից: Դրա վառ ապացույցը «Վերակազմյալ հնչակյան» անունով միանձնյա մի «կազմակերպության»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀԿ ցուցակն ավելացրել է կուսակցությունից նեղացածների թիվը. «Փաստ»
Ներկայացնում ենք հատված ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից. – Պարոն Շարմազանով, որոշ ՀՀԿ–ականներ, որոնց հետ ՀՀԿ–ն խոսել էր, նրանց առաջարկ էր արվել առաջադրվելու, վերջին պահին դուրս մնացին ցուցակից, էսպիսով ավելացավ ՀՀԿ–ից նեղացածների թիվը: Չե՞ք կարծում, որ թիմի հանդեպ նման մոտեցումը թուլացնում է այն ու ՀՀԿ–ից նոր նեղացածներ ավելացնում: – Նեղանալը քաղաքական կատեգորիա չի: Բոլոր
Երբ դու զոհաբերում ես քո սուվերենությունն ու ի պատասխան ոչինչ չես ստանում, չգիտեմ` ինչպես է դա կոչվում. Արեգ Գալստյան. «168 ժամ»
Ներկայացնում ենք հատված պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ հարցազրույցից. «Հայաստանն արդեն իր սուվերենության մի մասը տվել է ԵՏՄ-ին, ինչն ընդունված է նման կազմակերպությունների պարագայում: Բայց դրա հետ մեկտեղ՝ պետության համար դժվարին պահերին դու կարող ես ապավինել տվյալ կառույցին: Հենց դրա համար էլ պետությունը զոհաբերում է իր ազգային սուվերենության մի մասը՝ փոխարենը ստանալով ինչ-որ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Այ Ռուբո, ումի՞ց ես պակաս, Որ ընդդիմության ցուցակներում չկաս:
Անցած գիշեր դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -30, Ծաղկահովտում -28, Գավառում , Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում -26…-27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում
Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: Նախարարից հետաքրքրվեցինք, երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,-
Հակահարվածների ժամանակը
Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ես տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող կին պատգամավորներից լսում եմ՝ եթե մեկը համարձակվի իմ կուսակցության եւ հատկապես իմ կուսակցության առաջնորդի հասցեին սխալ բան ասել, հակահարվածը սարսափելի կլինի: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները երեկ բողոքեցին, որ իրենց դեմ արշավ է սկսված, ուստի նրանք նախապատրաստում են հակահարվածներ: Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան գրառումներում իր հետ
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը
Գորիսի, Կապանի և Թալինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Կապանի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման
Հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ
Փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը: Բքի պատճառով փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Թամար Հովհաննիսյանը լրագրողներին «դաս» տվեց. «Մի քիչ creativity ունեցեք»
Օրերս բողոքի երթ էի լուսաբանում, որի մասնակիցների մեջ էր նաեւ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Նրան որեւէ լրագրող չմոտեցավ, որովհետեւ այնքան շատ է խոսել ու տարբեր հարթակներից հայհոյել բոլորին, որ արդեն կրկնվում է: Չնայած լրագրողներից որեւէ մեկը դերասանուհուն չմոտեցավ ու հարցազրույց չխնդրեց, բայց նա իրեն իրավունք վերապահեց ուղղորդել գործընկերներիս: «Մի քիչ creativity ունեցեք, նոր մարդկանց խոսեցրեք, միայն
Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին. ՀՖՖ
ffa.am. Քիչ առաջ ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Գարիկ Կարապետյանը: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Նարեկ Պողոսյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր


















































