Օրվա լրահոսը

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նոր կասկածյալ է ձերբակալվել. «Ազատություն» ռադիոկայան

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր կասկածյալ է ձերբակալվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով: Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կասկածյալը, որի ինքնությունը չի հրապարակվում՝ անվտանգության նկատառումներով, հեռախոսազրույցներ է ունեցել մարդասպանի հետ:   Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

«Ոչ մեկին դեմ չենք». ԲՀԿ-ն ցուցակները բերեց ԿԸՀ (Տեսանյութ)

«Կարծում եմ՝ հաղթելու ենք»,-ասաց ԲՀԿ ներկայացուցիչը

Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը վաստակել են իրենց աշխատավարձը

«Թուրքիայից չստիկ բերելը եւ նախկին գործարանի տարածքում վաճառելը տնտեսություն չի»

ՀՀԿ-ն ԿԸՀ եկավ կոնյակով եւ «բոնբոներկայով» (Տեսանյութ)

Կուսակցության ցուցակում փոփոխություններ չկան

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 4 աշխատակցի: Ի դեպ, թեպետ նախաքննության ժամանակ ուղեկցող պահակախմբի

«Ես որեւիցե բանից չեմ վախենում». Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ Արմավիրում գեներալների հետ մրցակցելու մասին

Հարցին՝ Սերժ Սարգսյանը պե՞տք է հեռանա քաղաքականությունից՝ Ճոյտը պատասխանեց. «Մենք նման պահանջ չենք դրել մեր առաջ՝ Սարգսյանը կհեռանա, թե չի հեռանա: Մենք այսօր գնում ենք ընտրությունների, ներկայացրել ենք մեր ծրագրերը, ինչը ժողովուրդը հավանության կարժանացնի»:

Հայաստանը տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքերը 21 կետով

Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրների շարքում, ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: Նախորդ տարվա արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված պատմական լավագույն արդյունքին: Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր

«Դու հլը փոքր ես, կմեծանաս, կհասկանաս». Վարդան Ղուկասյանը՝ լրագրողին

Դուք Հովիկ Աբրահամյանին տեսնո՞ւմ եք այս դաշինքի հետեւում՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես Հովիկ Աբրահամյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, հարգում եմ Հովիկ Աբրահամյանին, բայց երկար ժամանակ է, նրան չեմ տեսել, ոնց որ վարչապետ է եղել եւ մինչեւ այսօր չեմ տեսել: Ոչ զանգել ենք, ոչ խոսել ենք»:

Զաքիր Հասանովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ բանակների ղեկավարության հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առանձին հանդիպումներ է ունեցել Բաքվում գտնվող Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Վալերի Գերասիմովին Բաքվում ընդունել են Ադրբեջանի իր գործընկեր Նաջմեդդին Սադիքովը և այդ երկրի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված մարդիկ կառաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով

Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի հաջորդ համարներն են`Մանե Թանդիլյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան, Հայկ Կոնջոյան, Արայիկ Հարությունյան, Խաչիկ Սիմոնյան: Էդմոն Մարուքյանն ասաց նաեւ, որ

Ահա թե ինչպես է պետք վերաբերվել հին շենքերին

Լոնդոնի կենտրոնում երեք կողմից երկնաքերներով շրջապատված այս հին շենքի մասին Հայաստանում կասեին՝ ճարտարապետական արժեք չի ներկայացնում, գուցե նաեւ «սարայ» է, եւ անհապաղ կկազմաքանդեին՝ անորոշ հեռանկարի խոստումով, թե երբեւէ այն կվերստեղծվի այլ տարածքում: Մինչդեռ բրիտանական մեգապոլիսում, թեկուզ ի հաշիվ ճարտարապետական տեսքի ամբողջականության, որոշում է կայացվել պահպանել պատմական ժառանգությունը:   Լուսանկարը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ   «Առավոտ» 15,02.2017

«Ուզում ես ձեռքիդ մեջը ձվածեղ արա կերցրա, երկրորդ կարգի այրվածք ստացի՝ ասում են՝ էդպես պիտի լիներ». Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

Հարցին՝ հասարակության մի հատված կա, որ համոզված է՝ Գագիկ Ծառուկյանը հարկերը չի վճարում եւ բարեգործություն է անում՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դե, չարերն էլ շատ բաներ են ասում, շատ չար մարդիկ կան, ուզում ես ձեռքիդ մեջը ձվածեղ արա կերցրա, երկրորդ կարգի այրվածք ստացի՝ ասում են՝ էդպես պիտի լիներ կամ ինչ-որ մի բան»:

Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ ցուցակը հերթական խորամանկությունն է

Լեւոն Զուրաբյան. «Կարեն Կարապետյանն էլ է մի խորամանկություն, Վիգեն Սարգսյանն էլ է մի խորամանկություն»

Ովքեր կներկայացնեն «Առաքելություն» կուսակցությունը «Ծառուկյան» դաշինքի կազմում

«Առաքելություն» կուսակցությունը, հիմք ընդունելով կուսակցության 3-րդ համագումարի կողմից ընդունված բանաձևը, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» և «Ալյանս» կուսակցությունների հետ կազմել է «Ծառուկյան» դաշինքը: Կուսակցությունը դաշինքի կազմում ներկայացված կլինի համամասնական հետևյալ ցուցակով` 1. Մանուկ Սուքիասյան 2. Վահե Հովհաննիսյան 3. Մարինե Եփրեմյան 4. Գագիկ Մամուլյան Թիվ 1 ռեյտինգային ընտրատարածքում առաջադրվել է Մանուկ Սուքիասյանը: «Առաքելություն» կուսակցության Քաղաքական

«Ելք»-ի տասնյակի թեկնածուների անունները. Զարուհի Փոստանջյանը ցուցակում չկա (Տեսանյութ)

Խաժակյանը վստահեցրեց, որ իրենց թեկնածուները մրցունակ են ընտրատարածքներում

Հայտնի են «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը, որի նպատակն է խրախուսել 2016 թվականի ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժևորել նրանց ձեռքբերումները և գործունեությունը, ներկա են գտնվել նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Մրցանակակիրների ընտրությունը կատարվել

84 տարեկան հասակում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը

ՀՀ կենտրոնական բանկը մեծ վշտով հայտնում է, որ կյանքի 84-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ՝ Իսահակ Աբասի Իսահակյանը: Նա մեկն էր այն եզակի անձնավորություններից, ով իր աշխատանքային գործունեությունը սկսել և շարունակել է նույն հիմնարկի՝ նախկին ԽՍՀՄ Պետբանկի, ներկայիս՝ Կենտրոնական բանկի պատերի ներքո՝ իր մասնագիտական, մարդկային

«Աղջիկ ջան, ես էդքան նմա՞ն եմ Օսկանյանին». Ծառուկյանը՝ իր խարիզմայի մասին

Այսօր Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց ՝ ձեզ խարիզմատիկ գործիչ են համարում, ո՞րն է ձեր խարիզմայի գաղտնիքը: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ, ժողովրդին հարցրեք: Երեւի իմ բարությունը, կամեցողությունը»: Մեր հարցին՝ հաղթելո՞ւ եք, ի՞նչ ակնկալիք ունեք՝ նա պատասխանեց. «Եկել ենք հաղթելու համար, բայց դա մեզնից կախված չի, կախված է ժողովրդից: Մենք ասեցինք ինչ կարող ենք անել: Մտածողը, ընտրողը

«Իշխանափոխություն արդեն տեղի է ունեցել, ուղղակի մարդիկ դա չեն տեսնում»

Արմեն Ռուստամյանը՝ «աջաբսանդալային» դաշինքների եւ իշխանական համակարգը փշրելու մասին ՀՅԴ-ն հայտարարել է, որ ընտրություններին գնում է առանձին ցուցակով եւ այսօր հրապարակելու է ՀՅԴ համամասնական եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցուցակները: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ իրենք ամեն ընտրատարածքում էլ ունեն հեղինակություն վայելող մարդիկ, որոնց առաջադրելու են: «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ ասում են՝ բացի Հակոբ

ՀՅԴ-ն բերեց ցուցակները (Տեսանյութ)

Թեկնածուների ընդհանուր թիվն է 171

«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի». Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի: Հովիկ Աբրահամյանը ասել ա, դուք պարոն Հովիկ Աբրահամյանին ձեր հարցերը տվեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն այսպես հերքեց լուրերը, որ իրենց դաշինքի հետ է նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեր հարցին՝ հիասթափվա՞ծ եք, որ լայն կոնսոլիդացիա չհաջողվեց ապահովել, լայն դաշինք ստեղծել՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ո՞վ ա մեղավոր, որ չապահովվեց,

Տիգրան Ուրիխանյանը ներել է Անի Հովհաննիսյանին. «Ա1+»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներել է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին եւ տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի: Այսպիսի դիմում այսօր պատգամավորը մուտք էր արել դատարանի գրասենյակ՝ նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին՝ տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով: «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: 

«Նախագահը մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումն է». Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (Տեսանյութ)

Էսօր ցանկացած մարդ կարող է գեղեցիկ ծրագիր գրել, բայց պետք է նայես էդ մարդու անցած ճանապարհը, նա ի վիճակի՞ է ծանրության տակ մտնելու: Ես այս հողից ծնված սովորական աշխատող ընտանիքի մարդ եմ՝ զրոյից կայացած, որ ամեն ինչին ինքն է հասել: Պատկերացնում եմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ:

Հույս չկա՞, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կբացվի

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության արդյունավետության մասին նամակ կուղարկվի գլխավոր գրասենյակ

 ՊԵԿ-ը «Վինարի» սպիրտը կապարակնքել է (Տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն կապարակնքել է «Վինար» ընկերության պահեստներում առկա սպիրտի քանակությունը, որի վաճառքից ստացված գումարներով կմարվեն Քաղցրաշենցի եւ հարակից այլ գյուղերի գյուղացիների մթերված խաղողի դիմաց պարտքերը: Այսօր կառվարությունում հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որն ասուլիս էր հրավիրել պարարտանյութերի եւ կառավարության` գյուղոլորտին վերաբերող այլ ծրագրերը ներկայացնելու: Նա «Վինարի» պարտքի մարման լուրը հայտնելիս ասաց` լավ նորություն է:

«ԲՀԿ-ի հետ մեր համագործակցությունը շատ արդարացված էր»

ՀԱԿ-ը չի ընդունում, որ իրենք սխալվել են ԲՀԿ-ի հարցով ու հիասթափեցրել մարդկանց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը, որ նախորդ ընտրություններից ի վեր ձեզանից շատ ուժեր անջատվեցին, ավելի, այսպես ասած, մերկացաք՝ արձագանքեց. «Իսկ ինձ թվում է՝ անջատվողները մերկացան»: Նա չհամաձայնեց, որ ՀԱԿ-ի դիրքերը հիմա ավելի թույլ են, քան նախորդ ընտրություններում. «Ո՞վ

ԼՂՀ  ԱԺ պատգամավորները հարգել են Արթուր Մկրտչյանի հիշատակը

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: «Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրքն ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից և դրանով իսկ մեր հավատարմությունն

Օգտատերերի քանակով Odnoklassniki.ru կայքը շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել հայաստանյան շուկայում

Փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցում «Mail.Ru Group»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Դիջի Սեյլզ» ընկերությունը և «Smartology Digital Marketing Academy»-ն համատեղ իրականացրին «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում։ Կոնֆերանսի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել «Mail.Ru Group»-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, հնարավորությունները և առավելությունները: Հատուկ հյուրերն էին «myTarget» համակարգի հաճախորդների հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031