Օրվա լրահոսը

 ՊԵԿ-ը «Վինարի» սպիրտը կապարակնքել է (Տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն կապարակնքել է «Վինար» ընկերության պահեստներում առկա սպիրտի քանակությունը, որի վաճառքից ստացված գումարներով կմարվեն Քաղցրաշենցի եւ հարակից այլ գյուղերի գյուղացիների մթերված խաղողի դիմաց պարտքերը: Այսօր կառվարությունում հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որն ասուլիս էր հրավիրել պարարտանյութերի եւ կառավարության` գյուղոլորտին վերաբերող այլ ծրագրերը ներկայացնելու: Նա «Վինարի» պարտքի մարման լուրը հայտնելիս ասաց` լավ նորություն է:

«ԲՀԿ-ի հետ մեր համագործակցությունը շատ արդարացված էր»

ՀԱԿ-ը չի ընդունում, որ իրենք սխալվել են ԲՀԿ-ի հարցով ու հիասթափեցրել մարդկանց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը, որ նախորդ ընտրություններից ի վեր ձեզանից շատ ուժեր անջատվեցին, ավելի, այսպես ասած, մերկացաք՝ արձագանքեց. «Իսկ ինձ թվում է՝ անջատվողները մերկացան»: Նա չհամաձայնեց, որ ՀԱԿ-ի դիրքերը հիմա ավելի թույլ են, քան նախորդ ընտրություններում. «Ո՞վ

ԼՂՀ  ԱԺ պատգամավորները հարգել են Արթուր Մկրտչյանի հիշատակը

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: «Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրքն ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից և դրանով իսկ մեր հավատարմությունն

Օգտատերերի քանակով Odnoklassniki.ru կայքը շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել հայաստանյան շուկայում

Փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցում «Mail.Ru Group»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Դիջի Սեյլզ» ընկերությունը և «Smartology Digital Marketing Academy»-ն համատեղ իրականացրին «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում։ Կոնֆերանսի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել «Mail.Ru Group»-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, հնարավորությունները և առավելությունները: Հատուկ հյուրերն էին «myTarget» համակարգի հաճախորդների հետ

«Կատարված ձնամաքրման աշխատանքից գոհ եմ, բայց դժգոհ եմ արդյունքից». Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ

«Վստահեցնում եմ, որ Երևանի բոլոր բակային տարածքներում իրականացվելու են մաքրման աշխատանքներ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Նրա խոսքով` ձնամաքրման աշխատանքները Հայաստանում իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը, իսկ քաղաքապետարանը վերահսկում է այդ աշխատանքները, կազմակերպչական աշխատանքների ընթացքում ցուցումներ է տալիս : «Սանիթեք» ընկերությունը միջազգային ընկերություն է,

Ստեփան Մինասյան. «Ստեփան Դեմիրճյանը որեւէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չի վարել» (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյանը աբսուրդ անվանեց խոսակցությունները, թե կուսակցություններից մեկը մյուսի թիկունքում բանակցություններ է վարել

Գործարարն ուզում է մաքուր աշխատել, վարչապետից օգնություն է խնդրում, բայց կառավարությունը «բանի տեղ չի դնում»

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նրա թիվ 1 խնդիրը Հայաստանի տնտեսությունը «խելքի բերելն էր»: Հասկանալի է, որ այս կարճ ժամկետում դժվար Կարապետյանին հաջողվեր որեւէ տեսանելի ու շոշափելի արդյունքի հասնել, հատկապես, որ կախարդական փայտիկ էլ չունի: Բայց պարզ է, չէ՞, որ մեր տնտեսության «հերն անիծում են» առաջին հերթին ստվերն ու անհավասար մրցակցությունը, կոռուպցիան ու մենաշնորհները: Սա

Հարուցվել է քրեական գործ 30 օրեկան երեխայի մահվան դեպքի առթիվ. զննությամբ հայտնաբերվել է գանգի կոտրվածք

Հարազատների ցուցմունքների համաձայն՝ դուրս գրվելու ժամանակ փոքրիկի գլխի հետևի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարևորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո։

Ստեփան Մինասյանը պարզաբանում է՝ ինչու ՀԱԿ-ՀԺԿ-ի ցուցակներում քիչ են ՀԺԿ անդամները (Տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրեսում ավելի շատ են վարկանիշով առաջադրված թեկնածուները»

Արթուր Բաղդասարյան. Ընդդիմություն լինելն ինչ-որ մեկի գլուխը ջարդելը չէ (Տեսանյութ)

Հայկական վերածնունդ կուսակցությունն ընդդիմադիր է նախագահին, համակարգին: Իրենք ընդդիմադիր են մեր երկրում առկա բոլոր արատավոր երեւույթներին ու պայքարում եմ մեր երկրում իսկական վերածնունդ ապահովելու համար: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ բանախոսի, տեղին-անտեղին գոռացող ընդդիմությունն իրենց համար ընդունելի չէ եւ առհասարակ, ընդդիմություն լինելն ինչ-որ մեկի գլուխը

Արդյոք անձնագրեր են հավաքում տնտեսագիտական համալսարանում

Պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանի մեկնաբանությունը

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է:

Դատավճռի հրապարակումից հետո Արփինեն ուշագնաց է եղել. ստիպված շտապօգնություն են կանչել

«Առավոտ» օրաթերթի 12.09.2014թ. տպագրված «Բնակարանի գնորդին կալանել են, ապա «գլխի ընկել», որ քաղգործ է» հրապարակումից անցել է երեք տարի: Արփինե Մայսուրյանին «կոտրելու» համար քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը դիմեց անգամ նրան կալանքի վերցնելու միջնորդությանը: 31-ամյա անփորձ Արփինեն քառասունմեկ օր մնաց անազատության մեջ՝ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ապա երկու միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

Ծառուկյան դաշինքի ցուցակի առաջին տասնյակը. Հովիկ Աբրահամյանը ցուցակում չկա (Տեսանյութ)

«Առավոտին» հայտնի է Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը 1.Գագիկ Ծառուկյան 2.Իշխան Զաքարյան 3.Նաիրա Զոհրաբյան 4.Վարդան Բոստանջյան 5.Միքայել Մելքումյան 6.Արարատ Զուրաբյան 7.Տիգրան Ուրիխանյան 8.Իվետա Տոնոյան 9.Արգամ Աբրահամյան 10.Վարդևան Գրիգորյան Ցուցակը բաղկացած է 187 անձից, որից մոտ 140-ը առաջադրվելու է ռեյտինգայինով: Համագործակցության հուշագիր է ստորագրվել է «Ալյանսի», «Առաքելության» և ԲՀԿ-ի միջև: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ Հ.Գ. Նախկին վարչապետ,

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Սույն թվականի փետրվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 13:36-ին (Գրինվիչի ժամանակով` 09:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.150 և արևելյան երկայնության 43.910 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: ՀՀ

Ինչպես դիմավորեցին Ծառուկյանին. Հովիկ Աբրահամյանի տղան առաջադրվում է ռեյտինգայինով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այս պահին Գագիկ Ծառուկյանը Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է իր դաշինքի անդամների հետ: Հանդիպումը փակ է եւ միայն «Կենտրոնին» են թույլ տալիս նկարահանել: Մեզ տառացիորեն դուրս արեցին դահլիճից՝ թեւերից բռնած՝ ասելով, թե հանդիպումը փակ է, թույլ չեն տալիս նկարել: Ծառուկյանին դիմավորեցին ծափերով: Նրան սպասում էին ԲՀԿ անդամները, Իշխան Զաքարյանը, իսկ Հովիկ Աբրահամյանի բարեկամները, մասնավորապես Կարինե Պողոսյանը,

Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է ՀԱԿ-ՀԺԿ ցուցակը (Տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը

ՀՎԿ-ը հրապարակեց իր ցուցակը. այն կգլխավորի Արթուր Բաղդասարյանը (Տեսանյութ)

ՀՎԿ-ի կարգախոսն առաջիկա ընտրություններում լինելու է. «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»:

Եզդիների Խըդըր Նաբին՝ սիրահարների տոն

Շուրջ 200-300 տարի է՝ մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգեւոր նստավայր Լալիշա Նուրանից, մեր բնօրրան Շանգալից: Սակայն մենք դեռեւս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային եւ կրոնական տոները: Գիտակցելով, որ կա Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հավատի հաստատուն համակարգ, որին հետեւում եւ իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստանում

Կլուծվեն ՀՀ մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունը որոշել է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն ՀՀ դրամ գումար հատկացնել ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համատեքստում՝ փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) այցելեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Հյուրին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա կարևորեց «Լույս» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն

Ճենտերեճյան դուետը հայրենիքում է

Կամ՝ ինչու չեն գրվում երկեր ջութակահարների դուետի համար Հայկական կամերային երաժշտության ոլորտում (դուետ, տրիո, կվարտետ, կամերային տարբեր կազմերի անսամբլներ եւ այլն) վերջին շրջանում կոմպոզիտորները կարծես դադարել են ստեղծագործել հատուկ ջութակահարների դուետի համար, հավանաբար մշտական գործող նման կազմ չլինելու պատճառով: Այս կարծիքին են երաժիշտներից շատերը, որոնք մեզ հիշեցրին ժամանակին Հայաստանում, ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում հանդես եկող երկվորյակ

Ես մրցակիցներին հարգանքով եմ վերաբերվում. Աղվան Վարդանյան

Փետրվարի 15-ին, ՀՅԴ նախընտրական ցուցակները ներկայացնելու ասուլիսում, հարցերից մեկին պատասխանելիս ես անդրադարձել եմ քաղաքական այլ ուժերի հետ մեր հարաբերություններին և ասել հետևյալը. «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, երբ խիստ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում»: Ասել եմ նաև, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ է, բայց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում` Փետրվարի 17-ին սպասվում է փոփոխական

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը փաստաբանների աշխատանքը ՔԿՀ-ներում խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են մի շարք փաստաբանների հրապարակային պնդումներն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում փաստաբանների համար ստեղծվում են խոչընդոտներ: Խոսքը հատկապես վերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին իրենց պաշտպանյալների հետ: Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝ քրեակատարողական ծառայողների կողից ստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբանների առանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի,

Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն առաջադրվել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու

Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Արագածոտնի մարզի տարածքային ցուցակով: Այս տեղեկությունը հաստատում է ինքը՝ շախմատիստը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջից

Երբ բացվում է հոգու տեսողությունը

Հայհամերգի բեմադրող ռեժիսոր Արմեն Կարապետյանի ընտանիքում պարբերաբար կազմակերպվող երեկույթներում մշտապես հնչում էին ընտանիքի փոքր զավակի՝ Լեւոնի դաշնամուրային կատարումները, որը նոր էր սկսել նվագել։ Վեց տարեկանում Լեւոնը կորցրեց իր տեսողությունը, սակայն նա չկորցրեց ապագայի հանդեպ հավատը, եւ կյանքին սկսեց նայել ավելի վառ գույներով՝ իր մեջ բացահայտելով անսահման սեր դաշնամուրի նկատմամբ։ Լեւոնը ընդունվեց Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական

Հովհաննես Գաբուզյանը Իրանում հարյուր տոկոսանոց արդյունք ունի

Շախմատի Հայաստանի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը (նկարում) Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող «7-րդ Ֆիրդուսի Օփեն»-ում խաղացված չորս տուրում հաղթել է բոլոր մրցակիցներին եւ հարյուր տոկոս արդյունք ցույց տված եւս տասը շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, առաջատարներին զիջում է կես միավոր եւ բաժանում է 12-ից 28-րդ հորիզոնականները:

Գյուղնախարարը չի նեղացել, որ իրեն ՀՀԿ-ի ցուցակում չեն ընդգրկել

Հարցին՝ չե՞ք նեղացել, որ Ձեզ ՀՀԿ-ի ցուցակում չեն ընդգրկել, այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ չի ցանկանում կուսակցական թեմայով հարցերին պատասխանել: Ապա ավելացրեց՝ «բայց չեմ նեղացել, որ ինձ ցուցակում չեն ընդգրկել»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Շոյգուն բացատրություն է պահանջում՝ ՌԴ-ի հետ ուժի դիրքերից խոսելու Պենտագոնի հայտարարության վերաբերյալ

Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը Պենտագոնից բացատրություն է պահանջում՝ կապված վերջինիս կողմից Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու վերաբերյալ արված հայտարարության հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Այսօր Բաքվում Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և նրա ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դենֆորդի հանդիպմանը բացատրություն ենք ակնկալում Պենտագոնի դիրքորոշման վերաբերյալ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ավելի վաղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031