Օրվա լրահոսը
Խաչիկ Մանուկյանի տրամաբանությամբ ստացվում է, որ ԲՀԿ-ն ընդամենը ՀՀԿ-ի «պրիցեպն» է. «Չորրորդ իշխանություն»
Ի դեպ, հետաքրքիր է՝ Խաչիկ Մանուկյանը խորհրդարանում է՞լ է պատրաստվում նույն ձեւով աշխատել։ Մեկ էլ տեսար՝ ասեց «ՀՀԿ-ում «կողմ» ձայները քչություն էին անում, որոշեցի ԲՀԿ խմբակցությունից «կողմ» քվեարկել»։
Ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան
Ապագա բժիշկները շուտով հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան: Ծրագրի շրջանակներում կստեղծվի եռաբաղադրյալ էլեկտրոնային կայք: Այն ունենալու է էլեկտրոնային գրադարան, հատուկ բաժիններում ներառված են լինելու փորձնական թեստեր և տեսանյութեր: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական ուսանող իր ուրույն
ՀՀԿ-ի հիմնադիրներից մեկը իշխանափոխություն է պահանջում
Կարապետ Կարապետյանը հայտնեց, թե հավատում է միայն Մուշեղ Լալայանին, իսկ «Սահակյան Գալուստին և Շարմազանով Էդուարդին չեմ հավատում»:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց առանց տարածքային բաժին այցելելու
Երևան, 2017թ. Փետրվարի 17: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմում է բոլոր քաղաքացիներին առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի համար դիմել առցանց, առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։ Դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել www.epension.am կայքում, որից հետո լրացնել առցանց դիմումը, որը տևում է մոտ 5 րոպե: Ընդ
Թուրքիան դեպի Հայաստան ներմուծման տվյալները թաքցնում է. (Ֆոտոշարք)
Սակայն Թուրքիան տարիներ շարունակ մնում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը` ըստ մեր վիճակագրական տվյալների Փետրվարի 11-12-ը Ծաղկաձորում կայացավ «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկումը, որին մասնակցում են ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդները: Այս անգամ քննարկմանը որպես հիմնական զեկուցող հրավիրված
«Քեթրինի Միհրանին բերելով՝ այդ հատվածը, ի դեմս Միհրան Պողոսյանի, դառնում է քաղաքակիրթ ավազակ». Անահիտ Բախշյան
«Պայմանական Քեթրինները ՀՀԿ-ի ցուցակ կազմողներն են». Ազատ Արշակյան
Ամեն օր՝ ինքնասպանության 2 փորձ. «Հայկական ժամանակ»
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2016 թ. Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 635 փորձ, որից 195-ը՝ մահվան ելքով։ 2015-ին արձանագրվել է ինքնասպանության 722 դեպք, 208-ը՝ մահվան ելքով։ Կոշտ հաշվարկով՝ ամեն օր Հայաստանում երկու մարդ ինքնասպանության փորձ է կատարում։ Ինքնասպանությունների թիվն աճի միտում ունի նաեւ բանակում. 2015-ի համեմատ 2016-ին բանակում ինքնասպանությունների թիվը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
Խոսքի ազատության պաշտպանները պահանջում են ԵԱՀԿ-ից Դունյա Միյատովիչին փոխարինող նշանակել
Լրագրողների պաշտպանության կոմիտեն և ևս 7 այլ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ բաց նամակ են գրել ԵԱՀԿ Մշտական խորհրդին՝ կոչ անելով չդադարեցնել Մամուլի ազատության գրասենյակի գործունեությունը և փոխարինող նշանակել գրասենյակի ղեկավար Դունյա Միյատովիչին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մեկ ամսից: «Մենք՝ ներքոստորագրյալներս, լրագրողների և խոսքի ազատության պաշտպանության խոշոր կազմակերպություններս, գրում ենք այս նամակը՝ կոչ անելով
Մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ
Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, հայեցակարգում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության և ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը,
Այսօր աղքատ է բնակչության շուրջ 30 տոկոսը՝ յուրաքանչյուր երրորդն աղքատ է. «Հրապարակ»
Չնայած 2000-2008 թթ. ՀՀ-ն գրանցեց տնտեսական աճ, սակայն դրան համահունչ աղքատության մակարդակի նվազում չգրանցվեց։
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Ստեփան Անդրանիկյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը: Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում, այնուհետև` 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։ 1947 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին`
Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար. Անդրիաս Ղուկասյան
Մեր ժողովուրդը զրկված է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված: Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուլակությունների եւ անկախ
Սպանություն Արարատում. ձերբակալվել է տուժողի որդին
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին: 2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ իրենց հարևանի տղան դանակով հարվածել է հորը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի
Համանախագահները չեն ճանաչում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող գործընթաց. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել
Համանախագահները նաև ընդգծում են, որ այդ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունները ելքը»,-ասվում է հայտարարության մեջ:
Դեմ առ դեմ 25 տարիների հետ. ո՞րն է ճանապարհը, ո՞րն է ելքը. «Ժամանակ»
Եվ այսպես, ավարտվեցին Հայաստանի հանրության «ծանր» ու «տառապալից» սպասումները՝ կապված խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների հետ: Դրանք այլևս ներկայացված են, «գաղտնազերծված» և հանրությունն այլևս «դեմքով» է ճանաչում իր «հերոսներին»: Ընդ որում, հանրությունը տեսավ, համոզվեց, որ նրանց ճանաչում է շատ վաղուց և ընդ որում նրանց գերակշիռ մեծամասնությունն էլ ավելի շուտ հակահերոսներ են, քան հերոսներ: Հակահերոսներ են որոշների
Արթիկի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս – Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում
Նիկոլ Աղաբաբյան. «Ում էլ ընտրենք, այս վիճակն է՝ վատի եւ վատագույնի իրավիճակի մեջ ենք հայտնվել». «Հրապարակ»
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքով՝ այն, որ Սփյուռքն ակտիվացել է ու Հայաստանը նաեւ իր հայրենիքն է դիտարկում, շատ ողջունելի է, բայց. «Դժբախտաբար, մի քիչ ուշացած, որովհետեւ այս դաշինքները, որ ստեղծվում են, մի օղակի խաղերն են, եւ, ըստ էության, ընտրությունը Հայաստանում այնպիսի մի բնույթ է կրելու, որ ում էլ ընտրենք, Սերժիկին ենք ընտրելու։ Այդպես է ստացվում, շատ
ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն: Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:
ԱՍԵԿՈՍԵ
Պարզ է, որ այնպիսի անձ, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, չի կարող լինել ընդդիմություն: ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորենացի փողոցի հարակից տարածքի մսի վաճառքի տաղավարներում թույլ են տրվել մսի իրացման պահանջների խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները: Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց
ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ս/թ փետրվարի 13-ի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության մայոր Տավրոս Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 82 րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու
Զվարճանալուց եւ նվնվալուց բացի
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի է վերածվելու ընտրարշավը: Ինչպես ասում են իմ երիտասարդ գործընկերները՝ «Գնանք Շմայսին, Վարդանիկին, Ճոյտին խոսեցնենք, հետո վրեքները ղժժանք»: Իհարկե, այդ «պերսոնաժներն» իրենց մտքերով եւ բառապաշարով դրա համար բազմաթիվ առիթներ են տալիս, բայց այդ «ղժժալու» տրամադրությունը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր առջեւ դրված մարտահրավերներին: Դրանց մասին էլ է խոսվում, բայց՝ զուտ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են
Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկվեցին արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։ ԱԳՆ հաղորդագրություն
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ
ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հրդեհ Ազատության պողոտայում
Փետրվարի 16-ին, ժամը 23:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության 24/1 հասցեում գտնվող «Beeline» գրասենյակի երկհարկանի մասնաշենքում: Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին: Գնումների և մոնիթորինգի բաժնի աշխատասենյակում այրվել են 3 տուփ
Մյունխենում մեկնարկել է Նալբանդյան-Մամադյարով հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Մյունխենում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի հետ, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Կարեն Օհանջանյանն այցելել է ադրբեջանցի ռազմագերի Էլնուր Հուսեյնզադեին
«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի ներկայացուցիչներ՝ Մարդու իրավունքների միջազգային պարգևների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը նախօրեին այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի ռազմագերի Էլնուր Հուսեյնզադեին: Այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապաշտպանները ծանոթացել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի ռազմագերու գտնվելու պայմաններին: Անցկացված մոնիթորինգի և ռազմագերու հետ երկար խոսակցությունից հետո
Արման Վարդանյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի Երևանի ավագանու ցուցակը
Այսօր հրապարակվեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակից «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, որում, սակայն բացակայում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր: Վարդանյանի բացակայության վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից: -Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես,


















































