Օրվա լրահոսը

Արման Վարդանյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի Երևանի ավագանու ցուցակը

Այսօր հրապարակվեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակից «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, որում, սակայն բացակայում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր: Վարդանյանի բացակայության վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից: -Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես,

«Ելքի» ցուցակում նախկին դաշնակցական կա, ՀՀԿ եւ ՀՅԴ ցուցակում՝ նախկին ՀՀՇ-ականներ

Ցուցակներում բժիշկներ, ակտիվիստներ ու կրիմինալի հետ կապ ունեցողներ

Քրիստինե Սարգսյանը հաղթանակով նշեց նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտ

Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Քրիստինե Սարգսյանը նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ նշեց հաղթանակով: Երեկ ուշ երեկոյան Մոսկվայում հանդես գալով 51-52 կգ  քաշային կարգում՝ մարզիչ Համլետ Սարգսյանի սանը չորս ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել բազմափորձ Վիկտորիա Ալեքսանդրովային: Անձնական մարզչի խոսքերով, Քրիստինեն դարձավ Հայաստանում բնակվող գեղեցիկ սեռի առաջին ներկայացուցիչը, որը հաղթանակ տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Այսօր օրենսդիր Հովհաննես Սահակյանը ապրիլի 2-ից հետո կդառնա գործադիր

ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակում չկան այսօր ՀՀԿ-ական շատ պատգամավորներ, շատերն էլ ցածր հորիզոնականներում են: Aravot.am-ի տեղեկություններով 40-րդ տեղից ներքեւ հայտնված որոշ ՀՀԿ-ականներ ԱԺ-ում չեն հայտնվելու: Օրինակ` այսօրվա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որ ցուցակում 45-րդ է, աշխատանք է ստանալու գործադիրում: Հովհաննես Սահակյանը պատգամավոր է 2009 թվականից: Մեր հետ զրույցում Սահակյանը առանց հստակ

ՀՀԿ-ից «Ծառուկյան» դաշինք գնացած Խաչիկ Մանուկյան. «Երկուսի ծրագրերն էլ լավն են լինելու, բայց ո՞վ ա անելու, ասում են էլի»

Նախկին հանրապետական պատգամավորն ասում է՝ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում տեղ չուներ

Ստուգումներ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում  և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները: Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց

Հրդեհաշիջման ժամանակ կոտրվածք է ստացել հրամանատարը

Փետրվարի 16-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ժամանակ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ՝ 1970 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացել է ոտքի վնասվածք

Մարդասիրական օգնությունը տեղափոխվել է Լաթաքիա

Փետրվարի 15-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը: Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին:

«Հատուկ գնդի վետերաններ»-ը աջակցելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

Այսօր տեղի է ունեցել «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ վարչության նիստ: Վարչությունը քննարկելով առաջիկա ԱԺ ընտրությանը մասնակցելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված դաշինքներից մեկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արցախյան ազատամարտում իր ծանրակշիռ ներդրումն ունեցող, բանակաշինության ակունքներում կանգնած և այժմ էլ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգ ու դրանց լուծումներն առաջարկող մեր մարտական ընկերը՝ Սեյրան

Արման Թաթոյանն այցելել է Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին

Արման Թաթոյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և   Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում   տեղ – տեղ մերկասառույց է։ Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման

Պարզաբանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը

Կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից 14.02.2017 թվականին արգելված իրերի մուտքը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թույլ չտալու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի կողմից կայացված որոշման մասամբ ոչ ամբողջական լինելու և մասամբ դրա դրույթների տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝

Փոսային նորոգումները չեն փրկում սահմանը շրջանցող միջպետական ճանապարհը

«Ֆուռերը» խանգարում են երթեւեկությանը

«Գյումրին ցուցակներում շատ աղքատիկ է ընդգրկված»․ անցողիկ տեղերում միայն Վարդևան Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանն են

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների հրապարակած համապետական ցուցակներից պարզ է դառնում, որ մոտ 240 հազար ընտրող ունեցող Շիրակի մարզից անցողիկ տեղերում սահմանափակ թվով թեկնածուներ են ընդգրկված։ Այսօր պարզ դարձավ, որ «Ծառուկյան դաշինքի» 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 4-րդ տեղում Հովհաննես Մարգարյանն է։ ՀՀԿ-ի համապետական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները

«Ելք» դաշինքի համապետական ցուցակը բաղկացած է 121 թեկնածուից

Ստորեւ ներկայացնում ենք ցուցակի ամբողջական ցանկը.

«Շարժվող մասնիկներ» խորագրով ցուցահանդես Պրահայում

Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվեց հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթում ներկայացրեց հայ նկարչին, ինչպես

Սպանություն Արարատի մարզում. Որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է 72-ամյա հորը. shamshyan.com

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող , 72-ամյա Հովհաննես

Կոմկուսը բերեց ցուցակը՝ բողոքելով, որ Տեր-Պետրոսյանը դարձավ «Ալի բաբան եւ 40 ավազակները», քանդեց ծաղկուն երկիրը. (Տեսանյութ)

Կոմունիստական կուսակցություն էլ բերեց իր ցուցակը՝ հայտարարելով, որ գնում են միանշանակ հաղթանակի ակնկալիքով՝ «Մինիմում 5 տոկոս վերցնելու ակնկալիքով»: Ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, իսկ ցուցակը կազմված է 170 հոգուց:

ՀՀԿ համամասնական ցուցակն՝ ամբողջությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչները: Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ընտրական ցուցակ 1 Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի 2 Մարգարյան Տարոն Անդրանիկի 3 Հովհաննիսյան Արփինե Աշոտի 4 Բաբլոյան Արա Սաենի 5 Ամիրյան Արմեն Արտավազդի 6 Աշոտյան Արմեն Գևորգի 7 Շարմազանով էդուարդ Հովսեփի 8 Եսայան Մարգարիտ

«Հայկական վերածնունդը» բերեց ցուցակները՝ հորդորելով քերթվելուց, աչքերը կորցնելուց չվախենալ. (Տեսանյութ)

Մենք նրան հարցրեցինք՝ համագումարից հետո շատերը վախենում են՝ քերթել, աչքերը հանել, կա՞ նման վտանգ՝ նա պատասխանեց. «Չէ, չէ, քավ լիցի, պետք չի ամեն ինչ կոնտեքստից դուրս բերել»: Նա վստահեցրեց, որ վախենալու առիթ չկա:

Ազատ դեմոկրատները ցուցակը բերեցին ծաղկեփնջով. (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Ծաղիկները գեղեցկության եւ հաղթանակի խորհրդանիշ են»,- ահա այս բացատրությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը բերեց իրենց ցուցակը ԿԸՀ ծաղկեփնջով: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ իրենց կարգախոսն է՝ «Մենք կարող ենք»: Իսկ թե ինչ են կարող, նա այսպես պատասխանեց. «Կարող ենք փոխել երկրում տիրող իրավիճակը, կարող ենք պայքարել կոռուպցիայի դեմ, կարող ենք երաշխավորել ՀՀ ինքնիշխանությունը, կարող ենք

7 տուժողներից ոչ մեկը չհայտարարեց, որ Խանդոյանն է հարվածել. «Ա1+»

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը այսօր դատարանին պարզաբանեց, թե ինչու էր վկաների ցուցմունքներից զայրանում։ «Բայց դուք հաշվի չեք առնում, որ վկաները գալիս են գալիս են, կեղծ ցուցմունքներ են տալիս, ես ասում եմ` սուտ ես ասում, դու ինձ սանկցիա ես տալիս»,- դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց Խանդոյանին՝ նշելով, որ դատարանին հարգանքով պետք է

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը անակնկալ ցուցակ բերեց. Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ տեղում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց ցուցակները բերեցին «Օհանյան—Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Արմեն Մարտիրոսյանը հրապարակեց ցուցակի առաջին 11 տեղերը, որտեղ անակնկալ կերպով Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել էր տասնյակից դուրս՝ 11-րդ տեղում: Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդը՝ Վարդան Օսկանյանը, չորրորդը՝ Էլինար Վարդանյանը, 5-րդը՝ Վահագն Հովհաննիսյանը, 6-րդը՝ Անդրանիկ Թեւանյանը, 7-րդը՝ Ստեփան Մարգարյանը, 8-րդը՝ Սուսաննա Մուրադյանը,

Ձերբակալվել է 25-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. փետրվարի 15-ին՝ ժամր 15:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի, աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան

Կազմվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը

Կազմվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը։ Այն բաղկացած է 148 անձանցից։ Ներկայացնում ենք ցուցակի առաջին տասնյակը. 1. Սեյրան Օհանյան (անկուսակցական) 2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն») 3. Վարդան Օսկանյան («Համախմբում») 4. Էլինար Վարդանյան («Համախմբում») 5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն») 6. Անդրանիկ Թևանյան («Համախմբում») 7. Ստեփան Մարգարյան («Համախմբում») 8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն») 9. Գեղամ Նազարյան («Համախմբում») 10. Գառնիկ Սահակյան

Կարևոր զարգացում Պոլսո պատրիարքի ընտրության գործընթացում՝ Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը հրաժարական է տվել. Akunq.net

Փակուղում հայտնված Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը պատրիարքարանում ճգնաժամի պատճառ է դարձել: Հոգևոր խորհրդի նախագահ` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը գրավոր կերպով տարածել է իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու լուրը: Եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի մասին նամակում մեղադրվել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Մաշալյանը հայտնել է, որ նման որոշում կայացրել է Աթեշյանի պահվածքի պատճառով: Նամակում Մաշալյանը նաև հայտնել է, որ

«Ելք»-ը կքարոզի տուն առ տուն, բակ առ բակ (Տեսանյութ)

Ի՞նչ կանեն, եթե խորհրդարանում փոքրամասնություն լինեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031