Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 11-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 11-15-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.50C (1979 թ.)

«Գուրգեն Արսենյանը ԲՀԿ-ում եղել է, բայց չի վարկաբեկվել»

Զոյա Թադեւոսյանը պատմում է, թե ինչ սխալ կարծիք է ունեցել Ծառուկյանի մասին եւ ինչպես է վերաբերվում Գուրգեն Արսենյանի՝ ՀԱԿ ցուցակ մտնելուն ՀԱԿ-ը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀԺԿ-ի հետ դաշինքով: Իսկ դաշինքով մասնակցելու դեպքում 7 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր կա: Ինչո՞ւ միասնական ցուցակով չեն գնում՝ հատկապես, որ ՀԱԿ անդամները խոստովանում են՝ նախորդ ընտրություններին

Մեզ պատժում են մեր վախերի համար. Սուրեն Սարգսյանի անդրադարձը Լապշինի արտահանձմանը (Տեսանյութ)

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածն ու հաջորդած իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին մեր արտաքին դիվանագիտության ողջ սնանկությունը: Բնականաբար, խնդիրը ոչ թե այս բլոգերին պատժելու Ադրբեջանի ցանկությունն էր, այլ այն հաղորդագրությունը, որ Ադրբեջանն ու արտաքին աշխարհը պարբերաբար ուղարկում են մեզ: Թերարժեքության բարդույթով տառապող մեր իշխանություններն ու ոչ ադեկվատ դիվանագետներն, անշուշտ, կատարվածը ներկայացնում են այլ

Գագիկ Ծառուկյան. «Ես չէի գնա արյունահեղության» (Տեսանյութ)

ԲՀԿ նախագահը կուսակիցներին կոչ արեց հարգանքով վերաբերվել բոլորին, բայց իրենց վիրավորողների տեղը ցույց կտան

Կարեն Կարապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության

Բանակում զոհված զինծառայողների ծնողների վրա թքած ոստիկանների գործով ծառայողական քննություն է սկսվել

Սեւազգեստ կանայք պնդում են՝ թող կառավարության շենքի տեսախցիկներն ուսումնասիրեն ու համոզվեն, որ իրենց ասածները ճիշտ են

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.85 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 550.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 325.1 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամի

Շիրակի մարզի ՀՀԿ շտաբը կգլխավորի Սամվել Նիկոյանը

Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Իսկ շտաբը կգործի Գյումրու կենտրոնում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղից է, Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ

«Թող Սեյրան Օհանյանը հստակ անուններ ասի՝ ո՞ւմ մոտ է հարստությունը»

Մամուլում շրջանառվում է, որ իշխանությունները որոշել են ապագա խորհրդարանում ՀԱԿ-ին հաստատ թողնել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը զուտ Ղարաբաղի հարցով աջակցի իրենց: Մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հերքեց տեղեկությունները՝ ասելով, թե միայն ժողովուրդն է որոշում՝ որ ուժին թողնի մտնել խորհրդարան, որին՝ ոչ, ոչ թե մամուլը կամ այլ քաղաքական ուժը. «Ժողովուրդն է կայացնում այդ որոշումը՝

Քննարկվել են էներգախնայողության հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է լիբանանյան Ցեդրուս Էնթերփրայզիզ հոլդինգի մասը կազմող ամերիկյան Ցանցային էներգետիկ ծառայությունների կորպորացիայի (NES) խորհրդի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Գեյթ Մադիի հետ: Միջազգային շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունն էներգախնայողության գործընթացներում համարվում է համաշխարհային առաջատար: Ներկայացնելով միջազգային տարբեր կառույցների հետ ձևավորված համագործակցության ուղղություններն ու ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ էներգախնայողության բարելավման

«Խարբերդ» ընկերությունը կործանվում է՝ առանց ստվերի աշխատելու պատճառով

Մսի պահածոներ արտադրող, շուկայում 15 տարի աշխատող «Խարբերդ» ընկերության իրացման ծավալները, կարելի է ասել, լույսի արագությամբ նվազում են: Իսկ նվազում են հատկապես այն պատճառով, որ ընկերության հիմնադիրը չի ուզում ստվերով աշխատել, մաքուր աշխատելով էլ ընկերության գործերը օրի օրի վատանում են: «Խարբերդ» ընկերության հիմնադիր Լեւոն Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ շատ սուպերմարկետներ ու խանութներ

Ամփոփվեցին Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի արդյունքները․ (Տեսանյութ, ֆոտշարք)

Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում իրականացվող երիտասարդ գեղանկարիչների եռօրյա մրցույթի արդյունքները: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած փառատոնն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Սիրո թեմատիկայով կազմակերպված գեղանկարչական աշխատանքների մրցույթի համար սահմանվել էր երեք դրամական մրցանակ (150 հազար, 100 հազար և 50 հազար դրամ): Առաջին տեղը զբաղեցրեց Սոնա

Բնապահպանության ոլորտում հավաքագրվել են 420 մլն ամերիկյան դոլարի ներդրումային առաջարկներ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերը: Նկատելով, որ ներդրումային ծրագրերի խրախուսմանը և խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ գործողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, ներառյալ շրջակա միջավայրի պահպանությանը` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ  ՀՀ բնապահպանության նախարարության որդեգրած քաղաքականությունը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պահպանության նպատակով ֆինանսական

Կոռուպցիան ավելացել է, թմրամիջոցների ու պետական իշխանությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ եւս

Տարեցտարի ավելանում են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղվող միջոցներն ու ռեսուրսները, կոռուպցիայի դեմ պայքարելու համար նորանոր խորհուրդներ են բացվում, սակայն կոռուպցիոն հանցագործությունների թիվը ոչ թե պակասում, այլ ավելանում է: Նման դեպքերում իրավապահներն արդարանում են, թե բացահայտումն է ավելացել, սակայն եթե հանցագործությունը չլինի, բացահայտման համար դեպք էլ չի լինի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2015-ի համեմատությամբ կոռուպցիոն

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանն ու Իրանը կապված են բազմաթիվ թելերով և որ դա նախ և առաջ հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն են, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց

«Լապշինը ո՞վ է… մի քսան օր պահելու են, հետո քացով տան հետույքին, դուրս հանեն». Աղասի Արշակյան

«Լուկաշենկոյին ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել, եւ հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից»

Ուսումնասիրվել են  Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած ՀԿ-ների փաստաթղթերը

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման  գործընթացի  իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովը փետրվարի 9-ին նիստ է գումարել: Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, վերջինիս նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ,  ուսումնասիրել է Խորհրդում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած 9 ՀԿ-ների փաստաթղթերն ու որոշել՝ թերի փաստաթղթեր ներկայացրած կազմակերպություններին երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք շտկելու  հնարավորություն տալ:

«Մտքովս էլ չէր անցնի, որ Ս. Օհանյանը մի քանի օրում 180°-ով իր դիրքորոշումը կփոխի». ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյան (Տեսանյութ)

«Իսկ Վարդան Օսկանյանը չափավոր մարդ է եւ ծայրահեղությունների չի գնա»,-կարծում է պատգամավորը

Ֆրանսիական բրենդը մուտք է գործում Հայաստան

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրեցին անցած երկու օրվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների

24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս (Ֆոտոշարք)

Մի դատական գործով էլ վաճառելու են նրանց տունը՝ նրա բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար Աստղիկ Մելքումյանին երեք օր առաջ այցելել էր ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջաթյանը՝ խորհրդատվություն տրամադրելու համար: Այցից հետո փաստաբանն ուշքի չի գալիս: Խնդիրը ոչ այնքան նրա նոր վստահորդի դատական ավարտված գործընթացին միջամտելու մասին է, որքան որ՝ առանց այս

«ՀՀԿ ցուցակը պետք է թարմացվի, նորացվի». Մկրտիչ Մինասյան (Տեսանյութ)

Սակայն, ըստ Մինասյանի, ասվածը չի նշանակում, թե ՀՀԿ ցուցակն ամբողջությամբ նորացված է լինելու

Բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհը մշակվում է աղ և ավազի խառնուրդով:

Մենք հավատարիմ ենք ՀՎԿ քաղաքական ուղեգծին ու գաղափարախոսությանը «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միաձուլվածներ

Վերջին օրերին որոշ ուժերի կողմից ուղղորդված և նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից շարունակ թմբկահարվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկը մյուսի հետևից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ: Սույնով հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների յուրատեսակ մի միություն, որը ձևավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության

Արգամ Աբրահամյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքով

  Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին`Արգամ Աբրահամյանը, հավանական է, որ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Ծառուկյան» դաշինքով: Արգամ Աբրահամյանն այսօր մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարին: Ագամ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերին: Նա ասաց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Համենայնդեպս, նա չբացառեց խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը «Ծառուկյան»

«Լուկաշենկոյի նմանները տեղ չպետք է ունենան ՀԱՊԿ-ում». ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյան (Տեսանյութ)

«21-րդ դարին ոչ հարիր ղեկավարներ կան»,-ասում է պատգամավորը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը խստագույնս դատապարտում է վարչախմբի կողմից փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին /Հաց բերող/ վերստին «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելու` կալանավորելու որոշման առթիվ: Արթուր Սարգսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, և ինչը ստիպեց վարչախմբին գնալ այդ ծայրահեղ որոշմանը: Գաղտնիք չէ, որ Արթուրը հուլիսին իր անձնազոհ քայլով Հայ ժողովրդին ցույց տվեց մարդկային բարոյական այն

Գագիկ Ծառուկյանը կրկին ԲՀԿ նախագահն է

Քիչ առաջ մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում 2015 թվականի փետրվարին քաղաքականությունից հեռացած, իսկ այս տարվա հունվար ամսին քաղաքականության փակած էջը կրկին բացած Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց ԲՀԿ նախագահ: Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ն ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը վայր դրեց իր լիազորությունները, ողջունեց Գագիկ Ծառուկյանի վերադարձը`հայտարարելով`no passaran`հաղթելու ենք: Մանրամասները`առաջիկայում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

«Քեզ «դաբրո» տվե՞լ են, որ դպրոցի տնօրեն դառնաս»

Թիվ 80 դպրոցի ուսուցիչը ռիսկի է դիմել ու գործող տնօրենի հետ նույն «աթոռի» համար մրցույթի մասնակցել Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցում լարված մթնոլորտ է: «Առավոտի» հետ զրույցում այդպես է նշում նույն դպրոցում 20 տարի աշխատած պատմության ուսուցչուհի Կարինե Քոչարյանը (լուսանկարում): Տիկին Քոչարյանը, պարզվում է, «հանդգնել» է գործող տնօրեն Ռիտա Արսենյանի հետ մասնակցել դպրոցի տնօրենի

Հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։ 2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից  ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված  Տարոն Գևորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է

«Զոմբիացած ՀՀԿ-ականների» ու «Ծառուկյանի՝ իշխանական պրոյեկտ» լինելու մասին

Արմեն Առաքելյանը գաղափարական պայքար չի տեսնում, դաշինքների մասին էլ լավ կարծիք չունի:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930