Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականում ավարտվեց երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Սեպտեմբեր 23,2012 11:14

 

 Սեպտեմբերի 22-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցի պաշտոնական փակման արարողությունը: Դպրոցն անցկացվում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Վերջին օրերին դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, ներկայացվեցին նաև երիտասարդ մասնակիցների  զեկուցումները: Ուսանողները և երիտասարդ աստղագետները պատմեցին իրենց  թեզերի և գիտահետազոտական աշխատանքների մասին: Մասնակիցների համար կազմակերպվեցին դիտումներ ԲԱ փոքր աստղադիտակներով: Նախորդ օրը` սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ դպրոցի ավանդական ճաշկերույթը: Փակման արարողության ժամանակ ամփոփվեցին դպրոցի արդյունքները, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, դպրոցի ընթացքում կատարված լուսանկարների ցուցադրություն և մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Օրվա երկրորդ կեսին կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Երևան: Այսօր և վաղն արդեն երիտասարդ աստղագետները մեծ տպավորություններով մեկնում են Հայաստանից:

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930