Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Հոկտեմբեր 29,2013 11:30

Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից  ազատվելու դիմում է ներկայացրել:

Մինչ այդ նա գտնվում էր արձակուրդում, եւ նրա  արձակուրդը լրացել էր հոկտեմբերի 25-ին:

Սոնա Տռուզյանը 2006 թվականից գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ  2012 թվականի դեկտեմբերից` խորհրդականը:

Մեր այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ նա, ասելով, թե` «տեղափոխվում եմ այլ աշխատանքի»: Մեր հարցին, թե որտե՞ղ է աշխատելու, Սոնա Տռուզյանը պատասխանեց`«այդ մասին կհայտնեմ հրամանը լինելուց հետո»:

Ի դեպ, լրագրող, մամուլի նախկին քարտուղար, նախկին խորհրդականի մասին շրջանառվում են լուրեր, թե նա աշխատանքի է անցնելու նախագահականի ՊՈԱԿ-ում կամ Աղվան Հովսեփյանի գլխավորած նորաստեղծ քննչական կոմիտեում:

Նշենք, որ Սոնա Տռուզյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում կառույցի թափանցիկությունը, հրապարակայնությունն ապահովելու համար արժանացել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի շնորհակալագրին, եւ «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031