Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը հրաշալի քառյակի գիշերային հանդիպումից մանրամասներ չի հրապարակում

Ապրիլ 10,2014 13:11

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որեւէ մանրամասն չի հաղորդում երեկ ուշ երեկոյան քառյակի հանդիպման ու ընդունված որոշումներին մասին:

Aravot.am-ը տեղեկացրել է, որ երեկ հրաշալի քառյակը շարունակել է հանդիպումը: Այն ավարտվել է կեսգիշերն անց:

Այսօր խմբակցության մոտ իրեն սպասող լրագրողներին Լեւոն Զուրաբյանը համբերություն մաղթեց եւ խոստացավ, որ արդյունքների մասին կտեղեկանանք այսօրվա ընթացքում. «Արդյունքներն այսօր կիմանաք: Դրանք կլինեն բոլորի համար բաց: Մի քիչ համբերություն, այս պահին, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինչ-որ գործընթաց է ընթանում, որը պետք է ավարտին հասնի»: Նա, բայց այդպես էլ չպարզաբանեց` հայտարարությո՞ւն է տարածվելու, թե այլ ճանապարհով է տեղեկություն հրապարակվելու:

Aravot.am-ի հարցին` երեկ երեկոյան որոշում կայացվե՞լ է, Լ եւոն Զուրաբյանը պատասխանեց, որ անհրաժեշտ որոշումները կայացվել են, բայց այդ որոշումների և որոշումներից բխող ընթացքների մասին կտեղեկանանք այսօր`ավելի ուշ:

Ինչ վերաբերում է հարցին, թե քառյակի հետագա համագործակցությունն ու դրա ձևաչափը փաստորեն կախված է այսօրվա կոնսուլտացիաներից, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բնականաբար կոնսուլտացիաներից շատ բան կախված է, եթե կախված չլիներ, ապա դրանք էլ ինչի՞ համար են»:

«Նախագահը, համաձայն Սահմանադրության, դիմել է մեր ֆրակցիային կոնսուլտացիաների համար: Մենք պիտի՞ այդ հարցը քննարկենք»,- իրեն խմբակցության մոտ սպասող լրագրողներին նախատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա նախատինքին միացավ միջանցքում խմբակցության նիստի մեկնարկին սպասող Գագիկ Ջհանգիրյանը. «Երեխեք ջան, կյանքներս կերաք: Հերիք ա, ասեց`լսիք, վայյյյյյ: Որ բան ունենար`կասեր: էդքան խոշտանգեցիք`տեսաք բան չի ասում…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930