Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է հանրապետությունում անտառվերականգնողական աշխատանքների ընթացքը

Մարտ 01,2013 11:58

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թվականի հաշվետվությունը,  հիմնադրամի 2013 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:

Նախորդ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից հանրապետությունում ընդհանուր առմամբ հիմնվել է 254 հեկտար անտառածածկ տարածք, կառուցվել է 54 կմ ջրագիծ, 18 կմ ցանկապատ:

Ընթացիկ տարում՝ գարնանը, հիմնադրամը ծրագրում է Երևանի էրեբունի վարչական շրջանում 31 հեկտարի վրա կատարել անտառվերականգնողական աշխատանքներ: Շիրակի մարզում՝ Արթիկի տարածաշրջանում ևս 20 հեկտարի վրա կհիմնվի անտառածածկ տարածք:

Անդրադառնալով Երևանում կատարված անտառվերականգնողական աշխատանքներին և ծրագրերին՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքն ընդհանուր առմամբ ունի 800 հեկտար անտառային ֆոնդ: Հեռուստաաշտարակի հարևանությամբ՝ 56 հեկտարի վրա տնկված անտառների կայացման հարցում արձանագրվել է լուրջ առաջընթաց, Էրեբունիում ևս հիմնվել է  65 հեկտար անտառ:

Նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, իրականացնել 200-300 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031