Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը եկեղեցի է գնալու

Մայիս 05,2013 12:50 Share

Raffi_yntrytyn_2
Raffi_yntrytyn_4

Raffi_yntrytyn_1Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց 10 /06 ընտրատեղամասում: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է Երեւանի բարեւի համար. «Քվեարկեցի այն մայրաքաղաքի համար, որը նվիրված է իրավունքի, բարեկեցիկ ապագայի համար»: Նա հաջողություն մաղթեց բոլորին, բայց վստահեցրեց, որ միակ վերկուսակցական դաշինքը կգրանցի հաջողություն:

Հարցին՝ ամենակարեւոր քայլի ժամանակ ձեր տիկնոջ հետ եք գնում, քվեարկության ինչո՞ւ եք մենակ եկել՝ նա պատասխանեց. «Իմ տիկինը իմ ամեն քայլափոխում կա իմ հոգու մեջ: Սա գաղտնի, է սա իրավական է: Ես սպասում եմ այն օրվանը, որ Արմենուհին եւ իմ երեխաները գան ինձ հետ այստեղ»:

Ընտրախախտումների հետ կապված պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է՝ իրենց շտաբը բոլոր խախտումները կներկայացնի. «Մտահոգության աղբյուր կա, բայց ես կարծում եմ, որ երեւանցին հատուկ առիթ ունի այսօր փոխելու քաղաքապետարանը»:

Հարցին, թե վերահսկողության մասին ընտրատեղամասերում ինչ կարծիքի է՝ նա պատասխանեց, որ իր ամբողջական գնահատականը կտա մայիսի 9-ի հանրահավաքում. «Գուցե վերահսկողությունն ավելի լավ է փետրվարի 18-ի համեմատությամբ: Բայց եթե այս որակը, այս մակարդակը, այս բազմակուսակցական հետաքրքրությունը լիներ ընդամենը մի քանի ամիս առաջ , կարող է ուրիշ վիճակի մեջ այսօր գտնվենք: Ուշ լինի, նուշ լինի: Կհետեւենք բոլոր զեկույցներին: Այսօր երեւանցին հույս ունեմ, որ կունենա նոր քաղաքապետ եւ նոր քաղաքապետարան»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այսօր Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գնումներ է արել խանութներից եւ գազ է լցրել գազալցակայանից, մարդկանց ձեռքում 20 հազար դրամանոցներ են եղել: Դուք էլ սովորություն ունեք գնումներ կատարելու, տեսե՞լ եք մարդկանց ձեռքին 20 հազար դրամանոցներ եւ դրա մեջ միտում տեսնո՞ւմ եք: Նա մասնավորապես պատասխանեց. «Ես տակավին խանութ չեմ մտել այսօր , եթե մտնեմ ձեզ լուր կտամ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը անձնագիրը քվեարկելուց հետո ցույց տվեց լրագրողներին: Թանաքը դեռ չէր անհետացել:

Քվեարկությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը եկեղեցի է գնալու: Դրանից հետո նոր այցելելու է շտաբ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Թող գնա իր գործած մեղքերի համար թողություն խնդրի:
    Հ.Գ.
    Հետաքրքիր է,Սերժը սրան տվե՞ց խոստացած 30 արծաթը…

Պատասխանել Համլետ

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031