Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ, կիրականացվի բարեգործական ակցիա:
Դրա շրջանակներում Իջեւանի առողջության պահպանման կենտրոնը, Իջեւան բժշկական կենտրոնը, Բերդի եւ Նոյեմբերյանի ԲԿ-ները մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց համար բժշկական հետազոտությունները եւ խորհրդատվությունները կանցկացնեն անվճար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հետաքրքիր է ինչու՞ Դիլիջանի ԲԿ-ն չի մասնակցում այդ բարեգործական ակցիային: Հավանաբար Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության ապաշնորհ ղեկավարման արդյունքում սնանկացած և սեփականաշնորհված բժշկական հիմնարկը միջոցներ չունի բարեգործության համար: Ի դեպ ողջ հանրապետությունում անդունդի եզրին կանգնած առողջապահություն, քան Տավուշի մարզում է երևի թե չկա:Հետևությունը թողնում եմ մարզի ղեկավարությանը: