Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Կալաչով. Բաքուն պատրաստ չէ ռիսկի գնալու, քանի որ արդյունքն իրականում անկանխատեսելի է. «168 ժամ»

Մարտ 22,2016 11:57

Հարցազրույց ՌԴ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ

– Ապրիլի սկզբին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովն այցելելու է Բաքու։ Ի՞նչ հարցեր են լինելու նրա այցի օրակարգում, կրկին զենքի մատակարարումնե՞րն են, թե՞ այլ։

– Մոսկվան ցանկություն ունի Բաքվի հետ ոչ միայն  ռազմական համագործակցությունը զարգացնել, այլև տնտեսական, և կան բազմաթիվ թեմաներ՝ Կասպից ծովի, էներգակիրների, այս կամ այն շուկաներում գործողությունների համակարգման, և այլն, որոնք ավելի կարևոր են զենքի մատակարարումից։ Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերությունների սրացումը նոր հեռանկարներ է բացել նաև Ադրբեջանի համար, այդ թվում՝ մթերքների փոխարինման հարցում, օրինակ՝ Մոսկվայում ադրբեջանական լոլիկներ են հայտնվել, բայց, իհարկե, կարծում եմ, Լավրովը միայն լոլիկների թեման չէ, որ քննարկելու է։

– Գրեթե նույն ժամանակ՝ ապրիլի 7-ին, նախատեսվում է ՌԴ վարչապետի այցը Հայաստան։ Թեև նախկինում արդեն 2 անգամ հայտարարվել է, թե Դ. Մեդվեդևը ժամանելու է Երևան, բայց այդ այցերն այդպես էլ տեղի չեն ունեցել։

– Կարծում եմ՝ այս անգամ կգա։ Հավասարության, բալանսի պահպանման քաղաքականության խնդիր կա, որ ՌԴ հարաբերությունները զուգահեռ կառուցվեն 2 պետությունների հետ միաժամանակ, և ոչ մի կողմին ավելի շատ ուշադրություն չդարձվի, որպեսզի մյուսը չվիրավորվի։ Բայց նկատի ունեցեք, որ կարգավիճակի առումով՝ վարչապետն ավելի բարձր է, քան՝ ԱԳ նախարարը։

Չի կարելի ասել, որ ՀՀ-ն ուշադրությունից դուրս է մնացել՝ Պուտինն էլ էր ձեզ հյուր եկել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում Մոսկվա-Երևան և Մոսկվա-Բաքու հարաբերություններում ոչինչ չի փոխվի։ Մի կարևոր հանգամանք կա, որ պետք է հիշել՝ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, այսինքն Բաքուն պատրաստ չէ ռիսկի գնալու, քանի որ արդյունքն իրականում անկանխատեսելի է։ Իսկ եթե մեծ պատերազմի իրական սպառնալիք Կովկասում չկա, ապա և կարիք չկա որևէ բան էապես փոխելու։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031