Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2016 10:25

ՏԻՄ ընտրությունների մասին զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

– Պարոն Բաղդասարյան, չնայած խոստումներին ու համաձայնագրերին, իշխանությունն ընտրական գործընթացներում շարունակում է ապավինել ավանդական մեթոդներին, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ ընտրակաշառք են բաժանում։ Օրինակ, Ձեր հարազատ Վանաձորում գազալցակայաններում գազի զեղչեր են հայտարարվել հանուն թեկնածուի, այլ համայնքներից ճնշումների մասին են ահազանգում։ Ինչո՞վ կբացատրեք իշխանության ակտիվությունը, մանավանդ որ ընդդիմադիրներն այնքան էլ ակտիվ չեն։

– Պետք է նախ ասեմ, որ շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որովհետեւ նախորդների ժամանակ, երբ բազմիցս հորդորում էինք, որ քաղաքական ուժերը պետք է ակտիվ լինեն, քանի որ իրենց նպատակներին հասնելու համար պետք է ոչ թե բուրգի գլխից սկսել, այլ ներքեւից, սակայն նրանք չէին արձագանքում, եւ հատուկենտ կուսակցություններ էին թեկնածուներ առաջադրում։ Մինչդեռ հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, բավականին ակտիվ են։

Սակայն պետք է ասեմ նաեւ, որ մինչ ընտրությունները շատերը քայլեր են անում ընտրությունները մրոտելու, նմանատիպ լուրեր են տարածում, որպեսզի հետո արդարանան, թե ինչու չհաղթեցին։ Նրանք լավ գիտեն իրենց հնարավորություններն ու այդ պատճառով չեն հրաժարվում նախկին մեթոդներից, նախապես են մրոտում ընտրությունները, ասում, որ դրանք կեղծում են։

Վանաձորից նոր եմ վերադարձել, եւ նման բանի մասին խոսելն ավելորդ է, թող անտեղի տեղը որոշ մարդիկ պղտոր ջրում ձուկ չորսան, ցեխ շպրտեն իշխող քաղաքական ուժի վրա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930