Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից Հայաստան-Իրան. կրկին հարցեր ու սպասում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 10,2017 10:32 Share

Երեկ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցն Իրան, որի ընթացքում Կարապետյանն արդեն հասցրել է հանդիպել Իրանի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Այցի ընթացքում, ինչպես և սպասվում էր, ինչպես և գրեթե միշտ եղել է հայ-իրանական հարաբերության մասով, հնչել են փոխադարձ գնահատականներ հայ-իրանական հարաբերության կարևորության, առանձնահատկության, հեռանկարների, երկկողմ բարեկամության և վստահության մասին: Կարեն Կարապետյանի այցը, բնականաբար, չէր լինելու բացառություն:

Սակայն հայ-իրանական հարաբերությունը շարունակում է լինել ռազմավարական նախագծերի կարոտ: Ռազմավարական՝ տվյալ դեպքում այն իմաստով, որ դրանք ունենան տարածաշրջանային և միջազգային լայն նշանակություն և դուրս լինեն լոկ երկկողմ առևտրատնտեսական շրջանակից: Սակայն այդպիսի նախագծերի մասին առայժմ միայն հայտարարվում է, միայն խոսվում հեռանկարի, հնարավորության մասին, բայց իրականացվողն առայժմ լոկ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին է, այն էլ՝ մեծ վերապահումներով: Հայաստան-Իրան երկաթուղու մասին պարզապես խոսք չկա, երկկողմ հանդիպումներում կողմերը չեն էլ բարձրաձայնում դրա մասին, իսկ Հայաստանի տարածքով իրանական գազի Եվրոպա տարանցման մասին խոսվում է միայն թեական, տեսական մակարդակում, և չկա առարկայական քաղաքական խոսակցություն:

Ինչո՞ւ չկան հայ-իրանական տարածաշրջանային և միջազգային նշանակության նախագծեր, ինչո՞ւ Հայաստան-Իրան գազամուղը, որ կառուցվեց 2006 թվականին, այդպես էլ չունեցավ տարանցիկ հզորություն և կառուցվեց փոքր տրամաչափով, որը թույլ չի տալիս գազը տանել Հայաստանից այն կողմ: Այս հարցերը մի կողմից առկա են, մյուս կողմից՝ առկա է պատասխանը՝ այդ ամենը Հայաստանին կարող է օժտել տնտեսաքաղաքական անկախությամբ, իսկ այդ անկախությունը իր շահերին դեմ է համարում Ռուսաստանը, որը փորձում է Հայաստանի վրա ազդեցությունն օգտագործել հայ-իրանական ռազմավարական նախագծերը տորպեդահարելու համար: Սա ուղղակի փակ շրջան է հիշեցնում, և իրապես պարզ չէ, թե հայ-իրանական հարաբերությունն ինչպես պետք է ընդլայնվի և ձեռք բերի այն որակներն ու մասշտաբը, որ արդեն այդ հարաբերությունն իր անհրաժեշտությամբ ու կարևորությամբ համահունչ լինի երկու կողմերի շահերին, և միաժամանակ ստանա նաև միջազգային նշանակություն, ընդ որում՝ միջազգային կառուցողական նշանակություն: Կարեն Կարապետյանի այցն այս առումով կփոխի՞ որևէ բան:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031