Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ ձեզ, սիրելի սադրիչներ, խաղաղությամբ մնաք, հանդարտ մնաք, չհուզվեք. Բագրատ Սրբազան

Մայիս 05,2024 13:16 Share

«Սա ոչ մի իմաստով գունավորում չպետք է ունենա ու չունի: Այս ընթացքում տարատեսակ կազմակերպություններ ու կուսակցություններ են մեզ միացել, մեզ համար բացարձակ կարեւոր չէ, թե ինչ գաղափարախոսություն կամ ինչ  կողմնորոշում ունեն՝ Հյուսիս են, Հարավ են, Արեւմուտք են, Արեւելք են, այս շարժումը հայերի շարժում է, հայրենիք ունեցողների շարժում է, մարդ լինելու ցանկություն ունեցողների շարժում է, այս անպատվված ու գողացված ուրախության ժամանակներում պետք է դառնանք այն մեծ-մեծ գետը, որը մաքրելու է բոլոր տեսակի արատներն ու մեղքերը, մենք դառնալու ենք որպես Աստծո հավատարիմ ժողովուրդ, որի խոստումն է՝ ձեր երկիրը չի լինի լքված, կլինի շեն, որովհետեւ իմ երկիրը կլինի, մենք սրա համար ենք ապրում»,- դեպի Երեւան երթը սկսելիս այսօր լրագրողներին ասաց Տավուշի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բագրատ Սրբազանը հայտարարել էր շարժման նոր մեկնարկի մասին՝ Կիրանցից դեպի Երեւան շարժվելու մասին:

«Լեցուն սադրիչներ են լինելու, ինչքան ուզեք, հիմա երեւի մեկի երեսին էլ նայում եմ (ծիծաղում է՝ խմբ. ), լավ տղերք կամ աղջիկներ են իրենք, հիմնականում տղերք, խնդրում եմ ձեզ, սիրելի սադրիչներ, խաղաղությամբ մնաք, հանդարտ մնաք, չհուզվեք»- երթի ժամանակ շարժման մասնակիցներին դիմելով հավելեց Սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սրբազան ջան, լավ է, որ զգոն եք և նկատում եք սադրիչների առկայությունը, դրանք բացի պլանավորած սադրանքներից, նաև նիկոլին ինֆորմացիա են հաղորդում երթի մանրամասների վերաբերյալ ու դրանից կախված՝ նիկոլի դողը և ուժայիններին ուղղված ճղճղոց-հանձնարարականները շատանում են: Ենթադրել կարելի է, որ նիկոլն այս պահին ուժեղացված ձևով կերակրել է տալիս առանց այն էլ գերկերակրված կարմիր բերետավորներին և հանձնարարարում է ստուգել իր բունկերի սննդի, ջրի ու տնական օղիի պաշարները:

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031